ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրները ՔԿՀ-ներում համակարգային բնույթ են կրում. Արման Թաթոյան 07/17/2019 11:43 | ԼՐԱՀՈՍ
«Քրեակատարողական հիմնարկներում ունենք խնդիրներ, որ վերաբերում են մարդու իրավունքներին, եւ դրանք համակարգային բնույթ են կրում»,- «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝«Փակ հաստատություներում մարդու իրավունքների վիճակը» թեմայով այսօր կայացած հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ այդ խնդիրները վերաբերում են կալանավորված անձանց անվտանգությանը, սննդի հարցին, առողջության պահպանմանը, կոնկրետ մասնագիտացում ունեցող բժիշկների առկայությանը եւ նրանց անկախությանը. «Չկան կարգավորումներ, թե ՔԿՀ-ից դատարան տեղափոխվելիս կալանավորված անձանց անվտանգությունը ինչ սկզբունքներով են իրականացվում. առհասարակ, նրանց ուղեկցում է ոստիկանությունը, սակայն օրենքով նախատեսված չէ պատասխանատվություն, թե դատարան տեղափոխելուց հետո նրանց ավտանգությունն ինչպես է կարգավորվում, ինչի պատճառով պրակտիկայում խնդիրներ են առաջանում»։
Խոսելով կալանավայրից դատարաններ տեղափոխվող անձանց սննդի հարցից՝ Արման Թաթոյանն ասաց, որ որպես կանոն, ուղեկցողներին տրամադրվում է պահածոացված սնունդ, ինչն էլ նրանք կալանավորված անձանց տրամադրում են դատական նիստերի ընդմիջումների ժամանակ. «Դրանից բացի, խցերում առկա չէ պատշաճ լուսավորություն, չկա խմելու ջրի հնարավորություն, ինչը կարեւորագույն հարց է, որովհետեւ հնարավոր է՝ անձը ողջ օրն անցկացնի դատարաններում կամ դրա ճանապարհներին»։
Արման Թաթոյանը կարեւորեց հատկապես կալանավորված անձանց առողջության պահպանման հարցը. «Մեզ համար համար մեկ խնդիրը առողջության պահպանմանը վերաբերող հարցն է, որ պահանջում է հրատապ լուծում»։ Թաթոյանը նշեց, որ պետք է անել ամեն ինչ բժշկական համակարգի ինստիտուցիոնալ անկախության հասնելու համար. «ՔԿՀ բժիշկների նկատմամբ կա վստահության ցածր մակարդակ, եւ դա պայմանավորված է նրանով, որ տարիներ շարունակ բժիշկը դիտվել է որպես ուսադիրներով մարդ, ՔԿՀ աշխատակից, եւ նրան չեն դիտարել հենց որպես բժիշկ»։ Թաթոյանի խոսքով՝ Կառավարությունն ավելի վաղ ստեղծել է Քրեակատարողական բժշկության կենտրոն, որը, ըստ նրա, մնացել է թղթի վրա, եւ այսօր էլ իր գնահատմամբ՝ դա արդյունավետ չէ. «Լուրջ խնդիր է նաեւ կոնկրետ մասնագիտություններով բժիշկների առկայությունը, մենք ունենք ՔԿՀ, որտեղ բժիշկ չկա առհասարակ, բժիշկների վերապատրաստման խնդիր ունենք, եւ առանձին մասնագիտացված բժիշկները, կարելի է ասել, առհասարակ չեն վերապատրաստվում»։
Թաթոյանն ընդգծեց նաեւ, որ կա խնդիր՝ կապված անձի վերասոցիալականացման հետ. «Պատշաճ սոցիալ-հոգեբանական աշխատանքներ չեն տարվում նրանց հետ, եւ գուցե անձը օրը 23 ժամ միայնակ անցկացնի՝ միայն մեկ ժամ զբոսանքի հնարավորություն ունենալով»։
ՄԻՊ-ի գնահատմամբ՝ պատշաճ չի գործում նաեւ պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
- 04/17/2024 19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար
- 04/17/2024 18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
- 04/18/2024 10:14 Դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվել է «Գազել»
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
- 04/16/2024 16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
- 04/16/2024 13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