Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 27 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/27/2020   16:51 Առերևույթ պաշտոնեական կեղծիքներ և հափշտակություն ՀՀ ԳԱԱ «Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ում 05/27/2020   16:47 Արմեն Մուրադյան. Խնդրում եմ՝ միացեք COVID19-ի դեմ պայքարին 05/27/2020   16:43 Շիրակում ընդհանուր 340 բնակչի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս 05/27/2020   16:40 Սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրեր փաթեթներ՝ 900 ընտանիքների 05/27/2020   16:21 Բացահայտվել է պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափի կաշառք տալու հերթական դեպքը 05/27/2020   16:19 Սպասվում է առանց տեղումների եղանակ 05/27/2020   16:14 Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ արշավներ, խնջույքներ, հավաքույթներ կազմակերպելուց. 12 վայրերում հսկելու են 05/27/2020   15:52 Սարդարապատը փակ կլինի քաղաքացիների համար 05/27/2020   15:45 Կարող ենք պնդել, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանի արարքում որևէ կարգապահական խախտում չկա. Աթանեսյան 05/27/2020   15:38 Ոստիկանությունում 9-ամյա տղան ասել է, որ օրգազմի մասին գիրքը գտել է շենքի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքից. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում 05/27/2020   15:14 Ընդդիմությունը չշփոթել խառնակչության հետ. Սամվել Բաբայան 05/27/2020   15:11 «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը կվերածվի ՓԲԸ-ի 05/27/2020   15:05 «Զրոյից» բիզնես սկսողներին կտրամադրվեն արտոնյալ վարկեր. Կառավարությունը հաստատեց հակաճգնաժամային 19-րդ միջոցառումը 05/27/2020   15:03 Մարզերում բժշկի ցուցումով ինքնամեկուսացված սոցիալապես անապահով ընտանիքներին կհատկացվեն սնունդ և ախտահանիչ միջոցներ 05/27/2020   14:58 Նարեկ Զեյնալյանը մասնակցում է պարետատան նիստերին 05/27/2020   14:52 Կորոնավիրուսի երկրորդ ալիքի համար ես է՞լ եմ մեղավոր. Կարեն Մեժլումյան 05/27/2020   14:46 «Հայ պարկ»-ի և Գյուրջիևի այգու ստեղծումը կարևոր նշանակություն կունենան Երևանի և Գյումրիի համար. նախագահ Արմեն Սարգսյան 05/27/2020   14:44 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսեր հավաքելու համար նախատեսված տուգանքի մասին 05/27/2020   14:38 Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ԲԴԽ-ն ստացել է 05/27/2020   14:31 Դուք որպես պաշտոնյա վտանգավոր եք իրավական պետության համար. Անի Սամսոնյանը՝ Վահագն Հովակիմյանին 05/27/2020   14:27 ՄԻԵԴ-ը մայիսի 29-ին կհրապարակի Ռ. Քոչարյանի գործով ՍԴ դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը 05/27/2020   14:25 Ակնալիճ գյուղի 56-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով 05/27/2020   14:17 Մի ջարդեք փաստաբանության մեջքը, վաղը դուք կարիք եք ունենալու պաշտպանության, խնդիր եք ունենալու. Արա Զոհրաբյան 05/27/2020   14:13 Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթները 05/27/2020   13:52 Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ստանձնեց Գյումրու տուն-ինտերնատի կառավարումը 05/27/2020   13:40 Լանզարոտեի կոնվենցիայի թաքնված նպատակները չպետք է իրականություն դառնան մեր երկրում. Արթուր Ալեքսանյան 05/27/2020   13:34 Ադրբեջանից բռնագաղթած ևս 185 ընտանիքի բնակարանային խնդիրը կլուծվի 05/27/2020   13:30 Չե՞ք կարծում, որ ձեր այս տրամաբանությունը նշանակում է թքել ՀՀ Սահմանադրության վրա, Նաիրա Զոհրաբյանը՝ Վահագն Հովակիմյանին 05/27/2020   13:26 ԶՊՄԿ-Ն որևէ առնչություն չունի և չի ունեցել վերջին օրերին Կապանում և Քաջարանում տեղի ունեցած իրադարձությունների հետ. հայտարարություն 05/27/2020   13:16 Ալիևին կիրթ և կառուցողական համարող Փաշինյանին ՄԻԵԴ-ի որոշումը կարծես այնքան էլ չի ոգևորվել․ Ղազինյան 05/27/2020   12:52 Ոչ, հարգելի դատարան. ՀՀ արդարադատության փոխնախարարը՝ վարչապետին 05/27/2020   12:25 Ստեփանակերտում 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 9 ամյա երեխայի․ վերջինս տեղափոխվել է բուժկենտրոն 05/27/2020   12:18 Հայաստանում կորոնովիրուսից մեկ օրում մահացել է այնքան մարդ, որքան համավարակի ողջ ընթացքում Վրաստանում. Կարեն Վրթանեսյան 05/27/2020   12:11 Իրավիճակը կարող է աստիճանաբար սրվել. Տիգրան Աբրահամյան 05/27/2020   12:05 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ժամանակավորապես անհասանելի է