Թեմաներ
Չորեքշաբթի 02 / 26 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/26/2020   11:32 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված իրավասությունը լեգիտիմության ողջամիտ կասկած է առաջացնում․ Սյուզաննա Սողոմոնյան 02/26/2020   11:27 ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը երախտագիտություն է հայտնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հազարավոր աջակիցներին 02/26/2020   11:22 «Այո»-ի քարոզչությունը մեկնարկելու է մարտի 2-ից . Ուղիղ 02/26/2020   11:17 «Արի գնանք դասական համերգի». մեկնարկում է «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի համատեղ նախագիծը 02/26/2020   11:11 Գավառ քաղաքում քաղաքացին տանից դուրս է եկել և չի վերադարձել. իրականացվում են որոնողական աշխատանքներ 02/26/2020   11:06 Էջմիածնի քաղաքապետարանը ոչ թե կգնի, այլ արդեն գնել է ադամանդե քարերով ոսկե մատանիներ. Դիանա Գասպարյանի պարզաբանումը 02/26/2020   11:01 Գեղեցկության սրահում մայր և որդի ծեծել են վարսահարդարուհուն 02/26/2020   10:54 Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու փաստը ոչ թե հերքվել է, այլ հաստատվել, պարզապես եզրակացության մեջ նշվել է, որ նա դա կանխելու է հնարավորություն չի ունեցել. Փաստաբան 02/26/2020   10:45 Մինչ սահմանափակումը Իրանից Երեւան իրականացվել է 2 թռիչք․ ստուգվել են բոլոր ուղեւորները. «Ժողովուրդ» 02/26/2020   10:36 Պն-ն նոր գործընթաց է սկսել․ նախարարությունը ստուգում է պատերազմ անցած անձանց վկայականները. «Ժողովուրդ» 02/26/2020   10:27 «Հիմա 205 միլիոն մարդ մի դրամ ա տվե՞լ». Հարց՝ Արայիկ Հարությունյանին 02/26/2020   10:04 Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ 02/26/2020   10:01 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 02/26/2020   08:43 Մանրամասներ «Այո»-ի շտաբի կազմակերպած դրամահավաք-երեկոյից. հստակ որոշում է առկա․ «Ժողովուրդ» 02/26/2020   08:38 Իշխանությունը քննարկում է հանրաքվեն առանց տեսախցիկների ու օնլայն հեռարձակման անցկացնելու հարցը․ «Փաստ» 02/26/2020   08:28 «Քրեական ենթամշակույթի դեմ պայքա՞ր». Կասկածելի դրվագներ՝ ոստիկանության հրապարակված տեսանյութերում․ «Ժողովուրդ» 02/26/2020   08:24 Սերժ Սարգսյանի դեմարշը․ «Հրապարակ» 02/26/2020   08:21 Աննախադեպ իրավիճակ Հայաստանում․ երկրորդ և երրորդ նախագահների դատավարության հետքերով․ «Ժողովուրդ» 02/26/2020   08:17 Էջմիածնի քաղաքապետարանը ադամանդե քարերով ոսկե մատանիներ կգնի․ «Փաստ» 02/26/2020   08:01 Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավարը լծվել է հին կադրերից ազատվելու գործին․ «Ժողովուրդ». 02/26/2020   07:57 Առաջ չամադաններով «Բաղրամյան 26» էին գնում, հիմա՝ «Դվին» ռեստորան․ «Հրապարակ» 02/26/2020   07:53 ԱԱԾ-ի ռեսուրսների մի հսկայական հատված կենտրոնացած է երկրի ներսում Փաշինյանի ընդդիմախոսների նկատմամբ հսկողություն իրականացնելու և դրա մասին վարչապետին զեկուցելու վրա ․ «Փաստ» 02/26/2020   07:48 «Մարտի 1-ի» տուժածներին փոխհատուցում տալու կառավարության որոշումը քաղաքական քայլ է. Գևորգ Կոստանյան «Հրապարակ» 02/25/2020   23:46 Սեքս-տուրիզմը ամբողջ հմայքով. ուր են գնում Ռուսաստանի կանայք արկածներ փնտրելու 02/25/2020   23:12 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 02/25/2020   22:33 Սիրիական բանակը թուրքական անօդաչու սարք է վերացրել Իդլիբի հարավում 02/25/2020   21:44 Քանդակագործ, նկարիչ Սահակ Պողոսյանը առաջարկ է արել ՀՀ նախագահին և վարչապետին 02/25/2020   21:34 ԱՄՆ-ում օրինականորեն հաստատվելն ավելի կբարդանա 02/25/2020   21:12 ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստին 02/25/2020   20:22 Արարատում տղամարդը ծեծել է ամուսնալուծվել ցանկացող կնոջը 02/25/2020   20:16 Նիկոլ Փաշինյանը կաշառքն օրինականացրել է. Սերժ Սարգսյանի աջակից 02/25/2020   19:44 «Независимая газета»-ում տպագրված ստոր հոդվածին հայկական կողմը պետք է իրավական դաշտում պատասխան տա. Մարինա Գրիգորյան 02/25/2020   19:36 Ներկա իշխանությունների վարած քաղաքականությունը Արցախի հիմնահարցի մտադրված տապալումն է. Նարեկ Մութաֆյան 02/25/2020   19:32 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 02/25/2020   19:26 ՊՆ վարչական համալիրում անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ 02/25/2020   19:26 Սարգսյանն այդ պահին պատրաստ չէր խոսել, ասում էր այն, ինչ մտքին գալիս էր. Ալեն Սիմոնյան 02/25/2020   19:13 Ապօրինություն Վայոց ձորի մարզում․ ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել 02/25/2020   19:03 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին 02/25/2020   18:53 Սոնա Աղեկյանը խունկ վառեց ԱԺ ամբիոնից. տրանսգենդերի կողմից պղծված ամբիոնը մաքրվեց 02/25/2020   18:46 Քաղաքական իշխանության նախաձեռնությունը նպաստում է, որ ունենանք վախեցած և կաշկանդված դատավոր. Տարոն Սիմոնյան 02/25/2020   18:43 Նշվել է Հայրենիքի պաշտպանի օրը 02/25/2020   18:38 Քաղաքացուհի Մարիա Ղանաղունյանի՝ Վարչապետին ուղղված նամակի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն 02/25/2020   18:22 Պարզ չէ, թե ինչու է 7-ը գործը կարճվել. Բաղդասարյան 02/25/2020   18:15 Ինչ ճակատագիր է սպասվում նախկին վարչապետների երաշխավորությունը քննող դատավորին 02/25/2020   18:09 Կարեն Խաչատրյանը ներկայումս արգելանքի տակ է և գտնվում է քրեակատարողական հիմնարկում. ԱԱԾ 02/25/2020   18:04 Պաշտպանության կողմը չի ներկայացրել մի հանգամանք, որը կվկայեր դատախազի կողմնակալության մասին.դատախազ 02/25/2020   17:55 Ամերիաբանկն արժանացել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2 մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում 02/25/2020   17:44 Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումն աճել է 10.3%-ով. Փաշինյան 02/25/2020   17:42 Ավազակախումբը, որ տիրում էր Հայաստանն ու գնացել է հեղափոխության շնորհիվ, իրենից հետո թողել է կոռումպացված դատավորներ. Լևոն Զուրաբյան 02/25/2020   17:37 ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանից
02/24/2020   12:58 Նոր գլխացավանք աշխատողների համար. Պետական մարմիններն իրենց գործը քաղաքացիների վրա են բարդում 02/25/2020   20:16 Նիկոլ Փաշինյանը կաշառքն օրինականացրել է. Սերժ Սարգսյանի աջակից 02/25/2020   23:46 Սեքս-տուրիզմը ամբողջ հմայքով. ուր են գնում Ռուսաստանի կանայք արկածներ փնտրելու 02/25/2020   12:46 Լիազորությունները ժամանակավորապես կասեցվելու դեպքում ոստիկաններին աշխատավարձ չտրամադրելը հակասահմանադրական է. ՍԴ 02/24/2020   16:54 Երևանի քաղաքապետարանն այս տարի յուրօրինակ նվեր է պատրաստել կանանց միջազգային օրվա համար 02/24/2020   17:14 Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին նոր մեղադրանք է առաջադրվել 02/25/2020   10:04 «Ինձ չեն վախեցրել». Դատարանի դիմաց ուժեղացված հսկողություն է. Սերժ Սարգսյանն այսօր կգա. «Ժողովուրդ» 02/24/2020   22:27 Կորոնավիրուսից բուժված չինացիները սկսել են կրկին վարակվել 02/25/2020   11:19 Դիվանագիտական ապտակ՝ Վատիկանից. «Հրապարակ» 02/25/2020   10:05 Սպասվում է Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը. Օպերացիայի «քավորը» Տիգրան Ավինյանն է. «Իրատես» 02/26/2020   07:57 Առաջ չամադաններով «Բաղրամյան 26» էին գնում, հիմա՝ «Դվին» ռեստորան․ «Հրապարակ» 02/25/2020   19:44 «Независимая газета»-ում տպագրված ստոր հոդվածին հայկական կողմը պետք է իրավական դաշտում պատասխան տա. Մարինա Գրիգորյան 02/25/2020   17:37 ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանից 02/24/2020   20:09 Թուրք զինվորականները զոհվել են՝ Իդլիբի ուղղությամբ Ռուսաստանի ավիահարվածի հետեւանքով 02/24/2020   16:39 Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն կներկայացվի. հայտնի են երաշխավորողները 02/24/2020   21:22 ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է քաղաքացու 02/25/2020   10:00 Ալեքսանդր Աղաջանյանի եւ Արթուր Բաղդասարյանի ջրերը մեկ առվով չեն հոսել․ ինչ է կատարվել. «Ժողովուրդ» 02/25/2020   11:42 Ռուստամ Բադասյանը 6 ամսում ստացել է մոտ 16 000 ԱՄՆ դոլար միայն պարգևավճար. Analitik 02/24/2020   11:57 Կոթի գյուղի ուղղությամբ վաղ առավոտյան ինտենսիվ կրակոցները շարունակվել են 02/25/2020   16:55 Սերժ Սարգսյանի գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ

Սխալ թարգմանությունը ձեւավորել է սխալ մշակույթ. Արա Ղազարյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին 07/12/2019   16:54  |  Հարցազրույց

Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ  Արա Ղազարյանը համաձայն չէ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի անվանման՝ «ընտանեկան բռնություն» ձեւակերպման հետ։ Նրա կարծիքով, ի սկզբանե, կոնվենցիայի անվանումն անգլերենից սխալ է թարգմանվել, «domestic violence»-ը թարգմանվել է որպես «ընտանեկան բռնություն» այնինչ խոսքը  «տնային» կամ «կենցաղային» բռնության մասին է, կարող է վերաբերել ոչ միայն ամուսիններին:

«Սխալ թարգմանությունը ձեւավորել է սխալ մշակույթ, եթե «ընտանեկան» բառը մեկնաբանվի լայն իմաստով, կարող ենք կիրառել, բայց ես նույնիսկ իրավաբանների մոտ եմ տեսնում թյուրըմբռնում, նրանք այդ բառը նույնականացնում են ընտանիքի՝ կնոջ եւ տղամարդու միության հետ եւ նշում են, եթե Ստամբուլյան կոնվենցիայում խոսվում է նույնիսկ նույն սեռի մարդկանց մասին, ուրեմն խոսքը ընտանիքի մասին է: Ո՛չ, խոսքը նույն տան մեջ ապրող, մոտիկ հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց մասին է, մի տան մեջ կարող են ապրել ամուսինները, ամուսնու քույրը, տատը, մորաքույրը եւ այլն: Սխալ թարգմանությունը սխալ ըմբռնման է հանգեցրել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Արա Ղազարյանը:

-Սա լայն իմաստով, պարոն Ղազարյան, բայց իրավաբանության մեջ, իհարկե, շատ բան կախված է մեկնաբանությունից, թե ինչպես է մեկնաբանվում այս կամ այն բառն ու ձեւակերպումը: Այս դեպքում, փաստաթղթի հնարավոր վավերացումից հետո հետագայում «ընտանիք» հասկացության մեկնաբանության ժամանակ խնդրի առաջ չե՞նք կանգնելու:

-Ոչ, կրկնում եմ այս փաստաթուղթը կոնկրետ տղամարդու եւ կնոջ միության արդյունքում ստեղծված ընտանիքում բռնության մասին չէ, սա տան ներսում տեղի ունեցող բռնության մասին է, ուստի սա միայն օրինական ամուսնությունը գրանցած 2 սեռերի՝ իգական եւ արական սեռերի ներկայացուցիչների միջեւ բռնության մասին չէ, դա կարող է լինել ընտանիք, որը գրանցված չէ, այսինքն, քաղաքացիական ամուսնություն, դա կարող  է լինել նույն սեռի անձանց ՝ զուգընկերների միջեւ, բայց նրանց ամուսնությունը գրանցած չէ, որովհետեւ մենք չենք ճանաչում նույնասեռ ամուսնությունները։  Այս փաստաթուղթը նրա մասին չէ, որ դուք պետք է գրանցեք նույնասեռ ամուսնությունները: Փաստաթղթի մեկնաբանություններում էլ անընդհատ զգուշացվում է այն մասին, որ այս փաստաթուղթը չի սահմանում «ընտանիք» հասկացությունը, չի սահմանում, որ պետությունները պարտավոր են նույնասեռ ամուսնություններ գրանցել, այս փաստաթուղթը տնային, կենցաղային բռնության մասին է:

-Բայց ռիսկ չկա՞, որ այս փաստաթուղթը հիմք ընդունելով ձեր նշած զուգընկերները հետագայում արդեն պետությանը կներկայացնեն ընտանիքին բնորոշ իրավունքներից օգտվելու պահանջներ, այդ թվում, օրինակ` երեխա որդեգրելու:

-Ոչ, որպեսզի այդ ռիսկը լինի, անձը պետք է գնա ոստիկանություն եւ ասի՝ ես ընտանիք եմ այս անձի հետ, գրանցեք ինձ, պատասխանը պետք է լինի այն, որ նույն սեռի անձանց միջեւ ամուսնությունը գրանցելու օրենք գոյություն չունի եւ որեւէ միջազգային պարտավորություն չկա այդ մասով:

Դուք էլ շարունակ կրկնում եք «ընտանիք» բառը, այդ բառը սխալմամբ է ընտրվել կամ մենք «ընտանիք» բառը պետք է հասկանանք որպես տուն՝ տնային։ Պատկերացրեք՝ նույն սեռի անձինք միասին են ապրում եւ մեկը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառում, հաղորդում է ներկայացվում  ոստիկանություն, որը դա պետք է ընդունի որպես կենցաղային բնույթի բռնություն: Ոստիկանությունը չի կարող ասել՝ չեմ ընդունում հաղորդումը, որովհետեւ դուք նույնասեռական եք: Կամ նույնասեռականը ապրում է ընտանիքում, ծնողների հետ, եթե նա, օրինակ, հոր կողմից ենթարկվում է բռնության, զուտ նրա համար, որ նույնասեռական է, դա կոնվենցիայի շրջանակում է կարգավորվում:

-Պարոն Ղազարյանը, մեր երկիրը ունի իրավական մեխանիզմներ, որոնցով հնարավոր է բռնությունը կանխել եւ բռնարարին պատժել: Արդյո՞ք ձեր նշած տնային, կենցաղային կամ զուգընկերների միջեւ հնարավոր բռնությունը կանխելու համար պետք է, անպայման, վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան:

-Կոնվենցիայի առաջնային նպատակն է կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունը, այս քննարկումներում մենք շեղվում ենք, ամենակարեւորը թողած, երկրորդականն  ենք վերցնում, վերնագրից էլ է դա բխում՝ կանանց բռնությունից պաշտպանել ընտանեկան միջավայրում: Փաստաթուղթը լայն շրջանակ է  վերցնում, որ ընտանեկան միջավայրում ցանկացած բռնություն կնոջ  նկատմամբ, այդ թվում, եթե դրա հիմքում ընկած է  սեռական կողմնորոշումը եւ գենդերային ինքնությունը, այս փաստաթղթում պետք է կարգավորվի: Ինչ վերաբերում է իրավական մեխանիզմներին, բոլորը մեխանիզմները չունենք։  Եթե նայեք իրավապահ մարմինների տարեկան  հաղորդումները, որոնք վիճակագրական տվյալներ են տրամադրում հանցագործությունների վերաբերյալ, ապա կտեսնեք, որ մենք չունենք խտրականության հիմքով սպանությունների վիճակագրություն, չունենք կառուցակարգ՝ վարել նման վիճակագրություն։ Այսինքն,  վիճակագրությունը չի վարվում դասակարգված եղանակով։ Երկրորդ՝ օրինակ` Քրեական օրենսգրքում հանցագործության որակյալ հատկանիշները սահմանափակվում են 3 հիմքով՝ ազգային պատկանելության, ռասայական եւ կրոնական համոզմունքների հիմքով, սեռական կողմնորոշումը, որպես հիմք չի դիտվում եւ այստեղ օրենքի բաց ունենք: Օրինակ, եթե սեռական պատկանելության հիմքով հանցագործություն է լինում, օրինակ, բռնություն, գողություն, դատավորը չի կարող անձին դատապարտել ատելության շարժառիթով: Քրեական օրենսգրքի նոր նախագծում առաջին անգամ օրենսդրության մեջ սեռական կողմնորոշումը նշվում է որպես ինքնուրույն նյութաիրավական հիմք: Դա նախատեսվում է:

-Մտահոգությունների թվում, որոնք բարձրաձայնում են մասնագետ իրավաբանները, գենդերային ինքնության կամ այսպես կոչված, երրորդ սեռի ամրագրումն է: Սա մարտահրավեր չէ՞, կոնվենցիան վավերացնելով, արդյո՞ք, կանաչ լույս չենք վառում այս ամենի առաջ:

-Մենք գենդերային ինքնության վերաբերյալ արդեն ունենք ընդունված օրենք՝ Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների մասին օրենքը, որտեղ տալիս է «գենդեր» հասկացությունը։ Մենք ունենք Սահմանադրության 29-րդ հոդվածը, որով  արգելվում է խտրականությունը, այդ թվում նաեւ անձնական  հիմքով, ցանկացած հատկանիշով եւ այդ բնորոշումը գալիս է 2005 թվականից , հետեւաբար, որեւէ հիմք  չկա կասկածելու, որ այս կոնվենցիան հակասում է մեր ազգային արժեքներին։ Եթե մենք արդեն  կանաչ լույսը վառել ենք Սահմանադրության 29-րդ հոդվածով, այսինքն, խտրականության  համընդհանուր արգելքին, այդ թվում նաեւ անձնական հատկանիշով եւ գենդերային ինքնության հատկանիշով։ Կանաչ լույսը տրված է առնվազն 2005 թվականի  Սահմանադրությամբ կամ առնվազն 2002 թվականի ապրիլի 26-ից, երբ վավերացրեցինք ՄԻ  Եվրոպական կոնվենցիան, որի շրջանակում այնուհետեւ ընդունվեց 12-րդ արձանագրությունը, որը սահմանում էր խտրականության համընդհանուր արգելքը: Հետեւաբար, ի՞նչ իմաստ ունի  վախենալ առաջիկայում ընդունվելիք  Ստամբուլյան կոնվենցիայից, եթե մենք կանաչ լույսը արդեն տվել ենք: Այդ մտահոգությունները պետք էր 10 տարի առաջ բարձրացնել:

-Առավել եւս, եթե այդ ամենն ամրագրված է, մասնավորապես, այս Կոնվենցիայի  ընդունման անհրաժեշտությունն ինչո՞վ է պայմանավորված։

-Նախ եւ առաջ սա միջազգային պարտավորություն է, որը Հայաստանը ստանձնել է՝ լինելով ԵԽ անդամ պետություն, եթե մենք ստորագրել ենք ՄԻ Եվրոպական կոնվենցիան, եթե այն կիրառում ենք, նշանակում է՝ ուզենք , թե ոչ, Ստամբուլյան կոնվենցիան եւս պետք է կիրառենք, որովհետեւ դա առաջարկվում է ԵԽ անդամ բոլոր պետություններին, եթե մենք չենք ուզում  այն վավերացնել , ուրեմն  պետք է լքենք ԵԽ-ն:

-Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետությունից 34 -ը ստորագրել և վավերացրել են կոնվենցիան, 11 պետություն ստորագրել է, սակայն չի վավերացրել, այդ թվում եւ Հայաստանը, 2 պետություն՝ Ռուսաստանը և Ադրբեջանը, առհասարակ չեն ստորագրել և չեն վավերացրել կոնվենցիան, իսկ  ԵՄ անդամ Բուլղարիայի  Սահմանադրական դատարանը վերապահում է ներկայացրել երկրի Սահմանադրության համապատասխանության մասով:

-Ես չգիտեմ, չեմ կարդացել այդ որոշումը, բայց եթե մտահոգությունը նրանում է, որ այս փաստաթղթով Հայաստանին կարելի է պարտադրել ընդունել նույնասեռ ամուսնությունները, ապա արդեն նշեցի, որ այն չի սահմանում ընտանիք հասկացությունը: Նույն Եվրոպական կոնվենցիան եւս դեռ չի ճանաչում նույնասեռ ամուսնությունը՝ կոնվենցիայի 12-րդ հոդվածի ներքո, նույնը նաեւ նախադեպային իրավունքի ներքո, բայց միեւնույն ժամանակ, անձնական իրավունքի հարգանքի վերաբերյալ հոդվածի տիրույթում դա մտնում է: Այսօրվա դրությամբ, այո, նույնասեռ ամուսնությունները հակասում են ՄԻ եվրոպական կոնվենցիային, թեեւ եվրոպական մի քանի երկիր ընդունել է դա, բայց եվրոպական կոնսենսուս այս հարցում դեռեւս չկա, գուցե այն լինի 10 կամ 20 տարի հետ, այնպես, ինչպես դա տեղի ունեցավ այլընտրանքային զինվորական ծառայության իրավունքի դեպքում, բայց այս պահին փաստն այն է, որ այդ կոնսենսուսը չկա:

-Պարոն Ղազարյան, մտահոգություններից մեկն էլ այն է, որ Ստամբուլյան կոնվենցիան պետության առջեւ պարտավորություն է դնում կրթական հաստատություններում պրոպագանդա իրականացնել, ավանդական կարծրատիպեր կոտրել:

-Դա իրազեկում է կանանց իրավունքների  վերաբերյալ, պրոպագանդան այլ բան է, դա միակողմանի քարոզն է, իսկ իրազեկումն  արվում է համապարփակ, ամբողջական կերպով՝ ճանաչելով բոլորի իրավունքները: Եթե  մարդիկ այդքան մտահոգված են այս կոնվենցիայով, ուրեմն, նրանք նախ պետք է պայքարեն Սահմանադրության 29-րդ հոդվածի դեմ ,  ՄԻ եվրոպական կոնվենցիայի դեմ, դա նշանակում է, որ նրանք պետք է հետ գնան եւ ասեն, թե ինչու 2002 մենք ընդունեցինք կոնվենցիան: Խոսքը կանանց նկատմամբ կարծրատիպերի մասին է, որը ընդհուպ ազգային անվտանգության խնդիր էր առաջացրել, երբ մարդիկ վաղաժամ դադարեցնում էին հղիությունը՝ երեխայի սեռի պատճառով:

- Հայաստանը հնարավորություն ունի՞ ստորագրությունը հետ կանչելու Ստամբուլյան կոնվենցիայից:

-Այդ հնարավորությունը կա, բայց դա խնդիրներ կառաջացնի, սա ԵԽ քաղաքական պահանջն է, մենք ունենք պարտավորություն, եթե մենք ձգտում ենք ԵՄ անդամ լինել, վիզայի ռեժիմն ազատականացնել, դա մեզ քաղաքական դիվիդենտներ է բերում, ուրեմն պետք է այդ դժվարությունը հաղթահարել:

-Ստացվում է՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը ոչ թե  իրավական անհրաժեշտություն է, այլ քաղաքական պատվե՞ր:

-Շատ դեպքերում ռեֆորմները կամ իրավական պատուհանից են գալիս կամ քաղաքական, 2 մեխանիզմն էլ կա: ՄԻԵԴ-ը ՀՀ դեմ խտրականության հիմքով տարբեր հատկանիշներով որոշումներ է կայացնում, մի որոշում կայացվել է, մեկն էլ կկայացվի, սա իրավական գործընթացն է, բայց զուգահեռ քաղաքական մեխանիզմն էլ կա, ԵԽ-ն եվրոպականացման է տանում եւ իհարկե, առաջինը աշխատում է քաղաքական մեխանիզմը, հետո դա ամրապնդում է իրավականը եւ վերահսկողությունն արվում է 2 մեխանիզմներով, հիմա մեզ մոտ քաղաքական մեխանիզմն է գնում:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

02/26/2020   10:38 Առաջ չամադաններով «Բաղրամյան 26» էին գնում, հիմա՝ «Դվին» ռեստորան

Տեսադարան

02/13/2020   18:32 Տյառնընդառաջը՝ Երեւանում

Մամուլ

Արխիվ

[]