Թեմաներ
Երկուշաբթի 07 / 22 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/22/2019   18:00 Որպես անհետ կորած որոնվում է Գավառի մանկատան 16-ամյա սանը 07/22/2019   17:58 Երեք օրում բացահայտվել է 35 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 51 մարդ 07/22/2019   17:40 Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց Հնդկաստան բուժման մեկնող զինվորականներին 07/22/2019   17:38 Մեկնարկել են Երեւան-Սեւան-Իջեւան-հայ-ադրբեջանական սահման հատվածի միջին նորոգման աշխատանքները 07/22/2019   17:15 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի վարչապետին 07/22/2019   17:02 Հաղարծինն ինձ համար նաև պետականության խորհրդանիշ է. նախագահն այցելել է Հաղարծնի վանական համալիր 07/22/2019   16:58 6 կուսակցություն պահանջել է ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունից և կառավարությունից՝ հրաժարվել պետականությանը սպառնացող գործողություններից 07/22/2019   16:51 48-ամյա տղամարդը, խանդից դրդված, մետաղական սարքով հարվածներ է հասցրել իր նախկին կնոջը 07/22/2019   16:44 Արցախի Հանրապետության խորհրդարանը գումարել է արտահերթ նստաշրջան 07/22/2019   16:29 Հայ սակրավորները Սիրիայում վերջին օրերին ականազերծել են 8534 քմ տարածք 07/22/2019   16:20 Շները փորձել են վնասել մանկահասակ երեխաներին. 57-ամյա տղամարդը կրակել է 07/22/2019   16:06 Ոստիկանները բացահայտել են Չկալովկա համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 07/22/2019   15:59 ՊԵԿ-ը կոչ է անում քաղաքացիներին պահպանել օրենսդրության պահանջները 07/22/2019   15:54 Տիգրան Խաչատրյանը հանդիպել է կոնյակագործների և գինեգործների հետ 07/22/2019   15:48 Շամոնին որոշել է ավելի խորացնել համագործակցությունը Դիլիջանի հետ. նախագահ Սարգսյանը պատրաստ է այսուհետ ևս աջակցություն ցուցաբերել 07/22/2019   15:39 Փաշինյանը 10 օրով մեկնում է արձակուրդ 07/22/2019   15:33 Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն՝ Ռադայի ընտրություններում հաղթելու կապակցությամբ 07/22/2019   15:19 Ունենք որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել վաղօրոք բացահայտել Բրոյանի հոգեվիճակը. Տոնոյան 07/22/2019   15:13 Ռազմական անակնկալներ են լինելու. Տոնոյան 07/22/2019   15:09 Դավիթ Բեգինյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար 07/22/2019   15:07 «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի նախկին տնօրենն 8 ամիս աշխատել է առանց աշխատանքային պայմանագրի և աշխատավարձի 07/22/2019   15:03 Դատավոր Դավիթ Բալայանի միջադեպով փաստաբան Հրանտ Անանյանը բողոք է ներկայացրել դատարան 07/22/2019   15:03 Իրաքում ՀՀ դեսպանի հանդիպումները Իրաքի Ներկայացուցիչների ժողովում 07/22/2019   14:55 Բնակարանային շուկայում այլևս չկա նախկին ակտիվությունը. վաճառքը կրճատվել է գրեթե 20 տոկոսով 07/22/2019   14:26 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց սփյուռքահայ ուսուցիչների հետ 07/22/2019   14:17 Քննչական կոմիտեում կայացել է հասարակական-մոնիտորինգի խմբի հետ հանդիպումը 07/22/2019   14:13 Եվրոպական տեսակետից այլեւս ավարտվել է քրեական դատավարությունը՝ պրն Քոչարյանի դեմ. ֆրանսիահայ փաստաբան 07/22/2019   14:06 Նոր նշանակումներ Արցախում 07/22/2019   13:52 Հաջողակ և ստեղծարար լինելու համար պետք է ունենալ գիտելիք. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «UWC Դիլիջան» միջազգային քոլեջ 07/22/2019   13:47 Սպասվում է առանց տեղումների եղանակ 07/22/2019   13:35 Վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ . դանակահարվել է 16-ամյա պատանի 07/22/2019   13:24 Կրակոց զոքանչի տան մոտ 07/22/2019   12:57 ՍԴ-ի կողմից ՄԻԵԴ դիմելը չի նշանակում, թե ՍԴ-ն չունի կարողություն՝ առանց դրա որոշում կայացնելու. Արամ Վարդեւանյան 07/22/2019   12:55 Տղամարդն Արմավիրի ոստիկաններին է հանձնել մի ամբողջ զինանոց (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 07/22/2019   12:40 Նախիջևանի հատվածում կրակոցը թիրախավորված և նպատակային չի եղել. Տոնոյան 07/22/2019   12:36 Նոր պարտք կվերցնենք` նախկինը մարելու համար 07/22/2019   12:30 ՀՀ դատախազությունը շրջանառության մեջ է դրել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը խստացնող օրենսդրական նախագիծ 07/22/2019   12:21 Բակո Սահակյանը Ստեփանակերտում ներկա է գտնվել միջազգային սպորտային պարերի մրցույթ-փառատոնի եզրափակչին 07/22/2019   12:14 ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է 327 քրեական գործ. Հաշվետվություն 07/22/2019   12:02 ԵՄ-ն պատրաստ է ֆինանսավորել Հայաստանում դատաիրավական բարեփոխումների գործընթացը. Սվիտալսկի 07/22/2019   11:47 ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Բոստոնում հանդիպել է հայ համայնքի հետ 07/22/2019   11:45 «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը դատի տված նախկին աշխատակիցը դատարանին կներկայացնի նոր ապացույցներ 07/22/2019   11:39 Մենք պետք է զարգացման բազմաբաղադրիչ ծրագիր ունենանք. ավարտվել է նախագահ Սարգսյանի աշխատանքային այցը Լոռու մարզ 07/22/2019   11:36 ՃՏՊ Տիչինայի փողոցում 07/22/2019   11:33 Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում. Խոսնակ 07/22/2019   11:11 Լինել սպա նշանակում է սեփական ենթականերին այնպիսի գործողությունների ուղարկել, որտեղից վերադառնալու հավանականությունը մեծ չէ. Փաշինյան 07/22/2019   11:03 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել մորը սպանելու համար 07/22/2019   11:03 Մայրաքաղաքում և մարզերում մինչև վեց ժամ լույս չի լինի 07/22/2019   10:36 Իջեւանի դեպքերով 13 անձի մեղադրանք է առաջադրվել 07/22/2019   10:24 Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ հայտնաբերվել են ափիոն և մեթամֆետամին( ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
07/20/2019   19:17 Ինքնաթիռի զուգարանում հայտնաբերել է մոմիֆիկացված սաղմ 07/21/2019   20:19 18-ամյա զինվորն ինքնասպան է եղել. ՔԿ 07/22/2019   11:45 «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը դատի տված նախկին աշխատակիցը դատարանին կներկայացնի նոր ապացույցներ 07/22/2019   15:09 Դավիթ Բեգինյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար 07/20/2019   18:18 Հնդկաստանում «երեքգլխանի» երեխան շփոթեցրել է բժիշկներին 07/20/2019   21:53 Նիկոլը գնալով թուլանալու է, բայց պետությունը պետք է ուժեղ մնա. Աշոտյան 07/22/2019   15:07 «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի նախկին տնօրենն 8 ամիս աշխատել է առանց աշխատանքային պայմանագրի և աշխատավարձի 07/20/2019   23:13 Գերմանիայում ինքնաթիռը խանութի մեջ է մխրճվել 07/21/2019   23:28 Երեւանում վերելակ է ընկել. ներսում քաղաքացի է եղել 07/22/2019   14:55 Բնակարանային շուկայում այլևս չկա նախկին ակտիվությունը. վաճառքը կրճատվել է գրեթե 20 տոկոսով 07/22/2019   15:03 Դատավոր Դավիթ Բալայանի միջադեպով փաստաբան Հրանտ Անանյանը բողոք է ներկայացրել դատարան 07/22/2019   11:03 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել մորը սպանելու համար 07/22/2019   12:57 ՍԴ-ի կողմից ՄԻԵԴ դիմելը չի նշանակում, թե ՍԴ-ն չունի կարողություն՝ առանց դրա որոշում կայացնելու. Արամ Վարդեւանյան 07/22/2019   12:30 ՀՀ դատախազությունը շրջանառության մեջ է դրել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը խստացնող օրենսդրական նախագիծ 07/22/2019   12:02 ԵՄ-ն պատրաստ է ֆինանսավորել Հայաստանում դատաիրավական բարեփոխումների գործընթացը. Սվիտալսկի 07/20/2019   22:48 Ռուսաստանում առաջարկել են գարեջուրը ալկոհոլ չհամարել 07/22/2019   12:14 ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է 327 քրեական գործ. Հաշվետվություն 07/22/2019   12:36 Նոր պարտք կվերցնենք` նախկինը մարելու համար 07/22/2019   16:58 6 կուսակցություն պահանջել է ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունից և կառավարությունից՝ հրաժարվել պետականությանը սպառնացող գործողություններից 07/22/2019   16:51 48-ամյա տղամարդը, խանդից դրդված, մետաղական սարքով հարվածներ է հասցրել իր նախկին կնոջը

Եթե Ստամբուլյան կոնվենցիան չի անդրադառնում «ընտանիքի կոնցեպտին, ի՞նչ նոր խնդիր է լուծում, այդ ո՞ր օրվանից էր բռնությունը դադարել հանցագործություն լինել. Գեւորգ Դանիելյան 07/12/2019   12:25  |  Հարցազրույց

ԵԽ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վավերցման խնդրի ու կոնվենցիայից բխող ռիսկերի մասին  ‹‹Փաստինֆո››-ն  զրուցել է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանի հետ:

-Պարոն Դանիելյան, մասնագիտական ու հանրային քննարկումների օրակարգում «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա)  վավերացման հարցն է: Իրավաբանները ահազանգում են, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը՝ ընտանիք կազմելու իրավունքի համատեքստում, սակայն որոշ մասնագետներ նշում են, որ Ստամբուլյան կոնվենցիայի եւ ՀՀ Սահմանադրության միջեւ, մասնավորապես ընտանիք հասկացության հետ կապված, հակասություն չկա, որովհետեւ իրականում կոնվենցիան նկատի չունի ընտանիքը, այլ փաստաթուղթը նկատի ունի տնային (domestic) հարաբերությունների շրջանակը, ինչպիսի՞ն է Ձեր մոտեցում այս հարցում։

-Եթե որևէ մեկն իր առջև խնդիր է դրել ամեն գնով պաշտպանության տակ առնելու Ստամբուլյան կոնվենցիան, ապա պետք է մտածի անհամեմատ ավելի լուրջ փաստարկների մասին, եթե, իհարկե, այդպիսիք կարող են լինել,  և ձեռնպահ մնա բանավեճի պարզագույն, երբեմն նաև ներքին հակասությամբ ուղեկցվող հնարքներից: Սա չափազանց լուրջ, հեռուն տանող և մի քանի ծալք ընդգրկող փաստաթուղթ է:

Ինչն է հետաքրքիր, քանի դեռ այս կոնվենցիան համալիր քննադատության թիրախում չէր հայտնվել, նույն մասնագետները միաբերան պնդում էին, որ օր առաջ անհրաժեշտ է վավերացնել այն, որպեսզի հավուր պատշաճի պաշտպանության արժանանան սեռական փոքրամասնությունները, իսկ այսօր հանկարծ փոխել են մարտավարությունը և սին հիմնավորումներով փորձում են ապացուցել, որ իբր այն որևէ կերպ չի անդրադառնում «ընտանիքի կոնցեպտին»: Հիմա ես եմ ձեզ ուզում հարց ուղղել՝ բա որ չի անդրադառնում, ի՞նչ նոր խնդիր է լուծում այդ կոնվենցիան, այդ ո՞ր օրվանից էր բռնությունը դադարել հանցագործություն լինել, ինչն իբր այդ միջազգային նորմատիվ ակտի միակ խնդիրն է և, վերջապես, ինչո՞ւ անհանգստացած չեք, որ այն չի անդրադառնում սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը նաև ընտանեկան հարաբերություններում:

Չարաչար սխալվում են այդ մասնագետները և փորձում հանրությանը թյուրիմացության մեջ գցել, քանզի կեղծ դատողություններ են նետում հրապարակ ու հընթացս հերքում՝ ձգտելով տպավորություն ստեղծել, թե իբր բարեհաջող հերքում են կոնվենցիայի հակառակորդների փաստարկները:

Նախ, որևէ մեկը չի պնդում, որ այդ կոնվենցիայով տրվել է ընտանիքի նոր բնորոշում, այլ պարզ ու շիտակ ընդգծում ենք, որ այն նույն իրավական հարթության մեջ է դիտարկում ընտանիքի անդամներին և, այսպես կոչված, զուգընկերներին՝ դրանից բխող այլ իրավական հետևանքներով հանդերձ: Այսինքն՝ նույն իրավական հարթությամբ մենք պարտավորված ենք լինելու նրանց թույլ տալ օգտվելու ընտանիք կազմելու իրավունքի բոլոր տարրերից, ընդհուպ՝ երեխաներ որդեգրելը, ինչն էլ հանգեցնելու է ընտանիքի կոնցեպտի արմատական փոփոխությանը: 

Իսկ որ այսպիսի ընկալումն ու մեկնաբանությունը տեղ է գտել նաև այդ կոնվենցիայի պաշտոնական ուղեցույցում, անգամ քննարկման նյութ չէ: Հիմա այս համատեքստում ի՞նչ իմաստ ունի նոր պրիմիտիվ հնարքներով փորձել հիմնավորել, թե Սահմանադրության հետ խնդիրներ չկան:   

-Որպես հակափաստարկ, նշվում է նաեւ, որ Հայաստանը միջազգային պարտավորություն է ստանձնել եւ, որ Սահմանադրությամբ արգելվում է  խտրականության բոլոր ձեւերը, ըստ այդմ էլ խնդրահարույց համարելով եւ Ստամբուլյան կոնվենցիան, կնշանակի՝ նախ հրաժարվել Սահմանադրության 29-րդ հոդվածից ու նաեւ ՄԻ եվրոպական կոնվենցիայից։

-Սա արդեն կատարյալ անտեղյակություն է: Հարգելիներս, եթե խոսում ենք խտրականության արգելքի սկզբունքը շրջանցելու մասին, ապա Ստամբուլյան կոնվենցիան դասական իմաստով հենց այդպիսի շրջանցման վառ օրինակ է: Ինչպե՞ս կարելի է հիշել խտրականության արգելքը, երբ նույն այդ կոնվենցիան բռնությունից պաշտպանելու արտոնություններ է սահմանում զուգընկերների համար: Տարրական հարց է, ինչո՞ւ պետք է համատեղ բնակվող սովորական ընկերները զրկված լինեն կոնվենցիայով նախատեսված արտոնություններից: Այդ ընկերները երաշխավորված պաշտպանության տակ ընկնելու մի միջոց ունեն՝ դառնան զուգընկերներ:

Այսքանից հետո, ինչպե՞ս կարելի է խոսել խտրականության արգելքի իբր թե անտեսման մասին: Սա հիշեցնում է հանրահայտ ասացվածքը՝ «բոլորը հավասար են, իսկ ոմանք՝ ավելի հավասար», այսինքն, որպեսզի օգտվես ընտանիքում բռնության կանխարգելման արտոնյալ լծակներից, դադարեցրու ավանդական ընկերությունը և անցիր զուգընկերոջ փնտրտուքին:   Կներեք, բայց այսպիսի հնարքները այլևս պահանջարկ չունեն, մարդիկ, փառք Աստծո, բավականին լուսավորված են և այսպիսի խայծ կուլ չեն տա:

Հավելենք, որ կոնվենցիայի ուղեցույցում, որը բովանդակում է մեկնաբանություններ, այո, հստակ արձանագրված է, որ դրանում տրված չէ ընտանիքի բնորոշումը, բայց և չի էլ բացառում, ավելին՝ պարտավորեցնում է, որպեսզի ազգային օրենսդրությամբ զուգընկերների համար սահմանվեն ընտանիքի անդամների համար նույնական իրավունքներ և բռնությունից պաշտպանվելու նույնական երաշխիքներ: Այ սա է ոմանց մոտ շփոթ առաջացնում, թե բա, իսկ ինչո՞ւ հավասար իրավունքներ չվերապահենք, չէ որ հակառակ պարագայում կխախտվի խտրականության արգելքի սկզբունքը: Իսկ, թե ինչու չի խախտվի, արդեն վերևում անդրադարձա:

Հիմա շարունակենք այս հնարամիտ դատողությամբ դիտարկել այն հարցը, թե ինչպիսի սահմանադրական կարգավիճակ ունեն երեխաները, վերջիններս, ի դեպ, արտոնյալ են այն կտրվածքով, որ իրենց լավագույն շահերը պաշտպանվում են առաջնահերթ: Ընդ որում, սա միջազգային իրավական չափանիշ է: Մեր հնարամիտ ընդդիմախոսները թող փորձեն լուծել նաև այս «բարդ» խնդիրը՝ թե արդյո՞ք, Սահմանադրությունը երեխաներին արտոնություն է վերապահել, շրջանցելով խտրականության արգելքը:

-Նաեւ հղում է արվում Ստամբուլյան կոնվենցիայի մեկնաբանություններին, որտեղ նշվում է, որ Կոնվենցիան չի սահմանում ընտանիք հասկացությունը, այս պարագայում, այդուհանդերձ, ի՞նչ ռիսկեր եք տեսնում ավանդական ընտանիքի ու մեր պատկերացնումների համար։

-Այս հարցին մասամբ անդրադարձա ձեր առաջին հարցադրմանը պատասխանելիս: Ավանդական ընտանիքի պահպանման ռիսկերը չեն տեսնում նրանք, ովքեր պատկերացում չունեն  իրավական նորմի մեկնաբանության կանոնների մասին և հրապուրվում են բառերի ու արտահայտությունների՝ բացատրական, բառարանագիտական իմաստը շարադրելով: Իսկ իրավունքի էությունը բացահայտելը այդչափ պարզ խնդիր չէ, և որևէ անձ, անկախ իր պաշտոնական դիրքից իրավասու չէ հավաստիացնելու, որ խնդիրներ չեն ծագի: Ճիշտ հակառակը, խնդիրներ կծագեն այն պահից, երբ կվավերացվի կոնվենցիան: Հիշեք, թեկուզ Սահմանադրության 81-րդ հոդվածը, որի համաձայն մարդու հիմնական իրավունքները և ազատությունները մեկնաբանելիս հարկ է ղեկավարվել վավերացված միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկայով: Ուշադրություն դարձրեք, խոսքը ոչ թե ներպետական մարմինների ու պաշտոնյաների դիրքորոշման, այլ միջազգային մարմինների պրակտիկայի մասին է: 

-Եւ, Ձեր կարծիքով, արդյո՞ք այսօր մենք չունենք համապատասխան մեխանիզմներ պայքարելու ընտանեկան բռնության, կանանց նկատմամբ բռնության դեմ եւ նաեւ սեռական կողմնորոշմամբ պայմանավորված բռնության դեմ։

-Կան ներկայացվող պահանջներին համարժեք օրենսդրական ակտեր, կան իրավասու մարմիններ, սակայն բռնությունը կանխարգելելու համար չկան անհրաժեշտ իրավակիրառ պրակտիկա, սոցիալական ծառայություններ և նյութական հատկացումներ: Ապաստարաններ ստեղծելու և այդ ոլորտում նոր, երաշխավորված բիզնես ձևավորելու փոխարեն հարկ էր այդ միջոցներն ուղղել կարիքավոր ընտանիքներին:

Բացի այդ, վիճակագրական տվյալները բնավ չեն խոսում այն մասին, որ մեր երկրում կանանց նկատմամբ կամ սեռական կողմնորոշմամբ պայմանավորված բռնությունների գերանհանգստացնող վիճակ ունենք: Ես պրոֆեսիոնալ իրավագետ եմ, ինձ գոնե չեն կարող էժան հնարքներով, սարսափազդու տեսարաններով հակել արհեստական մտավարժանքների: Անհանգստանալու հիմքեր կան, սակայն պատճառները սոցիալ-տնտեսական են և հարկ է ընդգծել իրավասու մարմինների ակնհայտ վատ աշխատանքը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

07/22/2019   17:18 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել մորը սպանելու համար

Տեսադարան

07/22/2019   11:22 Կեցցենք մենք, որ փառքով ենք կրում և փառքով ենք կրելու այդ ուսադիրները. Նիկոլ Փաշինյան

Մամուլ

Արխիվ

[]