ճանապարհային ոստիկանության Թեժ գծի 177 հեռախոսահամարը 05/27/2020   11:54 Սամվել Ավանեսյանը նշանակվել է աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար 05/27/2020   11:50 Եթե կանոնները չպահպանվեն, դիմակ կրելը բոլոր տեղերում պարտադիր կդարձնեն. Վարչապետը սպառնաց 05/27/2020   11:45 Սպանություն Կոտայքի մարզում․ ոստիկանները բացահայտել են առանձնապես ծանր հանցագործությունը 05/27/2020   11:41 Արայիկ Հարությունյանին լուրեր են հասել, որ առաջիկա չորս օրվա ընթացքում որոշ խմբեր Վերջին զանգ են նշելու 05/27/2020   11:39 Դիմակ չկրելու պատճառով տուգանվել է 240 մարդ 05/27/2020   11:35 Միջադեպը տեղի է ունեցել միջդիրքային տարածքում. կրակոցից այրվել է ավտոմեքենա. ՊՆ մամուլի խոսնակ 05/27/2020   11:28 Արցախում կորոնավիրուսի վարակման դեպքերն ավելացել են 05/27/2020   11:23 Մանկապարտեզներ հաճախում է երեխաների 8.3 տոկոսը 05/27/2020   11:20 Կորոնավիրուսից 7 մահացածներից 56-ամյա տղամարդը որեւէ քրոնիկ հիվանդություն չի ունեցել. ԱՆ 05/27/2020   11:15 Գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ. Վարչապետն ասաց՝ ինչպես պետք է զրոյացնենք կորոնավիրուսի ցուցանիշները 05/27/2020   11:13 Այս ժամանակահատվածի համար պետբյուջեի ծախսերը պետք է ավելի նպատակային լինեն. Էնֆիաջյան 05/27/2020   11:09 Քաջարանցիների դեմ ցուցմունք տված անձը հրաժարվել է իր նախնական ցուցմունքից. պնդել, որ նախնական ցուցմունքը տվել է ճնշումների ներքո 05/27/2020   10:53 Համեմատության մոդայիկ մեթոդաբանություն․ նախորդ տարիների վիճակագրական տվյալները հայտարարվում են անարժանահավատ 05/27/2020   10:50 Հայաստանում կորոնավիրուսի 372 նոր դեպք է գրանցվել. 7 մարդ մահացել է 05/27/2020   10:46 Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր
05/27/2020   11:09 Քաջարանցիների դեմ ցուցմունք տված անձը հրաժարվել է իր նախնական ցուցմունքից. պնդել, որ նախնական ցուցմունքը տվել է ճնշումների ներքո 05/25/2020   17:31 95 տոկոս քվե ստացած մարդու հետ պետք չէ նման լեզվով խոսել. Քաջարանի բնակիչ 05/27/2020   15:38 Ոստիկանությունում 9-ամյա տղան ասել է, որ օրգազմի մասին գիրքը գտել է շենքի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքից. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում 05/25/2020   19:47 Վարչապետին փոխելու և նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես. Վանեցյան 05/26/2020   12:30 Երեխաներին օրգազմի մասին գրքեր բաժանելու մասին պատգամավորը հարց է ուղղել նախարարին 05/26/2020   10:58 Ծնողն ահազանգում է. 9 տարեկան որդուն օրգազմի մասին գիրք են բաժանել 05/25/2020   19:10 Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կհետաձգվի. Սեյրան Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել 05/26/2020   13:25 Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրեց՝ Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը և խտրականության արգելքը 05/26/2020   21:58 ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի ատենախոսությունը ստուգելու որևէ հիմք չկա. փորձագետ 05/26/2020   19:43 Լարված իրավիճակը Բագրատաշենի անցակետում պահպանվում է. 100-ից ավել ՌԴ քաղաքացիություն ունեցող հայեր պատրաստվում են փակել ճանապարհը և դիմել ծայրահեղ միջոցների 05/27/2020   10:43 Արման Աբովյանը ծաղկեփունջը հոբելյարին նվիրելու փոխարեն սխալմամբ ցանկանում էր նվիրել Նաիրա Զոհրաբյանին 05/25/2020   22:15 Ոչ ոք չի երաշխավորում Փաշինյանին, որ հասարակությունը երկար կնստի - կսպասի, թե ինչպես է իր թիմը վայելում. Գագիկ Համբարյան 05/26/2020   09:44 Սկանդալային պատմությունների կիզակետում հայտնված ոստիկանները վերադառնում են. «Ժողովուրդ» 05/27/2020   10:50 Հայաստանում կորոնավիրուսի 372 նոր դեպք է գրանցվել. 7 մարդ մահացել է 05/25/2020   21:24 Ոստիկանության Կապանի բաժնում խոչընդոտել են փաստաբանների աշխատանքը, թույլ չեն տվել տեսակցել ձերբակալված քաջարանցիներին 05/25/2020   17:41 Քաջարանցիներին տուգանում են իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար 05/26/2020   23:53 Ժողովրդի զայրույթն արդեն դառնում է անկառավարելի. Միքայել Մինասյան 05/26/2020   11:53 «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 5-ամյա երեխա է մահացել 05/26/2020   16:43 Արցախի նորանշանակ ոստիկանապետի առաջին հրամանը եղավ նախկին ոստիկանապետին պարգևատրելը 05/26/2020   12:13 Գանդիի արձանը՝ հայ- թուրքական հաշտեցման խորհրդանի՞շ

ՀՀ գլխավոր դատախազի ելույթը ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին 07/11/2019   17:37  |  ԼՐԱՀՈՍ

Հարգելի՛ գործընկերներ

Ցանկացած երկրում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը կախված է մի քանի առանցքային կոմպոնենտներից:

Առաջինը կոռուպցիայի հանդուրժելիության նկատմամբ հասարակության ընկալումը:  Այդ չարիքի դեմ հանրային անհանդուրժողականությունն առարկայորեն կարող է դրսևորվել ոչ միայն կոռուպցիոն հարաբերությունններից հրաժարվելու, այլ նաև իրավապահ մարմիններին ենթադրյալ հանցագործությունների մասին արժանահավատ տեղեկատվություն փոխանցելու մշակույթի ձևավորման միջոցով: Երկրորդը՝ քաղաքական կամքի առկայությունն է՝ որի ցուցիչներն են պետական կառավարման մարմինների լայն հաշվետվողականությունն ու ներոլորտային ներքին վերահսկողական լծակների լիարժեք գործարկումը, ինչպես նաև օրենքի առջև անխտիր բոլորի հավասարության և քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների անշեղ իրականացումը: Եվ երրորդ կոմպոնենտը հանրային-պետական լայն համախոհությամբ մշակված և ընդունված՝ ինստիտուցիոնալ մեխանիզմներով ռազմավարության վրա հիմնված բարեփոխումների իրականացումն է՝  նվազագույն ռիսկերով հստակ արդյունքների կանխատեսմամբ: 

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած խաղաղ, ոչ բռնի համաժողովրդական շարժմամբ իրականացված արմատական քաղաքական փոփոխությունները, ժողովրդավարական զարգացումները մեր երկրում ստեղծել են նշված բոլոր կոմպոնենտներով լրջագույն և շոշափելի արդյունքներ ունենալու, հակակոռուպցիոն պայքարը որակապես նոր մակարդակով շարունակելու և զարգացնելու աննախադեպ նպաստավոր պայմաններ:

Մասնավորապես՝ այդ փոփոխությունների կրողը հանդիսացող հիմնական սուբյեկտը՝ հանրությունը, սկսել է լուրջ նախաձեռնողականություն ցուցաբերել կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ իրավապահ մարմիններին հայտնելու հարցում: Այս իմաստով ՀՀ իրավապահ մարմինները, ի դեմս հանրության, ձեռք են բերել չափազանց կարևոր և արժեքավոր գործընկերոջ՝ լատենտային բնույթ կրող այս հանցագործությունների դեմ պայքարում:

Բավական է միայն նշել, որ 2018 թվականի ընթացքում ՀՀ իրավասու մարմինների կողմից կոռուպցիոն բնույթի դեպքերի բացահայտման առիթ հանդիսացած՝ միայն ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված հաղորդումների քանակը 2017թ. ցուցանիշը գերազանցել է մոտ 3.6 անգամ:  

Ակնհայտ է, որ մեր քաղաքացիների նման նախաձեռնողականությունը կարող է պայմանավորված լինել միայն կոռուպցիայի դեմ պայքարում պետական իշխանության անկեղծության, ինչպես նաև այս հարաբերություններում իրենց իրավական պաշտպանվածությունն ապահովելու պոզիտիվ պարտականությունը պետության կողմից կատարվելու հանդեպ, իրավապահ համակարգի նկատմամբ հանրային վստահության աննախադեպ աճով:

Բայց այդ նախաձեռնողականությունն ինքնանպատակ չէ: Հայաստանի ներկայիս հասարակությունը նույն չափով դարձել է ավելի պահանջատեր: Մեծացել են նաև քաղաքացիների ակնկալիքները այնպիսի շոշափելի արդյունքներ տեսնելու հարցում, որոնք թույլ կտան վստահորեն խոսելու համակարգային կոռուպցիան արմատախիլ արված լինելու, կառուպցիոն սխեմաներով գողացված ազգային կապիտալը վերադարձնելու և հանցագործություն կատարած բոլոր անձանց, անկախ նրանց պաշտոնավարման շրջանից, քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:  

 Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ հանրային այս ակտիվությունը և հետևողականությունը էականորեն մեծացրել է ՀՀ իրավապահ բոլոր օղակների ծանրաբեռնվածությունը: Սակայն մեզ համար հասարակության վստահության ռեսուրսը չափազանց մեծ ձեռքբերում և բարձր արժեք է, և իրավապահ մարմինները ջանք չեն խնայում այն արդարացնելու համար՝ իհարկե, չմոռանալով նաև քրեական հետապնդման ենթարկվող անձանց հիմնարար իրավունքների իրացումն ապահովելու չափազանց կարևոր պարտականության մասին:

Այս պրոցեսը զուգահեռվում է գործադիր իշխանության մարմինների կողմից իրենց ներքին վերահսկողության գործիքների գործադրմամբ նախկինում կատարված  կոռուպցիոն չարաշահումների, հանցավոր դրսևորումների վերաբերյալ հաղորդումներ ներկայացնելու հարցում դրսևորվող հետևողականությանը: Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության տեսակետից գործադիր մարմինների այս նախաձեռնողականությունը չափազանց կարևոր է ոչ միայն նախկինում կատարված կոռուպցիոն հանցագործությունների անխոչընդոտ բացահայտման, կոռուպցիայի դեմ պայքարում պետական մարմիններ-իրավապահ համակարգ գործնական համագործակցության ծավալման առումով, այլ նաև տարիներ շարունակ այդ մարմինների ենթակայության ոլորտներում գործած տարատեսակ կոռուպցիոն հանցավոր սխեմաների, շղթաների, կազմակերպված բնույթ կրող մեխանիզմների բացահայտման և չեզոքացման կամքի դրսևորման իմաստով:

Բնականաբար, այս նախադրյալները որևէ էական արդյունք չէին կարող ունենալ, եթե իրավապահ համակարգը բավարար պրոֆեսիոնալիզմ, հաստատակամություն և վճռականություն չկարողանար դրսևորել իր պարտականություններն իրացնելու հարցում կամ առաջնորդվեր կոնյուկտուրային շահերով: Այդ վճռականության մասին է խոսում փաստը, որ իրավապահ մարմինների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս հանցագործությունների մասին տվյալների հայտնաբերման հիման վրա կոռուպցիոն բնույթի դեպքերի բացահայտումների թվաքանակը 2017 թվականի համեմատ 2018 թվականին աճել է մոտ 4.3 անգամ:  

Իրավապահ մարմինների համակարգված և գործակցված գործունեության, հասարակության և կառավարության սերտ օժանդակության արդյունքներն արտահայտվել են վիճակագրական ցուցանիշներում: Մասնավորապես՝ 2018թ. ընթացքում ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցված քրեական գործերի քանակը 2017թ․ ցուցանիշը գերազանցել է 3.6 անգամ, իսկ քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը՝ 60 տոկոսով: Ընդ որում՝ 2017թ. համեմատ գրեթե նույնքան ավելի է եղել կոռուպցիոն հանցագործություն կատարելու համար քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց թիվը:

Այս պայքարի մասշտաբներն ավելի ընկալելի դարձնելու համար, ըստ առանձին հանցատեսակների, բերեմ ընդամենը ակնառու երկու օրինակ: Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված խարդախության հանցակազմով հարուցված քրեական գործերը 2017թ. համեմատ ավելի են եղել  29 անգամ, քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը՝ 3.5 անգամ, իսկ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացման կամ վատնման հատկանիշներով հարուցված քրեական գործերի քանակն ավելացել է 11 անգամ, քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը՝ 2 անգամ:

2018թ. փողերի լվացման հատկանիշով 7 քրեական գործ է հարուցվել: Դա այն դեպքում, երբ 2017թ. այդ հանցակազմով քրեական գործեր չեն հարուցվել: Իսկ օրենսդրորեն ապօրինի հարստացման քրեականացումից հետո, անցած տարվա ընթացքում, այդ հանցագործության հատկանիշներով քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ:

Հարկ եմ համարում ընդգծել, որ այս ամենով հանդերձ մեր կողմից, օրենքով նախատեսված հայեցողության շրջանակներում, իրականացվել է պետությանը պատճառված վնասը վերականգնելու դեպքում լայն խրախուսական գործիքակազմ կիրառելու քաղաքականություն՝ ելնելով կոռուպցիայի միջոցով գողացված պետական միջոցների ինքնակամ վերականգնման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու խնդրից: Այս քաղաքականությունը մեր կարծիքով իրեն արդարացրել է, եթե նկատի ունենանք, որ 2018 թվականի ընթացքում բացահայտված կոռուպցիոն բնույթի գործերով Հայաստանի Հանրապետությանը պատճառված գույքային վնասը կազմել է մոտ 622 միլիոն ՌԴ ռուբլի, որից վերականգնվել է մոտ 529 միլիոն ՌԴ ռուբլի կամ մոտ 85 տոկոսը: Դա այն դեպքում, երբ 2017 թվականին նույն ցուցանիշը կազմել է մոտ 48.5 միլիոն ՌԴ ռուբլի, որից վերականգնվել է 34 միլիոն ՌԴ ռուբլի կամ մոտ 70 տոկոսը:

Այս դինամիկան շարունակվում է պահպանվել նաև 2019թ. ընթացքում: Մասնավորապես առաջին 4 ամիսներին բացահայտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է մոտ 3 միլիարդ ՌԴ ռուբլի, ինչը գերազանցում է 2018 թվականի ամբողջ տարվա ցուցանիշը մոտ 4.5 անգամ, իսկ 2017 թվականի նույն ցուցանիշը՝ 61 անգամ: Բացահայտված ընդհանուր վնասից 2019թ. 4 ամիսների ընթացքում վերականգնվել է 256 միլիոն ՌԴ ռուբլի:

Ամեն դեպքում, կցանկանայի ընդգծել, որ այս ծավալի մեջ արագ արդյունքներ ապահովելու հասարակական շատ լուրջ ճնշման ներքո իրավապահ մարմինների դրսևորած պրոֆեսիոնալիզմը և բացառապես օրենքով առաջնորդվելու հստակ ուղեգիծը հանդիսացել են մեր երկրում իրավական հավասարակշռության պահպանման երաշխիքը՝ ապահովելով, որ երկիրը դուրս չգա ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների շրջանակներից:

Հարգելի՛ գործընկերներ

Քրեաիրավական բաղադրիչը, որքան էլ արդյունավետ, չի կարող երկարաժամկետ հեռանկարի առումով ամբողջացնել կոռուպցիայի դեմ պայքարի ողջ սպեկտրը և զարգանալ առանց այդ պայքարի անբաժանելի մասը կազմող կանխարգելման և վերահսկողական ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրման: Առավելևս, երբ քրեաիրավական պայքարի ներկայիս հանգրվանում քրեական հետապնդման մարինների առջև ծառացող մի շարք օբյեկտիվ խնդիրների պատճառները հանգում են հենց ներկայումս գործող կանխարգելիչ նշանակության իրավական կառուցակարգերի անլիարժեքությանն ու բացերին՝ ոչ միայն դանդաղեցնելով, այլև առանձին դեպքերում պարզապես արգելակելով կոռուպցիոն հանցագործությունների լիարժեք բացահայտման գործընթացը: Այս իրողությունները նկատի առնելով՝ մեր երկրում ներկայումս մեկնարկել են կոռուպցիայի դեմ առանց չափազանցության լայնամասշտաբ, խորքային ռազմավարական բարեփոխումներ:

Առանց դրանց վերաբերյալ մանրամասներ ներկայացնելով Ձեզ ծանրաբեռնելու, հարկ եմ համարում նշել միայն Հայաստանի համար ներկայումս հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության բարձրացման ամենաարդիական մի քանի կոնցեպուալ ուղղություններ:

Հանցավոր ճանապարհով ձեռք բերված հանրային ակտիվները դրանց օրինական տիրապետողին՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդին վերադարձնելն այլևս անշրջելի հանրային պահանջ է: Առաջնահերթություն է դարձել պետությունից գողացված ակտիվների վերադարձման իրավական մեխանիզմներն ընդլայնելու համար օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունների իրականացումը: Դրա հրատապությունն ակնհայտ դարձավ, երբ կոռուպցիոն տարբեր հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված կոնկրետ քրեական գործերի նախաքննության ընթացքում պարզվեց, որ գործող օրենսդրության շրջանակներում իրավասու մարմինները քրեական հետապնդման ենթարկվող պաշտոնատար անձանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու, նախկինում նրանց ձեռք բերած գույքի, իրական եկամուտների աղբյուրների և ակտիվների շրջանառության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և գործընթացներ հարուցելու առումով բախվում են իրավական արգելքների: Այս նպատակով ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 1-ի որոշմամբ ստեղծվել է ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայեցակարգային ինստիտուտների ներդրման և այդ նպատակներով օրենսդրական անհրաժեշտ փաթեթների մշակման հանձնաժողով, որն աշխատում է բավականին ինտենսիվ ռեժիմով և արդեն իսկ հանդես է եկել խնդրի լուծման կոնկրետ փաթեթային առաջարկություններով:

Թյուրընկալումների տեղիք չտալու համար անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը անձի նկատմամբ պատժիչ միջոցառում չէ: Դրա թիրախը ապօրինի ձեռք բերված գույքն է, այլ ոչ թե անձը: Գույքի բռնագանձումը  ցանկացած պարագայում իրականացվելու է դատարանի որոշմամբ՝ քաղաքացիաիրավական հարաբերությունների դաշտում, այսինքն այն քրեաիրավական հետևանքներ չի ենթադրում: Այս ինստիտուտի ներդրումը հնարավորություն կտա ստեղծել մեխանիզմներ՝ Հայաստանի դատարանների և օտարերկրյա դատարանների կողմից խնդրո առարկային առնչվող վճիռների ճանաչման և դրանց հիման վրա զուտ քաղաքացիական դատավարության շրջանակներում գույքի բռնագանձում իրականացնելու համար: ՀՀ կառավարության 2019թ. ծրագրով նաև խնդիր է դրվել կատարել օրենսդրական փոփոխություններ՝ Հայաստանից ապօրինի դուրս բերված ակտիվները վերադարձնելու իրավական հիմքերի ամրապնդմանն նպատակով, ինչպես նաև ակտիվացնել դրան ուղղված միջազգային համագործակցությունը: Մեր կողմից այս կառուցակարգերի ներդրման հարցում դրսևորվում է ընդգծված զգուշավորություն, քանի որ առկա է շատ հստակ նախապայման և խնդիր՝ գտնել այնպիսի լուծումներ, որոնք լիարժեքորեն կերաշխավորեն մի կողմից սեփականության անձեռնմխելիության և մարդու սեփականության իրավունքի պաշտպանության, իսկ մյուս կողմից սոցիալական արդարության վերականգնման հանրային շահի բավարարման հավասարակշռությունը:

Մեկնարկած բարեփոխումների հիմնական թիրախներից մեկը հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ կենտրոնացված մոդելի ստեղծումն է, որի շուրջ քննարկումներն ինչպես գործադիր իշխանությունում, այնպես էլ հանրային բաց հարթակներում ամենաակտիվ կերպով շարունակվում են: Կոռուպցիայի դեմ կենտրոնացված ռեսուրսներով ու մեխանիզմներով պայքարի կոնցեպցիան բխում է հանրային ծառայողների և առաջին հերթին բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամունտների հայտարարագրման, դրանց շարժի նկատմամբ վերահսկողության և պատասխանատվության խստացման, հակակոռուպցիոն քաղաքականության մշակման, ռիսկերի և արդյունքների գնահատման, խնդիրների բացահայտման և դրանց քրաիրավական գնահատականների անհրաժեշտություն առաջացնող արդյունքներն իրավապահ մարմիններին փոխանցելու գործառույթների կենտրոնացման անհրաժեշտությունից: Մեր համոզմամբ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ կենտրոնացված մոդելի ստեղծումը կհանգեցնի պետական կառավարման համակարգում այնպիսի մեխանիզմների ներդրմանը, որոնք թույլ կտան պաշտոնատար անձանց հայտարարագրելու ոչ միայն իրենց գույքի և եկամուտների տարեկան շարժերը, այլ նաև նրանց բոլոր շահերը՝ հակակոռուպցիոն մարմնին հնարավորություն տալով ցանկացած պահի ստուգման առարկա դարձնել ներկայացված տեղեկատվության իսկությունը, լիարժեքությունը և ձեռնարկելու դրանից բխող ընթացակարգեր:

Ուզում եմ հատկապես ընդգծել, որ ՀՀ դատախազությունն անմիջական և կարևոր դերակատարություն է ստանձնել կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական ոլորտի վերոնշյալ բարեփոխումների ռազմավարական առաջնահերթությունների և կառուցակարգերի մշակման, բարեփոխումների իրավական բազայի ձևավորման գործընթացներում և ներրգրավված է այդ նպատակով ստեղծված բոլոր աշխատանքային խմբերում:

2018թ. ընթացքում ՀՀ դատախազությունը առաջին հերթին կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում փորձել է հնարավորինս արդյունավետ օգտագործել պետական շահերի պաշտպանության իր սահմանադրական գործառույթը, որը, պետք է ասել, հետխորհրդային շատ երկրների համեմատ ՀՀ-ի պարագայում զգալի չափով սահմանափակ է: Այս գործառույթի շրջանակներում բացառապես դատախազական ներգործության գործիքակազմի կիրառմամբ 2018թ. ընթացքում դատախազության ստորաբաժանումների կողմից հարուցված պետական շահերի պաշտպանության հայցերով, ներկայացված հաղորդումներով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 5 մլրդ 143մլն ՌԴ ռուբլի, ինչն ավելի քան 50 անգամ գերազանցում է 2017թ. արդյունքները: Միաժամանակ՝ ուսումնասիրությունների հիման վրա կատարված նախազգուշացումների, բավարարված հայցերի, քննվող քրեական գործերի, ներկայացված հաղորդումների հիման վրա կատարված աշխատանքների արդյունքում 2018թ. ընթացքում վերականգնվել է ընդհանուր ավելի քան 286մլն ՌԴ ռուբլու չափով վնաս:

Պետական շահերի պաշտպանության ոլորտում դատախազության արձանագրած պատկառելի, աննախադեպ արդյունքները, կոռուպցիայի դեմ պայքարում ավելին ակնկալելու հանրային պահանջները ձևավորում են դատախազական կարևորագույն այս գործառույթի կիրառման հնարավորությունների ընդլայնման և դրա սահմանադրաիրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտության համոզմունք: Ելնելով դրանից՝ ՀՀ դատախազությունը ձեռնամուխ է եղել միջազգային փորձի ուսումնասիրությամբ պետական այս գործառույթի արդյունավետությունը բարձրացնելու նոր հայեցակարգի մշակման գործընթացին:

Հարգելի՛ գործընկերներ

Հայաստանում մեկնարկած հակակոռուպցիոն բարեփոխումներն ունեն քննություն բռնելու և երկրի ընդհանուր զարգացման, ժողովրդավարացման, պետական կառավարման համակարգի թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության մակարդակի կտրուկ բարձրացման լիարժեք մեկնարկային նախադրյալները: Որովհետև դրանք խարսխվում են ավելի վաղ կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված ինստիտուցիոնալ մի շարք նորարարությունների իրականացման, մասնավորապես ապօրինի հարստացումը քրեականացնելու, հայտարարագիր ներկայացնող  և նրանց փոխկապակցված անձանց շրջանակներն ընդլայնելու, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ստեղծելու իրավական հիմքերի ստեղծման, ազդարարի ինստիտուտի ներդրման վրա: 2019 թվականի մայիսին Հայաստանում գործարկվեց ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը: Սա ինտերնետային հարթակ է, որի միջոցով ազդարարը կարող է անանուն եղանակով տեղեկություններ հաղորդել կոռուպցիոն դեպքի մասին և ներկայացնել դրանց վերաբերյալ փաստական տվյալներ:

Եզրափակելով ելույթս՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը բաց է կոռուպցիայի հակազդման իր փորձով կիսվելու գործընկեր երկրների հետ: Բարեփոխումների ընթացքը երբեմն կտրուկ, ընդհուպ հեղափոխական շեշտադրումներով, շատ առանձնահատուկ ճանապարհ է անցել մեր երկրում՝ դառնալով հասարակական-քաղաքական կյանքի վրա ներազդող ամենակարևոր գործոններից մեկը: Սակայն կոռուպցիայի դեմ հաղթանակն առաջին հերթին հասարակության և պետական իշխանության լծակներով, որոշումների կայացման և գործադրման ֆունկցիաներով օժտված հանրային ծառայողների մտածողության մեջ պետք է տեղի ունենա: Եվ մենք ամեն ինչ անելու ենք դրան նպաստելու համար՝ առաջին հերթին կոնկրետ տեսանելի արդյունքներով ապացուցելով, որ կատարած հանցանքին համաչափ պատժի անխուսափելիության և օրենքի առջև բոլորի հավասարության երաշխավորումն այլընտրանք պարզապես չունեն և դա զուտ պարապ խոսքեր չեն: Հայաստանում կատարված շրջադարձային իրադարձություններից հետո անցած մեկ տարվա ընթացքում արդեն իսկ գործող բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ կոռուպցիոն մի քանի դեպքեր են բացահայտվել և այդ անձանց զգալի մասի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Հայաստանում այլևս ոչ ոք չի կասկածում, որ այս հարցում որևէ խտրականություն չի դրվում, իսկ կոռուպցիոներների դեմ պայքարը բացառապես իրավական հարթությունում է և որևէ այլ բնույթի, այդ թվում քաղաքական, ենթատեքստ չունի: Սա է իրավական պետության կառուցման միակ ժողովրդավարական ճանապարհը, և Հայաստանը հաստատակամորեն կանգնած է դրա վրա:    

Շնորհակալություն ուշադրության համար:  

 

  

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:14 10/07/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն
17:29 09/07/2019  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Դավթյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը
10:55 05/07/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազին շնորհվեց արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
09:48 03/07/2019  |  ՄամուլԳլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի միջև նոր կռիվ է հասունանում. Արթուր Դավթյանի նոր քայլը. «Ժողովուրդ»
14:56 01/07/2019  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկի գրավոր միջնորդություն ենք ուղարկել. Գլխավոր դատախազ
12:10 01/07/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը պահպանել է իր միասնական կայունությունը. Արթուր Դավթյան (տեսանյութ)
11:50 01/07/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազության վերջին մեկ տարվա աշխատանքն արդյունավետ եմ գնահատում․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
17:20 25/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
14:54 19/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱռաջին ատյանի դատարանը խուսափել է սեփական գնահատականներ հնչեցնելուց․ Արթուր Դավթյան
12:24 31/05/2019  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Դավթյանը ԵԽ պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի և դատաիրավական ոլորտի բարեփոխումները

Արխիվ

[]