ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մանվել Գրիգորյանի կալանավորումը փոխելու մասին պաշտպանների միջնորդությունը դարձյալ մերժվեց 07/09/2019 14:02 | Դատական ռեպորտաժներ

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանը քիչ առաջ մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ վերջինիս խափանման միջոց կալանավորումն անհապաղ փոխելու վերաբերյալ։
Դատավորը հայտնեց, որ միջնորդությունը մերժում է անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Պաշտպանական կողմը հանդես եկավ եւս մի միջնորդությամբ, որը վերաբերում էր երկու ընկերությունների հաշիվների վրա դրված արգելանքը հանելուն, սակայն դատավորը հայտնեց, որ այդ միջնորդությունը չի կարող քննել ամբաստանյալի բացակայության պայմաններում, քանի որ դա առնչվում է նաեւ ապացույցների հետազոտմանը։
Նախագահող դատավորը պաշտպանական կողմին խնդրեց նաեւ հաջորդ դատական նիստին ապահովել միջազգային այն փորձագետների ներկայությունը, որոնց պաշտպաննները ցանկանում են ներգրավել միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննության կազմում։ Նա հայտնեց, որ փորձագետներին պետք է պարզաբանում տրվի, որպեսզի հետագայում խնդրի առաջ չկանգնեն։
Այսօրվա դատական նիստն ավարտվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 16-ին՝ ժ․ 12։00-ին։
Նիստից հետո Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց կարծիքով՝ խափանման միջոցը անհապաղ պետք է փոխվի, որովհետեւ բացասական դինամիկան բերելու է անկանխատեսելի վիճակի։ Պաշտպանի խոսքով՝ այդ բացասական դինամիկայի հետեւանք է նաեւ Գրիգորյանի՝ այսօրվա նիստին ներկա չլինելը։
Լրագրողի այն հարցին, թե ի վերջո ինչպես պետք է օգտագործվի դեղամիջոցը, որը ՀՀ-ում գրանցված չէ, պաշտպանը պատասխանեց․ «Հայաստանում կան դեղամիջոցներ, որոնք գրանցված չեն, իսկ մենք ունենք պրակտիկա, երբ դրսի բժիշկները գալիս են, իրենց հետ բերում են համապատասխան դեղամիջոցները, եւ տվյալ հիվանդի համաձայնությամբ սկսում են բուժում ստանալ։ Իսկ հիվանդանոցում դա ընդունել չեն կարող այնքանով, որքանով դա թույլատրված չէ ՀՀ-ում․ կլինեն պետական թե մասնավոր կլինիկաներ, ըստ էության, դրանք չեն կիրառում, բայց միեւնույն ժամանակ բարձրաձայնում են, որ դա կլինի տվյալ փուլում լավագույն տարբերակը, որպեսզի հիվանդը օգտագործի»։
Ինչ վերաբերում է իրենց նոր միջնորդությանը, որը դատարանը չքննեց, Լեւոն Բաղդասարյանը հայտնեց, որ դրանք պատկանում են Մանվել Գրիգորյանի մերձավոր ազգականներին․ «Տվյալ դեպքում ոչ միայն արգելանքի տակ են այդ գույքերը, այլեւ դրանց հաշիվները, եւ ընկերությունները չեն կարողանում ֆինանսական տարրական շարժ կատարել»։
Լեւոն Բաղդասարյանը նաեւ նշեց, որ միջազգային փորձագետներին կտեղեկացնեն, եւ եթե հարմար լինի, ապա հաջորդ նիստին նրանք կներկայանան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/14/2019 10:47 Երբ փորձ է արվում ոչնչից ստեղծել «աննախադեպություն». «Փաստ»
- 12/14/2019 10:42 «Եթե վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ապա ինչի՞ շուրջ բանակցել». «Հրապարակ»
- 12/14/2019 10:41 ԴԱՀԿ-ն չինական լվացքի փոշի է աճուրդի հանել․ «Ժողովուրդ»
- 12/14/2019 10:37 Պետության գլխին կանգնած մարդն ասում է՝ կջարդի պետական համակարգը. «Փաստ»
- 12/14/2019 10:30 Իշխանությունը ընտրական հանձնաժողովներում հավատարիմ կադրեր է փնտրում. «Փաստ»
- 12/14/2019 10:26 ԱԺ-ում ցնծություն է․ Ամանորին ընդառաջ աշխատակազմը պարգեւավճար կստանա. «Ժողովուրդ»
- 12/14/2019 10:21 Պատրաստվո՞ւմ է ԲՀԿ-ն Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/13/2019 20:15 Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գեւորգ Դանիելյան
- 12/12/2019 18:48 Չենք հասցնում արդարադատություն իրականացնել. համակարգը գրեթե կաթվածահար վիճակում է. Վարդազարյան
- 12/12/2019 13:07 Եթե հիմա կա քաղաքական կամք, ինչու՞ մարտի 1-ի գործը չի բացահայտվում. «Հրապարակ»
- 12/12/2019 11:29 «Ինձ թվում է՝ վարչապետը շատ լավ գիտի, որ այն դատավորը, ով տեր է ունեցել նախորդ իշխանության ժամանակ, իր տիրոջն արդեն 1.5 տարի առաջ գտել է». Ալեքսանդր Ազարյան.168.am
Մեկնաբանություն
- 12/14/2019 13:25 «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» նամակ են ուղարկել ԵԽ. Խելքով եւ ռիսկով չախեք, քանի ուշ չէ. Աշոտյանը՝ ԱԳՆ-ին եւ ԱԺ-ին
- 12/14/2019 12:56 Վարդան Ոսկանյան. Բաքվի «ռազմավարական համբերությանը» պետք է հակադրել «անզուգաչափ ռազմավարական հյուծման» քաղաքականությունը
- 12/14/2019 12:24 Երկաթե սրտից ավելի վտանգավոր է ջրիկ ուղեղը. Շարմազանով
- 12/14/2019 11:46 Բրավո Քիմ. Նաիրա Զոհրաբյանը՝ Քիմ Քարդաշյանի մասին
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/15/2019 16:49 Գիտնականները թվարկել են «մթերք-թմրանյութերը»
- 12/15/2019 15:29 Մոդելը թափանցիկ հագուստով հանրության առաջ է հայտնվել՝ առաջացնելով զայրույթ երկրպագուների շրջանում
- 12/11/2019 23:51 Օվկիանոսի հատակին գտել են հազարավոր խորհրդավոր առարկաներ
- 12/08/2019 16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը