ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս շահարկումները ցույց են տալիս, որ չկա բովանդակային խոսք. Մելիքյանը՝ Վենետիկի հանձնաժողովի աղմկահարույց փաստաթղթին իշխանությունների արձագանքի մասին 07/16/2019 20:22 | ԼՐԱՀՈՍ

Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը հրապարակելու համար ոչ մի արգելք չի եղել, հանձնաժողովն ունի ընթացակարգային կանոններ, որոնք չեն խախտվել: Այս մասի «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
«Վենետիկի հանձնաժողովն ունի ընթացակարգային կանոններ դրանք հրապարակային են և համացանցում էլ հասանելի: Մենք, տեսնելով, որ փաստաթղթի վրա չկա դրա տարածումն արգելող որևէ գրառում, մեզ իրավունք ենք վերապահել շապիկը տարածել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ փաստաթուղթը, զեկույցը վերաբերում է մեր հասարակության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող և կարևորություն ունեցող հարցերին»,-ասաց Մելիքյանը՝ ավելացնելով, հետագա լուրջ քննարկումները փաստեցին, որ այն հրապարակելով չեն սխալվել:
Նա կարևորեց հասարակության տեղեկացվածությունը՝ Վենետիկի հանձնաժողովի մոտեցումների և եվրոպական պատվիրակության հետ կառավարության բանակցությունների վերաբերյալ:
«Մենք որևէ խախտում, սխալ թույլ չենք տվել և կարծում եմ, որ այս շահարկումները ցույց են տալիս, որ չկա բովանդակային խոսք, դրա փոխարեն մարդիկ խոսում են մտացածին հարցերի մասին»,-ասաց Մելիքյանն ու ավելացրեց, որ այդ շահարկումները՝ խոսքի ազատության նկատմամբ հարգանք ունեցող որևէ քաղաքական ուժի, իրավապաշտպան կառույցի, քաղաքացիական հասարակության ներկայացուցչի պատիվ չեն բերում:
Անդրադառնալով քննարկումներին, թե ի վերջո հանձնաժողովի տեսակետն աշխատանքային փաստաթուղթ է, թե՞ դիրքորոշում, Մելիքյանն ասաց, որ այն նստաշրջանի զեկույց է:
«Մեր մշակույթում այն կկոչվեր արձանագրություն, որպեսզի որևէ մեկի մտքով չանցնի, թե մենք ինչ-որ բան ենք շահարկում, զեկույց տերմինը չենք կիրառել, կիրառել ենք արձանագրություն տերմինը, թեև ամենևին չէինք սխալվի, եթե ասեինք «զեկույցը», որովհետև անգլերեն անվանումը «report» է, որը հայերեն թարգմանվում է զեկույց»,-ասաց Մելիքյանը:
Նա ընդգծեց, որ իրենց կազմակերպությունը ներկայացրել է թարգմանված տարբերակն ու վերլուծական հատված, և իր համար հասկանալի կլիներ, եթե մեղադրանքներ հնչեին սխալ թարգմանության կամ սխալ վերլուծության համար, սակայն այս դեպքում հասկանալի չէ, թե խնդիրն ինչումն է:
«Կարծում եմ, նրանց անհանգստությունն արժեքային դաշտում է, ինքս ինձ համար արձանագրեցի, որ խորքային առումով մեր քաղաքական իշխանությունը, ցավոք, չունի խոսքի ազատության, ընդդիմախոսության, տեղեկատվություն ստանալու իրավունքի նկատմամբ խորքային հարգանք»,-նշեց Մելիքյանը:
Դիտարկմանը, միգուցե արձանագրության հետ կապված որոշակի մտավախություններ կան իշխանության կողմից, քանի որ դրանում դատական համակարգի հետ կապված արձագանքը բավականին կտրուկ է, Մելիքյանը պատասխանեց հիշելով «Փոքրիկ իշխանը» գրքից հատված, երբ աստղաբանը հայտնաբերում է մոլորակ և աստղաբանների կոնֆերանսի ժամանակ հայտարարություն է անում այդ մասին, սակայն, քանի որ Արևելյան զգեստով է լինում, նրա խոսքերը ոչ ոք լուրջ չի ընդունում, երբ նույն հայտարարությունն անում է Եվրոպական զգեստով բոլորը ծափահարում են և ընդունում նրա ասածի ճշմարտացիությունը:
«Խոսքն այն մասին է, որ մենք այսքան ժամանակ այդ նույն բաներն ասում էինք, մեր իշխանությունը դրան չէր արձագանքում, և իրենց տերմինի օգտագործմամբ շահարկում էին համարում, դե հիմա թող տեսնի նաև անկողմնակալ և պրոֆեսիոնալ կառույցում քննարկումների բովանդակությունը»,-ասաց «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիրը:
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/21/2022 10:16 Կիսանախագահական կառավարում Արցախում. «Հրապարակ»
- 05/21/2022 10:13 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 12. «Ժողովուրդ»
- 05/21/2022 10:11 Ժողովրդավարության ինչպիսի ՜ դրսեւորում. «Հրապարակ»
- 05/21/2022 10:08 Իրավապահ համակարգը գործում է քաղաքական իշխանությանը հաճոյանալու սկզբունքով. «Ժողովուրդ»
- 05/21/2022 10:05 Հերթական աբսուրդային, իմիտացիոն «բարեփոխումը»՝ ներքաղաքական լարվածության ֆոնին. «Փաստ»
- 05/21/2022 10:02 Դրսից հայեր են եկել՝ «Դիմադրության» շարժմանը աջակցելու. «Հրապարակ»
- 05/21/2022 10:00 Որոշել են «առաջին պլան» չբերել. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
- 04/21/2022 21:32 «Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ». Նահապետյան
- 04/01/2022 17:17 2020 թվականից սկսած տոտալ ջախջախում է․ հակաադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունը զրո է․ Էդգար Էլբակյան
Մեկնաբանություն
- 05/21/2022 21:24 Իգորը եթե մեկ հատ բռունցքով հարվածեր մեր ոստիկանից տառը կմնար․ սկսում են մեր Արսենի ցուցմունքների խմբագրումը` թե բա 5 չէր 2֊3 էր․Պողոսյան
- 05/21/2022 19:58 Վաղը Բրյուսելում տեղի է ունենալու թուրքերն ու նիկոլականներն ընդդեմ հայ ժողովրդի պայքարի երկրորդ ռաունդը․Զաքարյան
- 05/21/2022 17:58 Ես ներում եմ Նանեին, չնայած նրան, որ աղջկան օգտագործողներն անհիմն ու շինծու գործերով հետապնդում ու կալանավորում են պայքարի իմ ընկերներին․Խամոյան
- 05/21/2022 16:55 Պողոսի ելույթը լավը չէր, Մարտիրոսը՝ շատ է քայլեցնում, եթե Վաղոն հարթակում չլինի՝ շատ մարդ կգա ու տենց շարունակ․ Այ ձեր ցավը տանեմ կամ Նիկոլին կո՞ղմ ես, կամ՝ դեմ․Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/22/2022 10:50 Նորաշենում շենքերից մեկի մոտակայքում «Zil» մակնիշի ավտոմեքենա է այրվել
- 05/21/2022 22:26 Նորաշեն թաղամասի թիվ 34 շենքի ավտոտնակներից մեկում այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը
- 05/21/2022 17:41 Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ
- 05/21/2022 14:59 72-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է. պատահար քարհանքում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/20/2022 20:34 Մայիսյան ձյուն Գեղարքունիքի մարզում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
- 05/20/2022 17:09 Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում.Գագիկ Սուրենյանը կրկին իրազեկում է ձյան մասին
- 05/16/2022 12:21 Գարունը Արագած լեռան լանջերին.Գագիկ Սուրենյան
- 05/15/2022 15:27 Շուտով կլինեն նոր երգեր, նոր պատմություններ եւ նոր բարձունքներ, որոնք պետք է նվաճել. Ռոզա Լին
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը