ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետը այդ «աստղային հիվանդության» մեջ է բավականին երկար ժամանակ. Հոգեբան 07/19/2019 20:30 | Հարցազրույց

«Փաստինֆո»-ի զրուցակիցն է «Մադաթյան հոգեբանական կենտրոն»-ի ղեկավար, հոգեբան Միհրդատ Մադաթյանը: Հոգեբանի հետ խոսել ենք հրապարակային խոսքի ու նրա հնարավոր ազդեցության մասին:
-Պարոն Մադաթյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոսքը կրկին հանրային քննարկման առիթ է դարձել: Իր վերջին հարցազրույցում գործադիրի ղեկավարը բավականին կոշտ, անգամ վիրավորական արտահայտություններ թույլ տվեց իշխանության 3 ճյուղերից մեկի՝ դատական իշխանության ներկայացուցիչների հասցեին, ինչը քննադատվեց շատերի կողմից: Առհասարակ, «պատերին ծեփել», «ասֆալտին փռել», «ծնոտ կոտրել», «տերեր փնտրել», «պատերի տակ վնգստալ» …նման բառապաշարի օգտագործումը երկրի ղեկավարի հանրային խոսքում ի՞նչի մասին է վկայում, արդյո ՞ք սա մեսիջ է՝ ուղղված հանրությանը կամ գուցե նրա կոնկրետ շերտերին:
-Սա այն բառապաշարն է, որն օգտագործում է Նիկոլ Փաշինյանի այսօրվա ընտրողը: Նա փորձում է, որքան հասկանում եմ, խոսել իր ընտրողին հասկանալի լեզվով: Գաղտնիք չէ, որ հասարակությունը բազմաշերտ է եւ կա մի շերտ, որի համար այդ բառապաշարն ընդունելի եւ հասկանալի է եւ գնահատվում է ոչ թե որպես անկրթություն, այլ որպես խիզախություն: Այդ սլենգի երկրորդ մասն այն բանի վկայությունն է, որ նրա մոտ ամենաթողության ընկալումն է նստած՝ իրեն ամեն ինչ կարելի է, իր արած որեւ բան ոչ թե քննադատորեն է գնահատվում իր հանդիսատեսի կողմից, այլ՝ էյֆորիայով, եւ այդ թատրոնը խաղացած է կոնկրետ հանդիսատեսի շերտի համար: Հիշո՞ւմ եք, երբ առաջին անգամ վարչապետը խոսեց նման բառապաշարով, խոսեց «պատերին ծեփելու» մասին, միշետ կար հասարակության մեջ, որին դա դուր չեկավ՝ անկախ նրանից, այդ գաղափարն իր համար ընդունելի էր, թե ոչ, բայց կար մի շերտ, որը դրանից մեծ ոգեւորություն ապրեց, ցնծությամբ ընդունեց այդ ամենը: Նիկոլ Փաշինյանի թիրախային խումբն, ի սկզբանե եղել է եւ կա այն խումբը, ում համար սլենգը դա «ասֆալտին փռել»-ն է, «տերեր ման գալ»-ն է, այսինքն, այն բառապաշարը, որն այդ շերտի առօրյայում օգտագործելի եւ ընդունելի է:
-Խոսենք Ձեր երկրորդ դիտարկման մասին: Դուք նշեցիք ամենաթողության ընկալման հանգամանքը: Վարչապետ Փաշինյանն ունի ազդեցության, եթե չասենք անսահմանափակ, ապա բավականին լայն լծակներ եւ հետաքրքիր է, որ այսօր որոշ շրջանակներ մտահոգություն են հայտնում, որ Հայաստանը գնում է անձնիշխանության հաստատման ճանապարհով: Ձեր դիտարկումը կարող ՞ղ ենք կապել այդ մտավախությունների հետ:
-Նաեւ, եկեք չմոռանանք, որ էյֆորիայի փուլում մենք ունեցել ենք վարչապետի տարբեր արտահայտություններ եւ որոշումներ, որոնք երկուսն էլ նույն հասարակության կողմից էյֆորիայով ընդունվել է եւ դա բերել է նրան, որ կապ չունի, թե ինչ է նա անում, միեւնույնն է, դա ցնծությամբ պետք է ընդունվի, էլի ինչու պետք է չարչարվել, առոգանություն ու միտք ձեւավորվել, միեւնույնն է, ինչ էլ ասվի, ընդունվում է: Այսօր ասվում է՝ փակեք դատարանի դռները, ընդունվում է, մյուս օրը ասվում է՝ բացեք, էլի ընդունվում է: Սա «Քաջ Նազարի» կոմպլեքս է, որն ինչ-որ առումով աշխատում է եւ որի իմաստը հետեւյալն է, կամայական մարդու, ոչ միայն վարչապետի դեպքում, հաջողությունները բերում են էգոցենտրիզմի դաշտ, որին ասում ենք «աստղային հիվանդություն»: Տվյալ դեպքում մեր վարչապետը այդ «աստղային հիվանդության» մեջ է բավականին երկար ժամանակ՝ տարուց ավելի եւ այս պարագայում իր արած կամայական քայլը դրական է եւ այդպես պետք է ընդունվի, հակառակ դեպքում դա «հակահեղափոխություն» է:
-Պարոն Մադաթյան, սա կարո ՞ղ ենք համարել տեխնոլոգիա, թե ինքնաբուխ մի բան է, հոգեբանական վիճակի արտահայտություն:
-Տարանջատելու համար՝ տեխնոլոգիա է, թե ինքնաբերաբար է ստացվում, մենք պետք է հստակ ինֆորմացիա ունենանք խորհրդատուների եւ տեխնոլոգիայի կիրառման մասով: Քանի որ հստակ ինֆորմացիա չկա, որ կոնկրետ խորհրդատուներ կան, կվախենամ ասել, որ դա տեխնոլոգիա է, սակայն, որպես գործող մանիպուլյացիա, բնականաբար սա խոսքային մանիպուլյացիա է, որն աշխատում է: Երբ մարդը խոսում է, պետք է հասկանա, թե որ խմբի համար է խոսում եւ պետք է խոսի այդ խմբին հասկանալի լեզվով: Քանի որ հեղափոխության մասնակից են եղել եւ այդ հեղափոխությամբ տոգորվել են հասարակության ամենացածր շերտերը՝ ինտելեկտուալ եւ այլ առումներով, այսօրվա սլենգը, բնականաբար, այդ մակարդակի է:
- Արդարադատության նախարարությունը Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագծով մտադիր է պայքարել հանցավոր մշակույթի եւ վարքագծի դեմ, ՔԿՀ-ներում այսպես ասած «գողական» բարքերի դեմ: Այս պայքարը որքա՞ն արդյունավետ կարող է լինել՝ հաշվի առնելով այն զուգահեռ իրականությունը, որի մասին վերը խոսեցինք: Մի կողմից ունենք հայտարարություն, որ պայքարում ենք այդ բարքերն արմատախիլ անելու համար, մյուս կողմից ունենք վարչապետ, որն անընդհատ, հանրությանը ուղերձներ է հղում նման բառապաշարով:
-Ես կխուսափեի «գողական» տերմինից, որովհետեւ դա տանում է ստալինյան ժամանակաշրջան, «Արշիպելագ Գուլագ» եւ այլն, որովհետեւ, երբ ասում ենք «գողական», դա նկատի ունենք, բայց ես հանդիպել եմ այսպես ասած, «գողականների», որոնք շատ կիրթ են խոսում:
- Անվանենք քրեական, հանցավոր բարքեր:
-Տեսեք, մեր հասարակության մի ստվար զանգված այսօր քրեականությունը համարում է կյանքի կոնցեպտ, սկզբունք, բայց ընտրովի, այսինքն, տեղ կա, որ այդ մարդու իրավունքները խաթարվում են եւ նա բողոքում է, տեղ կա, որ ինքը քրեական մարդ է: Հիմա, նույն բանն անում է մեր վարչապետը: Նա խոսում է իրավունքներից՝ սլենգ օգտագործելով: Դրա դեմ պայքարը ոչ թե արդարադատության նախարարության խնդիրն է, այլ սա հոգեբանական խնդիր է , մարդկանց հոգեբանությունը պետք է փոխվի, որ հասկանան, որ իրենք ապրում են օրինապահ երկրում, որտեղ պետք է օրենքներով եւ ոչ օրինազանցությամբ շարժվել, որովհետեւ միջին վիճակագրական հայը, երբ նոր օրենքի մասին է լսում, առաջին հերթին մտածում է, թե ինչպես այն շրջանցել: Խոսքը հենց սրա մասին է, մենք հոգեբանորեն պետք է մարդկանց կրթության ու մշակույթի դաշտ բերենք:
-Ես նկատի ունեմ, երբ ամենաբարձր մակարդակով այդ բառամթերքն է օգտագործվում եւ զուգահեռաբար հայտարարվում է նման պայքար, արդյո՞ք այն արդյունավետ է, մյուս կողմից էլ, դա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ երիտասարդների, ինչու չէ նաեւ երեխաների վրա, որոնք, ինչպես բազմիցս հենց ինքը՝ վարչապետն է հայտարարել, հեղափոխության ակտիվ մասնակից են եղել եւ որոնց համար վարչապետն այսօր հեղինակություն է:
-Մենք այսօր չունենք պետության ղեկավար, մենք ունենք առաջնորդ: Այս բառերը պետք է տարբերել: Առաջնորդը մի մարդ է, որը դառնում է նմանակման առարկա, մարդիկ փորձում են իրեն նմանվել: Պատահական չէ, որ հեղափոխությունից հետո մի ահռելի զանգված սկսեց մորուս պահել, այսինքն, առաջնորդին նմանակեց, եւ հեղափոխականներն սկսեցին իրենց տարբերակել այդ մորուսներով, անխնամ վիճակով: Այդ նմանակումը մենք այսօր ունենալու ենք եւ իհարկե, վարչապետը պատասխանատվություն է կրում իր հետեւորդների ու երկրպագուների առջեւ: Իսկ այսօր մենք ունենք երկրպագուների բավականին մեծ զանգված եւ այդ անպատասխանատու մոտեցումը ճիշտ չէ եւ վտանգավոր է, որովհետեւ միայն դուր գալու, ռեյտինգ ապահովելու համար խոսել այդ սլենգով, նշանակում է ՝ խրախուսել այդ սլենգն ու ապրելակերպը այդ շերտերի մոտ՝ մանավանդ երիտասարդների, որոնք սպունգի պես ընկալունակ են եւ ավելի արագ են վերցնելու այդ ամենը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/13/2019 10:26 Իշխանության սատելիտները տոտալ-հոգեբանական ճնշում են գործադրել Քոչարյանի գործով Վերաքննիչի դատավորի վրա . «Իրատես»
- 12/13/2019 10:09 Պետական համակարգում ոչ թե դիմադրություն կա, այլ ընդամենը անարդյունավետ կառավարում. «Իրատես»
- 12/13/2019 09:58 Կատաստրոֆիկ վիճակ ԱԺ-ում. Մակունցը «վտարանդի» էր դարձել. «Հրապարակ»
- 12/13/2019 09:52 ՀՀ-ում խմելու ջուրը կարող է ճոխություն դառնալ. ջրի կորուստը 50-80 տոկոս է. «Փաստ»
- 12/13/2019 09:40 Թանկացում՝ հեղուկ գազի շուկայում. ով պետք է վերահսկի․ «Ժողովուրդ»
- 12/13/2019 09:38 Իշխող ուժի վարկանիշը հստակ միտումով անկում է ապրում. հաջորդ տարի դրանից կարող են միայն փշուրներ մնալ. «Փաստ»
- 12/13/2019 09:35 Սորոսականների դիրքերը գնալով ամրանում են պետական կառավարման ոլորտում. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/12/2019 18:48 Չենք հասցնում արդարադատություն իրականացնել. համակարգը գրեթե կաթվածահար վիճակում է. Վարդազարյան
- 12/12/2019 13:07 Եթե հիմա կա քաղաքական կամք, ինչու՞ մարտի 1-ի գործը չի բացահայտվում. «Հրապարակ»
- 12/12/2019 11:29 «Ինձ թվում է՝ վարչապետը շատ լավ գիտի, որ այն դատավորը, ով տեր է ունեցել նախորդ իշխանության ժամանակ, իր տիրոջն արդեն 1.5 տարի առաջ գտել է». Ալեքսանդր Ազարյան.168.am
- 12/11/2019 20:57 Շատ վտանգավոր տեսակետ շրջանառության մեջ դրվեց վերջին 2 օրվա ընթացքում. Դավիթ Իշխանյան
Մեկնաբանություն
- 12/13/2019 11:19 Բադասյանն արձագանքել է ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մոդելի մասին Դավիթ Հարությունյանի փաստարկներին
- 12/13/2019 10:50 Պաշտոնապես ներողություն եմ խնդրում Նար-Դոսից իր հրաշալի պատմվածքը Թումանյանին վերագրելու համար. ՀՀ վարչապետ
- 12/12/2019 16:58 Մնում է խոսելիս ողջունել ոչ միայն զրուցակցին, այլև՝ գաղտնալսողին. Գևորգ Դանիելյան
- 12/12/2019 16:47 Ղազինյան. Փաշինյանը խոստովանեց, որ կառավարությունում աշխատում են դպրոցական մակարդակի գիտելիք ունեցող նախարարներ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/11/2019 23:51 Օվկիանոսի հատակին գտել են հազարավոր խորհրդավոր առարկաներ
- 12/08/2019 16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը