Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2020   16:09 Վարչապետը ծանոթացել է CARD հիմնադրամի գործունեությանը և կարևորել ժամանակակից գյուղատնտեսության համար անհրաժեշտ գիտելիքների տարածումը 01/18/2020   15:52 Գ. Կուտոյանի խնդրանքով կինը կրակված պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել և դրել է հյուրասենյակի սեղանին. ՔԿ 01/18/2020   15:33 Նախագահը, որպես քավության նոխազ, ժամանակ առ ժամանակ զոհաբերում է վարչապետերին. ինչու է իշխանությունը գնում Սահմանադրության փոփոխության 01/18/2020   15:25 Դրսևորում են անգործություն, ուղղակի ձգում են գործը և չեն ուղարկում դատարան. «Հայելու» գործով նախաքննությունը դեռ շարունակվում է 01/18/2020   15:19 ՀՀ գլխավոր դատախազը ցավակցական խոսք է հղել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ 01/18/2020   14:57 Որքան Փաշինյանի վարկանիշը նվազի, այնքան մեծ պրոբլեմ է դառնալու թիմի միատարրության խնդիրը. քաղտեխնոլոգ 01/18/2020   14:54 Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել 01/18/2020   14:50 ԳՇ պետն անդրադարձել է զինծառայողների կողմից վառելիքի հափշտակության դեպքի վերաբերյալ տեղեկատվությանը 01/18/2020   14:45 «Դալմա Գարդեն մոլը»-ը վաղվանից կաշխատի 01/18/2020   14:40 Ով է՞ Արարատ Միրզոյանի Բաքվի ջարդերի 30-ամյակին նվիրված ելույթի հեղինակը. Մարինա Գրիգորյան 01/18/2020   14:38 «Ճռռիկներ»՝ սառույցի վրա 01/18/2020   14:29 Հրայր Թովմասյանի նկարի տակ անպարկեշտ մեկնաբանություն գրած ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն 01/18/2020   14:23 Ուզում եմ ամբողջ կոկորդովս գոռալ՝ ԲԱՎԱԿԱՆ է. Անահիտ Բախշյան 01/18/2020   14:06 Հայտնի է Մամուլի շենքում հրդեհի բռնկման պատճառը 01/18/2020   14:04 Սպասվում է թույլ տեղումներ 01/18/2020   13:59 ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն իրականացնում է շուրջօրյա հերթապահություն և սեյսմիկ իրավիճակի մշտադիտարկում 01/18/2020   13:43 Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 80 անգամ 01/18/2020   13:40 Շիրակը մարզպետ չունի. Նարեկ Միրզոյան 01/18/2020   13:34 ԱԱԾ տնօրենի ժ/պ Էդուարդ Մարտիրոսյանի եւ ԱԱԾ անձնակազմի ցավակցականը Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ 01/18/2020   13:30 Հրդեհ «Մամուլի» շենքի առաջին հարկում 01/18/2020   13:25 Մի կնոջ մեքենայից կապել, քարշ էին տվել. Մարմինը մաշվել էր, մնացել էին ոսկորները. Սասուն Միքայելյան 01/18/2020   13:18 Ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել այն ադրբեջանցիներին, ովքեր օգնեցին հայերին՝ խուսափել մահից 01/18/2020   13:14 Չի բացառվում՝ ապրիլից հետո գազի գնի վերանայման հայտ ներկայացնեն. Գարեգին Բաղրամյան 01/18/2020   13:02 ԱԺ պատգամավորի ավտոմեքենայից գողություն կատարելու դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում 01/18/2020   12:55 Արցախը հետեւողական է լինելու Ադրբեջանում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում. Աշոտ Ղուլյան 01/18/2020   12:46 «Ես որպես Գեւորգ Կոստանյան, պահանջատեր եմ լինելու այս գործի ամբողջական եւ սպառիչ բացահայտմանը». «Հրապարակ» 01/18/2020   12:42 Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է զենք նվեր ստանալու մասին Armtimes-ի լուրը. «Ժողովուրդ» 01/18/2020   12:40 Շորթում` արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով 01/18/2020   12:32 ՃՏՊ Խորենացու փողոցում. կա զոհ 01/18/2020   12:11 Մետրոպոլիտենի ոստիկանները երիտասարդի մոտ թմրամիջոց են հայտնաբերել 01/18/2020   12:05 Անչափահաս վարորդն ու ուղևորը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են 01/18/2020   11:49 Վիճարկվում է ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի օրինականությունը. Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել 01/18/2020   11:30 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար 01/18/2020   11:09 Գյուղապետարանը որոշել է «կատաֆալկա» գնել. «Կարող է չնչին գումար նախատեսվի». «Փաստ» 01/18/2020   10:51 Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստում անդրադարձել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին. Նա մի դրվագ է պատմել. «168 ժամ» 01/18/2020   10:45 «Այնքան ընկճված էր». Սերժ Սարգսյանը ծանր է տարել Կուտոյանի մահը. «Հրապարակ» 01/18/2020   10:33 Իշխանության համար օրեցօր ավելի է բարդանում թափուր պաշտոնները համալրելու հարցը. «Հրապարակ» 01/18/2020   10:30 Հանձնարարական է իջեցվել ՔԿՀ-ներում մահվան հետքերով. «Կյանքն այդպիսին է, մարդիկ մահանում են». «Ժողովուրդ» 01/18/2020   10:26 Ինչ նմանություններ կան Հայկ Հարությունյանի եւ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքերի մեջ. «Ժողովուրդ» 01/18/2020   10:26 Աշոցքի երկրաշարժային օջախում 20 ցնցում է գրանցվել. մարզպետ 01/18/2020   10:14 Հերթական նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահը՝ նոր Հայաստանում. «168 ժամ» 01/18/2020   10:11 ՍԴ դատավորներին ամեն գնով «տուպիկ» մտցնելու ուղիները. «Փաստ» 01/18/2020   10:10 Վանեցյանն ուժեղացրել է իր անվտանգությունը. հարազատները համոզում են՝ դուրս գալ երկրից 01/18/2020   09:55 20 պատգամավոր ցանկանում է դուրս գալ «Իմ քայլից». տեղեկություններ`Փաշինյանի փակ հանդիպումից. «Ժողովուրդ» 01/18/2020   09:48 Շիրակի մարզում երկու երկրաշարժ է գրանցվել 01/18/2020   09:40 Մանրամասներ Ջիանի Բուքիքիոյի եւ Հրայր Թովմասյանի նախօրեի տեսազրույցից. «Հրապարակ» 01/17/2020   23:59 Անվանել են Android ծրագրով աշխատող սմարթֆոնների լիցքավորումը «խժռող» հավելումները 01/17/2020   23:10 Գիտնականները պարզել են «խելագար» մկների գաղտնիքը, որոնք չեն վախենում կատուներից 01/17/2020   21:56 Վարչապետն ընդունել է հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին 01/17/2020   21:18 Հրդեհ Երվանդ Քոչարի փողոցում
01/16/2020   18:49 Նարեկ Մալյանին հարցաքննել են սպանության սպառնալիքի կասկածանքի շուրջ 01/17/2020   15:47 Կրակոցների հետքեր Կուտոյանի տան պատերին. ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հետքերով 01/17/2020   16:49 Մարիուս Յուզբաշյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին, Գեորգի Կուտոյանը՝ «Նոր Հայաստանում» 01/17/2020   17:45 Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ սպանվում է ԱԱԾ նախկին ղեկավար. Գ.Համբարյան 01/17/2020   09:19 «Խելքի եկեք». Սասուն Միքայելյանի խոսքի ժամանակ «իմքայլականները» սասարփած նայել են վարչապետի կողմը. «Հրապարակ» 01/17/2020   18:17 Հանրային խորհրդի նախագահը Գեորգի Կուտոյանի մահվան վարկած է առաջ քաշել 01/17/2020   17:20 Հրայր Թովմասյանը դեպքի վայր է գնացել 01/17/2020   19:48 Դաժան ու մահաբեր 90-ականները վերադարձել են … 01/17/2020   16:03 Նա ԱԱԾ տնօրեն էր, որի պաշտոնավարման օրոք տեղի ունեցավ այս իշխանափոխությունը. քաղտեխնոլոգ 01/16/2020   16:35 Ոստիկանապետի տեղակալ Վարդան Մովսիսյանը հրավիրվել է ՀՔԾ 01/17/2020   17:24 Արթուր Վանեցյանն այցելել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայր. 168.am 01/18/2020   09:55 20 պատգամավոր ցանկանում է դուրս գալ «Իմ քայլից». տեղեկություններ`Փաշինյանի փակ հանդիպումից. «Ժողովուրդ» 01/17/2020   17:08 Գեորգի Կուտոյանը կարճ պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցավ ՊՊԾ գնդի վրա ահաբեկչական հարձակումը եւ ապրիլյան իշխանափոխությունը. Նարեկ Մալյան 01/17/2020   16:22 Գեորգին շատ բան գիտեր Սերժ Սարգսյանի և ԱԱԾ-ի մասին. Դանիել Իոաննիսյան 01/17/2020   17:24 «Գեորգի Կուտոյանը մեր հարևանն էր, համեստ մարդ էր երևում, զուսպ ու համեստ ընտանիք ուներ». Զարուհի Բաթոյան 01/18/2020   14:23 Ուզում եմ ամբողջ կոկորդովս գոռալ՝ ԲԱՎԱԿԱՆ է. Անահիտ Բախշյան 01/18/2020   10:51 Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստում անդրադարձել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին. Նա մի դրվագ է պատմել. «168 ժամ» 01/17/2020   20:18 Մենք ունենք ուժային կառույցների նախկին ղեկավարների 3-րդ մահը. Դա պետք է բոլորին անհանգստացնի՝ թե «սեւերին», թե «սպիտակներին». Լարիսա Ալավերդյան 01/17/2020   12:56 Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին 01/18/2020   13:25 Մի կնոջ մեքենայից կապել, քարշ էին տվել. Մարմինը մաշվել էր, մնացել էին ոսկորները. Սասուն Միքայելյան

Դատարանն արդարացրել է ծեծելու մեջ մեղադրվող երկրորդ կարգի հաշմանդամին 07/15/2019   20:16  |  Դատական ռեպորտաժներ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է ծեծելու մեջ մեղադրվող բազմազավակ հորը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ բռնության առերեւույթ գործադրումը տեղի է ունեցել 2018 թվականի փետրվարին. Տղամարդը ծեծել էր իր ծանոթին, ում իր երաշխավորությամբ  պարտքը վերադարձնելու համար ժամանակը երկարացրել էին։

Նախաքննության վարկածով՝  Արմավիրի մարզի բնակիչ, 49-ամյա Գ.Հակոբյանի միջնորդությամբ վերջինիս ընկերը 2017թվ. ամռանը` նույն մարզի բնակիչ  Մխիթարյանին 3.200.000 ՀՀ դրամ պարտքը վերադարձնելու համար կրկին ժամանակ է տրամադրել։  Սակայն այդ ժամանակահատվածում Մխիթարյանը պարտքը չի վերադարձրել՝  Հակոբյանին դնելով  անհարմար դրության մեջ։ Ավելին՝ չի պատասխանել նաեւ վերջինիս զանգերին։

49-ամյա տղամարդը նրան հանդիպել է 2018թ. փետրվարի 19-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Էջմիածնում,  մթերային խանութի դիմաց, և փորձել պարզել իր հեռախոսազանգերին չպատասխանելու պատճառը` առաջարկելով հեռախոսով խոսել պարտատիրոջ հետ։ Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում ձեռքերով 4-5 անգամ հարվածներ է հասցրել վերջինիս ճակատային հատվածին։

Նշված միջադեպի առթիվ  Արմավիրի մարզի դատախազի տեղակալի կողմից 2018թվ. փետրվարի 22-ին հարուցվել է քրեական գործ՝ ինքնիրավչության փորձի հատկանիշներով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 34-322-րդ հոդվածի 2-րդ մասով, որով քննության կատարումն իրականացվել է Արմավիրի քննչական վարչության վարույթում։ 49-ամյա տղամարդուն, ով ունի 5 երեխա եւ երկրորդ կարգի հաշմանդամ է, նախ մեղադրանք էր առաջադրվել բռնության գործադրմամբ ինքնիրավչության փորձի համար, սակայն հետագայում քննիչը այդ մասով որոշում է կայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու մասին եւ  2018թվ. հուլիսի 6-ին նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։

Քրեական գործը դատարան է ուղարկվել օգոստոսին, որտեղ շուրջ 10 ամիս տեւած դատաքննության արդյունքում դատարանը հիմնավորված չի համարել առաջադրված մեղադրանքը։

«Համակցության մեջ գնահատելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները, դատարանը գտնում է, որ գործի քննությամբ չի հիմնավորվել ամբաստանյալ Հակոբյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմը և վերջինիս առաջադրված մեղադրանքի կապակցությամբ գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն մեղադրական դատավճիռ կայացնելու համար»,- գտել է դատավոր Հ.Սարգսյանը։

Այսպես` դատարանի գնահատմամբ՝  Հակոբյանի կողմից հանցանք կատարելու մասին նախաքննական մարմինը ձեռք է բերել միայն մեկ ապացույց, այն է` տուժողի ցուցմունքն առ այն, որ ամբաստանյալ Հակոբյանն իրեն մեկ հարված է հասցրել, որից ինքը ստացել է մարմնական վնասվածք, իսկ մնացած 2-3 հարվածներից պաշտպանվել է ձեռքերով և այդ հարվածներն իրեն չեն կպել ու ֆիզիկական ցավ չեն պատճառել։

«Բացի նշված ապացույցից ինչպես նախաքննությամբ, այնպես էլ դատաքննությամբ որևէ այլ ապացույց ձեռք չի բերվել այն մասին, որ ամբաստանյալը կատարել է հանցագործություն։
Ավելին` նրա  կատարած գործողությունները չեն կարող դիտվել որպես հանցագործություն, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմի առաջացման համար անհրաժեշտ է, որ տուժողին երկու և ավելի հարվածներ հասցված լինեն, որոնց արդյունքում նա պետք է ֆիզիկական ցավ զգա, ինչպես նաև տուժողի նկատմամբ կատարվեն այլ բռնի գործողություններ։ Տվյալ գործով տուժողին հասցվել է ընդամենը մեկ հարված, որից նա ստացել է առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող թեթև վնասվածք, որի պայմաններում բացակայում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքի հանցակազմը»,- արձանագրել է դատարանն ու անդրադարձել տուժողին հասցված հարվածների քանակին։

Նշենք, որ նախաքննության ընթացքում վերջինս նշել էր մի քանի հարվածի մասին, իսկ դատարանում 1։ Ըստ դատարանի՝ Մխիթարյանը դատաքննության ընթացքում բազմիցս պնդել է, որ նախաքննական ցուցմունքները` ամբաստանյալ Հակոբյանի կողմից իրեն 5-6 անգամ հարվածելու մասին ճիշտ չեն, սխալ են արձանագրվել և իրականությանը չեն համապատասխանում, քանի որ նա բռունցքով մեկ անգամ հարվածել է իր ճակատին, մնացած 2-3 հարվածներն իրեն չեն կպել, իսկ ֆիզիկական ցավ ինքը զգացել է միայն իր ճակատին հասցված մեկ հարվածից։

«Փաստորեն ամբաստանյալ Հակոբյանին մեղադրանք չի առաջադրվել որևէ բռնի գործողություներ կատարելու համար, հետևաբար այդ հարցը չի կարող անգամ քննարկման առարկա լինել, իսկ մարմնական վնասվածք և ֆիզիկական ցավ տուժողին պատճառվել է միայն մեկ հարվածով, որն ինքնին չի կարող հանցակազմ պարունակել»,- նշել է դատարանը՝ արձանագրելով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման համաձայն՝  վերլուծել է Արևիկ և Ծովինար Սահակյանների գործով որոշման շրջանակներում` ձևավորելով հետևյալ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի դիսպոզիցիայում օգտագործված «ծեծել» եզրույթը ներկայացված է հոգնակի թվով, այսինքն` ոչ թե որպես մեկ, այլ բազմակի (մեկից ավելի) ակտ։ Այլ խոսքով` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով արգելված ծեծի բովանդակությունից հետևում է, որ ծեծը տուժողին բազմաթիվ (մեկից ավելի) հարվածներ հասցնելն է, որի արդյունքում նրան պատճառվել է ֆիզիկական ցավ։(...) (...) Բռնության արդյունքում անձին ֆիզիկական ցավ, ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է պատճառվում, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով չեն կարող որակվել այն դեպքերը, երբ անձին ֆիզիկական ցավ չի պատճառվում։

Արդյունքում՝ դատարանը վճռել է բազմազավակ հորն արդարացնել առաջադրված մեղադրանքում ու հռչակել նրա անմեղությունը` հանցակազմի բացակայության հիմքով։ 

Նրա նկատմամբ կիրառված սահմանափակումները վերացվել են։

Դատական ակտը դեռ ուժի մեջ չի մտել։ Այն կարող է բողոքարկվել մեկ ամսում` ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:40 21/05/2019  |  Քրեական խրոնիկոնՍպանության մեջ մեղադրվող գիշերային ակումբի տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քրգործը կարճվել
13:23 03/04/2019  |  Արդարացման դատավճիռներԱղմկահարույց գործով առաջադրված մեղադրանքն ապացուցված չէ. Դատավոր Դավիթ Հարությունյանն արդարացման դատավճիռ է կայացրել
16:48 26/12/2018  |  Արդարացման դատավճիռներՔրեական հեղինակություն Ջնդի Ամարյանի գործը քննած քննիչին դատարանն արդարացրեց. Անփութության համա առաջադրված մեղադրանքը հիմնավոր չէ
13:45 19/10/2018  |  Արդարացման դատավճիռներԱնչափահասը մասնակի արդարացվեց
13:17 18/09/2018  |  Արդարացման դատավճիռներժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքում արդարացվեց
13:38 31/08/2018  |  Քրեական խրոնիկոնՎեց տարի հետախուզվում էր. արդյունքում արդարացվեց
13:53 01/08/2018  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվել է՝ արարքի կատարմանը մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով
17:10 20/07/2018  |  Արդարացման դատավճիռներՈստիկանների դեմ սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվողն արդարացվեց. ՀՔԱ
15:44 16/07/2018  |  Արդարացման դատավճիռներՀարևանուհուն ծեծելու մեջ մեղադրվող կինն արդարացվեց
17:06 09/06/2018  |  Արդարացման դատավճիռներԱռաջին դատաքննությամբ մեղավոր ճանաչված անձը երկրորդ դատաքննության արդյունքում արդարացվել է

Տեսանյութեր

01/18/2020   13:53 Հետտոնական սննդային թունավորումներից խուսափելու միջոցները

Տեսադարան

01/17/2020   13:26 Երեւանը ծածկված է ձյունով

Մամուլ

Արխիվ

[]