Թեմաներ
Հինգշաբթի 02 / 27 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/27/2020   15:09 Հայաստանը պատմականորեն աղքատության ամենացածր մակարդակն ունի. Փաշինյան 02/27/2020   15:01 Պետական ծառայողները վատ են վերաբերվում քաղաքացիություն ստանալ ցանկացող անձանց. Զարեհ Սինանյան 02/27/2020   14:50 Սպասվում է առանց տեղումների եղանակ 02/27/2020   14:43 ԱԳՆ-ն հորդորում է չայցելել 5 երկիր 02/27/2020   14:32 Ես՝ որպես ՄԻԱՎ-ով ապրող մարդ, վստահություն չունեմ Առողջապահության նախարարության հանդեպ 02/27/2020   14:15 Վիճաբանության ժամանակ դանակահարել էր եղբորը 02/27/2020   14:01 Առողջապահության նախարարը կոչ է անում դիմակների գնումով և պահեստավորումով ինտենսիվ չզբաղվել 02/27/2020   13:48 ԼՀԿ-ն դատի է տվել Լևոն Զուրաբյանին 02/27/2020   13:41 Քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա. Արսեն Թորոսյան 02/27/2020   13:31 ՃՏՊ Դիլիջանի ոլորաններում. կա զոհ 02/27/2020   13:26 Նոր զոհերը հենց այդ թավիշի արդյունքն են. իրավապաշտպան 02/27/2020   13:20 Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում թեժ գիծ է գործարկվել 02/27/2020   13:11 Չի կարող ինչ-որ մեկի քմահաճույքով որևէ պետական հիմնարկի կնիք առգրավվի. Արսեն Թորոսյանը՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի փոխտնօրենին բերման ենթարկելու վերաբերյալ 02/27/2020   13:05 Ատոմեքենաների ներմուծումը գրեթե դադարել է 02/27/2020   12:40 Գյուղերը դատարկվում են, պարոն Փաշինյան 02/27/2020   12:38 Բիզնեսից ազդակներ ենք ստանում. Ասում են՝ էս փողը, որ վերադարձրել եք, մեզ որտեղ եք ուզում քցեք. Փաշինյան 02/27/2020   12:26 «Ոչ»-ի շտաբի կողմից թոշակառուներին կաշառքներ տալու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն 02/27/2020   12:20 «Զորաշեն» ՍՊԸ-ի կողմից ներկայացվել են կեղծ սերտիֆիկատներ 02/27/2020   12:13 Վաղ կենսաթոշակի մասին օրենքից մինչև հանրաքվե 02/27/2020   12:08 Ամբողջ եվրոպական տարածաշրջանում գրանցել ենք ամենաբարձր տնտեսական աճը. Փաշինյան 02/27/2020   12:04 Երևան քաղաքի Փ. Բուզանդի փողոցում գտնվող պետական սեփականության գույքը գնահատվել և օտարվել է հանցավոր խախտումներով. քրեական գործ է հարուցվել 02/27/2020   11:58 Մեքենան գլորվել է ձորը. 31-ամյա ուղևորուհին մահացել է 02/27/2020   11:54 600 ապրանքների գծով մաքսային արտոնության ռեժիմը կպահպանվի ևս մեկ տարի. Փաշինյան 02/27/2020   11:49 Կորոնավիրուսի Հայաստան ներթափանցելու դեպքում կան նախապատրաստված հատուկ վայրեր. ՀՀ փոխվարչապետ 02/27/2020   11:38 Վահագն Վերմիշյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից 02/27/2020   11:32 ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին 02/27/2020   11:20 Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի 95 հետազոտություն. Արսեն Թորոսյան 02/27/2020   11:15 «Ընտրություն՝ հանուն Արցախի, ընտրություն՝ հանուն հաղթանակի». Մեկնարկել է Վիտալի Բալասանյանի նախընտրական քարոզարշավը 02/27/2020   11:01 ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները ցանկանում են վարչապետին ներկայացնել իրենց խնդիրները 02/27/2020   10:49 Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով սկսվել է ապացույցների հետազոտումը 02/27/2020   10:40 Հիմա սակայն, քանի որ պարոն Փաշինյանը վերադարձել է դավադրությունների տեսությանը, և արդեն իր իսկ ղեկավարած իրավապահ մարմինների բարձրագույն օղակներում դավաճաններ է հայտնաբերել . Չալաբյան 02/27/2020   10:32 ԱԳՆ-ն Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում կապ հաստատել Ճապոնիայում և Կորեայում ՀՀ դեսպանության հետ 02/27/2020   10:25 Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ. Արսեն Թորոսյան 02/27/2020   10:18 Լավ նայեք նրանց դեմքերին ու հիշեք կազմակերպության անունը. Հակոբ Կարապետյանը՝ «Գարուն» կազմակերպության մասին 02/27/2020   10:06 ԵԿՄ-ն լծվել է «ԱՅՈ»-ի քարոզարշավին. «Հրապարակ» 02/27/2020   10:01 ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի աշխատակիցները կառավարության մոտ բողոքի ակցիա կիրականացնեն 02/27/2020   09:55 Նոր «դավաճանների» փնտրտուք. ում վրա են տարածվում կասկածները. «Փաստ» 02/27/2020   09:48 Սադրանքի վտանգը. Կրեմլը կարող է «պաուզա» պահել. «Փաստ» 02/27/2020   09:44 ՔՊ-ում ներքին հակասություններ են. «գլխավոր» դերերում գտնվող մարդիկ ընդունելի չեն. «Ժողովուրդ» 02/27/2020   09:43 «Գարուն»-ը տեղյակ է եղել «Երեկոյան Երևան» թերթում տեղ գտած նկարազարդման մասին. Կազմակերպությունը պարզաբանում է 02/27/2020   09:38 Վանեցյանի կուսակցության գլխավոր գրասենյակն արդեն պատրաստ է. ո՞ւմ հետ է նա հանդիպում. «Հրապարակ» 02/27/2020   09:34 Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջազգային սկանդալ է հասունանում. «բեսպրեդելը» վերադառնում է. «Հրապարակ» 02/27/2020   09:32 Գագիկ Խաչատրյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ 02/27/2020   09:27 Պուտինը՝ Հայաստանի Ազգային ժողովում. «168 ժամ» 02/27/2020   09:22 Դիմակի բիզնես եւ դեֆիցիտ․ ՀՀ-ից մեծ խմբաքանակով արտահանել եւ դրսում թանկ գնով վաճառել են. «Ժողովուրդ» 02/27/2020   09:20 Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար 02/27/2020   09:17 «Մոբիլիզացիա» ընտրական հանձնաժողովների ձեւավորման համար. «ոչ»-ի կողմը 4000 մարդու հարց պետք է լուծի. «Փաստ» 02/27/2020   09:15 Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում 02/27/2020   09:11 Ալիկ Սարգսյանը ՀՔԾ-ում «կռիվ է տվել». «Ժողովուրդ» 02/27/2020   09:09 Պատրաստվում են հնարավոր ցնցումներին. Կառավարությունը երկարաժամկետ զորահավաք է նախագծում. «Հրապարակ»
02/25/2020   20:16 Նիկոլ Փաշինյանը կաշառքն օրինականացրել է. Սերժ Սարգսյանի աջակից 02/25/2020   23:46 Սեքս-տուրիզմը ամբողջ հմայքով. ուր են գնում Ռուսաստանի կանայք արկածներ փնտրելու 02/26/2020   13:40 «Բական ընդդեմ Հունգարիայի» ՄԻԵԴ վճիռը եւ դրա նշանակությունը Հայաստանում իրականացվող Սահմանադրական հանրաքվեի համար 02/26/2020   14:02 Կորոնավիրուսով պայմանավորված ՊՆ-ն արգելում է զինծառայողներին արձակուրդ գնալ 02/27/2020   09:34 Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջազգային սկանդալ է հասունանում. «բեսպրեդելը» վերադառնում է. «Հրապարակ» 02/26/2020   21:04 Ինձ չի հետաքրքրում, թե նախարարի կինը ոնց է տոլմա փաթաթում, բայց ինձ հետաքրքրում է՝ նախարարը դատված եղե՞լ է, թե ՞ ոչ, բանակում ծառայե՞լ է, թե ոչ. Արա Ղազարյան 02/26/2020   14:24 Ինչ ասեմ քեզ, որ քո «քյալեն» մտնի. Գուրգեն Եղիազարյանը՝ Փաշինյանին 02/26/2020   11:06 Էջմիածնի քաղաքապետարանը ոչ թե կգնի, այլ արդեն գնել է ադամանդե քարերով ոսկե մատանիներ. Դիանա Գասպարյանի պարզաբանումը 02/26/2020   07:57 Առաջ չամադաններով «Բաղրամյան 26» էին գնում, հիմա՝ «Դվին» ռեստորան․ «Հրապարակ» 02/26/2020   18:23 Միքայել Մինասյանը ՀՔԾ հարցաքննության է հրավիրվել մեկ տարի առաջ՝ 2019 թվականի հունվարին 02/26/2020   14:33 «Այո»-ի 3 միլիոնանոց լոգոն՝ 90-ականներից 02/26/2020   15:21 ՔՊ-ն քննարկում է «գողացված» լոգոյի թեման 02/26/2020   22:21 Բերման են ենթարկել «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենին 02/25/2020   19:44 «Независимая газета»-ում տպագրված ստոր հոդվածին հայկական կողմը պետք է իրավական դաշտում պատասխան տա. Մարինա Գրիգորյան 02/25/2020   17:37 ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանից 02/26/2020   11:01 Գեղեցկության սրահում մայր և որդի ծեծել են վարսահարդարուհուն 02/26/2020   20:02 Մանվել Գրիգորյանին «Մորֆին» տեսակի դեղամիջոց են ներարկել. պաշտպան 02/25/2020   20:22 Արարատում տղամարդը ծեծել է ամուսնալուծվել ցանկացող կնոջը 02/26/2020   18:40 Կնոջ և երեխաների աչքի առաջ 36-ամյա տղամարդուն սպանելու մեջ մեղադրվող նախկին ոստիկանը կալանավորվել է 02/27/2020   00:04 Անատոլի Կաշպիրովսկու դստեր ողբերգական մահը

Շամոնին որոշել է ավելի խորացնել համագործակցությունը Դիլիջանի հետ. նախագահ Սարգսյանը պատրաստ է այսուհետ ևս աջակցություն ցուցաբերել 07/22/2019   15:48  |  ԼՐԱՀՈՍ

Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Դիլիջանի քաղաքապետարան, հանդիպել  մարզպետ Հայկ Չոբանյանի և քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հետ: Նախագահը տեղեկացրել է, որ ֆրանսիական Շամոնի քաղաքը, որտեղ ավանդաբար անցկացվում է «Մտքերի գագաթնաժողով» հեղինակավոր համաժողովը, ցանկություն է հայտնել բարեկամական ավելի խորը հարաբերություններ հաստատել Դիլիջանի հետ: Այս մասին հայտնեցին  ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ընդամենը օրեր առաջ լուր ստացա, որ Շամոնիի քաղաքապետարանը ցանկանում է բարեկամական հարաբերություններ ստեղծել Դիլիջանի հետ: Առաջին քայլն, իհարկե, արվեց, երբ աշխարհում հայտնի համաժողովը՝ «Մտքերի գագաթնաժողով»-ը, որն ամեն տարի անցկացվում է Շամոնիում, հիմա ունի իր քույր համաժողովը, որն ամեն տարի անցկացվելու է Դիլիջանում: Համաժողովի հիմնադիրները համաձայնեցին բրենդը տալ մեզ և համագործակցել մեզ հետ: Գագաթնաժողովն ամեն տարի Շամոնիում աշնանն է լինելու, իսկ մենք որոշեցինք Հայաստանում անել գարնան վերջին կամ ամռան սկզբին,-ասել է նախագահը՝ ավելացնելով. -Հիմա ավելի լավ լուր ունեմ ձեզ հաղորդելու՝ քաղաքային խորհուրդը որոշել է ավելի խորացնել համագործակցությունը Դիլիջանի հետ: Շամոնին հետաքրքիր քաղաք է, դասական օրինակ, թե ինչպես կարող է փոքր քաղաքը մեծ հաջողություն ունենալ»:

Նա նշել է, որ Շամոնին, լինելով Դիլիջանից փոքր, ունենալով ընդամենը 10 հազար բնակչություն, տարեկան 5 մլն զբոսաշրջիիկ է ընդունում՝ սկսած դահուկային սպորտից մինչև մշակութային ու համաժողովային այցելություններ: «Այն գրեթե նույնքան գեղեցիկ է, որքան Դիլիջանը: Քաղաքը հետաքրքիր է, քանի որ գտնվում է 1000-4000 մ բարձրության վրա: Հին քաղաք է, Դիլիջանի նման: Կա առաջարկություն, որ Դիլիջանի ներկայացուցիչները մոտ ժամանակներս այցելեն Շամոնի և քննարկեն համագործակցության ուղղությունները: Այնպես որ, շնորհավորում եմ, հաջողություն եմ մաղթում և ծրագիրը փոխանցում եմ ձեզ: Սրանից հետո էլ կշարունակեմ աջակցել ձեզ: Հույս ունեմ, որ այս համագործակցությունը կծառայի և՛ մարզին, և՛ քաղաքին, և՛ Հայաստանին: Եթե փոքրիկ Շամոնին կարող է 5 մլն զբոսաշրջիկ ընդունել, ինչո՞ւ Դիլիջանը չի կարող գոնե 1 մլն ընդունել»:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը շնորհակալություն է հայտնել նախագահին նման նախաձեռնության համար: «Շնորհակալություն այս նվերի համար, քանի որ մենք դիրքավորում ենք Դիլիջանը որպես ինտելեկտուալ, որակյալ կյանքի և զբոսաշրջության քաղաք, որտեղ հիմնական թեմաները պետք է լինեն կրթությունը, մշակույթը, գիտությունը, նորարարությունը: Այն, ինչ ասացիք, կարծում եմ, քույր քաղաքների զարգացման տեսանկյունից շատ կարևոր հանգրվան կլինի Դիլիջանի համար: Սա նաև շատ լավ նորություն է մեր բնակիչների համար»,-ասել է մարզպետը:

Քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը նշել է, որ Դիլիջանը քույր քաղաքների ձևաչափով համագործակցության մեծ փորձ ունի: «Մենք ունենք նմանատիպ փորձ մի քանի քաղաքների հետ, բայց նման ձևով, որ երկրի նախագահն իր միջնորդությամբ իրականացնի, չի եղել, ինչն ավելի է պարտավորեցնում մեզ՝ ավելի լուրջ մոտենալ և հասնել լուրջ արդյունքների»,-ասել է քաղաքապետը:

Նախագահ Սարգսյանը ողջունել է մարզային և քաղաքային իշխանությունների քայլերը, որոնք ուղղված են Դիլիջանի՝ որպես մշակութային և զբոսաշրջային քաղաքի նախկին համբավը վերականգնելուն: «Դիլիջանը միշտ եղել է հին, գեղեցիկ, ավանդույթներ ունեցող քաղաք, որը, փոքր լինելով, ունեցել է քաղաքային մշակույթ: Կարծում եմ՝ բոլորիս համար շատ էական է մարզի և քաղաքների զարգացման հստակ տեսլականի ու ռազմավարության ձևակերպումը, հակառակ դեպքում նույնիսկ լավագույն գաղափարները կարող են հաջողության չբերել, ձախողել, եթե դա կազմակերպված չանենք, ըստ որոշակի ծրագրի՝ հստակ իմանալով, թե ուր ենք գնում»,-ասել է նախագահը՝ ավելացնելով, որ Դիլիջանը մշակութային, ինտելեկտուալ, զբոսաշրջային քաղաք պետք է լինի: «Ուրախ կլինեմ, եթե իմ ներդրումն էլ բերեմ այդ տեսլականի, ծրագրի ձևավորմանն ու իրականացմանը»,-ընդգծել է նախագահը:

Նա վստահություն է հայտնել, որ Շամոնի քաղաքի հետ համագործակցությունը արդյունավետ կլինի: Ֆրանսիական կողմն արդեն իսկ պատրաստակամություն է հայտնել առաջիկայում հյուրընկալել հայ գործընկերների պատվիրակությանը: «Ես քաջալերում եմ, որ դա անեք հնարավորինս շուտ, որպեսզի այս համագործակցությունը շատ արագ միս և արյուն ստանա»,-ավելացրել է նախագահ Սարգսյանը:

Նա նշել է, որ մոտ ժամանակներս կրկին նախատեսում է այցելել մարզ: «Ինձ համար սա մեծ հաճույք է, քանի որ ես կրկին հայտնաբերում եմ Հայաստանն ինձ համար: Հայաստանի տարբեր շրջաններ այցելություններն ինձ հսկայական եռանդ ու դրական լիցքեր են տալիս: Եվ ուզում եմ հորդորել մեր բոլոր հայրենակիցներին անելու նույնը՝ ավելի լավ ճանաչել մեր հայրենիքը»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:52 22/07/2019  |  ԼՐԱՀՈՍՀաջողակ և ստեղծարար լինելու համար պետք է ունենալ գիտելիք. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «UWC Դիլիջան» միջազգային քոլեջ
11:39 22/07/2019  |  ԼՐԱՀՈՍՄենք պետք է զարգացման բազմաբաղադրիչ ծրագիր ունենանք. ավարտվել է նախագահ Սարգսյանի աշխատանքային այցը Լոռու մարզ
10:19 22/07/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահն այցելել է կարկտապաշտպան ցանցերի արտադրության «ՎԱԲԱ» ընկերություն
10:14 22/07/2019  |  ԼՐԱՀՈՍԱշխարհն արագ փոխվում է, և ով դա չի նկատում՝ ուշանալու է. նախագահը հյուրընկալվել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում
15:21 20/07/2019  |  ԼՐԱՀՈՍՍոս Սարգսյանը ոչ միայն մեծ արվեստագետ էր, այլև՝ մեծ քաղաքացի․ նախագահը Ստեփանավանում հարգանքի տուրք է մատուցել մեծանուն դերասանի հիշատակին
11:13 20/07/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Լոռու մարզ
19:39 19/07/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Նարեկ Ավետիսյանի «Ջաջուռյան կտավներ» խորագրով ցուցահանդես
18:58 19/07/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանն ընդունել է ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանին
16:03 19/07/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ֆրանսիական «Արտերայ» ընկերության պատվիրակությանը
15:23 19/07/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Արխիվ

[]