Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   19:49 Հրդեհ էլեկտրական ենթակայանում 04/20/2024   19:42 Անի քաղաքի սկզբնամասում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ 04/20/2024   19:20 Դանիայում ռումբի պայթյունի սպառնալիքի պատճառով օդանավակայան է փակվել 04/20/2024   19:11 Թուրքիայի ԱԳՆ-ն գոհունակություն է հայտնել 4 գյուղերը Ադրբեջանին հանձնելու որոշման կապակցությամբ 04/20/2024   18:55 Բացի 2,5 գյուղից՝ գազամուղը մնում է նրանց վերահսկողության տակ, միջպետական ճանապարհը փակվում է․ «Միասին» շարժումը հավաք է հրավիրել 04/20/2024   18:42 Տավուշի բնակիչները բացում են Երևան- Թբիլիսի միջպետական ճանապարհը 04/20/2024   18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան 04/20/2024   18:02 Ղազարյան, մատով իմ հետ չխոսաս․ պահեստազորի գնդապետը՝ ՆԳ նախարարին (տեսանյութ) 04/20/2024   16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան 04/20/2024   16:36 Մեր հողն եմ ուզում.85-ամյա տատիկը պայքարում է հայի հողի համար (տեսանյութ) 04/20/2024   16:29 Ոչ մի մետր չունենք հանձնելու. արդեն շուրջ 6 ժամ է արդեն Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել գյուղի ճանապարհը 04/20/2024   16:09 Հաջորդը լինելու են ևս 4 գյուղեր, հետո՝ Սյունիքի միջանցքը, հետո՝ էլ Հայաստան չի լինի. Արթուր Խաչիկյան 04/20/2024   15:56 Մերձմոսկվայում ադրբեջանցի գործարարի են սպանել հենց կնոջ աչքի առաջ. տեսախցիկներն արձանագրել են պահը (տեսանյութ) 04/20/2024   15:41 Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին 04/20/2024   15:33 Տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. սահմանադրագետ 04/20/2024   15:14 Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 04/20/2024   15:08 Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին 04/20/2024   14:49 Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը 04/20/2024   14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան 04/20/2024   14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com 04/20/2024   14:26 Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ 04/20/2024   14:18 Հային քնած ժամանակ սպանող ադրբեջանցուն ուզում են բերեն Կիրանցի դպրոցի մոտ տեղակայեն, իրավիճակը լարված է. Իշխանյան (տեսանյութ) 04/20/2024   14:05 Ռուսական հենակետերը դուրս կգան Տավուշից. Փաշինյանը հայտարարել է, թե առաջնագիծ չի լինելու, այլ՝ սահման (տեսանյութ) 04/20/2024   13:49 Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ) 04/20/2024   13:38 Ադրբեջանում հացի փռի աշխատողները դանակահարել են միմյանց. կա 1 զոհ 04/20/2024   13:22 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան 04/20/2024   13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com 04/20/2024   13:05 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ պայմանավորվել ենք, Կիրանցում աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել. Փաշինյան 04/20/2024   12:59 Էական ձեռքբերում է Հայաստանի համար. Փաշինյանը՝ Տավուշում տարածքները հանձնելու մասին 04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/20/2024   15:56 Մերձմոսկվայում ադրբեջանցի գործարարի են սպանել հենց կնոջ աչքի առաջ. տեսախցիկներն արձանագրել են պահը (տեսանյութ) 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   15:14 Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/20/2024   16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/20/2024   15:08 Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/20/2024   18:42 Տավուշի բնակիչները բացում են Երևան- Թբիլիսի միջպետական ճանապարհը 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը

Կաշառքի մեջ մեղադրվող դատավորը կմնա կալանավորված. Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը 07/18/2019   18:37  |  Դատական ռեպորտաժներ

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր կայացավ կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատական նիստը։

Նիստի ընթացքում Գագիկ Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանը միջնորդություն ներկայացրեց՝ Գագիկ Հեբոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ։ Իր ելույթում Արմեն Նադիրյանը նշեց, որ Գագիկ Հեբոյանը ձերբակալվել է 2019 թվականի մարտի 28-ին, իսկ մարտի 30-ին դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հետագայում՝ մայիսի 27-ին, քննարկելով ընտրված խափանման միջոցի հարցը՝ Դատարանը որոշում է կայացրել այն թողնել անփոփոխ։ Դատաքննության ընթացքում՝ հունիսի 13-ի որոշմամբ, Դատարանը մերժել է պաշտպանության կողմի միջնորդությունը՝ կալանքից ազատելու կամ կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ կամ գրավով փոխարինելու մասին. «Վերջին երկու դեպքերում դատարանը, անդրադառնալով կալանավորման հիմքերին, գտել է, որ ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորելու, այդ թվում՝ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու եւ դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն թողնելու եւ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը շարունակում է մնալ բարձր»,-հիշեցրեց նա։

Պաշտպանի խոսքով՝ Դատարանը նախկինում մեծ է գնահատել նաեւ հավանականությունը, որ ամբաստանյալը, ազատության մեջ մնալով, կարող է օգտագործել իր պաշտոնական դիրքը, հեղինակությունը եւ անօրինական ազդեցություն գործադրել դեռեւս չհարցաքննված վկաների եւ ազատության մեջ գտնվող ամբաստանյալ Վահագն Դանիելյանի նկատմամբ՝ ուղղորդելով նրանց տալ իր համար բարենպաստ ցուցմունքներ. «Գտնում եմ, որ քրեական գործի ներկա փուլում ամբաստանյալ Հեբոյանի կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են, եւ նա ենթակա է կալանքից ազատման, որովհետեւ սույն քրեական գործով նրան մեղսագրվող ենթադրյալ հանցագործության կատարմանը այլ, ինքնությունը չպարզված կամ քննությունից թաքնված անձ չկա, իսկ դատաքննության ընթացքում ավարտվել է ապացույցների հետազոտման փուլը, եւ հարցաքննվել են դատակոչված բոլոր վկաները, որպիսի պայմաններում ազատության մեջ գտնվելու դեպքում վերջինիս կողմից դատավարության մասնակիցներ իվրա անօրինական ազդեցություն գործադրելու կամ գործի քննությանը խոչընդոտելու կամ քննությունից թաքնվելու վերաբերյալ մինչ այդ արված ենթադրությունները այլեւս ողջամիտ եւ իրատեսական չեն կարող համարվել»,-նշեց Արմեն Նադիրյանը։

Վերջինս նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքեր այլեւս չկան, իսկ եթե Դատարանը գտնի, որ այդպիսիք ամեն դեպքում դեռ չեն վերացել, ապա պաշտպանի խոսքով՝ կալանավորումը պետք է փոփոխվի չհեռանալու մասին ստորագրությամբ, ինչը նաեւ կբացառի նրա կողմից երկիրը լքելու հնարավորությունը։

Պաշտպանը միջնորդություն ներկայացրեց նաեւ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին։

Գործով ամբաստանյալ Վահագն Դանիելյանի պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, իսկ գործով մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը առարկեց դրա դեմ՝ ասելով, որ պնդում է իր՝ նախկինում հայտնած դիրքորոշումը Գագիկ Հեբոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ. «Պաշտպանը նշում է, որ չեզոքացել է խոչընդոտելու վտանգը, բայց այս փուլում այդ ռիսկը չի նվազել, քանի որ դատաքննությունը դեռեսւ չի ավարտվել, եւ մինչ ավարտը կարող են միջնորդություններ ներկայացվել կամ դատարանի նախաձեռնությամբ կարող են հարցաքննվել արդեն իսկ հարցաքննված անձինք, այդ թվում՝ Վահագն Դանիելյանը, կամ նախորդ դատական նիստին Նադիրյանը միջնորդեց դատակոչել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակցի, ուստի բացառված չէ, եւ մեծ է հավանականությունը, որ նա, ազատության մեջ մնալով, կարող է ինչպես թաքնվել, այդպես էլ կապ հաստատել եւ ձեռք բերել պայմանավորվածություններ քննությանը մասնակցող անձանց հետ կամ ունենալ անօրինական ազդեցություն նրանց վրա»։

Դատախազի խոսքով՝  հաշվի առնելով նրան մեղսագրված արարքի հանրային վտանգավորությունը, բնույթը՝ տվյալ դեպքում գրավը եւս չի կարող երաշխիք հանդիսանալ կալանավորման հիմքերի չեզոքացման համար։

Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ գործով ամբաստանյալ Գագիկ Հեբոյանը՝ նշելով, որ որեւէ անհատականացնող բան մեղադրողի խոսքում ինքը չլսեց. «Ինձ թվում է՝ այս առարկությունները ներկայացնում են գողերին, բռնաբարողներին, սպանություն անողներին, մնացել է մի մարդ, ում վրա ես կարող եմ ազդեցություն գործել. դա ես եմ, ես իմ վրա պետք է ազդեցություն գործե՞մ։ Այսինքն՝ ո՞ր փուլում կարելի է անդրադառնալ եւ համարել այդ վտանգները ավարտված. դատավճիռ կայացնելուց հետո»,-ասաց ամբաստանյալը։

Խորհրդակցական սենյակ հեռանալով եւ վերադառնալով՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը մերժեց ներկայացված միջնորդությունը։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Գագիկ Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանը նշեց, որ որոշումը դեռ չեն ստացել եւ դատարանի հիմնավորումներին ծանոթ չեն, բայց ամեն դեպքում, այս որոշումն իրենց համար անսպասելի չէր. «Ենթադրում եմ՝ կամայական որոշում պետք է լինի, իհարկե, երբ հիմքերը տեսնեմ, ավելի կոնկրետ կասեմ, բայց այս պարագայում ես նշել էի կալանավորման բոլոր հիմքերը, որոնք այսօրվա դրությամբ իսպառ վերացել են»։

Ինչ վերաբերում է դատախազի այն հայտարարությանը, թե հնարավոր է ի հայտ գան նոր վկաներ, Արմեն Նադիրյանն ասաց, որ հենց դա հաշվի առնելով էլ  ինքը նախորդ դատական նիստին էր միջնորդել դատակոչել Գագիկ Հեբոյանի քարտուղարին, սակայն դատարանը քննության չառավ այդ միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե դա ժամանակին ներկայացված միջնորդություն չէ։

 

 

 

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

15:13 10/07/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործով նիստը հետաձգվեց․ ամբաստանյալները նախապատրաստվելու ժամանակ խնդրեցին
13:57 10/07/2019  |  Դատական ռեպորտաժներ«Մտածում էի՝ ինչ-որ ձեւ, այդ թվում՝ ինչ-որ տեղ միասին հաց ուտելու ձեւով լավություն անեմ»․ վկան հերքում է դատավորին կաշառք տալու մտադրությունը
12:43 10/07/2019  |  Դատական ռեպորտաժներՄեկնարկեց կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի գործով դատական նիստը․ Հեբոյանը բերվեց դատարան
18:34 03/07/2019  |  Քրեական խրոնիկոնԳագիկ Հեբոյանի նկատմամբ սուտ մատնություն է արվել. պաշտպան
15:47 03/07/2019  |  Դատական ռեպորտաժներ«Տեղյա՞կ եք՝ ինչ պատճառաբանությամբ է Ձեզ առաջադրված մեղադրանքը հանվել»․ պաշտպանը՝ վկային
14:23 03/07/2019  |  Դատական ռեպորտաժներ«Հարցրեց՝ ի՞նչ փող է, ասացի՝ կաշառք է»․ կաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործով ցուցմունք է տալիս վկան
13:10 03/07/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործով վկայի ցուցմունքում առկա են հակասություններ․ դատախազը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքը
14:12 13/06/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ
14:04 13/06/2019  |  Դատական ռեպորտաժներԳագիկ Հեբոյանը բերվեց դատարան. քննվում է դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը
12:56 13/06/2019  |  Դատական ռեպորտաժներՄեկնարկեց կաշառքի մեջ մեղադրվող դատավորի և փաստաբանի գործով դատական նիստը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]