Թեմաներ
Երեքշաբթի 01 / 26 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/26/2021   00:11 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. ԱԻՆ 01/25/2021   23:56 եթե բանակը 30 տարի չի զինվել, ի՞նչ հիմքով էիք հայտարում «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզը. Շարմազանով 01/25/2021   23:44 Բաքուն պատրաստվում է ապաստա՞ն տրամադրել իր հարճին. Գևորգ Գևորգյան 01/25/2021   23:32 Գերմանիայում բրիտանական շտամով վարակվելու կրկնակի դեպք է գրանցվել 01/25/2021   23:17 Էլեկտրաէներգիայի վաղվա պլանային անջատումներ 01/25/2021   23:06 Ռուսաստանը թույլատրել է չորս երկրների քաղաքացիների մուտքը 01/25/2021   22:52 ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ էդմոն Մարուքյան 01/25/2021   22:39 Ինչո՞ւ Վահե Հակոբյանը չի հրավիրվել նախաքննական մարմին ու չի հարցաքննվել. Փաստաբան 01/25/2021   22:14 Դուք կատարում եք քաղաքական պատվերն այն մարդու, որը նոյեմբերի 9-ից ընդմիշտ Հայաստանի պատմության մեջ մնալու է որպես դավաճան. Ռոբերտ Հայրապետյան 01/25/2021   22:07 Գունավոր հեղափոխության երրորդ էշելոնն է գալիս՝ շագրենի կաշվի նման փոքրացող մեր երկիր 01/25/2021   21:43 ՈՒնենք փաշինյանական խառնախորտիկ․ բաղադրիչները՝ Մակունց, Խառատյան, Սադոյան, Թորոսյան և ուրիշներ 01/25/2021   21:35 Հայկական զինված ուժերի ներկայությունը Արցախում բացառելու որոշումը երկկողմ պայմանավորվածության արդյունք է. Փաշինյանն Արցախն ու Սյունիքը հայաթափելու նպատակ ունի. Նահապետյան 01/25/2021   21:28 Նիկոլը մեռել է. Նիկոլը մեռել է նոյեմբերի 10-ին. Միքայել Մինասյան 01/25/2021   21:13 Հադրութի շրջանից կա 99 զոհ. 47 անհայտ կորած. Նրանցից շատերին չէին հասցրել տարհանել 01/25/2021   20:58 Ով կարող է ղեկավարել Հայաստանը՝ այս փուլում. Քոչարյան, Փաշինյան, Մինասյան. քվեարկության արդյունքները 01/25/2021   20:41 Իրենց դրել են Վազգեն Սարգսյանի տեղը, բայց Վազգեն Սարգսյանի ոչ մի բանը չարժեն. Սեյրան Օհանյանը՝ Անդրանիկ Քոչարյանին 01/25/2021   20:35 Եթե այդ կարգի թյուրիմացությանը դարձնում ես քո պետության ներկայացուցիչն այդ երկրում, դրանով հայհոյում ես այդ երկրին․ Էդգար Ղազարյան 01/25/2021   20:25 Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները 01/25/2021   20:21 Պատերազմում խրախուսել են նահանջը. Օհանյան 01/25/2021   20:13 135 գնդապետ և բարձր պաշտոն զբաղեցնող մարդ եմ ազատել պաշտոնից. Սեյրան Օհանյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին 01/25/2021   20:00 ԵԽի-ի համար Նավալնիի խնդիրը շատ ավելի կարևոր է, քան գլխատված, Ադրբեջանի կողմից տանջամահ եղած, կտտանքների ենթարկված հայ զինվորների հարցը. Նաիրա Զոհրաբյան 01/25/2021   19:54 Անվտանգության խորհրդի կատարած աշխատանքի արդյունքն այսօր տեսնում ենք. Սեյրան Օհանյան 01/25/2021   19:34 Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 01/25/2021   19:30 Մենք պետք է կարողանանք պահպանել Հայաստանից և Արցախից այն, ինչ մնացել է. Կոմանդոս 01/25/2021   19:15 Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը 01/25/2021   19:14 Քննչականը «ծածկադմփոց» է անում կառավարական առանձնատների վերանորոգման ընթացքում հարյուրավոր միլիոնների հասնող չարաշահումների գործը 01/25/2021   18:38 Ագենտուրային հանում ե՞ն, հետքերը՝ վերացնու՞մ . Մարինե Սուքիասյան 01/25/2021   18:35 5 դեսպան է նշանակվելու. նրանց անունները հայտնի են. Mediaport 01/25/2021   18:17 Ադրբեջանցի ոչ մի ղեկավար չի համարձակվել հային ուղղված բռունցք ցույց տալ. Ալիևն էլ թող իմանա, որ պատասխանը շատ շուտով ստանալու է.Գեղամ Նազարյան 01/25/2021   18:12 Լեւոն Տեր–Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ, քննարկել է նաեւ հայ ռազմագերիների վերադարձի հարցը 01/25/2021   17:54 Սուրբ Սարգսի տոնական բոլոր միջոցառումները չեղարկվել են 01/25/2021   17:52 Պետական գույքի կառավարման վարչությունում կատարված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի 01/25/2021   17:46 Հունվարի 24-ին և 25-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ. ՊՆ 01/25/2021   17:43 Ինչո՞ւ են վերջին րոպեին ուզում ներխուժել մեր կոլեկտիվ. Աբովյան քաղաքի թիվ 1 դպրոցում նոր տնօրենի ընտրություններ են 01/25/2021   17:39 ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է արևածաղկի ձեթի մանրածախ գնի բարձրացման պատճառները. Ինչ է պարզվել 01/25/2021   17:34 Մառնեուլում տեղի ունեցած միջադեպի հետքերով Թագուհի Թովմասյանը դիմել է ՀՀ ԱԳ նախարարին 01/25/2021   17:30 Հայ ռազմագերիների հարցի փոխարեն ԵԽԽՎ-ն նախընտրել է քննարկել Նավալնու հարցը 01/25/2021   17:25 Թշնամին արդեն Հայաստանի դարպասներն է բախում․ Սրապիոնյան 01/25/2021   17:21 Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Իրանում կարևոր հանդիպումներ է ունեցել 01/25/2021   17:20 Մակունցին ԱՄՆ ուղարկելու ու սրան-նրան պաշտոններ տրամադրելու փոխարեն մտածեք արցախցիների խնդիրների մասին. Ղուկասյան 01/25/2021   17:16 Մառնեուլում թուրքերը հարձակվել են հայկական բեռանատար մեքենաների շարասյան վրա. Վրաստանում հարուցվել է քրեական գործ 01/25/2021   17:05 Գործ ունենք հանցագործների հետ, որոնց հետ պետք է խոսենք ու վարվենք ինչպես հանցագործների․ Գագիկ Համբարձումյան 01/25/2021   16:54 Սովորույթ է, մենք մի բան ասում ենք, իրենք մերժում են, մի քանի ամիս հետո նույն բանն անում են.Գորգիսյանը՝ Ներքին գործերի նախարարություն ստեղծելու նախագծի մասին 01/25/2021   16:52 Մանրախնդրությունն արտահայտվել է բոլոր օղակներում՝ սկսած պետության կառավարության կառուցվածքի ոչ ճիշտ գնահատումից. Օհանյան 01/25/2021   16:49 Սոցիալական աջակցության ի՞նչ տարբերակներ կան Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց համար․ Պաշտպանը հրապարակել է տեղեկատվական ուղեցույց 01/25/2021   16:31 Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը կներառվեն մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում 01/25/2021   16:20 Քրոջս որպես պետական աջակցություն 3000 դրամ են փոխանցել, նա էլ հրաժարվել է գումարից. Շուշիից տեղահանված 01/25/2021   16:13 Հունվարի 30-ի գիշերը սպասվում է ձյուն 01/25/2021   16:02 Քրդերը պատրաստվել են Թուրքիայի դեմ պատերազմել Սիրիայի սահմանի ամբողջ երկայնքով 01/25/2021   15:57 Էդմոն Մարուքյանի ակցիան Ստրասբուրգում․ Ազատություն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին
01/25/2021   14:17 Հազարավոր նորակոչիկներ առանց ռազմական պատրաստվածություն, տեղափոխվել են առաջնագիծ եւ դատապարտվել անխուսափելի մահվան. նոր նախաձեռնություն է ստեղծվում 01/24/2021   21:06 Փաշինյանի թիմում խուճապն ուժեղանում է. Շատերը սկսել են հասկանալ, որ Փաշինյանը փրկում է միայն իրեն ու իր գաղտնիքներն իմացողներին. Արամ Գաբրիելյանով 01/25/2021   20:58 Ով կարող է ղեկավարել Հայաստանը՝ այս փուլում. Քոչարյան, Փաշինյան, Մինասյան. քվեարկության արդյունքները 01/24/2021   19:31 Շուշին պաշտպանողներին սպառնացել են, որ «Իսկանդերի» հարկվածների տակ կմնան, նրանք ստիպված նահանջել են․ Կուրղինյան 01/25/2021   15:07 Yereva.Today. Թուրքերը Մառնեուլում ջարդուխուրդ են արել Հայաստան եկող 30-ից ավելի բեռնատար 01/24/2021   12:37 Տարածաշրջանում պատերազմի բռնկման ցանկացած սցենարով Հայաստանն ակտիվ թատերաբեմ է լինելու. Խուսափել մեզ չի հաջողվելու 01/25/2021   12:43 «Խմբագիր» կեղծանունով Ն.Փ-ն հավաքագրվել է բրիտանական հետախուզության МИ-6-ի կողմից. նախատեսել էր 10 օրում ամեն ինչ հանձնել 01/25/2021   15:04 Աեպտեմբերի 27-ից Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել 17 հայի նկատմամբ 01/24/2021   20:00 Բայդենը, փողոցային Նավալնին և կապիտուլյանտ Նիկոլի թաքուն երազանքները. Գագիկ Համբարյան 01/24/2021   21:27 Էլեկտրաէներգիայի վաղվա պլանային անջատումների հասցեները 01/25/2021   16:02 Քրդերը պատրաստվել են Թուրքիայի դեմ պատերազմել Սիրիայի սահմանի ամբողջ երկայնքով 01/25/2021   20:35 Եթե այդ կարգի թյուրիմացությանը դարձնում ես քո պետության ներկայացուցիչն այդ երկրում, դրանով հայհոյում ես այդ երկրին․ Էդգար Ղազարյան 01/25/2021   10:26 Չկարողացա հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-ՊՆ-ԳՇ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը, դրանից առաջացող խոչընդոտները. Տոնոյան 01/25/2021   11:30 «Ներսիսյան Վարուժան, դուրդ եկա՞վ, որ Մակունցի համար հաշված ժամերի ընթացքում իրերդ հավաքել տվեցին ու փողոց նետեցին» 01/24/2021   15:52 Իսրայելում կորոնավիրուսի նոր վտանգավոր շտամմ են հայտնաբերել 01/25/2021   14:26 Փորձում են ՆԳ նախարար նշանակել իրենց ուսապարկերից մեկին. Համբարձումյան 01/24/2021   15:17 Սպասվում է առանց տեղումների եղանակ. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 01/25/2021   10:09 Մակունցի` ԱՄՆ դեսպան նշանակմանը ԱԳՆ-ում դեմ են. Սարգսյան 01/25/2021   18:35 5 դեսպան է նշանակվելու. նրանց անունները հայտնի են. Mediaport 01/24/2021   18:50 Այսօր էլ Շուշին են հանձնել թուրքին, հիմա ի՞նչ, պետք է հերթական անգամ լքե՞նք մեր հայրենիքը․ Շարմազանով

Բյուրեղավանի պոլիկլինիկայի նախկին տնօրենը դատարանում հայտարարել է, որ քաղաքապետն իրենից ամսական գումար է պահանջել. պաշտպանը նոր մանրամասներ է հայտնում 07/11/2019   13:02  |  Քրեական խրոնիկոն

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գեղամ Մարգարյանի նախագահությամբ արդեն երկու տարի քննվող Բյուրեղավան համայնքի քաղաքային պոլիկլինիկայի նախկին տնօրենի եւ էնդոկրինոլոգ բուժքույրի վերաբերյալ քրեական գործը նոր զարգացումներ է ստանում։ Կոռուպցիոն հանցագործությունների մեջ մեղադրվող տնօրենը հայտարարել է, որ քաղաքապետն իրենից ամսական գումար է պահանջել։

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ բուժքույր Մ.Բաղդասարյանը մեղադրվում է յուրացման մեջ։ Նախնական քննության տվյալներով՝ նա Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Ա.Մոսիկյանի հետ գալով նախնական համաձայնության՝ մեկ միասնական դիտավորությամբ 2013թ-ից մինչև 2015թ առաջին կիսամյակի ընթացքում յուրացման եղանակով հափշտակել են «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ դրամարկղ մուտքագրման ենթական իրեն 800.000 դրամ և քաղաքացիներից իր նախաձեռնությամբ հավելյալ հավաքագրված 52.000 դրամ, ինչպես նաեւ յուրացրել են դիակային տեղափոխության գնումների գումարները։ Պոլիկլինիկայի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար. ըստ նախաքննական մարմնի՝ նա սոցփաթեթի ցուցակներում ընդգրկել է այնպիսի անձանց, ովքեր չեն անցել համապատասխան հետազոտություններ եւ չէին կարող օգտվել անվճար բուժօգնության հնարավորությունից։

Մեղադրյալների պաշտպան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ ի սկզբանե մեղադրանքը հիմնված է եղել համայնքային ենթակայությամբ գտնվող պոլիկլինիկայի 4 բուժքույրերի ցուցմունքների վրա, եւ իր պաշտպանյալները վերջին դատական նիստին հայտնել են իրենց դիրքորոշումը, որ այդ անձանց ցուցմունքները ուղղորդված են եղել Բյուրեղավանի քաղաքապետի Հակոբ Բալասյանի կողմից, ինչի վերաբերյալ իրենք նաեւ ապացույցներ են ներկայացնելու. «Վերջին երկու դատական նիստերին իմ պաշտպանյալները ցուցմունք տվեցին եւ մեկնաբանեցին, թե ինչով է պայմանավորված իրենց այդ դիրքորոշումը։ Մասնավորապես, Մոսիկյանը նշեց, որ 2009 թվականի պոլիկլինիկայի տնօրեն նշանակվելուց հետո առանձնազրույց է ունեցել քաղաքապետի հետ, որի ժամանակ քաղաքապետը նշել է, որ ամեն ամիս իրեն պետք է վճարի 250 հազ դրամ կաշառք»։

Պաշտպանի խոսքով՝ այդ ժամանակ իր պաշտպանյալը հրաժարվել է կաշառք տալուց՝ ասելով, որ պոլիկլինիկան ունի 13 միլիոն դրամ կուտակած պարտք, եւ ինքը չի կարող գումար տրամադրել որպես կաշառք. «Այդ ընթացքում այդ խոսակցությունը հետաձգվել է։ Մի քանի տարվա ընթացքում պոլիկլինիկայի պարտքերը մարվել են։ Դրանից հետո՝ 2014 թվականին, կրկին առանձնազրույց են ունեցել, եւ քաղաքապետը տնօրենից կրկին պահանջել է ամսական տալ 250 հազ դրամ կաշառք։ Դրանից բացի, 250 հազ դրամին համարժեք 500 դոլար էլ պահանջել է էնդոկրինոլոգ բժշկուհուց»։

Ի պատասխան մեր այն հարցին, թե ինչի դիմաց է քաղաքապետը պահանջել այդ գումարները, պաշտպանը նշեց, որ դա պատճառաբանել է այն բանով, որ միայն էնդոկրինոլոգի այցելուների քանակը այնքան է, որքան ընդհանուր պոլիկլինիկայի այցելուների թիվն է. «Քաղաքապետն ասել է, որ գումարը չտալու դեպքում աշխատանքային գործունեության ընթացքում անընդհատ խոչընդոտ կառաջացնի եւ հետագայում կհեռացնի աշխատանքից։ Այսինքն՝ դա եղել է այն վարձավճարի չափը, որը այդ անձինք պետք է վճարեին, որպեսզի կարողանային հանգիստ աշխատել իրենց պաշտոններում»։

Պաշտպան Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ իր երկու պաշտպանյալներն էլ հրաժարվել են այդ գումարը տալ, պարզապես տնօրենը նմանատիպ խոսակցություններից զերծ մնալու համար իր նախաձեռնությամբ 1 միլիոն եւ 700 հզ ՀՀ դրամ արժողությամբ տեսանկարահանող սարքեր է տեղադրել քաղաքապետին պատկանող, սակայն վարձակալության տված խանութներում, որ գտնվում են Սեւանի խճուղում. «Երբ իմ պաշտպանյալները հրաժարվել են պահանջած գումարը տալ, նրանց նկատմամբ սկսվել են հետապնդումներ։ Միայն բժշկուհու աշխատասենյակում նշանակվել են ստուգումներ եւ առանց որեւէ հիմնավորման։ Որեւէ խախտում չի հայտնաբերվել, եւ տեսնելով, որ այդ ճանապարհով որեւէ արդյունքի չի կարողանում հասնել՝ քաղաքապետն ընդհանրապես կրճատել է այդ հաստիքը, նրան հեռացրել է աշխատանքից, ինչից երկու ամիս անց վերականգնել է հաստիքը եւ աշխատանքի ընդունել այլ բժշկուհու։ Տնօրենը նույնպես հեռացվել է աշխատանքից, ինչի վերաբերյալ նա քաղաքացիական հայց է ներկայացրել»։

Պաշտպան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին դատական նիստին մեղադրող դատախազը հայտարարեց, որ ամբաստանյալների հայտնած հանգամանքների հիմքով օրերս դիմելու է Հատուկ քննչական ծառայություն՝ այդ ցուցմունքների վերաբերյալ քաղաքապետի առնչությամբ քրեական գործ հարուցելու համար։

Հարցին՝ արդյո՞ք նախաքննական ցուցմունքներում մեղադրյալները նշել էին քաղաքապետի առնչվող հանգամանքները, փաստաբանը պատասխանեց. «Նրանք նպատակահարմար չեն համարել նախկինում այդ հարցը բարձրաձայնել, քանի որ նախկին իշխանությունների պայմաններում նույն հարցը կարող էր պտտվել իրենց, իսկ դեմ, հետեւաբար՝ իրենք ապահովագրված չեն եղել, որ արդարացի քննություն կիրականացվի, եւ եթե իշխանափոխություն չլիներ, ներկայումս եւս այդ հարցի մասին չէին բարձրաձայնի»։

Նշենք, որ քաղաքապետը սույն գործով ունի վկայի կարգավիճակ. «Նա հարցաքննվել է մինչ այս որպես վկա, եւ պաշտպանական կողմի այդ հարցերին, թե ինչու են 4 անգամ ստուգումներ իրականացրել բուժքրոջ աշխատասենյակում, պատճառաբանել է, որ եղել են բանական բողոքներ, իսկ հարցին, թե այդպիսի բողոքների հիման վրա կարող են արդյո՞ք կատարվել ստուգումներ, կոնկրետ պատասխան չի տվել»։

Ինչ վերաբերում է մեղադրանքի հիմք հանդիսացող բուժքույրների ցուցմունքներին, ապա պաշտպանի խոսքով՝ իր պաշտպանյալները կարծում են, որ բուժքույրերին նման ցուցմունք տալու առաջարկություն է եղել, եւ երբ, օրինակ, նրանցից մեկը՝ Արզումանյան Անուշը, հրաժարվել է ցուցմունք տալ, աշխատանքից հեռացվել է. «Այդ փորձն էլ իրենց աչքի առաջ ունենալով՝ մյուս բուժքույրները տվել են նման ցուցմունքներ»,-մեզ հետ զրույցում ասաց Վահան Հովհաննիսյանը։

Հավելենք, որ Արզումանյան Անուշը գործով դատավարական կարգավիճակ չունի, սակայն պաշտպանի խոսքով՝ անհրաժեշտություն է լինելու միջնորդել, որպեսզի նա հրավիրվի հարցաքննության։

 

Լուսանկարում՝ փաստաբան Վահան Հովհաննիսյանը

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

11:15 03/07/2019  |  Քրեական խրոնիկոնՄեղադրանք է առաջադրվել Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության առաջատար մասնագետին՝ կաշառք ստանալու համար
16:30 04/06/2019  |  Քրեական խրոնիկոնԳյումրու քաղաքապետարանի բաժնի պետը 200 դոլար կաշառք է վերցրել ու ապօրինի անգործություն դրսևորել
23:54 01/06/2019  |  Քրեական խրոնիկոնԴատարանը ձերբակալել է Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի տրանսպորտի վարչության բաժնի պետին` կաշառակերության համար
15:37 22/05/2019  |  Քրեական խրոնիկոնՆախկին պաշտոնյա Նելլի Վարդանյանին դատապարտել են 7 տարվա ազատազրկման կահույքի տեսքով կաշառք վերցնելու համար
10:33 16/05/2019  |  ԼՐԱՀՈՍԿաշառքի գորրծով մեղադրվող Կոտայքի դատավորի գործը կքննվի նույն դատարանում
13:19 10/05/2019  |  Քրեական խրոնիկոնՍԱՊԾ պաշտոնյան ձերբակալվել է 150 հազար դրամ կաշառք ստանալիս
11:49 06/04/2019  |  Քրեական խրոնիկոնՓաստաբան Վահագն Դանիելյանը կալանավորվեց
21:41 05/04/2019  |  Քրեական խրոնիկոնՓաստաբան Վահագն Դանիելյանին մեղադրանք առաջադրվեց
17:23 02/04/2019  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ-ն հաստատեց փաստաբանին ձերբակալելու մասին որոշումը
14:34 02/04/2019  |  Մեկնաբանություն«Պարոն գլխավոր դատախազ, միասի՛ն անենք այդ քայլը». Նաիրա Զոհրաբյանը՝ Արթուր Դավթյանին

Արխիվ

[]