Թեմաներ
Հինգշաբթի 08 / 13 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/13/2020   13:16 ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին Հայաստանում տևական ապօրինության արդյունքում. «Լիդիան Արմենիա» 08/13/2020   12:58 Կառավարությունն աջակցություն կտրամադրի կոնյակագործներին ու գինեգործներին 08/13/2020   12:52 Ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացավ. Կառավարության մոտ ժամանեց շտապօգնության մեքենա 08/13/2020   12:38 Փոխանակ սելը ճռռա, սելվորն ա ճռռում. Եկեք բիզնեսի փոխարեն չճռռանք. Փաշինյան 08/13/2020   12:22 Ղալաթ կանի մեկը, որ կասի կառավարությունը կոռումպացված է. Փաշինյան 08/13/2020   12:19 ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բացահայտել է փոստային առաքանիներով թմրամիջոցի ներմուծման դեպքեր 08/13/2020   12:14 «Մեկը եկել 22 հարկ է սարքել, ասումա փողը տուր տունը տամ՝ ո՞նց թե փողը տուր, բա դակումենտը ինչի համար է» Եկմալյանի բնակիչները կրկին բողոքում են 08/13/2020   12:05 Տնտեսվարողների մոտ կանոնների պահպանումն էականորեն պահպանվել է. Ավինյան 08/13/2020   12:00 Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել 08/13/2020   11:57 Կառավարությունն աջակցություն կտրամադրի զբոսաշրջային ոլորտի կազմակերպություններին 08/13/2020   11:52 Որոշ մարդիկ ապրում են շների, կատուների, կրծողների հետ. Եկմալյանի բնակիչները տները քանդել ու նոր տուն չեն տվել 08/13/2020   11:49 ՀՀ նախագահի մրցանակն այսուհետ կկոչվի Պողոսյան մրցանակ 08/13/2020   11:46 Հեղափոխության փայատերերը և տնօրենների խորհուրդը 08/13/2020   11:41 Չհայտարարված այց «Կոշ» քրեակատարողական հիմնարկ. տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլ հայտարարած անձանց հետ 08/13/2020   11:35 Սևանի թերակղզում ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվում 08/13/2020   11:27 Մանկատան շրջանավարտին բնակարան տալը լավ է հնչում, «յուղոտ» վերնագիր է, բայց իրականում հարց չի լուծում. Փաշինյան 08/13/2020   11:22 Արցախում երրորդ օրն է՝ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել 08/13/2020   11:16 ԱՄՆ-ն երկու տարով սառեցրել է Թուրքիային սպառազինության վաճառքը 08/13/2020   11:14 Ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան չեն համակերպվել. հարմար պահի ռևանշի են դիմելու. Տիգրան Աբրահամյան 08/13/2020   11:07 Կորոնավիրուսից մահացած բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություն 08/13/2020   11:00 Երախտապարտ ենք Իրաքի մեր համայնքին «Զինծառայողների ապահովագրություն» հիմնադրամին գումար ուղարկելու համար. Ստեփանյան 08/13/2020   10:57 Սերժ Թանկյանը միացել է «Անհետաձգելի օգնություն Լիբանանահայերին» դրամահավաք–արշավին 08/13/2020   10:49 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 229-ով 08/13/2020   10:47 Սևրի դաշնագիրը շարունակում է մնալ ստորագրված և չեղարկման չենթարկված միջազգային պայմանագիր. «Ազգային օրակարգ» 08/13/2020   09:50 Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի գիտական աստիճանի հետ կապված վարույթին անհամբեր սպասում է Սմբատ Գոգյանը. նա ամեն գնով ցանկանում է, որ Դիանա Գալոյանը զրկվի գիտական աստիճանից. «Ժողովուրդ» 08/13/2020   09:44 Ակտիվ քննարկումներ են ընթանում Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության փոփոխությունների շուրջ . «Ժողովուրդ» 08/13/2020   09:32 Հայաստանում մսի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է. «Ժողովուրդ» 08/13/2020   09:28 Հայաստանի ազգային արխիվի տնօրենի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել. «Ժողովուրդ» 08/13/2020   09:25 Արսեն Թորոսյանը հաջորդ զոհին է թիրախավորել . «Հրապարակ» 08/12/2020   23:45 Սևրի պայմանագիրը միայն պատմական փաստ չէ. 10 կուսակցությունների հայտարարությունը 08/12/2020   23:35 Երևանի Չարենցի փողոցի շենքի մուտքում բռնկված հրդեհը մարվել է 08/12/2020   23:13 Հնդկաստանի քաղաքացուց շորթմամբ կաշառք ստանալու մեջ մեղադրվող ԱԱԾ պաշտոնյաների գործով դատախազն ազատվել է աշխատանքից 08/12/2020   23:00 Գագիկ Խաչատրյանի բժիշկն արձանագրել է՝ քրեակատարողականում անհրաժեշտ բուժօգնությունը հնարավոր չէ տրամադրել. փաստաբան 08/12/2020   22:54 Քննադատություն չհանդուրժող ժողովրդավարները 08/12/2020   22:38 Ավինյանը սխալվեց, Մարուքյանը ճիշտ էր. Մարուքյանը՝ պարետի՝ արտագնա աշխատողների համար, արտակարգ դրությունը մեղմացնելու խոստման մասին (տեսանյութ) 08/12/2020   22:25 Գագիկ Խաչատրյանին բազմիցս առաջարկվել է կազմակերպել բուժում, սակայն նա հրաժարվել է. Եղիշե Կիրակոսյան 08/12/2020   22:12 «Թիմ»-ը ձեռնպահ է մնում անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ «Յուքոմ»-ի մեղադրանքներին արձագանքելուց 08/12/2020   22:00 Մահացել է աշխարհի ամենատարեց միլիարդատերերից մեկը 08/12/2020   21:20 Հանրությանն այլևս չեն հետաքրքրում ներկաների՝ իմիտացիոն բռնոցիները, առաջին անգամ թավիշից հետո՝ երկրի անվտանգային հարցերն ավելի են կարևորված 08/12/2020   21:13 «Քանի դեռ սրա դեմը չենք առել, ՀՀ Կառավարության շենքի աշտարակի վրա շուտով կծածանվի ԼԳՊՏ դրոշը». Գուրգեն Եղիազարյան 08/12/2020   20:45 Փրկարարները Հրազդանի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերել են 41-ամյա տղամարդու դի 08/12/2020   20:23 Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով 08/12/2020   20:09 Մանկահասակ երեխայի հետ մուրացկանություն անող կնոջը վերջին շանս և մեկ ամիս ժամանակ է տրվել 08/12/2020   20:00 Ապամոնտաժվել է Աժդահակ խառնարանալճում տեղադրված բենզապոմպը 08/12/2020   19:44 Քաղաքացին ցած է նետվել Աշտարակ քաղաքի կամրջից 08/12/2020   19:33 «Եթե ՀՀ-ը նշված է կարմիր նշանի տակ՝ որպես SOS ազդանշան, ապա այդ երկրների լեգիտիմ ռեակցիան պետք է լինի Հայաստանի հետ չբացել օդային սահմանը».