Թեմաներ
Երեքշաբթի 09 / 22 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/21/2020   23:47 ԵՄ-ում խոսել են՝ Լուկաշենկոյի հեռանալուց հետո, Բելառուսին օգնության մասին 09/21/2020   23:25 Երեք մետրանոց կոկորդիլոսը աղջկան բռնել է ոտքերից 09/21/2020   23:08 ԱՄՆ-ը խոստացել է արձագանքել Նավալնիի հետ կապված իրավիճակին 09/21/2020   22:55 Նոր Ամանոս գյուղում այրվել է մոտ 700 հակ անասնակեր 09/21/2020   22:41 Կհոսանքազրկվեն Երեւանի եւ մարզերի մի շարք հասցեներ 09/21/2020   22:35 Իլհամ Ալիեւը ՄԱԿ-ում հայտարարել է, թե Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի դեմ նոր ռազմական ագրեսիայի. 09/21/2020   22:21 Քաղաքական իշխանության կամքը կատարած դատավորներին ուղարկելու ենք բանտ. Արսեն Բաբայան 09/21/2020   22:13 Մտահոգ ջղաբջիջներ. Գիտնականները սեքսի անսպասելի արդյունք են հայտնաբերել 09/21/2020   21:21 Եթե առաջիկա 30 տարում սովորեք հարգել սեփական երկրի Սահմանադրությունը՝ դա արդեն մեծ ձեռքբերում կլինի. Գոռ Հովհաննիսյան 09/21/2020   21:08 Բելառուս ծրագրավորողը բողոքել է՝ ձերբակալվածների տեղափոխման ավտոմեքենայում բռնաբարության դեմ 09/21/2020   20:44 Դատարանը մեղավոր է ճանաչել 47-ամյա մորը՝ 6-ամյա դստեր նկատմամբ բռնություն գործադրելու համար 09/21/2020   20:35 Ոստիկանության իրավաբանական վարչության պետ, գնդապետ Մանուկ Մուրադյանը պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով 09/21/2020   20:21 Երևանի Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել 09/21/2020   20:09 Սուրեն Պապիկյանը Վիեննայում հանդիպել է ՌԴ ՌՈՍԱՏՈՄ պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի հետ 09/21/2020   20:01 Սաքունց եղբայրները ատամներով մեքենա քաշեցին. սահմանվեց նոր ռեկորդ 09/21/2020   19:48 «Անիրավ դատավոր». AntiFake.am-ը հետաքննական նախաձեռնութուն է սկսում 09/21/2020   19:38 Թրամփը մտափոխվել է Tik Tok-ի հետ կապված հարցում՝ չինացիների կողմից դրա նկատմամբ վերահսկողությունը պահպանելու պատճառով 09/21/2020   19:16 Նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգևներ է հանձնել Անկախության տոնի առթիվ 09/21/2020   18:55 Իշխանությունը պետություն չէ, պետությունը մենք ենք՝ ժողովուրդը. Գագիկ Գինոսյան 09/21/2020   18:42 Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր 09/21/2020   18:25 Գերմանիան կշարունակի որպես հուսալի գործընկեր կանգնած լինել Հայաստանի կողքին. նախագահ Շթայնմայերը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին 09/21/2020   18:23 Ֆրանսիան վճռական է՝ աջակցելու ՀՀ-ին փոփոխությունների խիզախ գործում. Մակրոնի շնորհավորական ուղերձը 09/21/2020   18:19 Այստեղ ոստիկանական զորքեր ուղարկելու փոխարեն Դուք այցելեք . Ջերմուկի բնակիչը՝ Փաշինյանին 09/21/2020   18:15 «Մեզ լայնածավալ պատերազմ է սպառնում, որը կարող է չսահմանափակվել միայն Արցախի հետ շփման գծով ». Հրանտ Մելիք- Շահնազարյան 09/21/2020   18:10 Նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ 09/21/2020   18:00 Էդմոն Մարուքյանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության տոնի առթիվ 09/21/2020   17:54 Մոսկվան չի շտապում վերականգնել Երևանի հետ օդային հաղորդակցությունը. Սուրենյանց 09/21/2020   17:52 Թվային մանիպուլացիաներով մեզ անհասկանալի իրավիճակում են դնում. Համաճարակաբան 09/21/2020   16:42 «Evocabank»-ը նշել է իր տարելիցն ու հրավառություն կազմակերպել. Մատենադարանի մոտ բռնկված հրդեհի դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել 09/21/2020   16:25 Ժառանգորդությունը՝ պետության կառավարման հիմքում՝ երեկ, այսօր և միշտ 09/21/2020   15:43 ՀՀ քաղաքական իշխանության և առաջին դեմքի շնորհիվ բանակցությունները հայտնվել են փակուղում. Վիտալի Բալասանյան 09/21/2020   15:24 Մեր երկների հարաբերությունները հիմնվում են բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին 09/21/2020   15:19 Հայաստանի նկատմամբ տարվում է տեղեկատվական պատերազմ, այդ թվում՝ Հայաստանի ներսում գտնվող հայտնի շրջանակների միջոցով. Փաշինյան 09/21/2020   15:06 Արա Բաբլոյանի որդին պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով 09/21/2020   14:56 Մեր ինքնության դեմ հայտարարված է պատերազմ. «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր 09/21/2020   14:56 Նիկոլի թիմ կոչվածն, իրոք, ահաբեկված է. Միհրան Հակոբյան 09/21/2020   14:49 Քաղաքացին շնորհակալություն հայտնեց Խաչատուրովին ու նրա որդուն՝ հայրենիքի խաղաղ կյանքը պահպանելու համար 09/21/2020   14:47 7-նապատկել միջին աշխատավարձը. ֆուտբոլի հավաքականը դարձնել աշխարհի մեդալակիր. զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 15 մլն-ի. Փաշինյան 09/21/2020   14:42 Աշխատանքը մարդուն հնարավորություն կտա դուրս գալ աղքատությունից. Փաշինյան 09/21/2020   14:38 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ 09/21/2020   14:37 Յուրաքանչյուր հայ գիտակցում է անկախության ձեռքբերման ծանր գինը. Վիտալի Բալասանյան 09/21/2020   14:28 Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է դառնալ մեր երկրի առավել բարեկեցիկ ու բարգավաճ ապագայի շինարարը.Գագիկ Ծառուկյան 09/21/2020   14:23 Ահազանգեր կան աշակերտների շրջանում ուշագնացության դեպքերի մասին. Հոգեբանն ահազանգում է՝ երեխաները կսկսեն ագրեսիվանալ 09/21/2020   14:03 ԱԱԾ մի շարք պաշտոնյաներ պարգևատրվել են 09/21/2020   13:59 Մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը պետք է հասցնել առնվազն 5 միլիոնի. Փաշինյան 09/21/2020   13:57 Արմեն Սարգսյանը գեներալ-մայորի և գեներալ-լեյտենանտի կոչումներ է շնորհել մի շարք զինվորականների 09/21/2020   13:49 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին որոշում է ստորագրել 09/21/2020   13:38 Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի կայսր Նարուհիթոն 09/21/2020   13:38 Ծառայությունից խուսափած անձինք միևնույն է չեն վերադառնալու Հայաստան՝ ծառայելու, ավելի լավ չէ՞ այդ գումարը տան բանակին օգնության համար. Միքայելյան 09/21/2020   13:26 Մենք այսօր պետք է մտածենք, թե ի՞նչ են արձանագրելու անկախության 100-ամյակը նշող քաղաքացիները. Փաշինյան
09/20/2020   18:37 Գյումրեցին ծեծել, ապա դանակահարել է սոցիալական ցանցով իր ծնողներին հայհոյած տղամարդուն 09/20/2020   11:14 Մահացել է Նորայր Դավիդյանցը 09/20/2020   13:43 «Հայաստանում հզոր ճգնաժամն ու լարվածությունը պիկին կհասնի դեկտեմբերին». Աստղաբան Աննա Հախվերդյան 09/21/2020   14:23 Ահազանգեր կան աշակերտների շրջանում ուշագնացության դեպքերի մասին. Հոգեբանն ահազանգում է՝ երեխաները կսկսեն ագրեսիվանալ 09/21/2020   14:49 Քաղաքացին շնորհակալություն հայտնեց Խաչատուրովին ու նրա որդուն՝ հայրենիքի խաղաղ կյանքը պահպանելու համար 09/21/2020   12:29 54 անձ աղեստամոքսային խանգարում է ստացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, նրանց թվում՝ երկու հղի 09/20/2020   23:26 Կանանց սեքսուալությունն ու ցանկությունը բարդ է, ի տարբերություն տղամարդկանց 09/20/2020   15:34 Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրել է նոր պատերազմի նախապատրաստվելու մեջ 09/20/2020   17:19 Պատերազմի կոչնակ. Ալիեւն ասում է, ես պահել եմ պայմանը, Նիկոլը՝ խախտել. Արփինե Հովհաննիսյան 09/20/2020   18:28 Ալիևը պատրաստվում է պատերազմի, իսկ մեր իշխանությունը «նապաստակ է նկարում». Կարեն Բեքարյան 09/20/2020   12:24 Ողբերական ավտովթար. Ռուսական ռազմաբազայի 27-ամյա զինծառայողը Toyota-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. նրա դին հայտնաբերել են ճանապարհային ոստիկանները 09/20/2020   17:58 Արայիկ Հարությունյանը պատմության մեջ մնալու է տրանսգենդերի հետ հպարտությամբ լուսանկարվող նախարար.Իվետա Տոնոյան 09/20/2020   15:05 Սպասվում է առանց տեղումների եղանակ. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 09/20/2020   11:43 Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes G500-ն ու KIA Forte-ն. կա վիրավոր 09/20/2020   22:36 ԱՄՆ-ն Ռուսաստանի ուլտիմատում է ներկայացրել 09/21/2020   11:45 Արգիշտի Քյարամյանը՝ Գագիկ Խաչատրյանի, Գագիկ Ծառուկյանի քրեական գործերի մասին 09/20/2020   20:24 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում սննդային թունավորում է ստացել 25 բուժաշխատող, 8 հիվանդ 09/20/2020   22:44 Արթուր Վանեցյանը մասնակցել է երիտասարդական ճամբարին 09/20/2020   12:46 Եթե պատերազմն անխուսափելի է, ապա Հայաստանը չպետք է պիտակավորվի որպես «մեղավոր» երկիր․ Արմեն Աշոտյան 09/21/2020   15:06 Արա Բաբլոյանի որդին պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով

ԲԴԽ նախկին նախագահի գրությունը արդյո՞ք ազդել է Ն. Տավարացյանի հետագա վարքագծի վրա.հայտարարություն 07/19/2019   10:01  |  ԼՐԱՀՈՍ

«Հանրային իրավունքի զարգացման և իրավական փորձաքննությունների բյուրո»  ՀԿ-ն հայտարարություն է տարածել Նախշուն Տավարացյանի՝ որպես ԲԴԽ անդամի լիազորությունների ստանձման գործընթացի իրավաչափության վերաբերյալ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ն.Տավարացյանը ԲԴԽ անդամ էր ընտրվել 2018 թ. նոյեմբերի 8-ին և հրաժարականի դիմում էր ներկայացրել ԲԴԽ: 2019 թ. հուլիսի 15-ին վերջինս, սակայն, երդվել է Ընդհանուր ժողովում՝ որպես դեռևս 2018 թ. նոյեմբերի 8-ին ընտրված անդամ: ԲԴԽ անդամ իրավաբան գիտնականների նախաձեռնությամբ հրավիրվել է ԲԴԽ նիստ Ն.Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու հարցով:

ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Դատական օրենսգիրք) 82-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամն իր պաշտոնն ստանձնում է Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան անդամի պաշտոնավարման ժամկետի ավարտի օրվանից, իսկ այլ հիմքով Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում՝  ընտրվելու օրվանից: 
Այսինքն՝ բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամն իր պաշտոնն ստանձնում է ընտրվելու օրվանից, և ոչ թե երդման պահից: 
Օրենսդիրը ԲԴԽ անդամի պաշտոնի ստանձման հանգամանքը որևէ կերպ չի կապել ընտրված անդամի երդման իրավաբանական փաստի հետ:

Իրավահամեմատական տեսանկյունից նշենք, որ օրենսդիրը որոշ պաշտոնների համար դրա ստանձնման պահը կապել է երդման հետ, որոշ պաշտոններում` ոչ: Այսպես, երդման պայմանը որպես պաշտոնի ստանձնման պայման սահմանված է հենց դատավորների համար, նույն օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ մասում, որում սահմանված է «Անձը դատավորի պաշտոնը ստանձնում է երդման տեքստը ստորագրելու պահից», սահմանադրական դատարանի դատավորների համար՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթների համաձայն, ըստ որոնց՝ «Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն ընտրությունից հետո Ազգային ժողովի նիստում տալիս է հետևյալ երդումը.... սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն իր պաշտոնն ստանձնում է նշված երդումը տալուց հետո՝ անհապաղ....», Մարդու իրավունքների պաշտպանի համար ըստ՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասի դրույթների, որոնց համաձայն՝ «Պաշտպանն իր պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի կողմից ընտրվելուց անմիջապես հետո Ազգային ժողովում պատգամավորների ներկայությամբ տված հետևյալ երդմամբ...», «Պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում իր երդման արարողությունից հետո....», «Դատախազության մասին» ՀՀ օրենքով Գլխավոր դատախազի և դատախազների համար ևս սահմանել է նման պայման, 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ գլխավոր դատախազն իր պաշտոնն ստանձնում և պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում ...սահմանված կարգով իր երդման արարողությունից հետո...., նույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատախազի պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձն իր պաշտոնն ստանձնում է դատախազության կոլեգիայի նիստում հանդիսավոր պայմաններում տրված հետևյալ երդմամբ...., և այլն:
Իսկ օրինակ քննչական կոմիտեի քննիչների համար «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածում սահմանված է, որ «Քննչական կոմիտեում առաջին անգամ պաշտոնի նշանակվող անձինք քննչական կոմիտեի նախագահի սահմանած կարգով ՀՀ դրոշի առջև տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում..», նույնաբովանդակ դրույթ սահմանված է «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածում, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածում, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածում և այլն, այսինքն՝ տվյալ օրինակներում լիազորությունների ստանձնումը չի կապվում երդման պահի հետ: Որպես նշվածի հիմնավորում առանձնացնենք տվյալ օրենսդրական դրույթներից բխող հետևյալ հրամանները՝ «Քրեակատարողական ծառայողների երդման կարգը հաստատելու մասին» 2005 թ. սեպտեմբերի 8-ի ԱՆ թիվ ՔՀ-43-Ն հրամանի հավելվածի 1-ին կետի համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում առաջին անգամ որպես քրեակատարողական ծառայող պաշտոնի նշանակված անձը իրեն պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ փորձաշրջանն անցնելու օրվանից երկու ամսվա ընթացքում տալիս է երդում: «Հարկադիր կատարման ծառայությունում առաջին անգամ որպես հարկադիր կատարող պաշտոնի նշանակվող անձանց երդման կարգը հաստատելու մասին» 2004 թ. մայիսի 24-ի ԱՆ թիվ N 70-Ն հրամանի հավելվածի 3-րդ կետի ա/ ենթակետի համաձայն՝ հարկադիր կատարման ծառայությունում երդում տալիս են` հարկադիր կատարման ծառայությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվողը` ծառայության վայր ներկայանալուց 1 ամսվա ընթացքում:

ՀՀ դատական օրենսգրքի 82-րդ հոդվածի 4-րդ մասի հստակ կարգավորման պարագայում նույնիսկ ամենամեծ իրավական երևակայությունը հնարավորություն չի տալիս «ընտրվելու օր» հասկացության մեջ ներառել նաև երդման հանգամանքը: 

Հետևաբար՝ Ն. Տավարցյանը պաշտոնը ստանձնել է 2018 թ. նոյեմբերի 8-ին իր ընտրվելու օրվանից, ու Դատական օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ նրա լիազորությունները դադարելու հիմք է իր կողմից ներկայացված հրաժարականը: 

Դատական օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարում են սույն օրենսգրքի 20-րդ գլխով սահմանված կանոններով: Մասնավորապես, օրենսգրքի 20-րդ գլխում ընդգրկված 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և նույն հոդվածի 2-րդ մասի դրույթների համաձայն՝ հրաժարականի հիմքով դատավորի (տվյալ դեպքում՝ անդամի) լիազորությունները դադարում են այդ հարցի համար հրավիրված Բարձրագույն դատական խորհրդի նիստում դատավորի (տվյալ դեպքում՝ անդամի) կողմից իր հրաժարականը պնդելու կամ այդ նիստին դատավորի չներկայանալու օրվանից:

Ստացվում է, որ ԲԴԽ նիստ չի հրավիրել և չի քննարկել ԲԴԽ անդամի հրաժարականի հարցը՝ վերջինիս կողմից հրաժարականի դիմում ներկայացնելու պարագայում:

Գտնում ենք, որ նման պայմաններում Ն. Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու հարցը քննարկելու համար կարևոր է պարզել նաև՝ 

1. ԲԴԽ գործունեության նկատմամբ վստահության պաշտպանության սահմանադրական սկզբունքի համատեքստում, ԲԴԽ նախկին նախագահի գրությունը արդյոք ազդել է Ն. Տավարացյանի հետագա վարքագծի վրա, 
2. Ն. Տավարացյանը արդյոք պատշաճ ծանուցվել է ԲԴԽ նիստերի մասին, թե ոչ»:

«Հանրային իրավունքի զարգացման և իրավական փորձաքննությունների բյուրո» ՀԿ համահիմնադիրներ՝ Ա.Ղամբարյան և Թ.Շաքարյան

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

09/19/2020   17:09 Քաղաքացիները զայրացած են, դեմ են հագուստի և կոշկեղենի գների բարձրացմանը

Տեսադարան

09/21/2020   14:27 Ռազմական օդուժի ելույթը՝ Անկախության տոնի առթիվ

Մամուլ

Արխիվ

[]