Թեմաներ
Հինգշաբթի 08 / 22 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/22/2019   17:22 Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին ԱԱԾ որոշումը բողոքարկվել է 08/22/2019   16:50 Նախարար Խաչատրյանը շարունակում է մասնավոր հատվածի հետ քննարկումները ոլորտային խնդիրների շուրջ 08/22/2019   16:34 Ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը․ ՀԲՃ 08/22/2019   16:29 ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը հաղթահարելու գործընթացում ընտրվել է հնարավոր ամենավատ տարբերակը. Նորայր Նորիկյան 08/22/2019   16:23 Դեսպան Մինասյանի հանդիպումը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ 08/22/2019   16:22 Կրթական բարեփոխումների նպատակը մեկն է. նոր դարաշրջանում դառնալ նոր որակի համալսարան. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար 08/22/2019   16:18 ՊՎԾ-ն ավարտել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում» իրականացվող ուսումնասիրությունը 08/22/2019   15:57 Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը 08/22/2019   15:12 Եթե կարծիքս ծախելու լինեի, վաղուց ավելի հարուստ ուժերի էի ծախել. Դանիել Իոաննիսյան 08/22/2019   15:05 Ինձ տալիս եք հարց, որի հասցեատերը ես չեմ. Ֆիննախը՝ գորգերի լվացման համար 5 մլն ծախսելու մասին 08/22/2019   14:50 Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրների շուրջ 08/22/2019   14:49 «ՍԱՍ»-ի Արտակը հարցաքննվել է. ՔԿ 08/22/2019   14:45 Լիդիանի դուստր կազմակերպությունը գրանցված է Կանադայում և ոչ միայն կարող է տալ դատի, այլև ինչ-որ պրոցես սկսել է. Գեւորգ Պապոյան 08/22/2019   14:30 ՀՀ Արդարադատության նախարարության մշակած՝ Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը խիստ վիճահարույց է. ԻԱԿ 08/22/2019   14:25 Հստակ չէ՝ Ամուլսարի հանքի չշահագործման դեպքում տնտեսությունն ինչ վնասներ կկրի. Ֆինանսների նախարար 08/22/2019   14:24 Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել Քոչարյանի գործով տրամադրել խորհրդատվական կարծիք. ՍԴ 08/22/2019   14:20 Հանրաքվեն միջոց է, որի «օգնությամբ» իշխանություններն իրենց ուսերից հեշտությամբ կգցեն պատասխանատվության բեռը. Աշոտյան 08/22/2019   14:12 Բժիշկների հետ աշխատանքը շատ պարտավորեցնող է․ AIC տնօրեն 08/22/2019   14:07 Ֆինանսների նախարարը պարտք-ՀՆԱ հարաբերակցության աճ չի կանխատեսում 08/22/2019   14:06 Գլխավոր դատախազի հրամանով ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության պետ է նշանակվել 08/22/2019   14:04 Բնության պահպանության ազնիվ առաքելությունը չվերածենք անկառավարելի գործընթացի. «Ժառանգություն» 08/22/2019   13:57 ՃՏՊ Իսակովի պողոտայում. կան տուժածներ 08/22/2019   13:52 Ադրբեջանի սահմանը հատած զինծառայողի հարցը համակարգված մոտեցում է պահանջում. ԱԳ նախարար 08/22/2019   13:47 ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 08/22/2019   13:45 ԱՄՆ-ի հետ մեր երկխոսությունը բարձր մակարդակում է. ԱԳ նախարար 08/22/2019   13:40 Բերում ենք ամենքիդ հայրապետական մեր սերն ու օրհնությունը ծննդյանս առիթով. Գարեգին Բ 08/22/2019   13:35 Քաղաքացին ինքնավնասել է ձեռքերը և սպառնում է շարունակել ինքնավնասումը 08/22/2019   13:28 Պահանջում եմ ինձ օրեր առաջ բերման ենթարկելու իրավական հիմքերը. Սոնա Աղեկյան (տեսանյութ) 08/22/2019   13:25 Գործադիրը բնակարան նվիրաբերեց զոհված զինծառայողի մորը 08/22/2019   13:13 Մյուս տարի մարզերում կունենանք 30 նոր բազմաբնակարան շենք. Վահագն Վերմիշյան 08/22/2019   12:45 Շոգ եղանակը կպահպանվի 08/22/2019   12:36 Դատավոր Աննա Դանիբեկյանը վարույթ է ընդունել Քոչարյանի եւ մյուսների գործը 08/22/2019   12:34 Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հարցը բազմաշերտ և հակասական խնդիր է. «Ազգային Օրակարգ» կուսակցություն 08/22/2019   12:23 Զինծառայողներին կտրամադրվի անտոկոս վարկ. Պետությունը կփոխհատուցի նաև կանխավճարը 08/22/2019   12:16 Կարևոր պարզաբանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 08/22/2019   12:11 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում 08/22/2019   12:08 Ինչ կախվածություն ունի բյուջեն հանքարդյունաբերությունից 08/22/2019   11:57 Որպեսզի հարցեր չմնան. Բաբկեն Թունյան 08/22/2019   11:51 Հրդեհ Արայի լեռան ստորոտում. հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են 08/22/2019   11:45 «Բոգո»-ի մասով քրեական գործը կարճվել է. նա քրեական պատասխանատվության չի ենթարկվի 08/22/2019   11:42 «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը կառավարությունից գումար կստանան 08/22/2019   11:34 Վարդգես Գասպարիի բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց (տեսանյութ) 08/22/2019   11:31 Կառավարության որոշմամբ երեք ընկերություն ազատվեց ներմուծման մաքսատուրքից. կստեղծվեն նոր աշխատատեղեր 08/22/2019   11:27 Ոստիկանները բացահայտել են Լերմոնտովո գյուղում կատարված դանակահարությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 08/22/2019   11:22 Կառավարությունը 77.3 մլն դրամ հատկացրեց Սոցապ նախարարությանը 08/22/2019   11:11 Երկրաշարժ Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք 08/22/2019   11:05 Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 08/22/2019   11:02 Սիբիրախտով վարակված է եղել մեկ կենդանի. ՍԱՊԾ 08/22/2019   10:46 518 միլիոն դրամի պահանջ. Ով է զբաղվում Մայր Աթոռի պաշտպանությամբ. «Հրապարակ» 08/22/2019   10:39 Նիկոլի ընտրությունը. Երկիր Ծիրանի
08/20/2019   19:16 Սուտ է, նման բան չի եղել. Հովսեփ Փանոսյանը հերքել է, թե ՍԴ անդամ Վալերի Պողոսյանին զանգահարել և ՀՀ նախագահի նստավայր է կանչել ինքը 08/21/2019   19:15 Քրեական հետապնդման մարմինները չեն դադարել անհիմն մեղադրանքի պայմաններում անձին պահել կալանքի տակ. Էրիկ Ալեքսանյան 08/21/2019   11:27 «Ամուլսար մտնելու ցանկացած փորձ բնակչությունը խոչընդոտելու է». ջերմուկցի 08/21/2019   15:03 «Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիր Գուրգեն Զաքարյանը և նախկին տնօրենը հետախուզման մեջ են 08/21/2019   09:31 Կանևսկոյի զանգը գեներալին. Ինչու Սեյրան Սարոյանը հրապարակայնացրեց միջադեպը. Մանրամասներ. «Ժամանակ» 08/22/2019   14:06 Գլխավոր դատախազի հրամանով ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության պետ է նշանակվել 08/22/2019   13:13 Մյուս տարի մարզերում կունենանք 30 նոր բազմաբնակարան շենք. Վահագն Վերմիշյան 08/22/2019   14:24 Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել Քոչարյանի գործով տրամադրել խորհրդատվական կարծիք. ՍԴ 08/22/2019   09:18 Քանի հայր ունի Սեյրան Սարոյանը. Ինչպես է գեներալը ձեռք բերել իր առանձնատունը. «Ժամանակ» 08/22/2019   09:43 «Իմ քայլը»՝ տրոհման շեմին. Ավելի քան 30 պատգամավոր դեմ է հանքի շահագործմանը. «Հրապարակ» 08/22/2019   11:34 Վարդգես Գասպարիի բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց (տեսանյութ) 08/22/2019   12:36 Դատավոր Աննա Դանիբեկյանը վարույթ է ընդունել Քոչարյանի եւ մյուսների գործը 08/21/2019   09:49 Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի դիրքերը խախուտ են. «Ժամանակ» 08/21/2019   10:27 «Աղիողորմ աշխատանք խնդրող» ասելով՝ Փաշինյանը, կարծում եմ, ինձ նկատի ունի. Հայկ Մարտիրոսյան 08/21/2019   10:36 Ամուլսարը՝ նվեր ԱՄՆ-ին. ըստ քաղտեխնոլոգի, Փաշինյանը քաղաքական խնդիր է լուծում 08/21/2019   09:51 Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին 08/21/2019   11:50 Տևական ջրանջատում՝ պայմանավորված «Հյուսիս-Հարավի» շինաշխատանքներով 08/21/2019   21:12 Խաչատրյան քույրերի փաստաբաններին կասկածում են սպանության կազմակերպման մեջ 08/21/2019   14:07 Անընդունելի է, երբ պետությունը մի կողմ է քաշվում և մասնավորին ու բնապահպաններին իրար դեմ տրամադրում. Տնտեսագետ 08/21/2019   18:39 Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Դատավորների վեթինգն անհրաժեշտ չէ՞. քաղաքացիական հասարակությունը պահանջով դիմել է ՀՀ իշխանություններին 07/18/2019   11:58  |  ԼՐԱՀՈՍ

2019 թվականի հուլիսի 15-ին Վենետիկի հանձնաժողովի միայն անդամներին հասանելի և ոչ հրապարակային աշխատակարգային փաստաթղթերին պաշտոնապես հասանելիություն չունեցող կազմակերպության կողմից հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի հերթական նստաշրջանի արձանագրության Հայաստանին վերաբերող հատվածը: Նման հայտարարությամբ են հանդես եկել մի շարք քաղաքացիական հասարակության կառույցներ:

«Ներկայացված արձանագրության հայերեն թարգմանված շեշտադրումների համաձայն՝ (...) 1. ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։ 3. Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» բառախաղը։ 6. Վենետիկի հանձնաժողովում տեսնում են Սահմանադրական դատարանի գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ։


Վենետիկի հանձնաժողովի կայքում հրապարակային կարգով հասանելի տեղեկատվության համաձայն՝ 119-րդ լիագումար նիստը տեղի է ունեցել 2019 թվականի հունիսի 21-22-ը:

Կից ներկայացվող փաստաթղթերին, այդ թվում, նստաշրջանի զեկույցիn` արձանագրությանը, հասանելիությունը սահմանված է միայն լիազորված անձանց համար:

Ըստ Վենետիկի հանձնաժողովի Կանոնակարգի՝ Հանձնաժողովի փաստաթղթերի պատրաստման և շրջանառման համար պատասխանատու է Քարտուղարությունը: Փաստաթղթերը, որպես կանոն, նախապես ուղարկվում են Վենետիկի հանձնաժողովի անդամներին, դիտորդներին, փոխարինող անդամներին:

Ըստ Վենետիկի Հանձնաժողովի Կանոնակարգի 8.5 հոդվածի՝  Հանձնաժողովի նիստի օրակարգը հաստատվում է նախապես պատրաստված նախագծի հիման վրա, որը կազմվում է անդամների առաջարկներից, և այն հաստատվում է նիստի սկզբում:

Նույն Կանոնակարգի 9-րդ հոդվածի համաձայն՝ Հանձնաժողովի ներկայացրած այլ փաստաթղթերը դասակարգված են որպես «սահմանափակ» կամ «գաղտնի» և դրանով պայմանավորված սահմանված է ժամկետ, թե երբ փաստաթղթերը կարելի է հրապարակային, հանրային դարձնել կամ տարածել: «Սահմանափակ» հասանելիության փաստաթղթերը կարելի է հանրայնացնել մեկ տարի անց, իսկ «գաղտնի» փաստաթղթերը՝ 10 տարի անց:

Վենետիկի հանձնաժողովում, ըստ պաշտոնական՝ 15 հուլիսի 2019 թվականին առկա տեղեկատվության, որպես հիմնական անդամ Հայաստանի Հանրապետությունից ներկայացված է Գագիկ Հարությունյանը՝ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կարգավիճակով: Որպես փոխարինող անդամ՝ ներկայացված է GIZ Հայաստանի թիմի ղեկավար Վարդան Պողոսյանը: Երկու ներկայացուցիչներն էլ ներկայացվել են նախորդ իշխանությունների կողմից և հանդիսացել են 2015 թվականի Սահմանդրական  բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ, գործող Սահմանադրության, ըստ էության, դրույթների հեղինակներ:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությունը Հայաստան այցելել է 2019 թվականի մայիսի 30-31-ը և հանդիպումներ է ունեցել ՀՀ Արդարադատության Նախարարության, ՀՀ Բարձրագույն Դատական Խորհրդի, ՀՀ Սահմանդրական դատարանի, ՀՀ Կառավարության, ՀՀ Ազգային Ժողովի նախագահի հետ:

Բոլոր հանդիպումների ընթացքում քննարկվել է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտության հարցը:

Առկա հրապարակային տեղեկատվության համաձայն՝ «վեթթինգի» գաղափարը քննարկվել է միայն ՀՀ Արդարադատության Նախարարության հետ, որի համաձայն` (...) ««Կառավարությունը վեթինգը դիտարկում է որպես գնահատման գործընթաց, որի ընթացքում պետք է ապահովվի պատշաճ հավասարակշռությունը գործընթացով անցնող հանրային պաշտոն զբաղեցնող անձի և այս գործընթացից ակնկալիք ունեցող հասարակության միջև»:

Փաստացի, հրապարակված պաշտոնական տեղեկատվությամբ՝ «վեթթինգի» շուրջ Վենետիկի հանձնաժողովի հերթական նստաշրջանի արձանագրության մեջ նշված պայմանավորվածություններ չեն եղել:

Վահե Գրիգորյանը ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր է ընտվել 2019 թվականի հունիսի 18-ին, այսինքն՝ Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակություն այցից մոտ 2 շաբաթ անց և Վենետիկի Հանձնաժողովի նստաշրջանից 3 օր առաջ:

Վահե Գրիգորյանը որպես ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր երդվել է 2019 թվականի հունիսի 20-ին, և ներկայացված «դատավոր»-«անդամ» բառերով տարբերակումը շրջանառվել է դրանից անմիջապես հետո, այսինքն՝ Վենետիկի Հանձնաժողովի նիստից մեկ օր առաջ:

Փաստացի, Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակության այցի շրջանակներում Սահմանադրական դատարանին առնչվող հարցերը չէին կարող քննարկվել, և ըստ էության, օրակարգում և արձանագրությունում կարող էին տեղ գտնել միայն Վենետիկի Հանձնաժողովի անդամների առաջարկությամբ:

Հաշվի առնելով այս փաստերը՝

ՀՀ Իշխանություններից պահանջում ենք

Հանրայացնել Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակության 2019 թվականի մայիսի 30-31-ն այցի շրջանակներում պետական համապատասխան ինստիտուտների հետ հանդիպումների ժամանակ քննարկված ամբողջական տեղեկատվությունը:
Հանրայնացնել տեղեկություններն այն մասին, թե Վենետիկի Հանձնաժողովի 119-րդ լիագումար նստաշրջանում ով է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում «վեթինգի» իրականացման «ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար» լինելու համաձայնությունը։
Դիմել Վենետիկի Հանձնաժողով տեղեկություն պահանջելով, թե ով է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի ընտրությունից հետո Վենետիկի Հանձնաժողովի 119-րդ լիագումար նստաշրջանի օրակարգով ՍԴ «անդամ»-«դատավոր» տարբերակումներին անդրադառնալու հարցը և հանրայանցրել այն:
Վենետիկի Հանձնաժողովի հետ հարաբերությունները վերասահմանել այնպես, որ հստակորեն ներկայացվի ժողովրդի կամքը հետհեղափոխական բարեփոխումներում:
«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբ» ՀԿ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Կարեն Թումանյան, փաստաբան

«Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ

Իրավունքի զարգացման պաշտպանության հիմնադրամ

«Երևանի մամուլի ակումբ» ՀԿ

«Ազատ քաղաքացի" քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենրոն» ՀԿ», - ասված է հայտարարության մեջ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:35 17/07/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը՝ Վենետիկի հանձնաժողովի մասին
12:09 17/07/2019  |  ԼՐԱՀՈՍՆախարարը Վենետիկի հանձնաժողովին խնդրել է կարծիք ներկայացնել դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ
10:02 17/07/2019  |  ՄամուլԽառնակիչները. Ովքեր են նպաստել Վենետիկի հանձնաժողովի կողմից նման փաստաթղթի պատրաստմանը. «Ժամանակ»
20:22 16/07/2019  |  ԼՐԱՀՈՍԱյս շահարկումները ցույց են տալիս, որ չկա բովանդակային խոսք. Մելիքյանը՝ Վենետիկի հանձնաժողովի աղմկահարույց փաստաթղթին իշխանությունների արձագանքի մասին
11:14 16/07/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ դատավորիների օրինական գործունեությանը ցանկացած միջամտություն հանգեցնելու է իրավական հետևանքների. Արամ Վարդեւանյան
19:07 15/07/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ի շուրջ ձևավորված թնջուկի լուծումը քաղաքական դաշտում փնտրելու դեպքում տարբեր կառույցներից կունենանք նման հայտարարություններ. Նաիրա Զոհրաբյան
17:56 15/07/2019  |  ԼՐԱՀՈՍՄենք իրագործում ենք դատաիրավական բարեփոխումները, գուցե մեթոդներն են տարբեր. պատգամավոր
13:52 15/07/2019  |  ՀարցազրույցԱվելի շատ խնդիրներ առաջացրինք, քան լուծեցինք. Տարոն Սիմոնյանը՝ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մասին
10:16 15/07/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ նախագահը կշարունակի պաշտոնավարել. Վենետիկի հանձնաժողովի կոշտ գնահատականը
19:10 27/05/2019  |  ԼՐԱՀՈՍՎենետիկի հանձնաժողովը պատրաստ է աջակցել ՀՀ-ում դատական համակարգի վճռական բարեփոխումներին. Բուքիքիոյի նամակը՝ Փաշինյանին

Արխիվ

[]