ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են դատավոր Դավիթ Գրիգորյանին եւ Արմեն Դանիելյանին 07/15/2019 17:21 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին եւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ Ընդհանուր իրավասության դատարանում գործի՝ առանց խոչընդոտ քննությունն ապահովելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանից։
Բանն այն է, որ Վերաքննիչ քրեական դատարանի՝ հունիսի 25-ի որոշումից հետո Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում նիստի օր չի նշանակվել, որովհետեւ Վերաքննիչ դատարանը գործի նյութերը չէր ուղարկել Առաջին ատյանի դատարան։ Ավելի ուշ պարզ դարձավ նաեւ, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը, ում նախագահությամբ պետք է վերսկսվի գործի քննությունը, արձակուրդում է։
Հովհաննես Խուդոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց դիմումի պատճենը միաժամանակ ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի եւ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահներին, որպեսզի նրանք իրենց լիազորությունների սահմաններում ապահովեն գործի բնականոն կատարումը։ Պատճեններն ուղարկվել են նաեւ Բարձրագույն դատական խորհրդին եւ Մարդու իրավունքների պաշտպանին. «Կան խնդիրներ, որոնք անհապաղ քննության ենթակա են, եւ դրանց թվում են անձի ազատության հարցը լուծելու վերաբերյալ միջնորդությունները, որոնք Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը պետք է ապահովի»,-ասաց նա։
Թե ինչ գործիքակազմով պետք է քննվեն այդ միջնորդությունները, ըստ պաշտպանի, դիմումի հասցեատերերը պետք է որոշեն. «Դա, կոպիտ ասած, մեղադրյալի խնդիրը չէ, մեր առաջնային պահանջն այն է, որ գործի նյութերը վերադարձվեն Առաջին ատյանի դատարան, որպեսզի դա խոչընդոտ չհանդիսանա Առաջին ատյանի դատարանում գործի քննության համար, իսկ այդ նյութերը ենթակա էին վերադարձման դեռեւս մինչեւ այն օրն էլ, երբ Դավիթ Գրիգորյանը արձակուրդ գնաց, այսինքն՝ գործը կարող էր քննվել նաեւ մինչեւ նրա արձակուրդ գնալը»։
Ի պատասխան մեր այն հարցին, թե ինչ հնարավոր լուծում է կարելի կիրառել այս դեպքում, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանն արձակուրդում է, Հովհաննես Խուդոյանն ասաց. «Հնարավոր է անձին արձակուրդից հետ կանչել, հնարավոր է եւ այլ դատավորի մակագրություն. օրենքը հնարավորությունը տալիս է հրատապ միջնորդությունները քննարկել այլ դատավորի նախագահությամբ»։
Հարցին՝ պաշտպանական կողմն ի՞նչ դիրքորոշում կունենա գործի քննությունն այլ դատավորի նախագահությամբ շարունակելուն, Հովհաննես Խուդոյանն ասաց, որ յուրաքանչյուր դատավորի մասով պետք է առանձին հասկանալ՝ ինքնաբացարկի հիմքեր կան թե ոչ. «Եթե չլինեն, մեզ համար տարբերություն չկա, թե որ դատավորը կքննի»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/10/2019 10:26 Վանեցյանը հիմնադրամ է ստեղծել. «Հրապարակ»
- 12/10/2019 10:11 Իշխանությունները կանգնած են փակուղու առաջ. «Փաստ»
- 12/10/2019 10:02 Բարձրագույն դատական խորհրդի դեմ 21 դատական հայց կա. «Ժողովուրդ»
- 12/10/2019 09:55 2020 թվականի հունվարի 1-ից հետո հարկային համակարգում էական փոփոխություններ են լինելու. «Ժողովուրդ»
- 12/10/2019 09:50 ԼՂ հարցում ՌԴ-ն լուրջ շտապողականություն է դրսևորում. «Իրատես»
- 12/10/2019 09:39 Փաշինյանը հանձնարարել մինչև տարեվերջ ավարտել կուսակցությունների, ԸՕ-ի մասին նոր օրենքների նախագծերը . «Հրապարակ»
- 12/10/2019 09:36 90-ականների ընտրողն ավելի ունակ էր կշռադատելու, վերլուծելու, քան այսօրվանը. «Առավոտ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/10/2019 16:51 Ինչ-որ մեկը մի հիմարություն ասել է, Դուք էլ ուզում եք հիմա ես մեկնաբանե՞մ. ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն չի բացառում կրճատումները
- 12/10/2019 13:23 Ես թողնում եմ Հայաստանում պլանավորված գործերը, տան հետ կապված անելիքները, երեխաներին. Աննա Հակոբյանն իր ճամփորդությունների մասին
- 12/07/2019 16:54 Դատավորը պետք է լինի այն մարդը, որը պետք է զերծ լինի այդ արտաքին ազդակների ազդեցությունից. Մեսրոպ Մակյան (Տեսանյութ)
- 12/07/2019 15:40 Նախ պետք է հաղթահարվի գործառութային անձեռնմխելիությունը և հետո միայն սկսվի քրեական հետապնդումը. Արա Ղազարյան
Մեկնաբանություն
- 12/10/2019 15:38 ԵՊՀ-ում սպասվում են աշխատատեղերի զանգվածային կրճատումներ. ԵՊՀ արհեստակցական կազմակերպություն
- 12/10/2019 14:23 Մեկ ամսվա ընթացքում Հայաստանում ի հայտ է եկել 6 հազար 565 աշխատատեղ.ՀՀ վարչապետ
- 12/10/2019 13:08 Արշակունյաց պողոտայում աղբաման է այրվում
- 12/09/2019 19:49 Իշխանության օրակարգը դեռ նախորդ տարվանն է, մինչդեռ բողոքի ակցիաներով մարդիկ այսօրվա խնդիրներն են ուզում լուծել. Վիգեն Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/08/2019 16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
- 12/01/2019 18:43 Սքարլեթ Յոհանսոնը դժգոհել է պատանեկության շրջանում «հիպերսեքսուալիզացիայից»
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը