ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մերժվածների դասական ոճին հարիր հերթական պատասխանը՝ այս անգամ ՊԵԿ-ից․ ՀԲՃ 07/11/2019 14:53 | ԼՐԱՀՈՍ

2018 թվականի հունիսի 26-ին հերթական հարցումն էինք ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ։ Հաշվի առնելով նախորդ մի շարք հարցումների ոդիսականները՝ հնարավորինս պարզ և հակիրճ էինք ձևակերպել մեր հարցադրումները:
Հարցումը վերահասցեագրվել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտե, որտեղից ստացել ենք նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի ստորագրությամբ հաստատված այս «հանճարեղ» պատասխանը (տես լուսանկարում)։
Այս գրությունը կարդալիս ճիշտն ասած կասկած առաջացավ, որ երևի ՊԵԿ-ում պատահաբար սխալվել են ու մեկ այլ հարցման պատասխանն են ուղարկել մեզ։ Զանգեցինք գրության կատարողին և խոսակցության արդյունքում պարզեցինք, որ սա իսկապես մեր հարցման պատասխանն է։ Ավելին՝ ՊԵԿ-ի աշխատակից Կարեն Հայրունին վստահ էր, որ իրենք լիարժեք պատասխանել են մեր հարցմանը։
Որպեսզի պարզ լինի, թե ինչ աբսուրդի մասին է խոսքը՝ ներկայացնենք, թե ինչ էինք ուզում իմանալ ՀՀ կառավարությունից։ Մենք ընդամենը խնդրել էինք տրամադրել հետևյալ տեղեկությունները․
1. Արդյո՞ք երբևէ ստուգվել է Հայաստանից արտահանվող մետաղների խտանյութերի մեջ եղած բոլոր արժեքավոր տարրերի պարունակությունը։
2. Եթե այո, ապա ո՞ր պետական կառույցի կողմից, ի՞նչ պարբերականությամբ, և ինչպե՞ս է կարելի ծանոթանալ այդ տվյալներին։
Առաջին հարցին հստակ պատասխանելու փոխարեն ՊԵԿ-ում չգիտես ինչու որոշել են մեզ տեղեկացնել ԵԱՏՄ-ի 2012 թվականի ինչ-որ որոշման գոյության և դրանով սահմանված «հանքաքարեր» եզրույթի մասին։ Իսկ դրանից հետո էլ՝ երկրորդ հարցի մեջ նշված կետերին հստակ պատասխանելու փոխարեն, հղում են տվել առաջին պարբերության մեջ գրած և մեր հարցադրումների հետ ընդհանրապես ոչ մի առնչություն չունեցող տեղեկություններին ու տեղեկացրել, որ նույն ԵԱՏՄ-ի կանոնակարգերի շրջանակներում խտանյութ արտահանող ընկերությունից պահանջվում է փորձագիտական եզրակացություն յուրաքանչյուր խմբաքանակի բաղադրության վերաբերյալ։
Այս պատասխանը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ մերժվածների տասնյակ տարիների գործելաոճը խորն արմատներ է ձգել պետական համակարգում և այդպես էլ արմատախիլ չի արվում։ Մենք այդպես էլ չիմացանք, թե արդյո՞ք անկախ Հայաստանում որևէ պետական կառույց երբևէ ստուգել է երկրից արտահանված խտանյութի բաղադրությունը։ Չիմացանք, թե ո՞ր պետական կառույցն է դա արել, եթե արել է, ապա ի՞նչ պարբերականությամբ։ Եվ ամենակարևորը, այդպես էլ չիմացանք, թե ՀՀ քաղաքացիներն ինչպե՞ս են կարող իմանալ, թե ժողովրդին պատկանող ընդերքի շահագործման արդյունքում ինչ է իրականում արտահանվում մեր երկրից։
Նաև ՊԵԿ-ին ուզում ենք հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն է և գոյություն է ունեցել 2012 թվականի ԵԱՏՄ-ի իրենց նշած որոշումից շատ առաջ, և երկրից երկու տասնամյակ շարունակ արտահանվել է տարբեր մետաղների խտանյութ: Բացարձակ անհասկանալի է, թե մեր հարցադրումներին հստակ պատասխանելու փոխարեն ինչո՞ւ է ընդհանրապես նշված այդ կառույցի անվանումն ու հղում է արվում նրա որոշումներին։
Քանի որ մեր հարցադրումներին ըստ էության պատասխան չի տրվել, չեն տրամադրվել պահանջված տեղեկությունները, իսկ նմանատիպ բովանդակությամբ պատասխանն ուղղակի անընդունելի է հետհեղափոխական Հայաստանում՝ մենք կփորձենք վերականգնել ՀՀ քաղաքացիների այս տեղեկություններն իմանալու իրավունքը։ Այս խնդրի առնչությամբ արդեն իսկ դիմել ենք Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակ՝ խնդրելով քննել հարցը և վերականգնել մեր խախտված իրավունքները։
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝ [email protected]
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/14/2019 10:47 Երբ փորձ է արվում ոչնչից ստեղծել «աննախադեպություն». «Փաստ»
- 12/14/2019 10:42 «Եթե վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ապա ինչի՞ շուրջ բանակցել». «Հրապարակ»
- 12/14/2019 10:41 ԴԱՀԿ-ն չինական լվացքի փոշի է աճուրդի հանել․ «Ժողովուրդ»
- 12/14/2019 10:37 Պետության գլխին կանգնած մարդն ասում է՝ կջարդի պետական համակարգը. «Փաստ»
- 12/14/2019 10:30 Իշխանությունը ընտրական հանձնաժողովներում հավատարիմ կադրեր է փնտրում. «Փաստ»
- 12/14/2019 10:26 ԱԺ-ում ցնծություն է․ Ամանորին ընդառաջ աշխատակազմը պարգեւավճար կստանա. «Ժողովուրդ»
- 12/14/2019 10:21 Պատրաստվո՞ւմ է ԲՀԿ-ն Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/13/2019 20:15 Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գեւորգ Դանիելյան
- 12/12/2019 18:48 Չենք հասցնում արդարադատություն իրականացնել. համակարգը գրեթե կաթվածահար վիճակում է. Վարդազարյան
- 12/12/2019 13:07 Եթե հիմա կա քաղաքական կամք, ինչու՞ մարտի 1-ի գործը չի բացահայտվում. «Հրապարակ»
- 12/12/2019 11:29 «Ինձ թվում է՝ վարչապետը շատ լավ գիտի, որ այն դատավորը, ով տեր է ունեցել նախորդ իշխանության ժամանակ, իր տիրոջն արդեն 1.5 տարի առաջ գտել է». Ալեքսանդր Ազարյան.168.am
Մեկնաբանություն
- 12/14/2019 13:25 «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» նամակ են ուղարկել ԵԽ. Խելքով եւ ռիսկով չախեք, քանի ուշ չէ. Աշոտյանը՝ ԱԳՆ-ին եւ ԱԺ-ին
- 12/14/2019 12:56 Վարդան Ոսկանյան. Բաքվի «ռազմավարական համբերությանը» պետք է հակադրել «անզուգաչափ ռազմավարական հյուծման» քաղաքականությունը
- 12/14/2019 12:24 Երկաթե սրտից ավելի վտանգավոր է ջրիկ ուղեղը. Շարմազանով
- 12/14/2019 11:46 Բրավո Քիմ. Նաիրա Զոհրաբյանը՝ Քիմ Քարդաշյանի մասին
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/11/2019 23:51 Օվկիանոսի հատակին գտել են հազարավոր խորհրդավոր առարկաներ
- 12/08/2019 16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը