Թեմաներ
Հինգշաբթի 11 / 21 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/20/2019   23:50 Սերժը Նիկոլի հետ դեռ անցյալ տարի «Մարիոտում» հատուկ պայմանավովրվել էր. Արմեն Աշոտյան 11/20/2019   23:45 ՀՀ ԱԽ քարտուղարը երկկողմ հանդիպում է ունեցել Ղազախստանի ԱԽ քարտուղար Կ. Կասիմովի հետ 11/20/2019   23:32 1 օրով կանջատվի ջրամատակարարումը Երևան քաղաքի որոշ թաղամասերում 11/20/2019   23:27 ՀՀ ԱԽ քարտուղար Ա․ Գրիգորյանը երկկողմ հանդիպում է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Ն. Պատրուշևի հետ 11/20/2019   23:15 ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2019թ ՀՀ պետական մրցանակակիրը Տակեո Կանադեն է (Տեսանյութ) 11/20/2019   22:59 Հայաստանում կատարվածի մեջ կար նաև մեր մեղքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 11/20/2019   22:51 Վզներից բռնելու ենք հանենք, տանենք կանգնեցնենք դատարանները. Փաշինյան 11/20/2019   22:46 Նիկոլ Փաշինյանը ժամանել է Միլան, այցելել Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցի 11/20/2019   22:08 Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին 11/20/2019   21:40 Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է «Յունիսեֆ Հայաստան» -ի կազմակերպած Հայաստանում երեխաների առաջին գագաթաժողովին 11/20/2019   21:07 Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ 11/20/2019   20:53 Արման Սարգսյանը ներքին անվտանգության վարչության անձնակազմին է ներկայացրել ստորաբաժանման նորանշանակ պետ Արա Մկրտչյանին 11/20/2019   20:41 Մեր դուռը բաց է ձեզ համար․ նախագահ Արմեն Սարգսյանը կատարցի գործարարներին հրավիրել է ներդրումներ կատարել Հայաստանում (տեսանյութ) 11/20/2019   20:23 Վարչապետը հանդիպել է Մխիթարյան միաբանության վանահայրերին և Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչներին 11/20/2019   19:43 Ապատիայից դուրս գալու փուլը. մարդիկ գիտակցում են, որ այլընտրանք է պետք 11/20/2019   19:20 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը 11/20/2019   19:18 Քննիչը միջնորդել է երկարացնել Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանավորման ժամկետը 11/20/2019   18:59 Չի բացառվում՝ Արա Բաբլոյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը պաշտպանները դատական կարգով բողոքարկեն 11/20/2019   18:32 Հայ-չինական առևտրային հարաբերությունների զարգացմանն ընդառաջ 11/20/2019   18:09 Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը 11/20/2019   17:53 Ռուստամ Բադասյանը մասնակցել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հանդիպում քննարկմանը 11/20/2019   17:47 «Կոմիտաս. 10 հայտնությունն» ի հիշատակ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի …և Արտոյի հայտնություններով 11/20/2019   17:38 Ես կառավարությանը կառաջարկեի թշնամիներ չփնտրել մեր դաշտում. Նարինե Դիլբարյան 11/20/2019   17:31 Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը 11/20/2019   17:17 Հայ տղամարդու տեսակը վտանգված է. Պիղծ երեւույթների քարոզ է տեղի ունենում 11/20/2019   17:05 ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից կձեւավորվի աշակերտական խորհուրդ 11/20/2019   16:57 Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է վերապատրաստում հոգեկան առողջության ոլորտի բուժանձնակազմերի համար 11/20/2019   16:34 Հայաստանն ավելացնում է արտաքին պարտքը՝ փոխարենը արժանանալով ՎԶԵԲ-ի գովազդին 11/20/2019   16:16 Փնտրվում է «Վերնատուն». Արթուր Ղազինյան 11/20/2019   16:06 ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Անջեյ Կասպրշիկին 11/20/2019   16:02 Քաղպայմանագրի ծրագրում անկյունաքարային դրույթներից մեկը ինքնության պահպանումն ու զարգացումն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 11/20/2019   15:48 Կոտայքի ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտել․ կասկածյալը ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 11/20/2019   15:32 Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովում 11/20/2019   15:16 Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հերթական դեպք 11/20/2019   15:10 Սպանության փորձի համար մեղադրվող քաղաքացին արդարացվել է 11/20/2019   14:57 Իշխանությունը փորձում է ինքն իրեն փրկել, Վայոց Ձորի նախկին մարզպետը Փաշինյանի հետ քայլած մեկն է. Գեւորգ Հովհաննիսյան 11/20/2019   14:54 Փաշինյանն այցելել է Սուրբ Ղազար կղզի, զորակցություն հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը 11/20/2019   14:38 Լոռու մարզի դատախազությունը նախաձեռնություն է հանդես բերել Վանաձորի «Արցախ» պուրակը համայնքին վերադարձնելու և համայնքի խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ 11/20/2019   14:29 Տեղումներ չեն սպասվում 11/20/2019   14:19 Տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային քննարկում 11/20/2019   14:10 Դատավոր Գագիկ Հեբոյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման 11/20/2019   14:04 Վերաքննիչ դատարանը չէր կարող ինձ ազատություն տալ, քանի որ ես այն արդեն ունեմ. Արսեն Բաբայան (տեսանյութ) 11/20/2019   13:49 ԵՊՀ ուսանողները 3 օրով դադարեցրել են դասադուլը, նախաձեռնություն են ստեղծում, որի շրջանակներում պայքարը կշարունակվի 11/20/2019   13:30 ԿԳՄՍՆ պետք է նախ ձեռնամուխ լինի իր անմիջական պարտականության կատարմանը՝ հայերենի իմացության ստուգման համակարգի ստեղծմանը. Գևորգ Էմին–Տերյան 11/20/2019   13:12 Ցանկացած հանցանք պետք է պատժելի լինի և այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել. Իվետա Տոնոյան 11/20/2019   13:03 Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը ձգձգվում է 11/20/2019   12:54 ՍԴ-ի որևէ դատավոր հարկադրաբար չի կարող թոշակի ուղարկվել. Իվետա Տոնոյան 11/20/2019   12:50 Անհասկանալի էր «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորների վարքագիծը. ԱԺ պատգամավոր 11/20/2019   12:43 ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև մարդու իրավուքների հարցերին նվիրված միջագերատեսչական խորհրդակցությունների վերաբերյալ 11/20/2019   12:38 Երեւանում «Մարտի 1»-ի զոհերին նվիրված հուշարձան կկառուցվի
11/19/2019   18:28 Նրանցից և՛ ոչ մեկը փողոցից չէր եկել իշխանության, բացառությամբ՝ Նիկոլ Փաշինյանի 11/19/2019   20:07 Չի կարող դատարանը կախված լինել մի խումբ անձանցից. Ալվինա Գյուլումյան 11/19/2019   17:00 62-ամյա տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել 10 տարեկան աղջիկ երեխաների նկատմամբ 11/19/2019   12:32 «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է՝ նրա կողմից երկրի անվտանգությանը գոյություն ունեցող սպառնալիքների պատճառով 11/19/2019   23:42 Ժողովրդի վարչապետը կարծում է, թե Գարեգին Նժդեհը երբևէ Հովհաննես Բաղրամյանի հետ ծանոթ է եղել. Միհրան Հակոբյան 11/20/2019   18:09 Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը 11/19/2019   15:20 Դատարանը կքննարկի Մանվել Գրիգորյանի մասը քրեական գործից անջատելու հարցը 11/20/2019   17:47 «Կոմիտաս. 10 հայտնությունն» ի հիշատակ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի …և Արտոյի հայտնություններով 11/19/2019   15:06 Մարզական ֆեդերացիաների ու մարզիկների հայտարարությունը՝ Մելինե Դալուզյանի վերաբերյալ 11/19/2019   13:26 Ես պաշտոն հարգող մարդ եմ. ՀՀ թագավոր, վարչապետ, կաթողիկոս հարգում եմ. Վարդան Ղուկասյան 11/20/2019   15:10 Սպանության փորձի համար մեղադրվող քաղաքացին արդարացվել է 11/20/2019   23:50 Սերժը Նիկոլի հետ դեռ անցյալ տարի «Մարիոտում» հատուկ պայմանավովրվել էր. Արմեն Աշոտյան 11/20/2019   14:10 Դատավոր Գագիկ Հեբոյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման 11/20/2019   17:17 Հայ տղամարդու տեսակը վտանգված է. Պիղծ երեւույթների քարոզ է տեղի ունենում 11/20/2019   12:00 Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտումները 11/20/2019   20:53 Արման Սարգսյանը ներքին անվտանգության վարչության անձնակազմին է ներկայացրել ստորաբաժանման նորանշանակ պետ Արա Մկրտչյանին 11/19/2019   15:11 ԱԱԾ-ն ձերբակալել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին 11/19/2019   10:09 Ո՞ւմ է փրկում Քննչական կոմիտեն. «168 ժամ» 11/19/2019   14:39 Արդյո՞ ք երեխաները թրաֆիքինգի չեն ենթարկվել․ Մարինա Պողոսյան 11/19/2019   12:24 Գործատուն կարող է աշխատողին ասել քո հայացքն ինձ դուր չի գալիս, աչքերում դավաճանություն եմ տեսնում ու ազատի գործից.Գեւորգ Պետրոսյան (տեսանյութ)

Կոմիտասի 150-ամյա հոբելյանի արժևորումը՝ առայժմ անձնական նախաձեռնությունների տիրույթում է 07/09/2019   18:36  |  Հարցազրույց

Պարույր Սևակի հանգույն,  որն  իր  «Անլռելի զանգակատան» մեջ մեկտեղելով նշանավորում ու երևութականացնում է հայոց համար  1969 թվականի մեր երկու հսկաների՝ Թումանյանի և Կոմիտասի ծնունդը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ևս նրանց ծնունդը ներառելով իր ցանկում, հայտարարեց 2019-ը թումանյանական և կոմիտասյան տարի: Ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ՝ միջազգային մակարդակով տրված՝ հայ մշակույթի, մեր մշակութային ժառանգության  հանրահռչակման  մեկնարկ: Իսկ ինչպե՞ս է մեզանում դրսևորվում  այդ նշանավորումը,  պետական մակարդակով  ի՞նչպես է Հայաստանն արձագանքում իր երևելիների հոբելյաններին: Թեմայի, ի մասնավորի Մեծ  Կոմիտասի 150-ամյակի երևութականացման  շուրջ զրուցում ենք երգիչ, երգահան, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան ԱՐԾՐՈՒՆՈՒ հետ:

-Երբ պատկերացնում եմ, թե ի՞նչ կարող էր սա լինել և ի՞նչ է լինում, ինչու՞ չի լինում այն, ինչ պիտի տեղի ունենար…

Տեսեք՝ մենք ամեն ինչ ունենք, ոչ միայն բնագրային Կոմիտաս, որի փայլուն կատարողներն ունենք, այլ նաև՝ այն Կոմիտասը, որն իր երևույթով  առաջացրեց ստեղծագործական իրավիճակ՝ տասնամյակների ընթացքում ձևավորելով և այսօր իբրև վերապրում  տարբեր ժանրային տիրույթներում ներկայացվելով: Սա  չճանաչել և չներկայացնել աշխարհին, նշանակում է՝ պարզապես անտեղյակ լինել, թե  ինչ հարստություն ունես,  չիմանալ, կամ՝ իմանալով հանցանք գործել:

