ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մշակել ենք հավելված, որով անձը կարող է ստանալ խորհրդատվություն՝ իր հիմնական իրավունքների վերաբերյալ. ՄԻՊ 07/17/2019 12:18 | ԼՐԱՀՈՍ
«ՀՀ պատմության մեջ առաջին անգամ պետական կառույցը մշակել է ավտոմատացված համակարգ Ֆեյսբուք սոցիալական ցանցի Մեսինջեր հավելվածում, որը հնարավորություն է ընձեռում ազատազրկված անձանց եւ նրանց ազգականներին ստանալ խորհրդատվություն իրենց հիմնական իրավունքների վերաբերյալ»,- «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը. «Սա միջազգային փորձով ընդունված ձեւ է, որ հնարավորություն է տալիս ցանկացած վայրում գտնվող մարդուն գտնել այս հավելվածը. այն պարունակում է 300 հարց ու պատասխան»,-ասաց նա։
Նշենք, որ այն օգտագործելու համար պետք է Մեսինջեր հավելվածում գրել «Ազատազրկվածի խորհրդատու», ինչից անմիջապես հետո կբացվի ՄԻՊ-ի լոգոյով էջը, եւ մեկնարկի կոճակը սեղմելով՝ արդեն համակարգը կսկսի գործել՝ ողջույնի նամակ ուղարկելով օգտատերին։
Թաթոյանի խոսքով՝ ինքը պաշտոնապես դիմել է Ֆեյսբուք սոցիալական ցանցին եւ ստացել է պաշտոնական թույլտվություն՝ այս համակարգը գործարկելու. «ՄԻՊ-ի աշխատանքի կարեւորագույն ուղղություներից է իրազեկումը, որովհետեւ իրավունքների խախտումների պատճառը հաճախ ոչ թե օրենքի անկատարությունն է, այլ այն, որ ազատությունից զրկածը, նրա ազգականը կամ ՔԿՀ աշխատակիցը բավարար չափով չեն տիրապետում իրենց իրավունքներին եւ պարտականություններին։ Այս առումով ՄԻՊ-ը օժտված է սահմանադրական իրավունքով իրազեկման բարձրացման ուղղությամբ, ինչն էլ մենք սկսել ենք անել»։
Անդրադառնալով Քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերին՝ Արման Թաթոյանն ասաց, որ դա ՄԻՊ-ի համար կարեւոր հարց է, եւ իր անմիջական ուշադրության կենտրոնում է դրանց կանխման կամ բացառման ուղղությամբ քայլեր ձեռնարկելը. «Մեզանում գոյություն չունի մահվան դեպքերի կամ ինքնասպանությունների կանխման ռազմավարական ծրագիր, չի իրականացվում համալիր քննություն, որպեսզի վերհանվեն դրանց պատճառները»,-ասաց նա։
Խոսելով խոշտանգման հանցակազմի կիրառությունից՝ Արման Թաթոյանը նշեց որ այդ հոդվածը մեր քրեական օրենսգիրք է ներմուծվել դեռեւս 2015 թվականին, երբ ինքը դեռ Արդարադատության նախարար էր. «Սա հանցակազմի լավագույն ձեւակերպումն է, որ օժտված է առավել մեծ շրջանակով, քան ՄԱԿ-ի կոնվենցիան պահանջում է, բայց ցավոք սրտի, սրա հանցակազմի կիրառելության արդյունավետությունը հավասարեցված է զրոյի»։
Արման Թաթոյանը ներկայացրեց վիճակագրական մի քանի տվյալ։ Ըստ դրանց՝ 2018 թվականին այս հոդվածով քննվել է 50 քրեական գործ, որից 33-ը կարճվել է, 4-ը կասեցվել է, 1-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, եւ 9-ով դեռ շարունակվում է նախաքննությունը. «Եթե վերլուծում ենք ամբողջ պատմությունը՝ այսինքն՝ սկսած 2015 թվականից, այս հոդվածով հարուցվել է 113 քրեական գործ, որոնցից 84-ը կարճվել է, 7-ը՝ կասեցվել, 4-ը ուղարկվել է դատարան, եւ դրանցից մեկով արդարացում է եղել, եւ 9-ով էլ շարունակվում է նախաքննությունը»։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ խոշտանգման հոդվածով որեւէ անգամ չի արձանագրվել դատապարտում, ինչը, նրա գնահատմամբ, շատ վատ է. «Ստացվում է, որ այս հոդվածով հարուցվում են քրեական գործեր, քննվում են, վերաորակվում են այլ հոդվածով, ուղարկվում են դատարան, եւ մարդը դատապարվում է այլ հոդվածով կամ արդարացվում է, ինչն էլ, տեղեկացանք, որ Դատախազությունը բողոքարկել է»։
Թաթոյանի խոսքով՝ միջազգային պարտավորությունները պահանջում են, որ այս հոդվածն ունենա արդյունավետ կիրառություն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել