ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ-ի դեմ ուղղված հերթական մանիպուլյացիան որևէ աղերս չունի գործող օրենսդրական կարգավորումների հետ. Իրավաբան 07/13/2019 17:45 | Հարցազրույց
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը մասամբ քննության ընդունելու ՍԴ որոշման վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր, իրավաբան Գոհար Մելոյանը։
- Տիկին Մելոյան, արդեն հայտնի է, որ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա գործը՝ մասամբ։ Կարծիքները կիսվել են՝ մի մասն ընդունումն է սխալ համարում, մյուսները՝ մասամբ մերժումը։
- Սույն թվականի հուլիսի 8-ին Սահմանադրական դատարանը որոշեց Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով դիմումն ընդունել քննության:
Փաստորեն, Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա գործը, որով երեք հարց էր բարձրացվել քննության ընդունվեց միայն մի մասով, այն է՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ` «Սահմանադրական կարգը տապալելը» վերտառությամբ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար։
Հնչող քննադատություններում հիմնականում նշվում է այն միտքը, թե Սահմանադրական դատարանն իրավասու չէր վարույթ ընդունել Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորի այս դիմումը՝ Վերաքննիչ դատարանի կողմից նշված դատական ակտը բեկանելուց հետո։
Նշված պնդումը Սահմանադրական դատարանի դեմ ուղղված հերթական մանիպուլյացիան է և որևէ աղերս չունի գործող օրենսդրական կարգավորումների հետ։ Այսպես՝ Սահմանադրական դատարանի կողմից որևէ դիմում կամ գործը վարույթ ընդունելու, գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ վարույթ ընդունելու հիմքերը սահմանվում են բացառապես «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Մասնավորապես՝ նշված օրենքի 29-րդ հոդվածը հստակ սահմանում է այն հիմքերը, որոնց առկայության դեպքում Սահմանադրական դատարանն իրավասու է մերժել գործի քննությունը։ Սահմանադրական դատարանն իրավասու է մերժել ցանկացած գործի քննություն, եթե առկա է նշված հոդվածով նախատեսված հիմքերից առնվազն մեկը։ Համապատասխան հոդվածի վերլուծությունից բխում է, որ դրանում որևէ կերպ նախատեսված չէ վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի գործի քննությունը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ դատական ակտը վերացնելու կամ բեկանելու որոշումը։ Ավելին՝ Սահմանադրական դատարանը որևէ կերպ իրավասու չէր անդրադառնալ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կայացրած որոշմանը կամ վերլուծել այն։ Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի հիման վրա, դատավոր Դավիթ Գրիգորյանն է, այլ ոչ թե նրա որոշումը բեկանած վերաքննիչ դատարանի դատավորը։
Հետևաբար՝ ոչ Սահմանադրական դատարանի կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա գործը քննության ընդունվելու հարցը որոշելու, ոչ էլ գործի դատաքննության ընթացքում վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշումը չի կարող դառնալ քննարկման առարկա։
- Այո, բայց տվյալ դեպքում ունենք հետաքրքիր իրավիճակ՝ գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը բեկանված է, ինչը ենթադրում է, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը պետք է շարունակի գործի քննությունը, բայց ունենք նաեւ ՍԴ որոշումը։ Ի՞նչ պետք է անի դատարանը՝ ՍԴ-ին զուգահեռ սկսի դատավարությունը՞։
- Իրավիճակը հետաքրքիր որակելը կարծում եմ շատ մեղմ է։ Այն հետագայում բազմաթիվ գիտական վերլուծությունների առարկա կարող է հանդիսանալ։ Նախ՝ մեխը նրանում է, որ գործող իրավակարգավորումների պայմաններում վերաքննիչ դատարանի որոշումն ամեն դեպքում չի կարող որևէ կերպ ազդել Սահմանադրական դատարանի կողմից գործը քննության ընդունելու հարցը լուծելիս. այս դեպքում, ինչին անդրադարձել ենք՝ այդ կապակցությամբ արդեն ունենք ընդունված Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշում։ Այն, որ իրավիճակը իրապես «պատային» է և նախատեսված չեն ստեղծված իրավիճակից դուրս գալու հստակ իրավական մեխանիզմեր՝ միանշանակ է։ Այդ մասին են հավաստում, օրինակ՝ փաստաբանների այն պնդումը, որ գործի վարույթը կասեցնելու և սահմանադրական դատարան դիմելու որոշումը չի կարող և չպետք է դառնա վերադաս դատարանի կողմից վերանայման առարկա։ Վերաքննիչ դատարանի որոշման արդյունքում, եթե, իհարկե, այն չբեկանվի վճռաբեկության կարգով, վերացվում է առաջին ատյանի դատարանի՝ Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին 20.05.2019թ. որոշումը։ Այս իրավիճակում, ըստ իս, առաջին ատյանի դատարանն ունի երկու այլընտրանք։ Առաջին՝ Սահմանադրական դատարան դիմում ներկայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանը կարող է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածի հիման վրա հետ վերցնել Սահմանադրական դատարան ներկայացված իր դիմումը։ Սակայն, նույնիսկ այդ դեպքում, Սահմանադրական դատարանը կարող է մերժել դիմումի հետ վերցնելը, որի հիման վրա գործը ընդունվել է քննության, եթե գտնի, որ դիմումի առարկայի վերաբերյալ գործի քննությունը բխում է հանրային շահերից: Երկրորդ, եթե դատարանը, այնուամենայնիվ, շարունակում է գտնել, որ կիրառման ենթակա օրենքը հակասում է Սահմանադրությանը, ապա, կրկին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ և 295-րդ հոդվածների հիման վրա կասեցնի գործի վարույթը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