ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանն արդարացրել է ծեծելու մեջ մեղադրվող երկրորդ կարգի հաշմանդամին 07/15/2019 20:16 | Դատական ռեպորտաժներ
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է ծեծելու մեջ մեղադրվող բազմազավակ հորը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ բռնության առերեւույթ գործադրումը տեղի է ունեցել 2018 թվականի փետրվարին. Տղամարդը ծեծել էր իր ծանոթին, ում իր երաշխավորությամբ պարտքը վերադարձնելու համար ժամանակը երկարացրել էին։
Նախաքննության վարկածով՝ Արմավիրի մարզի բնակիչ, 49-ամյա Գ.Հակոբյանի միջնորդությամբ վերջինիս ընկերը 2017թվ. ամռանը` նույն մարզի բնակիչ Մխիթարյանին 3.200.000 ՀՀ դրամ պարտքը վերադարձնելու համար կրկին ժամանակ է տրամադրել։ Սակայն այդ ժամանակահատվածում Մխիթարյանը պարտքը չի վերադարձրել՝ Հակոբյանին դնելով անհարմար դրության մեջ։ Ավելին՝ չի պատասխանել նաեւ վերջինիս զանգերին։
49-ամյա տղամարդը նրան հանդիպել է 2018թ. փետրվարի 19-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Էջմիածնում, մթերային խանութի դիմաց, և փորձել պարզել իր հեռախոսազանգերին չպատասխանելու պատճառը` առաջարկելով հեռախոսով խոսել պարտատիրոջ հետ։ Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում ձեռքերով 4-5 անգամ հարվածներ է հասցրել վերջինիս ճակատային հատվածին։
Նշված միջադեպի առթիվ Արմավիրի մարզի դատախազի տեղակալի կողմից 2018թվ. փետրվարի 22-ին հարուցվել է քրեական գործ՝ ինքնիրավչության փորձի հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-322-րդ հոդվածի 2-րդ մասով, որով քննության կատարումն իրականացվել է Արմավիրի քննչական վարչության վարույթում։ 49-ամյա տղամարդուն, ով ունի 5 երեխա եւ երկրորդ կարգի հաշմանդամ է, նախ մեղադրանք էր առաջադրվել բռնության գործադրմամբ ինքնիրավչության փորձի համար, սակայն հետագայում քննիչը այդ մասով որոշում է կայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու մասին եւ 2018թվ. հուլիսի 6-ին նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։
Քրեական գործը դատարան է ուղարկվել օգոստոսին, որտեղ շուրջ 10 ամիս տեւած դատաքննության արդյունքում դատարանը հիմնավորված չի համարել առաջադրված մեղադրանքը։
«Համակցության մեջ գնահատելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները, դատարանը գտնում է, որ գործի քննությամբ չի հիմնավորվել ամբաստանյալ Հակոբյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմը և վերջինիս առաջադրված մեղադրանքի կապակցությամբ գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն մեղադրական դատավճիռ կայացնելու համար»,- գտել է դատավոր Հ.Սարգսյանը։
Այսպես` դատարանի գնահատմամբ՝ Հակոբյանի կողմից հանցանք կատարելու մասին նախաքննական մարմինը ձեռք է բերել միայն մեկ ապացույց, այն է` տուժողի ցուցմունքն առ այն, որ ամբաստանյալ Հակոբյանն իրեն մեկ հարված է հասցրել, որից ինքը ստացել է մարմնական վնասվածք, իսկ մնացած 2-3 հարվածներից պաշտպանվել է ձեռքերով և այդ հարվածներն իրեն չեն կպել ու ֆիզիկական ցավ չեն պատճառել։
«Բացի նշված ապացույցից ինչպես նախաքննությամբ, այնպես էլ դատաքննությամբ որևէ այլ ապացույց ձեռք չի բերվել այն մասին, որ ամբաստանյալը կատարել է հանցագործություն։
Ավելին` նրա կատարած գործողությունները չեն կարող դիտվել որպես հանցագործություն, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմի առաջացման համար անհրաժեշտ է, որ տուժողին երկու և ավելի հարվածներ հասցված լինեն, որոնց արդյունքում նա պետք է ֆիզիկական ցավ զգա, ինչպես նաև տուժողի նկատմամբ կատարվեն այլ բռնի գործողություններ։ Տվյալ գործով տուժողին հասցվել է ընդամենը մեկ հարված, որից նա ստացել է առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող թեթև վնասվածք, որի պայմաններում բացակայում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքի հանցակազմը»,- արձանագրել է դատարանն ու անդրադարձել տուժողին հասցված հարվածների քանակին։
Նշենք, որ նախաքննության ընթացքում վերջինս նշել էր մի քանի հարվածի մասին, իսկ դատարանում 1։ Ըստ դատարանի՝ Մխիթարյանը դատաքննության ընթացքում բազմիցս պնդել է, որ նախաքննական ցուցմունքները` ամբաստանյալ Հակոբյանի կողմից իրեն 5-6 անգամ հարվածելու մասին ճիշտ չեն, սխալ են արձանագրվել և իրականությանը չեն համապատասխանում, քանի որ նա բռունցքով մեկ անգամ հարվածել է իր ճակատին, մնացած 2-3 հարվածներն իրեն չեն կպել, իսկ ֆիզիկական ցավ ինքը զգացել է միայն իր ճակատին հասցված մեկ հարվածից։
«Փաստորեն ամբաստանյալ Հակոբյանին մեղադրանք չի առաջադրվել որևէ բռնի գործողություներ կատարելու համար, հետևաբար այդ հարցը չի կարող անգամ քննարկման առարկա լինել, իսկ մարմնական վնասվածք և ֆիզիկական ցավ տուժողին պատճառվել է միայն մեկ հարվածով, որն ինքնին չի կարող հանցակազմ պարունակել»,- նշել է դատարանը՝ արձանագրելով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման համաձայն՝ վերլուծել է Արևիկ և Ծովինար Սահակյանների գործով որոշման շրջանակներում` ձևավորելով հետևյալ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի դիսպոզիցիայում օգտագործված «ծեծել» եզրույթը ներկայացված է հոգնակի թվով, այսինքն` ոչ թե որպես մեկ, այլ բազմակի (մեկից ավելի) ակտ։ Այլ խոսքով` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով արգելված ծեծի բովանդակությունից հետևում է, որ ծեծը տուժողին բազմաթիվ (մեկից ավելի) հարվածներ հասցնելն է, որի արդյունքում նրան պատճառվել է ֆիզիկական ցավ։(...) (...) Բռնության արդյունքում անձին ֆիզիկական ցավ, ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է պատճառվում, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով չեն կարող որակվել այն դեպքերը, երբ անձին ֆիզիկական ցավ չի պատճառվում։
Արդյունքում՝ դատարանը վճռել է բազմազավակ հորն արդարացնել առաջադրված մեղադրանքում ու հռչակել նրա անմեղությունը` հանցակազմի բացակայության հիմքով։
Նրա նկատմամբ կիրառված սահմանափակումները վերացվել են։
Դատական ակտը դեռ ուժի մեջ չի մտել։ Այն կարող է բողոքարկվել մեկ ամսում` ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/19/2024 08:34 Գուրգեն Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ հարցաքննությունից․ «Ժողովուրդ»
- 03/19/2024 08:32 Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184. «Ժողովուրդ»
- 03/19/2024 08:20 Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ»
- 03/19/2024 08:18 Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ»
- 03/19/2024 08:14 Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․«Հրապարակ»
- 03/19/2024 08:11 ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․«Հրապարակ»
- 03/19/2024 08:05 Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/18/2024 18:06 Լինելով թերուս և կիսագրագետ՝ Փաշինյանը դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան
- 03/18/2024 10:50 Թույլ չեմ տալու քաղաքը այլանդակել. Ավինյանը՝ անօրինական սրճարանների ու շինությունների մասին
- 03/17/2024 15:18 Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ քաղաքապետ, փոքր տխրել էր, որ չդարձավ. Մարության
- 03/16/2024 19:27 Արդեն 40 օր է առանց քեզ... Փաստորեն դարեր արժեին օրերս ու հիմա ժամ չարժեն․ Գագիկ Գինոսյանի դուստր
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/19/2024 11:48 Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում․ հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը
- 03/19/2024 11:19 Ակնալիճ գյուղի սկզբնամասում բախվել են երկու ավտոմեքենա
- 03/19/2024 10:50 Պատահար Գեղարոտ-Ծիլքար հատվածում
- 03/18/2024 22:13 «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել «Hyundai»-ին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/18/2024 23:57 Հայտնի մոդելը խոստովանել է, որ գայթակղել է 16 տարին չլրացած դեռահասին․ նրան կարող է ցմահ ազատազրկում սպառնալ
- 03/15/2024 23:24 40-ամյա կույս տղամարդը բացատրել է սեքսով զբաղվելու ցանկության բացակայությունը
- 03/15/2024 17:30 Հայտնի է օրվա ամենադեպրեսիվ ժամը
- 03/15/2024 17:06 Որոնք են որոշ մարդկանց պաթոլոգիկ դավաճանության պատճառները
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2024 18:56 Կինը քաղցկեղի մասին իմացել է շնորհիվ սելֆիի
- 03/17/2024 20:22 Երեխան ծնվել է 10 սանտիմետրանոց պոչով
- 03/11/2024 18:48 Ծովաստղերի էքստրակտում հայտնաբերվել են հակաքաղցկեղային միացություններ
- 03/09/2024 15:23 Խորհուրդներ ուսանողներին, թե ինչպես արդյունավետ և առանց սթրեսի պատրաստվել քննություններին