Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին 04/25/2024   16:43 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին 04/25/2024   16:40 Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում 30 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   16:33 Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացրել ադրբեջանական հանցագործությունները 04/25/2024   16:28 Սպասում ենք. Օվերչուկը՝ մայիսին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին 04/25/2024   16:25 Բռնազավթված Դադիվանքի վանահայրը միացել է Տավուշի շարժմանը 04/25/2024   16:23 Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա 04/25/2024   16:15 Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացուն 04/25/2024   16:09 Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 04/25/2024   15:57 Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով 04/25/2024   15:43 Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 04/25/2024   15:38 Շատ դրական եմ վերաբերվում Ադրբեջանից գազ ձեռք բերելուն, այնպես չէ, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ․ Ալեն Սիմոնյան 04/25/2024   15:35 Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   15:27 Ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից վարձր է մոտ 6-10 աստիճանով 04/25/2024   15:27 Ով պատահի, ով դեպի ինտերնետ մուտք ունի, որոշում է ասի «հանձնում են»․ Սիմոնյան 04/25/2024   15:26 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին 04/25/2024   15:23 Գառնիկ Դանիելյան այս պահին գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բժիշկներն իրականացնում են անհրաժեշտ հետազոտությունները․ Վարդանյան 04/25/2024   15:04 Կամաց-կամաց են ասում՝ ինչ են տալու, որովհետև եթե միանգամից ասեն, անգամ սրճարաններում վեր ընկած մարդիկ դուրս կգան փողոց. Խաչիկյան 04/25/2024   14:54 2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 04/25/2024   14:42 Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 04/25/2024   14:21 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 04/25/2024   14:18 Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   14:08 Երևանում իրականացվող ակցիաներից բերման է ենթարկվել 17 քաղաքացի 04/25/2024   14:05 Արևոտ եղանակ, ջերմաստիճանի բարձրացում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/25/2024   14:05 Ոստիկանները բռնի ուժով միակողմանի բացեցին Բագրատաշենի ճանապարհը 04/25/2024   13:59 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   13:55 Ճանապարհը տալիս ա թուրքին, հիմա թուրքի ճանապարհն ե՞ք պահում. ցուցարարները տաքացան, քաշքշուկ սկսվեց (տեսանյութ) 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:38 Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ կան բերման ենթարկվածներ 04/25/2024   13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 04/25/2024   13:25 ՀՀ միջպետական ճանապարհները պարալիզացված են՝ ի աջակցություն տավուշցիների 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:16 Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց 04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին 04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը 04/25/2024   12:26 Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները. քաղաքագետ 04/25/2024   12:19 Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին

Եթե Ստամբուլյան կոնվենցիան չի անդրադառնում «ընտանիքի կոնցեպտին, ի՞նչ նոր խնդիր է լուծում, այդ ո՞ր օրվանից էր բռնությունը դադարել հանցագործություն լինել. Գեւորգ Դանիելյան 07/12/2019   12:25  |  Հարցազրույց

ԵԽ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վավերցման խնդրի ու կոնվենցիայից բխող ռիսկերի մասին  ‹‹Փաստինֆո››-ն  զրուցել է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանի հետ:

-Պարոն Դանիելյան, մասնագիտական ու հանրային քննարկումների օրակարգում «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա)  վավերացման հարցն է: Իրավաբանները ահազանգում են, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը՝ ընտանիք կազմելու իրավունքի համատեքստում, սակայն որոշ մասնագետներ նշում են, որ Ստամբուլյան կոնվենցիայի եւ ՀՀ Սահմանադրության միջեւ, մասնավորապես ընտանիք հասկացության հետ կապված, հակասություն չկա, որովհետեւ իրականում կոնվենցիան նկատի չունի ընտանիքը, այլ փաստաթուղթը նկատի ունի տնային (domestic) հարաբերությունների շրջանակը, ինչպիսի՞ն է Ձեր մոտեցում այս հարցում։

-Եթե որևէ մեկն իր առջև խնդիր է դրել ամեն գնով պաշտպանության տակ առնելու Ստամբուլյան կոնվենցիան, ապա պետք է մտածի անհամեմատ ավելի լուրջ փաստարկների մասին, եթե, իհարկե, այդպիսիք կարող են լինել,  և ձեռնպահ մնա բանավեճի պարզագույն, երբեմն նաև ներքին հակասությամբ ուղեկցվող հնարքներից: Սա չափազանց լուրջ, հեռուն տանող և մի քանի ծալք ընդգրկող փաստաթուղթ է:

Ինչն է հետաքրքիր, քանի դեռ այս կոնվենցիան համալիր քննադատության թիրախում չէր հայտնվել, նույն մասնագետները միաբերան պնդում էին, որ օր առաջ անհրաժեշտ է վավերացնել այն, որպեսզի հավուր պատշաճի պաշտպանության արժանանան սեռական փոքրամասնությունները, իսկ այսօր հանկարծ փոխել են մարտավարությունը և սին հիմնավորումներով փորձում են ապացուցել, որ իբր այն որևէ կերպ չի անդրադառնում «ընտանիքի կոնցեպտին»: Հիմա ես եմ ձեզ ուզում հարց ուղղել՝ բա որ չի անդրադառնում, ի՞նչ նոր խնդիր է լուծում այդ կոնվենցիան, այդ ո՞ր օրվանից էր բռնությունը դադարել հանցագործություն լինել, ինչն իբր այդ միջազգային նորմատիվ ակտի միակ խնդիրն է և, վերջապես, ինչո՞ւ անհանգստացած չեք, որ այն չի անդրադառնում սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը նաև ընտանեկան հարաբերություններում:

Չարաչար սխալվում են այդ մասնագետները և փորձում հանրությանը թյուրիմացության մեջ գցել, քանզի կեղծ դատողություններ են նետում հրապարակ ու հընթացս հերքում՝ ձգտելով տպավորություն ստեղծել, թե իբր բարեհաջող հերքում են կոնվենցիայի հակառակորդների փաստարկները:

Նախ, որևէ մեկը չի պնդում, որ այդ կոնվենցիայով տրվել է ընտանիքի նոր բնորոշում, այլ պարզ ու շիտակ ընդգծում ենք, որ այն նույն իրավական հարթության մեջ է դիտարկում ընտանիքի անդամներին և, այսպես կոչված, զուգընկերներին՝ դրանից բխող այլ իրավական հետևանքներով հանդերձ: Այսինքն՝ նույն իրավական հարթությամբ մենք պարտավորված ենք լինելու նրանց թույլ տալ օգտվելու ընտանիք կազմելու իրավունքի բոլոր տարրերից, ընդհուպ՝ երեխաներ որդեգրելը, ինչն էլ հանգեցնելու է ընտանիքի կոնցեպտի արմատական փոփոխությանը: 

Իսկ որ այսպիսի ընկալումն ու մեկնաբանությունը տեղ է գտել նաև այդ կոնվենցիայի պաշտոնական ուղեցույցում, անգամ քննարկման նյութ չէ: Հիմա այս համատեքստում ի՞նչ իմաստ ունի նոր պրիմիտիվ հնարքներով փորձել հիմնավորել, թե Սահմանադրության հետ խնդիրներ չկան:   

-Որպես հակափաստարկ, նշվում է նաեւ, որ Հայաստանը միջազգային պարտավորություն է ստանձնել եւ, որ Սահմանադրությամբ արգելվում է  խտրականության բոլոր ձեւերը, ըստ այդմ էլ խնդրահարույց համարելով եւ Ստամբուլյան կոնվենցիան, կնշանակի՝ նախ հրաժարվել Սահմանադրության 29-րդ հոդվածից ու նաեւ ՄԻ եվրոպական կոնվենցիայից։

-Սա արդեն կատարյալ անտեղյակություն է: Հարգելիներս, եթե խոսում ենք խտրականության արգելքի սկզբունքը շրջանցելու մասին, ապա Ստամբուլյան կոնվենցիան դասական իմաստով հենց այդպիսի շրջանցման վառ օրինակ է: Ինչպե՞ս կարելի է հիշել խտրականության արգելքը, երբ նույն այդ կոնվենցիան բռնությունից պաշտպանելու արտոնություններ է սահմանում զուգընկերների համար: Տարրական հարց է, ինչո՞ւ պետք է համատեղ բնակվող սովորական ընկերները զրկված լինեն կոնվենցիայով նախատեսված արտոնություններից: Այդ ընկերները երաշխավորված պաշտպանության տակ ընկնելու մի միջոց ունեն՝ դառնան զուգընկերներ:

Այսքանից հետո, ինչպե՞ս կարելի է խոսել խտրականության արգելքի իբր թե անտեսման մասին: Սա հիշեցնում է հանրահայտ ասացվածքը՝ «բոլորը հավասար են, իսկ ոմանք՝ ավելի հավասար», այսինքն, որպեսզի օգտվես ընտանիքում բռնության կանխարգելման արտոնյալ լծակներից, դադարեցրու ավանդական ընկերությունը և անցիր զուգընկերոջ փնտրտուքին:   Կներեք, բայց այսպիսի հնարքները այլևս պահանջարկ չունեն, մարդիկ, փառք Աստծո, բավականին լուսավորված են և այսպիսի խայծ կուլ չեն տա:

Հավելենք, որ կոնվենցիայի ուղեցույցում, որը բովանդակում է մեկնաբանություններ, այո, հստակ արձանագրված է, որ դրանում տրված չէ ընտանիքի բնորոշումը, բայց և չի էլ բացառում, ավելին՝ պարտավորեցնում է, որպեսզի ազգային օրենսդրությամբ զուգընկերների համար սահմանվեն ընտանիքի անդամների համար նույնական իրավունքներ և բռնությունից պաշտպանվելու նույնական երաշխիքներ: Այ սա է ոմանց մոտ շփոթ առաջացնում, թե բա, իսկ ինչո՞ւ հավասար իրավունքներ չվերապահենք, չէ որ հակառակ պարագայում կխախտվի խտրականության արգելքի սկզբունքը: Իսկ, թե ինչու չի խախտվի, արդեն վերևում անդրադարձա:

Հիմա շարունակենք այս հնարամիտ դատողությամբ դիտարկել այն հարցը, թե ինչպիսի սահմանադրական կարգավիճակ ունեն երեխաները, վերջիններս, ի դեպ, արտոնյալ են այն կտրվածքով, որ իրենց լավագույն շահերը պաշտպանվում են առաջնահերթ: Ընդ որում, սա միջազգային իրավական չափանիշ է: Մեր հնարամիտ ընդդիմախոսները թող փորձեն լուծել նաև այս «բարդ» խնդիրը՝ թե արդյո՞ք, Սահմանադրությունը երեխաներին արտոնություն է վերապահել, շրջանցելով խտրականության արգելքը:

-Նաեւ հղում է արվում Ստամբուլյան կոնվենցիայի մեկնաբանություններին, որտեղ նշվում է, որ Կոնվենցիան չի սահմանում ընտանիք հասկացությունը, այս պարագայում, այդուհանդերձ, ի՞նչ ռիսկեր եք տեսնում ավանդական ընտանիքի ու մեր պատկերացնումների համար։

-Այս հարցին մասամբ անդրադարձա ձեր առաջին հարցադրմանը պատասխանելիս: Ավանդական ընտանիքի պահպանման ռիսկերը չեն տեսնում նրանք, ովքեր պատկերացում չունեն  իրավական նորմի մեկնաբանության կանոնների մասին և հրապուրվում են բառերի ու արտահայտությունների՝ բացատրական, բառարանագիտական իմաստը շարադրելով: Իսկ իրավունքի էությունը բացահայտելը այդչափ պարզ խնդիր չէ, և որևէ անձ, անկախ իր պաշտոնական դիրքից իրավասու չէ հավաստիացնելու, որ խնդիրներ չեն ծագի: Ճիշտ հակառակը, խնդիրներ կծագեն այն պահից, երբ կվավերացվի կոնվենցիան: Հիշեք, թեկուզ Սահմանադրության 81-րդ հոդվածը, որի համաձայն մարդու հիմնական իրավունքները և ազատությունները մեկնաբանելիս հարկ է ղեկավարվել վավերացված միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկայով: Ուշադրություն դարձրեք, խոսքը ոչ թե ներպետական մարմինների ու պաշտոնյաների դիրքորոշման, այլ միջազգային մարմինների պրակտիկայի մասին է: 

-Եւ, Ձեր կարծիքով, արդյո՞ք այսօր մենք չունենք համապատասխան մեխանիզմներ պայքարելու ընտանեկան բռնության, կանանց նկատմամբ բռնության դեմ եւ նաեւ սեռական կողմնորոշմամբ պայմանավորված բռնության դեմ։

-Կան ներկայացվող պահանջներին համարժեք օրենսդրական ակտեր, կան իրավասու մարմիններ, սակայն բռնությունը կանխարգելելու համար չկան անհրաժեշտ իրավակիրառ պրակտիկա, սոցիալական ծառայություններ և նյութական հատկացումներ: Ապաստարաններ ստեղծելու և այդ ոլորտում նոր, երաշխավորված բիզնես ձևավորելու փոխարեն հարկ էր այդ միջոցներն ուղղել կարիքավոր ընտանիքներին:

Բացի այդ, վիճակագրական տվյալները բնավ չեն խոսում այն մասին, որ մեր երկրում կանանց նկատմամբ կամ սեռական կողմնորոշմամբ պայմանավորված բռնությունների գերանհանգստացնող վիճակ ունենք: Ես պրոֆեսիոնալ իրավագետ եմ, ինձ գոնե չեն կարող էժան հնարքներով, սարսափազդու տեսարաններով հակել արհեստական մտավարժանքների: Անհանգստանալու հիմքեր կան, սակայն պատճառները սոցիալ-տնտեսական են և հարկ է ընդգծել իրավասու մարմինների ակնհայտ վատ աշխատանքը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]