ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անհրաժեշտություն կա՝ ՄԻՊ-ի գրասենյակում Մանվել Գրիգորյանի գործով վարույթ հարուցելու. պաշտպան 07/16/2019 16:56 | Քրեական խրոնիկոն
«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում անհրաժեշտություն կա վարույթ հարուցելու, եւ իրավունքի խախտման վերաբերյալ ՄԻՊ-ի հայտարարությունը գուցե շատ օգտակար լիներ այս պահին»,- «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը. «Իհարկե, բառացիորեն նման դիմումով չեմ դիմել, բայց պրն Բաղդասարյանի հետ գրություն ենք ուղարկել գրասենյակ, եւ ես կարծում եմ, որ կլինի հերթական այցը, ինչի համար շնորհակալություն կհայտնեմ Արման Թաթոյանին. նա ՀՀ ամենահաջողված օմբուդսմեններից է»։
Լրագրողի այն հարցին, թե կոնկրետ ինչ խախտման մասին է խոսքը, Արսեն Մկրտչյանը պատասխանեց. «Քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելը ինքնին հարցի լուծում չէ, եւ այն բավարար բուժումը, որ նա կարող է ստանալ ազատության մեջ, չի կարող ստանալ ՔԿՀ անվտանգության աշխատակցի առկայության դեպքում, եւ երբ գալիս է հոգեբանն ու ասում է, որ պետք է աշխատի առանձին, նա դրա հնարավորությունը չունի»։
Արսեն Մկրտչյանի խոսքով՝ փաստ է, որ Մանվել Գրիգորյանի առողջությունը գնալով վատթարանում է. «Ես չգիտեմ, թե ինչ եզրակացության կգա միջգերատեսչական հանձնաժողովը, որովհետեւ ունենք դառը փորձ նրա, որ այդ փորձաքննությունն անցկացվում է ճնշումների տակ»։
Լրագրողի դիտարկմանը, թե այդ փորձաքննության եզրակացության տակ ստորագրել է նաեւ Մանվել Գրիգորյանի բժիշկը՝ Արտակ Մանուկյանը, հետեւաբար՝ ճնշումներ, ըստ պաշտպանի, նաեւ նրա՞ վրա են եղել, Արսեն Մկրտչյանն արձագանքեց՝ ասելով, որ չի ուզում սլաքներ ուղղել որեւէ մեկի ուղղությամբ. «Ես հայտարարել եմ եւ հայտարարում եմ այն, ինչի ականատեսն եմ եղել. այդ փորձաքննությունն անցկացվել է ոչ ստանդարտ ռեժիմով՝ հունվար ամսին, ոչ աշխատանքային օրով, եւ ամեն ինչ վերահսկվել է թե հատուկ ծառայությունների, թե վերադաս մարմինների կողմից, եւ բժշկական ղեկավարները հատուկ զգուշավորություն են դրսեւորել, ինչն արտահայտվել է հետեւյալ նախադասությունով. «Ուշադիր եղեք, հանկարծ ավել բան չգրեք, ավելի լավ ա՝ եղածից մի բան պակաս գրենք, չընկնենք շառի մեջ»»։
Լրագրողի այն հարցին՝ արդյո՞ք Մանվել Գրիգորյանն անբասիր կենսագրություն է ունեցել մինչ կալանավորվելը, եւ եթե այո, ապա ինչո՞վ է պայմանավորված այսօր իր դեմ այդքան հնչող դժգոհությունները, պաշտպան Արսեն Մկրտչյանը պատասխանեց՝ ասելով, որ դա պայմանավորված է քաղաքական լկտի պատվերով. «Կա պահանջ, որը որ հանրային պահանջ չէ, մարդկային չէ, փոքրամասնությանը չէ, դա մեկ կենտրոնից հատուկ ուղղորդված պահանջ է, որը որ կատարվել է»։
Մեր այն հարցին, թե ըստ պաշտպանների՝ որտեղի՞ց է դա ուղղորդված, Արսեն Մկրտչյանը չպատասխանեց. «Այդ մի հարցը թողենք բաց»,-ասաց նա։
