Թեմաներ
Ուրբաթ 08 / 23 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/22/2019   23:58 Սևամորթ ֆուտբոլիստները կստանան արտոնություններ 08/22/2019   23:17 Սննդաբանները պատմել են սնկերի ճիշտ օգտագորման ձևերի մասին 08/22/2019   21:59 Կալիֆոռնիայում կալանավորվել է հյուրանոցի խոհարարը, որը նախապատրաստվում էր հյուրերի նկատմամբ զանգվածային հաշվեհարդարի 08/22/2019   21:33 Արարատ-Արմենիան խաղավերջում հաղթանակ կորզեց. խմբային փուլը մոտ է (տեսանյութ) 08/22/2019   21:22 Ուրալի ոստիկանության երեք աշխատակիցներ մեղադրվել են խմբակային բռնաբարության մեջ 08/22/2019   20:53 Աշխատանքից ազատվել են Սանկտ Պետերբուրգի ՆԳՆ տնտեսական անվտանգության տեսչության բոլոր աշխատակիցները 08/22/2019   20:27 «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում բռնկված հրդեհը մարել դեռ չի հաջողվում 08/22/2019   20:01 Արարատ-Արմենիան առաջին խաղակեսից հետո հաղթում է Դյուդելանժին (տեսանյութ) 08/22/2019   19:48 ԶԼՄ-ներ. Apple- ը սեպտեմբերին կներկայացնի երեք նոր iPhone, iPad և MacBook Pro 08/22/2019   19:38 Փաշինյանը՝ Սորոսի հետ՝ ուս-ուսի 08/22/2019   18:28 Ինսուլտի բուժումն իրականացվում է ժամանակակից տեխնոլոգիաներով եւ պետական բյուջեի հաշվին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 08/22/2019   18:17 Խոստացված որոշումը այսօր կայացվեց. ՀՀ վարչապետ 08/22/2019   17:51 «Շշի Մելոյի» դեմ մահափորձի գործով մեղադրյալի նկատմամբ բռնություն իրականացնելու վերաբերյալ հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ 08/22/2019   17:42 Հատուկ ջանքեր պետք է ներդնենք, որպեսզի բնությանը վնաս չտանք․ Արմեն Սարգսյան 08/22/2019   17:36 ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԵԱՀ ԱԳ նախարարի հետ 08/22/2019   17:22 Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին ԱԱԾ որոշումը բողոքարկվել է 08/22/2019   16:50 Նախարար Խաչատրյանը շարունակում է մասնավոր հատվածի հետ քննարկումները ոլորտային խնդիրների շուրջ 08/22/2019   16:34 Ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը․ ՀԲՃ 08/22/2019   16:29 ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը հաղթահարելու գործընթացում ընտրվել է հնարավոր ամենավատ տարբերակը. Նորայր Նորիկյան 08/22/2019   16:23 Դեսպան Մինասյանի հանդիպումը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ 08/22/2019   16:22 Կրթական բարեփոխումների նպատակը մեկն է. նոր դարաշրջանում դառնալ նոր որակի համալսարան. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար 08/22/2019   16:18 ՊՎԾ-ն ավարտել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում» իրականացվող ուսումնասիրությունը 08/22/2019   15:57 Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը 08/22/2019   15:12 Եթե կարծիքս ծախելու լինեի, վաղուց ավելի հարուստ ուժերի էի ծախել. Դանիել Իոաննիսյան 08/22/2019   15:05 Ինձ տալիս եք հարց, որի հասցեատերը ես չեմ. Ֆիննախը՝ գորգերի լվացման համար 5 մլն ծախսելու մասին 08/22/2019   14:50 Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրների շուրջ 08/22/2019   14:49 «ՍԱՍ»-ի Արտակը հարցաքննվել է. ՔԿ 08/22/2019   14:45 Լիդիանի դուստր կազմակերպությունը գրանցված է Կանադայում և ոչ միայն կարող է տալ դատի, այլև ինչ-որ պրոցես սկսել է. Գեւորգ Պապոյան 08/22/2019   14:30 ՀՀ Արդարադատության նախարարության մշակած՝ Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը խիստ վիճահարույց է. ԻԱԿ 08/22/2019   14:25 Հստակ չէ՝ Ամուլսարի հանքի չշահագործման դեպքում տնտեսությունն ինչ վնասներ կկրի. Ֆինանսների նախարար 08/22/2019   14:24 Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել Քոչարյանի գործով տրամադրել խորհրդատվական կարծիք. ՍԴ 08/22/2019   14:20 Հանրաքվեն միջոց է, որի «օգնությամբ» իշխանություններն իրենց ուսերից հեշտությամբ կգցեն պատասխանատվության բեռը. Աշոտյան 08/22/2019   14:12 Բժիշկների հետ աշխատանքը շատ պարտավորեցնող է․ AIC տնօրեն 08/22/2019   14:07 Ֆինանսների նախարարը պարտք-ՀՆԱ հարաբերակցության աճ չի կանխատեսում 08/22/2019   14:06 Գլխավոր դատախազի հրամանով ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության պետ է նշանակվել 08/22/2019   14:04 Բնության պահպանության ազնիվ առաքելությունը չվերածենք անկառավարելի գործընթացի. «Ժառանգություն» 08/22/2019   13:57 ՃՏՊ Իսակովի պողոտայում. կան տուժածներ 08/22/2019   13:52 Ադրբեջանի սահմանը հատած զինծառայողի հարցը համակարգված մոտեցում է պահանջում. ԱԳ նախարար 08/22/2019   13:47 ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 08/22/2019   13:45 ԱՄՆ-ի հետ մեր երկխոսությունը բարձր մակարդակում է. ԱԳ նախարար 08/22/2019   13:40 Բերում ենք ամենքիդ հայրապետական մեր սերն ու օրհնությունը ծննդյանս առիթով. Գարեգին Բ 08/22/2019   13:35 Քաղաքացին ինքնավնասել է ձեռքերը և սպառնում է շարունակել ինքնավնասումը 08/22/2019   13:28 Պահանջում եմ ինձ օրեր առաջ բերման ենթարկելու իրավական հիմքերը. Սոնա Աղեկյան (տեսանյութ) 08/22/2019   13:25 Գործադիրը բնակարան նվիրաբերեց զոհված զինծառայողի մորը 08/22/2019   13:13 Մյուս տարի մարզերում կունենանք 30 նոր բազմաբնակարան շենք. Վահագն Վերմիշյան 08/22/2019   12:45 Շոգ եղանակը կպահպանվի 08/22/2019   12:36 Դատավոր Աննա Դանիբեկյանը վարույթ է ընդունել Քոչարյանի եւ մյուսների գործը 08/22/2019   12:34 Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հարցը բազմաշերտ և հակասական խնդիր է. «Ազգային Օրակարգ» կուսակցություն 08/22/2019   12:23 Զինծառայողներին կտրամադրվի անտոկոս վարկ. Պետությունը կփոխհատուցի նաև կանխավճարը 08/22/2019   12:16 Կարևոր պարզաբանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից
08/21/2019   19:15 Քրեական հետապնդման մարմինները չեն դադարել անհիմն մեղադրանքի պայմաններում անձին պահել կալանքի տակ. Էրիկ Ալեքսանյան 08/22/2019   11:45 «Բոգո»-ի մասով քրեական գործը կարճվել է. նա քրեական պատասխանատվության չի ենթարկվի 08/22/2019   14:49 «ՍԱՍ»-ի Արտակը հարցաքննվել է. ՔԿ 08/21/2019   11:27 «Ամուլսար մտնելու ցանկացած փորձ բնակչությունը խոչընդոտելու է». ջերմուկցի 08/21/2019   15:03 «Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիր Գուրգեն Զաքարյանը և նախկին տնօրենը հետախուզման մեջ են 08/22/2019   13:13 Մյուս տարի մարզերում կունենանք 30 նոր բազմաբնակարան շենք. Վահագն Վերմիշյան 08/22/2019   09:18 Քանի հայր ունի Սեյրան Սարոյանը. Ինչպես է գեներալը ձեռք բերել իր առանձնատունը. «Ժամանակ» 08/21/2019   09:31 Կանևսկոյի զանգը գեներալին. Ինչու Սեյրան Սարոյանը հրապարակայնացրեց միջադեպը. Մանրամասներ. «Ժամանակ» 08/22/2019   14:06 Գլխավոր դատախազի հրամանով ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության պետ է նշանակվել 08/22/2019   09:43 «Իմ քայլը»՝ տրոհման շեմին. Ավելի քան 30 պատգամավոր դեմ է հանքի շահագործմանը. «Հրապարակ» 08/22/2019   16:29 ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը հաղթահարելու գործընթացում ընտրվել է հնարավոր ամենավատ տարբերակը. Նորայր Նորիկյան 08/22/2019   14:24 Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել Քոչարյանի գործով տրամադրել խորհրդատվական կարծիք. ՍԴ 08/22/2019   12:36 Դատավոր Աննա Դանիբեկյանը վարույթ է ընդունել Քոչարյանի եւ մյուսների գործը 08/22/2019   11:34 Վարդգես Գասպարիի բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց (տեսանյութ) 08/21/2019   09:49 Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի դիրքերը խախուտ են. «Ժամանակ» 08/21/2019   09:51 Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին 08/21/2019   14:07 Անընդունելի է, երբ պետությունը մի կողմ է քաշվում և մասնավորին ու բնապահպաններին իրար դեմ տրամադրում. Տնտեսագետ 08/22/2019   09:39 Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իր «տակից» տանե՞լ. «Հրապարակ» 08/21/2019   10:27 «Աղիողորմ աշխատանք խնդրող» ասելով՝ Փաշինյանը, կարծում եմ, ինձ նկատի ունի. Հայկ Մարտիրոսյան 08/21/2019   10:36 Ամուլսարը՝ նվեր ԱՄՆ-ին. ըստ քաղտեխնոլոգի, Փաշինյանը քաղաքական խնդիր է լուծում

Դատախազությունը պարզաբանում է տարածել՝ հաստատելով, որ Դավիթ Գրիգորյանը նախապես չի տեղեկացվել քննչական գործողությունների մասին 07/19/2019   13:08  |  Քրեական խրոնիկոն

Խախտելով նախաքննության տվյալներ հրապարակելու սահմանափակումը՝ ընտրողաբար կատարված տեղեկատվական արտահոսքերով խեղաթյուրված պատկեր ստեղծելու ակնհայտ մղումով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում քննչական գործողություններ կատարվելու, դրա նպատակների ու իրավաչափության, ինչպես նաև այդ քրեական գործի շրջանակներում դատախազության կողմից կայացված դատավարական որոշումների վերաբերյալ  զանգվածային առանձին լրատվամիջոցներով տրվել են իրականության հետ աղերս չունեցող և մինչև անգամ երևակայական գնահատականներ: Այս մասին հայտնում է  ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։

Անթույլատրելի համարելով նման մանիպուլյատիվ մեթոդներով հետագա շահարկումների ծավալումը՝ ստիպված ենք խնդրո առարկային առնչվող առանձին հարցերի կապակցությամբ պարզաբանել հետևյալը:

1. Քննվող քրեական գործի և դրա առանձին հանգամանքների վերաբերյալ քննության մարմնի և դատախազության կողմից մինչ օրս հրապարակային պարզաբանումներ չտալը և նախընթաց խեղաթյուրումներին չարձագանքելու հարցում դրսևորված զսպվածությունը պայմանավորված է եղել բացառապես օրենսդրությամբ սահմանված՝ քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի հեղինակության, նրա գործունեության անկախության երաշխիքները խստագույնս պահպանելու անհրաժեշտությամբ: Դրանք, ի թիվս այլնի, պահանջում են քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ քննչական գործողություն կատարելու դեպքերում առավելագույնս ապահովել քննչական գործողության գաղտնիությունը, դատավորի հեղինակության և անկախության նկատմամբ հարգանքը՝ բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:

2. Առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ քաղաքացին հաղորդում է ներկայացրել ոչ թե շուրջ մեկ տարի առաջ, ինչպես փորձ է արվում մատուցել, այլ 2019 թվականի փետրվար ամսին:

Հաղորդմամբ վերջինս հայտնել է, որ քրեական հետապնդման մարմինների որոշումների դեմ դատարան ներկայացրած բողոքի նյութերի ուսումնասիրությամբ պարզել է, որ դրանց կցվել է բողոքի քննությանն իրեն կանչելու մասին ծանուցում, մինչդեռ իրեն նման ծանուցում չի ուղարկվել, այդ կերպ ստեղծվել է պատրանք, թե կողմերին ուղարկվել են ծանուցումներ, սակայն նրանց չներկայանալու արդյունքում դատական նիստը չի կայացել, իսկ դատական նիստերի արձանագրությունների և ձայնագրման կրիչի ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ օրը դատական նիստ տեղի չի ունեցել:

Հիշյալ հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով 2019 թվականի փետրվարի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից կայացված որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժվել է՝ նկատի ունենալով, որ թեև խնդրո առարկա ծանուցումը կցված է եղել դատական գործին, սակայն այն կողմին չուղարկելու հանգամանքն ընդունել է դատավորը՝ դա պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությամբ: Այդ իրավիճակը վարույթն իրականացնող քննիչի գնահատմամբ չի կարող մեկնաբանվել որպես քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված այս կամ այն շարժառիթով պաշտոնեական կեղծիքի կատարում:

Քննիչի որոշման դեմ բերված բողոքը մերժվել է վերադաս դատախազի կողմից 2019 թվականի մարտի 12-ին կայացված որոշմամբ՝ նկատի ունենալով, որ ինչպես ներկայացված բողոքը, այնպես էլ նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված փաստական տվյալները քրեական գործ հարուցելու բավարար հիմքերի առկայության մասին տեղեկություններ չեն պարունակել, որոնք թույլ կտային դատախազին վերացնել բողոքարկված որոշումը և հարուցել քրեական գործ:

Հաղորդում տված անձի կողմից, սակայն, քննիչի և դատախազի որոշումները այս տարվա մայիսին բողոքարկել են նաև  ՀՀ գլխավոր դատախազին: Ներկայացված այս բողոքով քաղաքացին հայտնել է առավել հիմնավոր փաստարկներ: Մասնավորապես՝ կոնկրետ փաստարկներ են ներկայացվել ոչ թե նիստի ծանուցման մասին, ինչի տպավորությունը համառորեն փորձ է արվում ստեղծել լրատվական միջավայրում, այլ դատական նիստի արձանագրության կեղծված լինելու վերաբերյալ, որոնք առերևույթ վկայել են պաշտոնեական կեղծիքի օբյեկտիվ հատկանիշների մասին: ՀՀ գլխավոր դատախազի կողմից բողոքի բավարարումը և քրեական գործի հարուցման որոշում կայացնելը պայմանավորված է եղել բացառապես այդ հանգամանքով և ներկայացված հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու անհրաժեշտությամբ:

Վերոնշյալը նաև փաստում է, որ դատախազությունն այդ նյութերը վերանայել է ոչ թե իր նախաձեռնությամբ, ինչի տպավորությունը ևս արհեստականորեն փորձ է արվում ստեղծել, այլ հաղորդում ներկայացրած քաղաքացու կողմից ՀՀ գլխավոր դատախազին օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացված բողոքի քննարկման արդյունքում:

Այս իմաստով իրականության հետ որևէ աղերս չունի լրատվամիջոցներով ստեղծվող այն տպավորությունը, թե իբրև Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում կայացնելուց հետո են դատախազությունում որոշել վերանայել դեռևս փետրվար ամսին մերժված նյութերը:

Դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործով վերը նշված որոշումները կայացնելու և պաշտոնեական կեղծիքի դեպքի առթիվ դատախազության կողմից քրեական գործ հարուցելու միջև կապի վերաբերյալ տողատակերից հասկացվող գնահատականները երևակայական աստիճանի իրականությունից հեռու են նաև այն պատճառով, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման կայացման օրվա՝ 2019 թվականի հունիսի 28-ի դրությամբ դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կայացված հիշյալ դատական ակտերը Վերաքննիչ դատարանի կողմից բեկանված են եղել:

Իսկ աշխատասենյակում կատարված խուզարկությունը և առգրավումը հետապնդել են բացառապես մեկ իրավաչափ նպատակ՝ գործով ձեռք բերել  պաշտոնեական կեղծիք կատարված լինելու հանգամանքը հաստատող կամ հերքող փաստական տվյալներ:   

3. Նկատի ունենալով, որ առանձին լրատվամիջոցներ կասկածի տակ են դրել նաև դատավորի աշխատասենյակում կատարված քննչական գործողությունների իրավաչափությունը՝ հարկ ենք համարում նշելու, որ «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածով նախատեսված պահանջները խստագույնս պահպանվել են, քանզի քրեական գործի շրջանակներում քննչական գործողություններ կատարելու նպատակով դատարանի շենք մուտք գործելուց առաջ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն անհապաղ այդ մասին իրազեկել է Բարձրագույն դատական խորհրդին։ Բացի այդ, չնայած քրեական հետապնդման չենթարկվող դատավորի աշխատասենյակում կատարված քննչական գործողություններին նրա մասնակցությունն օրենքի ուժով պարտադիր չէ, աշխատասենյակում խուզարկություն կատարելու քննչական գործողության ընթացքում քննչական գործողության կատարման վայր իր նախաձեռնությամբ ներկայացած դատավորին վարույթն իրականացնող մարմինը թույլատրել է սկզբից մինչև վերջ մասնակցել քննչական գործողությանը՝ օգտվելով դիտողություններ և հայտարարություններ անելու իրավունքից: 

Ելնելով վերոգրյալից՝ հորդորում ենք ձեռնպահ մնալ հատվածաբար, համատեքստից կտրված նախաքննական նյութեր հրապարակելու, այդ կերպ իրականությունը խեղաթյուրելու փորձերից, ինչպես նաև չշահագործել դատավորի հեղինակությունը չվնասելու սկզբունից ելենով՝ նախաքննական մարմնի և դատախազության կողմից քրեական գործի շրջանակներում կատարվող քննչական գործողությունների վերաբերյալ սահմանափակ տեղեկատվություն տրամադրելու հանգամանքը, քանի որ տվյալ դեպքում արդարադատության շահը, դատավորի հեղինակության, անկախության երաշխիքների պահպանումն ավելի կարևոր արժեքներ են, քան տեղեկատվության ազատության ապահովումը:  

Արձանագրենք, որ դատախազության պատասխանում որեւէ խոսք չկա Դատական օրենսգրքի 53-րդ հոդվածի մասին, որն ուղղակի պահանջում է դատավորին առնվազն մեկ օր առաջ տեղեկացնել քննչական գործողությունների մասին։ Նկատենք, որ խուզարկությունը կատարվել է դատավորի աշխատասենյակում, քննիչի որոշման մեջ գրված է եղել նաեւ  դատավորի համակարգչի հիշողության կրիչը առգրավելու մասին։  Կրկին մեջբերում ենք՝  օրենսգրքի պահանջը՝

«Քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ քննչական գործողություն կատարելու անհրաժեշտության դեպքում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը քննչական գործողությունն սկսելուց առնվազն մեկ օր առաջ իրազեկում է Բարձրագույն դատական խորհրդին և համապատասխան դատավորին»։ Դատախազությունն իր այսօրվա պատասխանով հաստատել է օրենսգրքի պահանջները չպահպանելու փաստը։

Բացի այդ՝ նկատենք, որ երկու օր առաջ, երբ հայտնի դարձավ դատավորի աշխատասենյակում կատարված խուզարկության մասին, «Փաստինֆո»-ն բանավոր հարցմամբ դիմել է թե ՀՔԾ եւ թե դատախազություն, սակայն նշված գերատեսչությունները նախընտրել են պահպանել լռություն՝ միայն հաստատելով, որ կատարվել է խուզարկություն։ «Պետական գաղտնիք» էր համարվել անգամ ԲԴԽ դիմելը, թեեւ, կարծում ենք, նման հնչեղություն ունեցող քրեական գործերով տվյալ գերատեսչություններն իրենք պետք է շահագրգիռ լինեն առաջինը համապարփակ տեղեկատվություն տրամադրելու հարցում եւ ոչ թե ծածկադմփոց անեն։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:02 16/07/2019  |  Քրեական խրոնիկոն«Սիգ» ձկնատեսակի որսի արգելված լինելու պայմաններում 2017-2018թ. պահածոյացման, արտահանման և այլ նպատաներով ավելի քան 44 000 կգ սիգի իրացման փաստեր են պարզվել
18:25 12/07/2019  |  ԼՐԱՀՈՍԱնտառպետության անտառային տարածքի պատշաճ պահպանությունը չիրականացնելու հետևանքով պետությանն էական վնաս է պատճառվել. հարուցվել է քրեական գործ
11:59 10/07/2019  |  ԼՐԱՀՈՍԱնցկացվում է հակակոռուպցիոն պայքարի թեմատիկայով պաստառների և տեսանյութերի միջազգային երիտասարդական մրցույթ
11:35 08/07/2019  |  Քրեական խրոնիկոնՆոր հանգամանքներ՝ 25 տարվա վաղեմության սպանության գործով
16:25 02/07/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազության աշխատանքի արդյունավետ գնահատեն իրականությունից շատ հեռու է. «Ժողովրդավարական հայրենիք»
12:10 01/07/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը պահպանել է իր միասնական կայունությունը. Արթուր Դավթյան (տեսանյութ)
15:12 28/06/2019  |  Քրեական խրոնիկոնՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ գործով ՀՀ գլխավոր դատախազի բողոքը
10:17 27/06/2019  |  ԼՐԱՀՈՍՇիրակում անչափահասների կողմից կատարվող հանցագործության դեպքերը նվազում են
13:41 17/06/2019«Արևիկ» ազգային պարկի հատուկ պահպանվող տարածքում ապօրինի ընդերքօգտագործմամբ ոսկու հանքանյութ է արդյունահանվել. հարուցվել է քրեական գործ
18:38 12/06/2019  |  Քրեական խրոնիկոն«Լասկալա» ակումբի մոտ տեղի ունեցած խմբակային խուլիգանության դեպքով ձերբակալվել է 5 անձ

Տեսանյութեր

08/22/2019   22:42 Կալիֆորնիայի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռ է այրվել

Տեսադարան

08/03/2019   13:22 Արգիլները աղտոտված են եւ չեն կարողանում թռչել

Մամուլ

Արխիվ

[]