Նաիրա Զոհրաբյան 08/12/2020   19:21 Օգոստոսի 13-ին Բալահովիտում կդադարեցվի ջրամատակարարումը 08/12/2020   19:13 Բացահայտվել են մի ընկերության ապօրինությունները․պետությանը պատճառված վնասը վերականգնվել է 08/12/2020   19:04 Պատկերացնու՞մ եք, որ մի քանի տարի անց Երևանի քաղաքապետը մուսուլման լինի 08/12/2020   19:03 Ուսանողները վճարում են ամբողջությամբ, բայց որակյալ հեռահար կրթություն չեն ստանում. Աբովյան
08/11/2020   19:57 «Իմ մոտ տպավորություն է, որ ԱԺ-ում և Կառավարությունում ընդհատակյա պրոթուրքական ֆրակցիա է ստեղծվել». պատմաբան 08/11/2020   17:10 Վլադիմիր Գասպարյանի եղբայրը տուժողին հարվածել է քննիչի աշխատասենյակում՝ առերես հարցաքննության ժամանակ 08/12/2020   13:43 Հարուցվել է քրեական գործ՝ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ու թոռների կյանքը խլած ավտովթարի դեպքի առթիվ.ՔԿ 08/12/2020   17:39 ԱԱԾ համակարգը հիմա կաթվածի մեջ է, բոլորին անխտիր գործից ազատում են. Գառնիկ Իսագուլյան 08/12/2020   09:17 Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի. «Հրապարակ» 08/11/2020   18:31 Գագիկ Ծառուկյանն առերեսվել է Վազգեն Պողոսյանի հետ 08/12/2020   20:09 Մանկահասակ երեխայի հետ մուրացկանություն անող կնոջը վերջին շանս և մեկ ամիս ժամանակ է տրվել 08/11/2020   22:38 «Բռնաբարում էր ոչ ադեկվատ վիճակում». Ուկրաինացի սուպերմոդելը բացահայտել է, թե ինչպես է իր հետ վարվել ամուսինը 08/11/2020   13:40 ԿԳՄՍ նախարարը Հ1-ի եթերում առանց դիմակ է եղել. Ոստիկանությունը կտուգանի՞ 08/11/2020   15:06 Հայկական գաղթօջախներին տեր չեղան, անտեր վիճակում ենք. Լիբանանահայ լրագրող 08/11/2020   18:39 Աշոտյանը գնացել է համացանցը ցնցած լուրի հետքերով 08/12/2020   13:04 Պատգամավորներին խնդրում եմ շտապ ներկայանալ Ազգային ժողով. Արարատ Միրզոյանի հայտարարությունը 08/12/2020   10:40 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 201-ով 08/12/2020   12:02 Շանս ունենք աշնանը գտնվել հաղթահարած վիճակում. Փաշինյան 08/12/2020   17:28 Պետք է կանգնեցնել մահերի մեքենան, վարչապետը լավ չի ընկելել համաշխարհային միտումները.Վանեցյան «Առավոտ» 08/12/2020   22:54 Քննադատություն չհանդուրժող ժողովրդավարները 08/12/2020   16:12 Վարչապետի մամուլի խոսնակը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանի այցերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել 08/12/2020   11:05 ԱԱԾ տնօրենը երկու նոր տեղակալ ունի 08/12/2020   18:46 Մայրն սպառնացել է պատշգամբից նետել երեխային. քաղաքապետի խոսնակը տեսանյութ է հրապարակել 08/12/2020   21:13 «Քանի դեռ սրա դեմը չենք առել, ՀՀ Կառավարության շենքի աշտարակի վրա շուտով կծածանվի ԼԳՊՏ դրոշը». Գուրգեն Եղիազարյան

Ստատուս քվոն չի պահպանվելու 07/12/2019   13:20  |  ԼՐԱՀՈՍ

Այն իրականությունը, որն այսօր կա Հայաստանում,  երկար պահպանվելու որևէ շանս չունի։ Ո՞ր ուղղությամբ կլինեն փոփոխությունները՝ այս պահին գործնականորեն անհնար է հաշվարկել։

Այսօր ապագայի ցանկացած հաշվարկ արվում է անցյալի հիման վրա։ Հաջորդ փուլի հաշվարկը հնարավոր կլինի արդեն միայն երբ Հայաստանում այսօրվա ստատուս քվոն փոխվի, լինեն որոշ կանխատեսելի ու նաև անակնկալ զարգացումներ, արտաքին և ներքին շոկեր, ձևավորվեն որոշակի նոր իրողություններ։ Այդ ամենից հետո միայն հնարավոր կլինի հաշվարկել այդ  «նոր ներկայի»  ապագան։

Սոլիդության համապետական  դիետան

Հայաստանում այսօր գրեթե ամեն ինչ ժամանակավորության բնութագիրն ունի։ Երկրում չկա քաղաքական համակարգ, պրոցեսները գնում են բացառապես մեկ մարդու որոշումներով և մեկ մարդու շուրջ, հանրությունը գտնվում է հետմանիպուլիացիոն տրամադրությունների տակ՝ մոլորված։ Կա իշխանություն՝ ինքն իր համար, այդ թվում՝ ազնիվ մարդկանցով համալրված, բայց որի հիմնական գործունեությունը մեկ մարդու սպասարկումն է, կան անհատներ իշխանության մեջ, որոնք խորը մտահոգություններ ունեն՝ ներսից, կան անհատներ իշխանությունից դուրս, որոնք հասկանում են  բոլոր ռիսկերը, բայց չեն պատկերացնում իրենց անելիքը։ Եվ իհարկե՝ օր օրի ավելի պարզորոշ է երևում այն անտեսանելի ձեռքը, որը փորձում է երկրում անոշորություն ու անկայունություն ստանալ, որը լուծում է բոլորովին այլ հարցեր և, որի համար Հայաստանն ընդամենը տարածաշրջանային կետ է։

Այս պայմաններում մեր երկիրը նստած է սոլիդության և լրջության համատարած դիետայի վրա։ Սա չի կարող անվերջ շարունակվել։ Այս իրավիճակի ամենամեծ պարադոքսը և միաժամանակ հմայքն այն է, որ ստեղծված իրականությունը թերի է բոլորի համար։ Հետևաբար՝ բոլորն են փորձելու փոխել այն։ Հասկանալի է, ամեն մեկը՝ իր պատկերացումների ուղղությամբ։ Ամեն շրջանակ ձգտելու է իրականացնել իր պատկերացումների փոփոխությունները։ Այս  բազմավեկտոր փոփոխությունների արդյունքում, ի վերջո, փոփոխվելու է ստատուս քվոն՝ ներհայաստանյան հարաբերությունների ու զարգացման  տրամաբանության։ Փորձենք առանձին-առանձին դիտարկել տարբեր շրջանակների փոփոխության պոտենցիալը։

Իշխանություն

Ակնհայտ է, որ այսօրվա վիճակը իշխանությանը չի գոհացնում՝ բոլոր հիմնական ուղղություններով։ Փող չկա, գործ չի արվում, բազմամիլիարդանոց թալանի վերադարձից ձայն չկա, ռեֆորմներ չեն իրականացվում, չի հասկացվում՝ ինչ պետք է անել և այլն։ Հընթացս ձևավորվում են նոր ռիսկեր։ Մյուս կողմից՝ ի տարբերություն մեկ տարի առաջվա իրականության, ձևավորվում են հանրային հակազդեցության մեխանիզմներ՝ ի դեմս նոր միավորների, չլռող անհատների, մամուլի, նոր ձևավորվող քաղհասարակության ինստիտուտների և այլն։ Լայվի գերիշխանության փուլը մոտենում է ավարտին, պետք է գործ անել, արդյունք տալ, հակառակ դեպքում իշխանությունը լուրջ խնդիրներ է ունենալու։  Հետևաբար՝ նա կամ պետք է սկսի աշխատել, իսկ դա նշանակում է կադրային, թիմային ռեսուրսի և ընդհանուր երկրի մթնոլորտի էական փոփոխություններ, կամ լրիվ հակառակը՝ հարձակումներ հանրային դիմադրության վրա, նոր դատեր, նոր լայվեր, նոր լեգենդներ։ Երկու հակադիր լուծումներն էլ իրականում փոփոխությունների մեծ ռեսուրս ունեն։ Այլ հարց է,  թե դրանցից, որ մեկը որոշ ժամանակ հետո ուր կտանի։ Իշխանության՝ փոփոխությունների պոտենցիալը ավելի ճիշտ  հասկանալու համար, խնդիրը կարիք ունի ներքին բաժանման ևս՝ իշխանության ներսի սոլիդ ներկայացուցիչները այսօր արդեն ունեն լուրջ մտահոգություններ. այլ հարց է, որ այս պահին չկա դրանց արտահայտման մեխանիզմները։ Բայց վաղը-մյուս օրը դրանք գտնվելու են։ Այդ դեպքում կա՛մ նրանք կհաղթեն պոպուլիզմին, կա՛մ  ներսի ու դրսի հակառակորդները կփորձեն խաղիղ դուրս թողնել նրանց։ Սա նույնպես տեսանելի փոփոխության ուղղություն է։

 

Իշխանությունից դուրս շրջանակները

Այստեղ նույնպես խճճված ու խմորվող իրականություն է, և  դա չի կարող  անվերջ շարունակվել։ Ի՞նչ ունենք. բավականին գրագետ անհատների հայտեր, որոնք հանրային կյանքում, առանց որևէ կոորդինացիայի աշխատելով, կարողանում են տրամադրություններ փոխել, օրակարգային հարցեր ձևակերպել և հասարակության արդեն մի զգալի հատվածի համար ձևակերպել այլընտրանքի պահանջը։ Իսկ ի՞նչ չունենք  ոչ իշխանական շրջանակներում. չունենք հստակ, առանց տողատակերի տեսլականի ձևակերպում։ Հանրությանը պետք է շատ հստակ ցույց տալ, որ նպատակը հին բարքերի կամ հին խաղի կանոնների վերադարձը կամ պաշտպանությունը չէ։ Մենք ունենք շատ հստակ նպատակ՝ պայմանական ասած՝ «Ավելի նոր Հայաստանի» մոդելը, ինչը ենթադրում է պետության գրագետ մոդեռնիզացիա, գրագետ բարեփոխումներ, համատարած աշխատանքի մթնոլորտ և ներքին համերաշխություն։ Շատ կարևոր է՝ հասկանալ և հասկացնել, որ «Հին Հայաստանը» արդեն չկա (բարքերի իմաստով), իսկ «նոր Հայաստանը» դեռ չկա։ Եվ այս պատկերացումներով՝ չի էլ լինելու։ Հետևաբար՝ խնդիրը մեկն է՝ դուրս գալ այս անցումային փուլից և ձևավորել հստակ տեսլականներով, զարգացման հստակ ճանապարհով Հայաստան։ Գալ պետության զարգացման հաջորդ փուլին։

 Հակառուսական կենտրոններ

Ակնհայտ է, որ այն կենտրոնները, որոնց խնդիրը Ռուսաստանի հարևանությամբ և Ռուսաստանի, այսպես կոչված, անվտանգության գոտում ապակայունացման օջախ ստեղծելն է, բավարարված չեն այսօրվա վիճակով։ Նրանք, իհարկե, նկատելի հաջողությունների հասել են Հայաստանում, բայց այս վիճակը իրենց բավարար չէ։ Նայեք Ուկրաինայի և Վրաստանի օրինակներին, և հնարավոր կլինի պատկերացնել ակնկալվող ծավալները։ Հայաստանը դեռևս չի վերածվել Վրաստանի կամ Ուկրաինայի։ Պետք է ենթադրել, որ առաջիկա ծրագրերում է «պատմական կաղապարներից դուրս գալու» կոչը  իրականություն դարձնելը։ Ինչպե՞ս են դա անելու. ա/ արհեստական, վտանգավոր գաղափարների ներմուծմամբ, բ/ պետության ներքին օրակարգը ձևավորելու նախաձեռնությունը վերցնելով, գ/ իշխանության մեջ եղած սոլիդ անհատների դեմ արշավով և նրանց մեկուսացմամբ, դ/ Հայաստանում 5-րդ շարասյան կտրուկ ակտիվացմամբ և հակառուսական հիսթերիայի փորձերով ե/ հաղթանակի հեղինակների նպատակային վարկաբեկմամբ։ Կարծում եմ՝ կարիք չկա մանրամասնելու, թե փոփոխությունների ի՛նչ ռեսուրս ունի այս ուղղությունը։ Ահռելի թանկ կամ գուցե՝ անվերադարձ փոփոխությունների ռեսուրս։

Ռուսաստան

Ընդունելով հանդերձ, որ Ռուսաստանը նման մարտահրավերներում  ճկուն չէ և չունի 21 –րդ դարի մտածողությամբ և մեթոդներով հակազդման փորձառություն, պետք է ընդունենք նաև, որ պուտինյան Ռուսաստանը բոլոր եղանակներով պաշտպանելու է իր պետական շահերը։ Ռուսաստանը ձեռքերը ծալած չի նստելու Հարավային Կովկասում հերթական հակառուսական օջախի ձևավորման պրոցեսում։ Եթե իր շահը պահանջի՝ փոխել իրականությունը Հայաստանում կամ նույնիսկ Հարավային Կովկասում, նա դրան գնալու է։ Մեզ համար կենսական կարևորության հարց է՝ չդառնալ այդ փոփոխությունների գինը։

Ադրբեջան և Թուրքիա

Ներհայաստանյան ստասուս քվոն փոխելու զգալի ռեսուրս ունեն մեր հակառակորդները՝ խրամատի այն կողմում գտնվող հարևանները։ Բայց կա մի շատ կարևոր վերապահում՝ նրանց ռեսուրսի ռեալիզացիայի հնարավորությունը կախված է մեզանից։ Ադրբեջանն ու Թուրքիան համբերատարությամբ հետևելու են մեր թուլացման, ներքին պառակտման, Ռուսաստանի հետ հարաբերությունների խարխլման և երկրում դատարկախոսության քայլին և համբերատար սպասելու են ամենաճիշտ պահին՝ փոխելու ոչ միայն հայաստանյան, այլև Հարավային Կովկասի ստատուս քվոն։

Պետական համակարգ, իշխանության էֆեկտիվություն

Պետության շարժիչը չի աշխատում, և սա օր-օրի ավելի նկատելի է դառնում։ Չկան բարեփոխումներ, չկան անհատական բարեփոխիիչներ, ովքեր կվերցնեին կոնկրետ ոլորտային պատասխանատվություն և կարձանագրեին արդյունք։ Մարզերում դժգոհությունը արդեն համատարած է, Երևանում քաղաքային կառավարումը տապալված է։  Մեկ աշխատանքային օրվա լուծվելիք հարցերը կարող են շաբաթներով ձգձգվել։ Ոչ մի նոր միտք, ոչ մի նոր ծրագիր, ոչ մի նոր ռեսուրս։ Նոր կադրերի ճնշող մեծամասնությունն ուղղակի չի պատկերացնում իր անելիքը։ Նոր Հայաստանը նույնականացվում է չաշխատող Հայաստանի հետ։ Այս պատկերը շատ լավ հասկանում են իշխանության մեջ եղած  գրագետ  մարդիկ։ Եվ բոլոր ինքնուրույն մտածող մարդիկ հասկանում են, որ այսպես չի կարող շարունակվել։ Փոփոխություններ են պետք։

Հասարակություն

Գիտական ձևակերպումներով՝ պրակտիկ սոցիոլոգիայի տեսանկյունից շատ դժվար է հասկանալ հայ հասարակությանը։ Դա միշտ էլ դժվար է եղել, որովհետև այն մի ձեռքով գրին քարտ է շահում, մյուսով՝ մինչև Կիրովաբադ պահանջում, իր տղաների համար ՌԴ քաղաքացիություն հանում, բայց «դավաճանություն» կոչում խնդրի խաղաղ կարգավորման ցանկացած փորձ։ Իսկ այսօր ընդհանրապես անլուծելի խնդիր է հասկանալ  հայ հասարակության հավաքական տրամադրությունները։ Բայց մի հետաքրքիր ձևակերպում, միջին վիճակագրական քաղաքացուց  վերջերս  լսել եմ.  հիմա վատ է, բայց առաջ՝ անհույս  էր։

Որքան էլ պարադոքսալ հնչի՝ այս երկու նեգատիվ բնորոշիչների մեջ իրականում պոզիտիվ մեծ ռեսուրս կա. եթե հիմա վատ է, ապա պետք  է փոխել, եթե առաջ անհույս  էր, ապա հնին վերադարձ չի կարող լինել։ Հետևաբար՝ լուծումները առջևում են։ Սա միակ բանաձևն է, որը թույլ կտա կոնսոլիդացնել «հնի» և «նորի» կարող ուժերը, ստանալ երկրի մոդեռնիզացիայի համար անհրաժեշտ մարդկային և ինտելեկտուալ պոտենցիալը։ Դա պետք է դառնա քաղաքացու և հասարակության պահանջը։ Եվ լուծումը կգտնվի։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հ.Գ.

Երեկ կառավարության նիստում քննարկվում էր տրանսպորտային պատահարների ահագնացող խնդիրը։ Նշվեցին բազմաթիվ պատճառներ, բոլորն էլ խելամիտ, բայց բոլորն էլ միայն տեխնիկական։ Ճանապարհային երթևեկությունը հանրային տրամադրությունների ուղիղ արտացոլումն է։ Քշում են այնպես, ինչպես ապրում են։ Երբ ցածր իրավագիտակցությամբ զանգվածներին « դուխ» ես տալիս, այդպես է լինում։ Զանգվածներին ասվել է, որ կառավարության դուռը իրենցն է, ինչ կուզեն՝ կանեն։ Հիմա էլ երթևեկության կանոններն են իրենցը, ինչ կուզեն կանեն։ Համատարած «դուխ» և համատարած անպատասխանատվություն։ Համատարած անմտություն։ Սա է հասարակական իշխող տրամադրությունները երկրում և հետևաբար՝ ճանապարհներին։ Այս թեմայով ոչ հրապարակային զրույցում վերջերս երկրի ամենակրթված մարդկանցից մեկը ասաց. Երևանի այսօրվա երթևեկությունը հիշեցնում է քաղաքացիական պատերազմի տարիներին Բեյրութի երթևեկությունը։ Եվ այս խնդիրը տեխնիկական միջոցներով չի լուծվելու։ Խնդիրը լրիվ ուրիշ խորքերում է։

 

 

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:56 28/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱվելի նոր Հայաստան
14:29 21/06/2019  |  ԼՐԱՀՈՍԻշխանության մեջ գտնվողները շատ արագ հայտնվում են ժամանակային թակարդում. Վահե Հովհաննիսյան
14:32 13/06/2019  |  ԼՐԱՀՈՍՖրանսիական քաղաքները հերթով չեղարկում են Արցախի բնակավայրերի հետ բարեկամության հուշագրերը. հայտարարություն
13:03 21/05/2019  |  ՎերլուծություններԻնչպես օգտագործել թայմ-աութը
13:47 15/04/2019  |  ՄեկնաբանությունՄենք հայ հասարակությանը չենք ճանաչում, լավ չենք պատկերացնում, նրա թաքնված ագրեսիայի պոտենցիալը. Վահե Հովհաննիսյան
13:44 08/04/2019  |  ՎերլուծություններՀայաստանը դարձել է էքսպերիմենտալ պետություն, իսկ մենք՝ մեծ էքսպերիմենտի մասնակիցներ. Վահե Հովհաննիսյան
19:57 01/02/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանն ու Գերմանիան կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
14:05 28/02/2014  |  ԼՐԱՀՈՍՎահե Հովհաննիսյան. Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը փակուղի չի մտել

Տեսանյութեր

08/13/2020   11:09 Արսեն Թորոսյանը հաջորդ զոհին է թիրախավորել. «Հրապարակ»

Տեսադարան

08/05/2020   11:47 Բեյրութն ավերիչ պայթյունից հետո

Մամուլ

Արխիվ

[]