Խոսելով Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ 25 տարվա վաղեմության գործի վերաբացումից, Արսեն Մկրտչյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանն այդ գործից տեղյակ է, սակայն նա չի հարցաքննվել. «Խելքին մոտ բաներ չեն, եւ ինչպես այս ողջ մեղադրանք է հորինված, այդպես էլ դա. ո՞նց կարելի է այդպիսի բաները մեկնաբանել»։ Ըստ պաշտպանի՝ երկրում տենդենց կա՝ նախկին իշխանությունների կողմնակիցների գործերը, որոնցով նրանք դատապարտվել են եւ պատիժը կրել, պետք է վերաբացել, ասել՝ ձեզ լավ չեն պատժել, պետք է կրկնակի պատժել, իսկ եթե ներկայիս իշխանության ներկայացուցիչն է նախկինում պատժվել, ոչ ոք չի ասում՝ գուցե դուք էլ եք քիչ նստել, եկեք՝ ձեր գործերն էլ վերաբացենք»։
Ըստ պաշտպանի՝ նախաքննության ընթացքում Մանվել Գրիգորյանը գտնվում էր այնպիսի պայմաններում, որում անգամ դատապարտյալը չի գտնվում, եւ նրա հանդեպ հատուկ վատ վերաբերմունք կա. «Եթե ինչ-որ բան մեկ այլ կալանավորի կարելի է, Մանվել Գրիգորյանին չի կարելի, համենայն դեպս, մինչ Քրեակատարողական վարչության նոր պետի նշանակումը այդպես է եղել։ Դուք քիչ գիտեք հայտնի անձինք, որոնք կալանքի տակ են գտնվել, եւ որոնց նկարել են, այն հայտնի նկարը, որ լրատվամիջոցներով տարածվեց, միակը չէ, եւ այդ վերաբերմունքը մենք մինչ օրս էլ տեսնում ենք, իսկ դրա դեմ մենք գործողություններ չձեռնարկեցինք, որովհտեւ դրա հետեւանքները ավելի բացասական կլինեին»։
Արսեն Մկրտչյանը նաեւ հայտարարեց, թե ինքը համոզված է, որ իր հանդիպումները Մանվել Գրիգորյանի հետ այսօր ոչ միայն ձայնագրվում են, այլ նաեւ՝ տեսաձայնագրվում. «Բայց մենք չենք էլ ուզում այդ մասին խոսել. մարդուն մի տարի պահում են կալանքի տակ չարած բանի համար, ապրել-մեռնելու պայքար ենք վարում»։
Հարցին՝ եթե համոզված է, այդ դեպքում ինչու չի դիմում համապատասխան մարմիններին, պաշտպանը պատասխանեց, որ դա հենց համապատասխան մարմինների հանձնարարությամբ էլ արվում է. «Դուք ուզում եք՝ ես բողոքեմ գլխին, թե պոչդ ի՞նչ է անում»։
Արսեն Մկրտչյանը նաեւ զավեշտալի համարեց խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություններին նորրից անդրադառնալը, բայց ասաց, որ ուրիշ տարբերակ չունեն. «Նաեւ ՄԻԵԴ ենք դիմելու ոչ միայն կալանքի հարցով, այլ մի քանի բողոքներով, այդ թվում՝ ենթադրում եմ նաեւ՝ փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու առիթով»,-ասաց նա։
«Փաստինֆո»-ի այն հարցին՝ խոսքը Մանվել Գրիգորյանին տեսակցել չթողնելո՞ւ մասին է, Արսեն Մկրտչյանը պատասխանեց, որ եւ դրա, եւ առհասարակ փաստաբանի նկատմամբ վերաբերմունքի մասին. «Կարծես թե ես հայտնվել եմ այն վիճակի մեջ, որ երբ նյութեր են նախապատրաստվում կամ ինչ-որ գործ է հարուցվում, չեմ բողոքում ոչ թե որովհետեւ բողոքի հիմք չունեմ, այլ եթե ես շարունակեմ այդ ճանապարհով, իմ վստահորդի նկատմամբ կուժեղացվեն ճնշումները, եւ իր նկատմամբ վերաբերմունքն ավելի բացասական կլինի»,-ասաց նա։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