Թեմաներ
Երեքշաբթի 01 / 28 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/28/2020   00:36 Փաշինյանի 10 միլիոն դրամանոց «ձրիակերային» անտեղյակությունը ՍԴ-ում. Գագիկ Համբարյան 01/28/2020   00:13 Իշխող ուժի նյարդերը տեղի են տալիս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ իրենց կողմից նախաձեռնած լարված հարաբերություններում. Գոհար Մելոյան 01/28/2020   00:06 Թունավորման նախանշաններով Ճամբարակի ԲԿ են տեղափոխվել ինը քաղաքացի 01/27/2020   23:41 Ահաբեկիչները հարձակվել են Սիրիայում նավթապահեստների վրա 01/27/2020   23:23 Շարիկովշչինա 01/27/2020   22:55 Ալեն Սիմոնյանը ստում է, ես իր հետ Հրայր Թովմասյանի հարցով զրույց չեմ ունեցել. Արթուր Վանեցյան.news.am 01/27/2020   22:47 Կեղծ օգտատերը՝ «Новые Ведомости»-ի սկզբնաղբյուր. ապատեղեկատվություն ՀՀ վարչապետի առողջության մասին 01/27/2020   22:11 Փաստորեն մեր երկրում քծնանքն ու ծառայությունների մատուցումը լուրջ ծավալի պոտենցյալ ունի. Արա Գալոյան 01/27/2020   21:51 Նման մարդը չի կարող լինել Սահմանադրական դատարանի նախագահ. Նիկոլ Փաշինյան 01/27/2020   20:42 Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելլիի գլխավորած պատվիրակությանը 01/27/2020   20:11 Մյուսները շատ ավելի վատ բաներ են արել ՝վարչապետից սկսած. Լուսինե Սահակյան 01/27/2020   19:52 Փաշինյանն ինքն իրեն մտցրել է քաղաքական վերջնախաղ, իզուր չէ, որ նա անընդհատ խոսում է հեղաշրջումների մասին. Սամսոնյան 01/27/2020   19:38 Սրա արդյունքը վատ չի լինելու Փաշինյանի համար, սրա արդյունքը վատ է լինելու Հայաստանի համար. Լուսինե Սահակյան 01/27/2020   19:00 Ձեռնաշղթաներով կտեղափոխվեր, թե առանց, մեր վերջնանպատակը նրան տեղափոխելն էր. Ոստիկանապետի պաշտոնակատար 01/27/2020   18:24 Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել. «Новые Ведомости» 01/27/2020   18:03 Ավտոմեքենաների շուկան` փլուզման եզրին. գները կտրուկ կնվազեն 01/27/2020   17:39 Բնակարանում հայտնաբերվել է բնակչի դին 01/27/2020   17:30 Սահմանադրական պարտականությունների կատարումից խուսափելը Ձեզ կդարձնի հակասահմանադրական. Արսեն Բաբայանը՝ ՀՀ նախագահին 01/27/2020   17:26 Սոթք գյուղում կատարված դանակահարության մանրամասները 01/27/2020   17:20 Գողացել են դեսպանատներից մեկի մեքենայի հայելիները 01/27/2020   17:14 Անհամատեղելի եմ համարում աշխատանքս Երևան քաղաքի ավագանիում՝ ուստի վայր եմ դնում մանդատս. Հենրիկ Հարթենյան 01/27/2020   17:11 «Թրանսփարենսի ինտերնեշնլ»-ը՝ օգտագործված գրիչը Թովմասյանի կողմից Փաշինյանին փոխանցելու մասին 01/27/2020   17:05 Ժամանակն է, որ տարբերվի լրագրությունը՝ պետական գործունեությունից. Լարիսա Ալավերդյան 01/27/2020   16:59 Բանակի օրվա առթիվ պարգևատրվել են մի խումբ զինծառայողներ եւ ազատամարտիկներ 01/27/2020   16:51 Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի պատվիրակության հետ 01/27/2020   16:48 ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 01/27/2020   16:44 Արայիկ Հարությունյանի հրաժարականը շարունակում է մնալ օրակարգում. ՀՅԴ ՀԵՄ անդամ 01/27/2020   16:41 Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը Բրեքսիթին հաջորդող կիրարկման ժամանակաշրջանի վերաբերյալ 01/27/2020   16:38 Ամենայն Հայոց կաթողիկոսը ընդունեց Բարձրագույն դատական խորհուրդի նախագահին 01/27/2020   16:34 «Վաղվա Արցախ» կուսակցությունն ընտրություններում կսատարի Մասիս Մայիլյանին 01/27/2020   16:29 Պայքարը Նիկոլի եւ Սահմանադրության միջեւ է. Դավիթ Հարությունյան NEWS.am 01/27/2020   16:18 Պարզապես հայը այլ հայի վնասելով իր համար ազնիվ ապագա կառուցել չի կարող. Թևան Պողոսյան 01/27/2020   16:04 Պարգեւավճարն իրականում պետք է լիներ լավ աշխատանքի, այլ ոչ թե կոռուպցիայով չզբաղվելու համար. «Թրանսփերենսի ինթերնեշնլի» փորձագետն արձագանքել է Հրանտ Բագրատյանին 01/27/2020   15:41 Ես հիմա հավես չունեմ մամուլի հարցերին պատասխանելու. Լևոն Զուրաբյան 01/27/2020   15:30 Ողջունելի է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության այսօրվա նիստի հրավիրման փաստը 01/27/2020   15:25 Դավաճանը դու ես, որ դավաճանել ես բոլոր այն մարդկանց ում հետ ճանապարհ ես անցել. Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին 01/27/2020   15:19 Տնտեսական աճի մեջ ինչ բաժին ունի հաշվարկային կամ վիճակագրական աճը 01/27/2020   15:04 «Դեպի Եվրատեսիլ» -ի շուրջ աղմուկ է հասունանում. մասնակիցն ահազանգում է 01/27/2020   14:58 Հրայր Թովմասյանի աղջկա ֆբ էջը տարածելու համար ավագանու անդամը մանդատը վայր կդնի 01/27/2020   14:52 Ստյոպա Սաֆարյանի տան մոտ նրա վրա հարձակման և հեռախոսի հափշտակման գործը փոխանցվել է ՀՀ ՔԿ և ընդունվել է վարույթ 01/27/2020   14:47 Թվիթերյան գրառումների փոխարեն պետք է այլ քայլեր ձեռնարկի. քաղտեխնոլոգ 01/27/2020   14:44 Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցը կքննի դատավոր Սերգեյ Մարաբյանը 01/27/2020   14:40 Տեղումներ չեն սպասվում 01/27/2020   14:29 Արսեն Բաբայանի գործով երբևէ կայացվելիք որևէ մեղադրական դատական ակտ այսօր դարձավ ապօրինի. Վարոսյան 01/27/2020   14:23 ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի շնորհավորական ուղերձը Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ 01/27/2020   14:15 Անգրագետ սեւ փիարն աշխատեց իր՝ Նիկոլ Փաշինյանի դեմ. քաղտեխնոլոգ 01/27/2020   13:57 Վարչապետի գրառումը հենց իր թիմին ենթարկեց որոշակի դեմորոլիզացիայի, կար պանիկա. քաղտեխնոլոգ 01/27/2020   13:53 Ատելությունն ու մաղձը հասել են ծայրահեղ վտանգավոր աստիճանի.Իվետա Տոնոյան 01/27/2020   13:47 Ես կցանկանամ այս հաստատությունը տեսնել մեր գործընկերների ցանկում. նախագահ Արմեն Սարգսյանն Իսրայելում այցելել է Technion տեխնոլոգիական ինստիտուտ 01/27/2020   13:44 Վարչապետին թվում է, թե իր ասածները միայն իրեն են հայտնի
01/27/2020   15:25 Դավաճանը դու ես, որ դավաճանել ես բոլոր այն մարդկանց ում հետ ճանապարհ ես անցել. Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին 01/26/2020   19:38 Իշխող կուսակցությունը պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը. Վանեցյան 01/26/2020   21:30 Նիկոլ Փաշինյանը ՍԴ նախագահին մեղադրել է կեղծիք կատարելու մեջ 01/26/2020   12:21 Ի լրումն Փաշինյանի` եւս 9 փաստ` «նոր Հայաստանի» մասին, ովքեր չեն տեսնում` «կփռվեն» ասֆալտին 01/27/2020   18:24 Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել. «Новые Ведомости» 01/26/2020   18:06 Հրայր Թովմասյանը խնդրել է պատրաստել հայցադիմում. Ամրամ Մակինյան 01/26/2020   17:05 Նիկոլ Փաշինյանը որպես ապացույց հրապարակել է միջոցառման ժամանակ ՍԴ նախագահի փոխանցած գրիչը 01/27/2020   14:15 Անգրագետ սեւ փիարն աշխատեց իր՝ Նիկոլ Փաշինյանի դեմ. քաղտեխնոլոգ 01/27/2020   12:22 «Իմ քայլի» պատգամավորները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանի հրապարակած փաստարկ-գրիչը սխալ է ընկալվել 01/26/2020   17:57 Կյանքը գրիչա. մի օր ձեռքդա, մի օր՝ էլ... Արմեն Աշոտյան 01/26/2020   13:41 Դատարանը պարտավորեցրել է օգտատիրոջը` ներողություն խնդրել Լոռու մարզպետից` ֆեյսբուքյան մեկնաբանության համար 01/26/2020   23:32 Հայաստանն իր տեղը զիջել է 6 նիշով` զբաղեցնելով 47-րդ հորիզոնականը. Doing Business 01/27/2020   12:52 Ավագանու կազմից կհանեն, մի հատ շատ հարմար, տաքուկ և գուցե շատ էլ փողոտ գործի կդնեն. քաղտեխնոլոգ 01/27/2020   18:03 Ավտոմեքենաների շուկան` փլուզման եզրին. գները կտրուկ կնվազեն 01/27/2020   10:36 Դիմում բոլոր դեռ սթափ վիճակում գտնվող պատգամավորներին և կառավարության անդամներին, եթե այդպիսիք մնացել են. Արա Վարդանյան 01/26/2020   19:42 Հրապարակվել են Թրամփի սկանդալային խոսակցությունները՝ Ուկրաինայի և Ռուսաստանի մասին 01/27/2020   22:55 Ալեն Սիմոնյանը ստում է, ես իր հետ Հրայր Թովմասյանի հարցով զրույց չեմ ունեցել. Արթուր Վանեցյան.news.am 01/26/2020   14:42 Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով 01/26/2020   17:45 Կանադացի գիտնականները հնարավոր են համարել քաղցկեղով վարակվելու հավանականությունը 01/26/2020   21:26 Մեկ միասնական քննչական մարմնի գաղափարն այլևս անհարկի ձգձգելն ակնհայտ անընդունելի է

Ավելի շատ խնդիրներ առաջացրինք, քան լուծեցինք. Տարոն Սիմոնյանը՝ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մասին 07/15/2019   13:52  |  Հարցազրույց

Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությամբ որոշակի անդրադարձ է արվել Հայաստանի Հանրապետությունում ընթացող գործընթացներին։ Մասնավորապես, Հանձնաժողովն իր Զեկույցով արձանագրել է, որ թեեւ հայաստանյան դատական համակարգն ունի բարեփոխումների անհրաժեշտություն, սակայն դրա համար վեթթինգը նպատակահարմար չէ։ Հանձնաժողովն արձանագրել է նաեւ, որ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված քննարկումների համատեքստում՝ դատավոր-անդամ բառախաղը ողջամիտ չէ։ Հանձնաժողովի այս եւ այլ դիրքորոշումների եւ դրանց դերի մասին «Փաստինֆո»-ն զրուցել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, մասնագիտությամբ իրավաբան Տարոն Սիմոնյանի հետ։

-Պրն Սիմոնյան, Վենետիկի հանձնաժողովի այս զեկույցը ի՞նչ ազդակ կարող է լինի ՀՀ իշխանությունների համար։

-Իշխանություններն իրենք պետք է որոշեն՝ դա ինչ ազդակ է իրենց համար, որովհետեւ մենք վաղուց էինք ասում, որ իրավունքի մեկնաբանության հարցում պետք է զգուշավորություն դրսեւորել եւ չափազանց լայն մեկնաբանություններ չտալ։ Վենետիկի հանձնաժողովը մասնագիտական-փորձագիտական հիմնարկ է, որը իրավունքը մեկնաբանում է ըստ դասական մեկնաբանության օրենքների, եւ բնականաբար, չէր հանգելու այն եզրակացությանը, ինչին որ հանգել էին մեր իշխանության շատ ներկայացուցիչներ։ Նույնիսկ Սահմանադրական դատարանի դատավորի տված մեկնաբանությունը Վենետիկի հանձնաժողովի կողմից, ըստ էության, հերքվեց, ինչը մենք էլ բազմիցս նշել էինք՝ ասելով, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամի մասին խոսելն է անիմաստ։

-Այսինքն՝ դատավոր-անդամ տերմինների կիրառելիության հարցն այդպիսով լուծվո՞ւմ է։

-Դա լուծվել էր նաեւ մեր մեկնաբանություններով։ Վենետիկի հանձնաժողովը փորձագիտական հիմնարկ է, որն ամեն ինչ մեկնաբանում է նաեւ Մարդու իրավուքների եվրոպական կոնվենցիայի լույսի ներքո, եւ ես կարծում եմ, որ սա ավելի հեղինակավոր կարծիք պետք է լինի իշխանության ներկայացուցիչների համար, եթե մեր կարծիքը նրանց համար այդքան էլ հեղինակավոր չէր։

-Այս զեկույցը, ըստ էության, նաեւ գնահատակա՞ն էր մայիսի 20-ին դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելուն։

-Այո, հանձնաժողովն ընդգծեց, որ դա ճիշտ ճանապարհը չէր խնդիրների լուծման, ավելին, դա նաեւ համակասահմանադրական տարրեր էր իր մեջ պարունակում, ինչը մենք եւս ասում էինք։ Պարոն Փաշինյանի հայտարարությունից հետո մենք էլ հայտարարությամբ հանդես եկանք, եւ կոչ արեցինք, որ ձեռնպահ մնալ այդ գործողությունները կատարելուց,  որովհետեւ դա որեւէ բանով օգուտ չի բերում մեր պետականությանը, հակառակը խախտում է Սահմանադրությունը, եւ դրանով իսկ թուլացնում է մեր դերը՝ որպես իրավական պետություն։

-Իր այս զեկույցով Հանձնաժողովը արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում առկա է դատական բարեփոխումների անհրաժեշտություն, սակայն դա պետք է արվի ոչ թե վեթթինգի, այլ կարգապահական ընթացակարգերի եւ հայտարարագրման գործընթացների խստացման եղանակով։ Դուք համամի՞տ եք այս դիրքորոշմանը։

-Մենք էլ էինք նախկինում կրկնում, որ դատական համակարգի բարեփոխումներ պետք է լինեն, որովհետեւ դատական համակարգն այսօր շատ լուրջ  խնդիրների առջեւ է կանգնած, եւ այս առումով ես կիսում եմ Վենետիկի հանձնաժողովի տված եզրակացությունը։ Ինչ վերաբերում է վեթթինգին, մենք կողմ ենք ոչ թե անպայմանորեն վեթթինգի իրականացմանը, այլ մենք վեթթինգն առաջարկում ենք այսօրվա իշխանություններին որպես մեր առջեւ դրված խնդիրների լուծման տարբերակներից մեկը, քանի որ նրանք արմատական փոփոխություններ էին ուզում դատական համակարգի ներսում։ Կարելի է օգտագործել այլ մեթոդներ, ընդհանրապես, վեթթինգի պետք է գնալ այն ժամանակ, երբ սպառվել են մինչ այդ անհրաժեշտ բոլոր գործիքներն ու մեթոդները, եւ այլեւս հույս չկա, որ եղած գործիքներով կարելի է խնդիր լուծել։

-Այս պարագայում եղած գործիքները սպառվե՞լ են։

-Այս պարագայում մենք դեռեւս չենք փորձել եղած գործիքները օգտագործել, որ որոշենք՝ սպառվել են թե ոչ։ Նիկոլ Փաշինյանն էր բազմիցս կրկնում, որ իրենք թողել են, որ դատական համակարգն ինքնամաքրվի։ Այդպես չի լինում։ Արդարադատության նախարարությունը դատական քաղաքականությունն ինչ-որ առումով նաեւ ուղղորդող գերատեսչություն է. այն դատաիրավական բարեփոխումների ռազմավարություն է գրում, հետագայում դա հաստատում է, դրա միջոցով որոշակի բարեփոխումներ են իրականացվում։ Բայց այս ամենը չի արվել ավելի քան մեկ տարի, եւ մենք արդեն խոսում էինք արմատական բարեփոխումների մասին։ Այսինքն՝ նախ պետք է մեզնից կախվածն անեինք, հետո միայն մտածեինք այս ամենի մասին։

-Ձեր գնահատմամբ՝ այդ արմատական փոփոխությունները պե՞տք է ի սկզբանե արվեին։

-Միանշանակ, հեղափոխության հենց հաջորդ օրից պետք էր ձեռնամուխ լինել դատական համակարգի բարեփոխմանը։ Պետք չէր մի տարի սպասել, ավելին, պետք չէր այս ընթացքում այնպիսի հայտարարություններ անել, որոնց «տակից դուրս գալ» չէին կարողանալու։ Այդպիսով՝ մենք ավելի շատ խնդիրներ առաջացրինք, քան լուծեցինք։

-Այսօր արդեն այդ փոփոխություններն ինչպե՞ս պետք է իրականացվեն, որպեսզի թե հնարավորինս բացառվեն կոռուպցիոն դրսեւորումները, թե դատավորների մասնագիտական որակները հասցվեն մաքսիմալի։

-Դա բազմաշերտ գործընթաց է՝ եւ իրավապահ մարմինների համակարգված աշխատանքի, եւ դատավորների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, եւ դատարանների բեռնաթափման, եւ վեճերի լուծման այլընտրանքային համակարգի լուծման։ Անհրաժեշտ է նախ ախտորոշել խնդիրները, թիրախավորել նրանք, որոնք պետք է լուծվեն, եւ դրանց համար ճանապարհային քարտեզ մշակել. դա է դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագիրը, եւ դրա հիման վրա պետք է ընդունվեր գործողությունների պլան, եւ ամեն օր, ամեն ժամ կատարված աշխատանքների արդյունքը 1-2 տարի հետո ակնառու կլիներ։ Բայց մենք մեկ տարի այդ ուղղությամբ ոչ մի քայլ չձեռնարկեցինք, միայն հայտարարություններ արեցինք, առաջացրինք հասարակական չփարատվող ակնկալիքներ, եւ այնպիսի վիճակ, որ քննադատվեցինք միջազգային առանձին հեղինակավոր կառույցների կողմից։ Սա ոչ մեկիս էլ պետք չէր։

-Հնարավոր համարո՞ւմ եք Դատական օրենսգրքի բարեփոխումը մինչեւ հոկտեմբեր, ինչպես որ սահմանվել է Զեկույցում։

-Իհարկե, եթե արդեն սեպտեմբերին նախաձեռնություն դրսեւորվի, պետք է որ կարճ ժամանակահատվածում դա մտնի օրակարգ։ Իսկ այդ փոփոխությունների առաջարկներով, հույս ունեմ, մասնագետներն են հանդես գալու. կլինի փորձագիտական մարմին, որը որ ապաքաղաքական կլինի եւ առաջնային կհամարի դատական-իրավական քաղաքականությունը։

-Իսկ առաջնային ի՞նչ փոփոխությունների անհրաժեշտություն եք տեսնում Դատական օրենսգրքում։

-Դատական օրենսգիրքը դատարանակազմության մասին փաստաթուղթ է, որ, ընդհանուր առմամբ, հստակեցման կարիք ունի. մենք դեռեւս չունենք, չենք հասնել իրավական այն մշակույթին, որ ընդհանուր գրված իրավական նորմերը ճիշտ մեկնաբանենք, եւ տարակարծիք մեկնաբանությունների տեղիք չտրվի։

-Պրն Սիմոնյան, ի՞նչ հետեւության պետք է հանգել այս Զեկույցից։

-Միակ հետեւությունն այն է, որ պետք է սկզբից մտածենք, հետո խոսենք, իսկ եթե խոսում ենք առանց մտածելու, առանց մասնագիտական հիմնավորվածության, հետո փորձում ենք մեր ասածի «տակից դուրս գալ», վերացական մակարդակում խնդիրներ ենք առաջացնում եւ փորձում ենք «քաջաբար» հաղթահարել դրանք։ Ես խորհուրդ կտամ մեր քաղաքական իշխանության ներկայացուցիչներին եւ նաեւ իրավական համակարգի ներկայացուցիչներին մինչեւ վերջնական եզրակացություններ անելը ավելի լուրջ մասնագիտական հետազոտություններ անել, որից հետո միայն հանդես գալ հայտարարություններով։

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

11:27 15/07/2019  |  ԼՐԱՀՈՍՎենետիկի հանձնաժողովում տեսնում են Սահմանադրական դատարանի գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ
10:16 15/07/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ նախագահը կշարունակի պաշտոնավարել. Վենետիկի հանձնաժողովի կոշտ գնահատականը
10:32 13/07/2019  |  ՄամուլՎեթինգ չի՞ լինելու. Հաջորդ տարի՝ սահմանադրական փոփոխություններ. «Փաստ»
10:27 13/07/2019  |  ՄամուլՎեթինգի օրենքի նախագիծը կա՞, թե՞ չկա. Մակունցն ասում է՝ կա, Բադասյանը՝ չկա. «Հրապարակ»
10:24 12/07/2019  |  ՄամուլՎեթինգին ընդառաջ. ԲԴԽ կազմը՝ իշխանության ճաշակով. «Հրապարակ»
10:16 11/07/2019  |  ՄամուլԱյսօր թեժ է լինելու. Դատավորները դատավորներին վեթինգ կանեն. «Ժողովուրդ»
10:07 05/07/2019  |  ՄամուլՍահմանադրության մեկնաբանություն՝ տնային տնտեսուհիների բամբասանքի մակարդակի. Գագիկ Հարությունյանը՝ վեթինգից վախի մասին. «Ժողովուրդ»
18:01 04/07/2019  |  ԼՐԱՀՈՍԱռկա է ոչ թե սահմանադրական, այլ սահմանադրականության ճգնաժամ. Վարդան Այվազյան
14:50 04/07/2019  |  ԼՐԱՀՈՍՎեթթինգի նախադրյալներ Հայաստանում չկան. Դավիթ Հարությունյան (տեսանյութ)
09:53 04/07/2019  |  Մամուլ«Դժվար ա՞ էս անտերը մի քիչ ձգել». Փաշինյանը զայրացել է՝ գործիքակազմը մեղմ է. «Փաստ»

Տեսանյութեր

01/27/2020   19:05 Կարմիր գծերի ոդիսականը. ինչ անել տուգանվելու դեպքում. մանրամասնում է իրավաբանը

Տեսադարան

01/17/2020   13:26 Երեւանը ծածկված է ձյունով

Մամուլ

Արխիվ

[]