Թեմաներ
Հինգշաբթի 10 / 22 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/22/2020   19:35 Թեժ մարտեր են մղվում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում 10/22/2020   19:35 Գյումրի քաղաքի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է դի 10/22/2020   19:05 Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունների վերաբերյալ 10/22/2020   18:49 Դատարաններին որևէ բան չի խանգարում իրենց վարույթում քննվող քրեական գործերով, թեկուզ և ամբաստանյալների բացակայությամբ, վերանայել կալանավորված անձանց խափանման միջոցները. Արմինե Ֆանյան 10/22/2020   18:42 Հոկտեմբերի 22-ի ժամը 16․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 140 դեպք 10/22/2020   18:31 Մոսկվայում ահաբեկչական գործողություն է կանխվել 10/22/2020   18:25 Դատարանը կայացրեց արդարացի որոշում. Ծառուկյանի պաշտպան 10/22/2020   18:07 Մերօրյա հերոսները պետական պարգևների են արժանացել 10/22/2020   18:04 Գագիկ Ծառուկյանն ազատ կարձակվի 10/22/2020   17:56 Մի հատ լավ փռշտացող լինի՝ թուրքերը կփախնեն. Եթե բեսպիլոտնիկը չլիներ, մեր տղերքը հասել էին մինչև Քուռ ու Արաքս. Դեդո Բորիկ 10/22/2020   17:48 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է գրասենյակի աշխատանքը 10/22/2020   17:30 Եղած թշնամիներն էլ են բավական, նորերը պետք չի ձեռք բերել. Ստեփան Դանիելյան 10/22/2020   17:22 Ավստրիայի խորհրդարանը դատապարտել է ԼՂ կոնֆլիկտում Թուրքիայի ներգրավվածությունը 10/22/2020   17:14 ՊԲ-ն հրապարակել է Արցախում զոհված հայորդիների ևս 40 անուն 10/22/2020   17:06 Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու 10/22/2020   17:00 Ադրբեջանական Եվլախի օդանավակայանում հայտնաբերվել է թուրքական Bayraktar TB2 հարվածային եւ իսրայելական Hermes 900 հետախուզական ԱԹՍ-եր 10/22/2020   16:57 Կքննարկվի ԵՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից Թուրքիային հանելու հարցը 10/22/2020   16:56 Նախագահ Սարգսյանը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Բորելի հետ 10/22/2020   16:40 Կրեմլում հայտարարել են, որ Ղարաբաղում հրադադարի մասին պայմանավորվածությունները չեն կատարվում 10/22/2020   16:11 «Դաժանագույն պատերազմ է՝ հրետակոծում են վերևից, առավոտից երեկո խփում են, բայց մեր տղաները երկաթի պես կանգնած են». Պարգև սրբազան 10/22/2020   16:04 Եկել է ժամանակը, որ Արցախը վերականգնի իր կորցրած սուբյեկտայինությունը. Արթուր Ղազինյան 10/22/2020   15:47 «Viasat» ընկերությունը դադարեցնում է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների համար կապի միջոցների մատակարարումը 10/22/2020   15:44 Մենք հանձնելու տարածք չունենք և չենք էլ հանձնի. ռազմական գործողություններն այս պահին այլընտրանք չունեն. արտակարգ և լիազոր դեսպան 10/22/2020   15:35 Դահիճի արյունը վիրահատական արյունից հստակ տարանջատելու խնդիր ունենք.Միքայել Մելքումյանը՝ ԵԽԽՎ նիստում 10/22/2020   15:30 Տեղումներ չեն սպասվում 10/22/2020   15:00 Փաշինյանի որոշմամբ՝ Տաթև Անտոնյանը նշանակվել է ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնում 10/22/2020   14:56 Պետդումայի պատգամավորը հայտարարել է Հայաստանում դեսանտային գործողություններ իրականացնելու մասին 10/22/2020   14:52 ԵՊՀ-ում միջանկյալ քննությունները չեն չեղարկվելու. ԵՊՀ խոսնակ 10/22/2020   14:44 Տիրան Խաչատրյանը, Անդրանիկ Փիլոյանը և Գարեգին Պողոսյանը պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով 10/22/2020   14:36 Արցախյան օրակարգ. աստված եւ պատերազմ. Րաֆֆի Հովհաննիսյանի հոդվածը՝ New York Post-ում 10/22/2020   14:20 Ժենգյալով հացը փոքր եմ թխում, որ զինվորի համար գումարն ավելի շատ կլինի. Հենց պատերազմը վերջանա՝ Ստեփանակերտում մեծ-մեծ կթխեմ բոլորի համար. Արցախցի տիկին Արմինե 10/22/2020   14:16 Նարեկ Մեսրոպյանը զոհվել է մարտի դաշտում մասնագիտական պարտքը կատարելիս 10/22/2020   14:10 Սա ոչ թե հող է, այլ՝ արյուն, պետք է պահպանենք մինչև վերջ. հայորդիները՝ առաջնագծից 10/22/2020   14:05 Դեսպանին ներկայացրեցի ադրբեջանա-թրքական տանդեմի սանձազերծած պատերազմի հումանիտար աղետը. Նաիրա Զոհրաբյան 10/22/2020   13:50 Ադրբեջանցիները գլխապատառ փախչում են ռազմաճակատի երկայնքով. Նրանք ծուղակում են հայտնվել 10/22/2020   13:39 Իրականության մեջ ռուսներին պետք չի, որ մենք պարտվենք, Թուրքերին էլ պետք չի, որ Ալիևը հաղթի.քաղաքագետ 10/22/2020   13:28 Ադրբեջանը գնդակոծել է Իրանի սահմանամերձ խաղաղ բնակավայրերը 10/22/2020   13:18 «Ամեն անգամ առաջնագծից վերադառնում եմ նոր ու թարմացված ուժերով». Արայիկ Հարությունյան 10/22/2020   13:14 Ես զինվորագրվեցի «Հայրենիք»-ի ջոկատին. Արսեն Բաբայան 10/22/2020   13:08 Կոչ ենք անում ըմբռնում ցուցաբերել և չխոչընդոտել արդեն իսկ Թուրքիայից ներկրված ապրանքների սպառմանը. Հայտարարություն 10/22/2020   13:06 Աշխարհը չի պատկերացնում՝ ինչպես կարելի է առավոտյան աչքը բացել պայթյունի ձայներից և, չիմանալով ինչ է կատարվում, երեխային գրկած իջնել նկուղ.արցախցի կին 10/22/2020   12:55 Զինվորական Գայանեն կրակոցների ժամանակ 3 երեխաների հետ մեքենան ինքնուրույն վարելով Ստեփանակերտից հասել է Երևան, դուստր է ունեցել 10/22/2020   12:49 «Վախի ազդեցության տակ է եղել». աղմկահարույց տեսանյութի Ազնիվն իրոք գերեվարվել է. ԱԱԾ 10/22/2020   12:35 Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա չի մեկնել.Վիկտոր Սողոմոնյանը հերքում է 10/22/2020   12:34 Բողոքի ակցիա Բրյուսելում 10/22/2020   12:21 Չեզոքացվում են թշնամու զորքերի տարբեր խմբեր. Արծրուն Հովհաննիսյան 10/22/2020   12:19 Այստեղ ամեն մի ճակատագիր խեղված է, ուր եք դուք, ինչու եք լռում. Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց 10/22/2020   12:08 Նոր Հայաստանից պետք է անցում կատարել Իսկական Հայաստան. Ստեփան Դանիելյան 10/22/2020   12:06 «Սահմանին ձեզ սպասում են, ավելի՝ քան երբևէ».Արցախի նախագահը խրամատից տեսաուղերձով դիմել է ժողովրդին 10/22/2020   11:59 Վստահ եմ, որ Ադրբեջանի Գաբալա և Քյուրդամիր շրջաններում տեղի է ունեցել հերթական տեռորիստական ակտը.Էդմոն Մարուքյան
10/21/2020   16:46 Ադրբեջանը հրաժարվում է հումանիտար հրադադարից՝ մեկ տասնյակ հազարից ավել դիակները Բաքու չտեղափոխելու համար 10/22/2020   13:50 Ադրբեջանցիները գլխապատառ փախչում են ռազմաճակատի երկայնքով. Նրանք ծուղակում են հայտնվել 10/20/2020   22:41 Շատ բան կա խոսելու, անպայման կխոսենք. Արթուր Վանեցյան 10/21/2020   19:17 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նպատակին հասնելու քայլերի հաջորդականությունը 10/21/2020   18:56 Հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են.Արծրուն Հովհաննիսյան 10/21/2020   15:38 Նախկին նախագահները հայտարարությամբ հանդես կգան Hraparak.am 10/22/2020   17:00 Ադրբեջանական Եվլախի օդանավակայանում հայտնաբերվել է թուրքական Bayraktar TB2 հարվածային եւ իսրայելական Hermes 900 հետախուզական ԱԹՍ-եր 10/21/2020   12:28 Գլխատել են հայ զինվորին միայն նրա համար, որ զինվորը հայ է. ռասիզմի դեմ պայքարող միջազգային կառույցներ, ո՞ւր եք. քաղաքացի 10/22/2020   13:28 Ադրբեջանը գնդակոծել է Իրանի սահմանամերձ խաղաղ բնակավայրերը 10/21/2020   18:57 Թշնամական ուժերը կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ.ՊԲ 10/21/2020   16:50 Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները 10/21/2020   23:48 Հադրութի ոճրագործներից մեկը ոչնչացվե՞լ է. Razm.info 10/22/2020   10:02 Նախագահների հանդիպումն ու Փաշինյանի շրջադարձային ուղերձը. «Հրապարակ» 10/22/2020   17:14 ՊԲ-ն հրապարակել է Արցախում զոհված հայորդիների ևս 40 անուն 10/21/2020   22:09 Նախագահների փորձառությունն անհրաժեշտ է Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար. «Հայրենիք» կուսակցություն 10/21/2020   09:29 Բազմահազար սպանվածների դիակների հետ կապված Ադրբեջանում բունտ է հասունանում. «Փաստ» 10/21/2020   16:06 Թալիշներն ու լեզգիները լքում են ադրբեջանական բանակը. ավելի լավ է ազատազրկումը, քան՝ հարկադրված պատերազմում անփառունակ մահը 10/22/2020   12:35 Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա չի մեկնել.Վիկտոր Սողոմոնյանը հերքում է 10/21/2020   17:39 Վարչապետը կոչ արեց ձևավորել կամավորական ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք կգործեն ԳՇ պետի ենթակայության ներքո 10/20/2020   20:21 Պուտինը եւ Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի՝ քաղաքական առումով ամենակողմնակալ և ամենականխակալ ներկայացուցիչն է. «Իրավական ուղի» 07/09/2019   14:11  |  ԼՐԱՀՈՍ

Միևնույն ժամանակ, քաղաքացի Վահե Գրիգորյանի նամակը դատավորի նամակ դիտելը և որպես այդպիսին՝ քաղաքացու նամակի քննարկման ռեժիմից տարբերվող կարգով քննարկման առարկա դարձնելը կնշանակեր ipso facto ընդունել, որ դատավոր Վահե Գրիգորյանը դուրս է եկել իր պաշտոնական լիազորությունների շրջանակից՝ դրանից բխող իրավական հետևանքներով: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիրներ Սիրանուշ Սահակյանի և Ռուբեն Մելիքյանը՝ գրավոր դիմելով Ազգային ժողովին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին և ՀՀ նախագահին՝ քաղաքացի Վահե Գրիգորյանի նամակի մասին:

«Մի քանի օր առաջ՝ հունիսի 28-ին, մամուլում հրապարակվել է քաղաքացի Վահե Գրիգորյանի՝ Ձեզ ուղղված նամակը, որում որոշակի փաստարկումներ են բերվում առ այն, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում առկա է «ճգնաժամ», ինչպես նաև առաջարկվում են այդ «ճգնաժամը» հաղթահարելու տարբերակներ:

Հայտնում ենք Ձեզ, որ մեր հիմնադրած կառույցը՝ «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հուլիսի 4-ին կազմակերպել էր ներկայացուցչական խորհրդաժողով՝ «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» խորագրով, և խորհրդաժողովի մի քանի բանախոսներ, ինչպես նաև այլ մասնակիցներ իրենց ելույթներում անդրադարձ են կատարել քաղաքացի Վահե Գրիգորյանի նշյալ նամակում առաջադրված որոշ թեզերի: Ուստի պատշաճ ենք համարում Ձեզ դիմել նամակի նույն ձևաչափով (ըստ անհրաժեշտության՝ կարող եք սույն նամակը համարել նաև «գրություն» կամ «դիմում»)։

Նախքան բովանդակային փաստարկներին անդրադառնալը՝ հարկ ենք համարում պարզաբանել, թե ինչու ենք պարոն Գրիգորյանի հեղինակած տեքստը համարում «քաղաքացի Վահե Գրիգորյանի» նամակ` հակառակ այն փաստին, որ մամուլում հրապարակված նյութը ստորագրված է «դատավոր Վահե Գրիգորյան»: Բանն այն է, որ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները սպառիչ սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքով, և դրանք ո՛չ ուղղակիորեն և ո՛չ էլ անուղղակիորեն չեն ներառում Սահմանադրական դատարանի վարույթում գտնվող կոնկրետ գործի շրջանակից դուրս՝ պետական մարմիններին և պաշտոնատար անձանց ինչ-որ իրավաքաղաքական թեզեր պարունակող պաշտոնական գրությունների կամ դիմումների ներկայացումը կամ պաշտոնական նամակների հեղինակումը: Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածն աներկբա սահմանում է, որ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: Այլ կերպ՝ նշված նամակը հղելիս (գրությունը, դիմումը ներկայացնելիս) պարոն Գրիգորյանն իրավունքի տեսանկյունից հանդես չի եկել և չէր էլ կարող հանդես գալ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնական կարգավիճակով: Այսպիսով, կարծում ենք, որ պարոն Գրիգորյանի հեղինակած իրավաքաղաքական շարադրանքի վերջում «դատավոր Վահե Գրիգորյան» ստորագրությունը կա՛մ մամուլի հավելումն է, կա՛մ քաղաքացի Վահե Գրիգորյանի կողմից իր կարգավիճակի պարզ ընդգծումը՝ այնպես ինչպես սույն նամակի հեղինանակները՝ քաղաքացի Ռուբեն Մելիքյանը և քաղաքացի Սիրանուշ Սահակյանը պատշաճ են համարել այն ստորագրել որպես «փաստաբաններ»՝ առանց ակնկալելու, որ նամակը կընկալվի «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ փաստաբանի իրավունքների համատեքստում:

Միևնույն ժամանակ, քաղաքացի Վահե Գրիգորյանի նամակը դատավորի նամակ դիտելը և որպես այդպիսին՝ քաղաքացու նամակի քննարկման ռեժիմից տարբերվող կարգով քննարկման առարկա դարձնելը կնշանակեր ipso facto ընդունել, որ դատավոր Վահե Գրիգորյանը դուրս է եկել իր պաշտոնական լիազորությունների շրջանակից՝ դրանից բխող իրավական հետևանքներով:

Վերը շարադրված կարևոր պարզաբանումը ներկայացնելուց հետո բովանդակային անդրադարձ կատարենք քաղաքացի Վահե Գրիգորյանի նամակում տեղ գտած մի շարք թեզերին ու դրանց «տրամաբանությանը»․

1. Սահմանադրական դատարանի կարգավիճակին կամ դրա գործունեությանը վերաբերող ենթադրյալ խնդիրները չեն կարող քննարկվել կամ լուծվել այն մարմինների հետ, որոնք այդ դատարանում հանդես են եկել, հանդես են գալիս ու դեռ հանդես են գալու որպես կողմ: Ավելին՝ հենց Սահմանադրականան դատարանն է որոշել, որոշում և որոշելու նշված մարմինների կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը, լուծում նրանց միջև սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը: Սահմանադրական դատարանի հետ հարաբերություններում այդ մարմինները կարող են Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված որոշակի ազդեցություն ունենալ բացառապես դրա կազմի ձևավորման կապակցությամբ: Մինչդեռ Սահմանադրական դատարանի ֆունկցիոնալ գործունեությունն անվերապահորեն պաշտպանված է այդ, և ցանկացած այլ սուբյեկտի հնարավոր միջամտությունից կամ ոտնձգությունից:

Քաղաքացի Վահե Գրիգորյանի «տրամաբանությամբ» հարցերին մոտենալիս, օրինակ, քաղաքացիական կամ քրեական դատարանների և դրանց դատավորների կարգավիճակին, իրավասությանը և գործունեությանը վերաբերող հարցերը պետք է այսուհետ քննարկվեն ու լուծվեն հենց մեղադրյալների, տուժողների, հայցվորների, պատասխանողների, դատախազների, փաստաբանների կողմից՝ կոնսենսուսի արդյունքում: Նույն կերպ, վարորդները տուգանվելուց առաջ ճանապարհային ոստիկաններից այսուհետ պետք է քննություն վերցնեն երթևեկության կանոնների իմացության կապակցությամբ:

2. Օրենսդրության մեջ տարբեր բառերի (դատարանի անդամ և դատարանի դատավոր) գործածությունն ինքնին չի կարող հանգեցնել կարգավիճակային տարբերության մասին պարզունակ հետևության։

Հակառակ պարագայում կարելի է նաև պնդել, որ նախարարը կառավարության անդամ չէ, ակադեմիայի իսկական անդամն ակադեմիկոս չէ, ֆուտբոլի ազգային հավաքականի անդամը ֆուտբոլիստ չէ։

3. Ինքնին պաշտոնատար անձի ընտրության կարգի, ներառյալ՝ նրա առաջադրման ձևի և պաշտոնավարման ժամկետի փոփոխությունը չի հանգեցնում այդ մարմնի՝ նախորդից «ակնհայտորեն և էականորեն տարբերվող մարմնի» փոխակերպման։

Հակառակ պարագայում նույն հաջողությամբ կարելի է հիմնավորել, որ ներկայիս վճռաբեկ դատարանը նախկինից տարբերվող դատարան է, ուստի հին ձևով նշանակված կազմը պետք է հրաժարական ներկայացնի, իսկ բոլոր քննիչները պետք է դադարեցնեն իրենց լիազորությունները, քանի որ քննչական մարմինները և նրանց հիմնական գործառույթը նախկինում սահմանադրական ամրագրում չեն ունեցել, ուստի դրանք բոլորը նոր, այլ տեսակի քննչական մարմիններ են։

Նույն կերպ, երդման տեքստի խմբագրական բնույթի փոփոխությունը չի կարող հանգեցնել գործունեության «անհամատեղելիության»։ Հակառակ պարագայում, կարող ենք այսուհետ պնդել, որ նոր վարորդական իրավունքն անհամատեղելի է հին մեքենայի, նոր հագուստը հին պահարանի, իսկ նոր հարևանը հին բնակարանի հետ։

4. Խնդրո առարկա նամակի հեղինակը Սահմանադրական դատարանի՝ քաղաքական առումով ամենակողմնակալ և ամենականխակալ ներկայացուցիչն է: Նրա ընտրությունը, դրան նախորդած և հաջորդած գործընթացները, նրա հնչեցրած մոտեցումներն ակնհայտորեն վկայում են քաղաքական շարժառիթների, նկրտումների և նպատակների մասին: Նամակի հեղինակն իր իսկ խոսքերով՝ «մեկ կուսակցության դոմինացիայի տակ գտնվող», «կուսակցական որոշումներով և նպատակահարմարությամբ ձևավորվող դատարանի» ապագա ճարտարապետի ընդգծված և արտահայտիչ օրինակ է:

Վերոգրյալի հիման վրա խնդրում ենք սույն նամակում ներկայացված բովանդակային փաստարկները քննարկման առարկա դարձնել նույն կարգով, եղանակով և չափով, որ կարգով, եղանակով և չափով մտադիր եք քննարկման առարկա դարձնել քաղաքացի Վահե Գրիգորյանի նամակի թեզերը, եթե առհասարակ մտադիր եք դրանք քննարկման առարկա դարձնել»,- նշված է նամակի մեջ, որն ստորագրել են ՀԿ-ի համանախագահներ, փաստաբաններ  Սիրանուշ Սահակյանը, Ռուբեն Մելիքյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:18 15/06/2019  |  ԼՐԱՀՈՍՈստիկանական կամայականությունները ձեռք են բերել համակարգված և հստակ թիրախավորված բնույթ. Ռ.Մելիքյան
16:28 11/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀրաժարականի այլ պատճառների որոնումները անտեղի են. Ռուբեն Մելիքյանը՝ Վիտալի Բալասանյանի հրաժարականի մասին
00:44 11/06/2019  |  ՀարցազրույցՄեր իրավապահ համակարգը «գերի» է ընկել վարչապետի հակասահմանադրական վարքագծին. Ռուբեն Մելիքյան
11:19 09/06/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի ելույթից հետո ՀՀ որոշ քաղաքացիների մոտ ձևավորել է հակաիրավական նախապաշարմունք. Մելիքյան
19:24 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱյսօր ատելության խոսք տարածողներն առավելապես հենց Փաշինյանի կողմնակիցներն են. Ռուբեն Մելիքյան
17:53 07/06/2019  |  Մեկնաբանություն«Ռեյդ» կոչվածը մարդու իրավունքների տեսանկյունից լրջորեն գնահատման կարիք ունի. Ռ.Մելիքյան
20:06 06/06/2019  |  ԼՐԱՀՈՍԻշխող քաղաքական ուժի քաղաքական նախասիրություններին վերաբերող գործ քննող դատարանը միանգամից հայտնվում է իշխանության թիրախում. Ռուբեն Մելիքյան
18:18 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի ազդարարած իրավաքաղաքական մոտեցումներն իրենց էությամբ պետականակործան են. Ռուբեն Մելիքյան
16:54 21/03/2019  |  ԼՐԱՀՈՍԼինելու ենք սկզբունքային և հետևողական.Արցախի նախկին ՄԻՊ-ը և Էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահը միասին ՀԿ են հիմնել
13:13 19/03/2019  |  ՀարցազրույցԼրագրողն ամենեւին պարտավոր չէ բացահայտել իր աղբյուրները. Ռուբեն Մելիքյանը՝ ՀՔԾ-ի հարուցած քրեական գործի մասին

Արխիվ

[]