ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Բախումներ եղել են, բայց միակողմանի». Վալերիյ Օսիպյան 07/18/2019 11:13 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը երեկվանից Իջևանում է: Լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս կմեկնաբանի երեկվա բախումներն ու ոստիկանական ուժերի կենտրոնացումը Իջևանում, ոստիկանապետը պատասխանեց, որ բախումները միակողմանի են եղել, քաղաքացիներն էլ իրենց անօրինական պահանջով են ճանապարհ փակել.
«Բախումներ եղել են, բայց միակողմանի, միայն քաղաքացիներն են հարվածներ հասցրել: Երեկ տեղի ունեցավ հետևյալը, մի խումբ քաղաքացիներ օրվա ցերեկային ժամերին 5-6 անգամ տարբեր հատվածներում փակեցին ճանապարհներ, ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքներից հետո ճանապարհը բացվում էր: Երեկոյան քաղաքացիները շատացել են , թիվը հասել է 500-600-ի, հրաժարվել են կատարել ոստիկանների օրինական պահանջները, բացել Երևան-Իջևան-Նոյեմբերյան ճանապարհը:
Իմ կողմից որոշում կայացվեց, հանձնարարվեց ոստիկաններին՝ օրենքի սահմաններում շղթա կազմեն, հայտարարելուց հետո, պահելով օրենքի տառը, քայլեն առաջ, քաղաքացիներին բացատրեն և ստիպեն ազատել ճանապարհի այդ հատվածը: Մեր ծառայողների օրինական պահանջները նրանք դիմավորեցին մահակներով, մետաղյա ձողերով, քարերով, որի արդյունքում Ոստիկանության թվով 12 ծառայողներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան և տեղափոխվեցին Իջևանի բուժական հաստատություն: Իմ կողմից որոշում կայացվեց լրացուցիչ ուժեր ուղարկել Իջևան, ինքս էլ շտապեցի գտնվել այստեղ:
Իրավիճակի մասին զեկուցեցի վարչապետին և մեկնեցի Իջևան: Ինձ դիմավորեցին մոտ 30 քաղաքացի, ես նրանց հետ բանակցում էի , որը տևեց մոտ կես ժամ, այդ ընթացքում ես բացատրեցի նրանց կողմից անօրինական գործողությունները: Նրանք պահանջում էին, որ վերացնենք Տավուշի մարզում տեղակայված անշարժ պահակակետերը, որոնք վերահսկում են Իջևանից, Տավուշից ապօրինի ծառահատման դեպքերը, նաև այդ ապօրինի ծառահատման դեպքերից հետո քաղաքացիները փորձում են այն տեղափոխել Երևան, այլ մարզեր վաճառելու: Պայմանով էին խոսում ինձ հետ, ասում էին՝ հրաման տվեք, հանեք հսկիչ պահակակետերը, Ոստիկանության բաժիններում փայտով բեռնված մեքենաներ կան՝ մի մասն առանց փաստաթղթերի մեքենաներ, պայման էին դրել, որ վարորդներին թողենք, մեքենաները թողենք, չկազմենք արձանագրություն: Ես ասացի, որ ոչ միայն բաց չեն թողնելու, այլև այս դեպքերով էլ են քրեական գործեր հարուցվելու»,- ասել է ոստիկանապետը :
Ոստիկանապետն անթույլատրելի է համարել նման լեզվով խոսելը: «Տարիներ շարունակ իրենք սովոր են եղել, որ ոչնչացրել են անտառը, զբաղվել են այդ անտառի առ ու վաճառքով, և քանի որ մենք խոսում ենք օրինականությունից և Հեղափոխությունից հետո բոլորի պահանջն էր, որ բոլոր գործողությունները պետք է լինեն օրենքի տառին համապատասխան: Ցանկացած գործողություն լինելու է օրենքի տառին համապատասխան: Մենք թույլ չենք տալու, որ նման տոնով խոսեն Ոստիկանության հետ, նման տոնով խոսեն իշխանության ներկայացուցչի հետ և թույլ չեն տալու, որ իրենք թելադրեն ապագան»,- նշել է Վ.Օսիպյանը:
Լրագրողները նաև հետաքրքվեցին՝ ոստիկանապետը հաճախ է ասում, որ ոստիկանները հանդուրժող են լինելու, արդյոք դա թուլության նշան չի կարող ընկալվել.
«Հանդուրժող լինելը չի նշանակում , որ ոստիկանը թույլ է: Կան քաղաքացիներ, որոնք հեղափոխությունից հետո շատ լավ են հասկացել, ըմբռնումով են մոտեցել, քանի որ ոստիկանը , մենք՝ քաղաքացիներից մեկն ենք, կանգնած ենք մեր քաղաքացիների կողքին, մենք բոլորի ոստիկանն ենք, անգամ՝ իրավախախտի ու հանցագործի : Բայց կան մարդիկ, որոնք հանդուրժողականությունը դիտում են որպես թուլություն, այո, ոստիկանությունը կիրառել ու կիրառելու են ֆիզիկական ուժ, որը թույլատրելի է, այդ թվում տարբեր միջոցներով, եթե դրա անհրաժեշտությունը լինի»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
- 04/20/2024 07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
- 04/20/2024 07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