Ի՞նչ ունենք մենք այսօր: Կազմավորվել է Կոմիտասի 150-ամյակի միջոցառումների պետհանձնաժողով, որի նախագահը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն է: Ես սկսեցի հետաքրքրվել, թե այն  ինչո՞վ է զբաղվում՝ երբ դեռ համապատասխան փոխնախարարը Նազենի Ղարիբյանն  էր: Ովքե՞ր են ներառված,  ինչ հիմքո՞վ՝ այս հարցերի պատասխանները զարմանալի էին:  Պարզվեց՝ պետական հանձնաժողովի երկէջանոց ցանկում ընդամենը 7 երաժիշտ էր ընդգրկված: Ինչո՞վ էր այն զբաղվում, ինչպիսի՞ն էր այնտեղ ընդգրկվելու  կարգը՝ այս հարցերը պարզելու համար ինքս   մի շարք հանդիպումներ նախաձեռնեցի, նախ՝ Նազենի Ղարիբյանի, ապա՝ Արայիկ Հարությունյանի և ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ   Մխիթար Հայրապետյանի  հետ:  Նրանք, ըստ էության, մշակույթը ղեկավարող վերնախավն էին ներկայացնում: Ես էլ որոշեցի վերևից սկսել՝ հասկանալ ի՞նչ է ծրագրվում և ի՞նչ կարելի է անել, քանի որ Կոմիտասը համարում եմ իմ թեման:

Եվ ահա թե ինչ հասկացա՝ պարզվում է՝ մշակույթի նախարարության հետ առնչվելու համար որոշակի սահմանափակումներ կան, այսինքն, ես որպես ազատ արվեստագետ և բեմարվեստով զբաղվող՝ իրավունք չունեմ նույնիսկ դիմելու մշակույթի նախարարություն, քանի որ  ես դրա համար կամ՝ պիտի անհատ ձեռներեց լինեմ, կամ՝ ունենամ գրանցված ՍՊԸ, կամ՝ Հ/Կ:  Այսինքն, պիտի իրավաբանական անձ լինես: Սա   ինձ համար անընդունելի է, քանի որ ինքնին նշանակում է իմ անհատականության սահմանափակում: Նախ՝ դա խախտում է հավասար պայմանների սկզբունքը, ուստի հենց սկզբից  ես այդ խնդիրը բարձրացրեցի՝ ասելով՝ չե՞ք կարծում, որ սա արհեստականորեն ստեղծված սահմանափակում է,  և երկրորդ զարմանքս վերաբերվում էր Կոմիտասի պետական հանձնաժողովի՝  ըստ իս, ստեղծագործող մարդուն   անհասկանալի ալգորիթմով  աշխատելուն:  Տեսեք՝ նախարարությունը մրցույթ էր հայտարարել, որն ավարտվում էր մարտի 29-ին: Այդ   մասին ես իմացա ավարտից  5 օր առաջ, այսինքն, սա նշանակում է՝ իրազեկումն իսպառ բացակայում էր: Այս համատեքստում  բնական էր, որ  այդ մրցույթին մասնակցեցին միայն նախարարության ենթակա ՊՈԱԿ-ները, որ ըստ ամենայնի, ներքին խողովակով իրազեկված էին: Այսինքն, եթե ես  ունենայի համապատասխան  իրավաբանական ձևակերպումը, դարձյալ չէի հասցնի մասնակցել: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ սահմանափակում:

- Հետաքրքիր է ոչ միայն Կոմիտասի 150-ամյակի պետական հանձնաժողովի կազմը, որն իմ կարծիքով՝  պիտի լիներ ՀՀ վարչապետի նախագահությամբ, ինչն ի սկզբանե առավել կկարևորեր փաստը և նրա երևութականացումը: Ի դեպ, ինքս հատուկ հետևել եմ՝ այս ողջ ընթացքում Կոմիտասի հոբելյանի հետ կապված պետական ատյանից որևէ իրազեկում չի եղել: Դա վերաբերում է   նաև մասնակիցների ցանկին,  մանավանդ,   հետաքրքիր է՝ ովքե՞ր են մասնակիցները և ի՞նչ ծրագրեր են ներկայացնում: Այդ հարցերի պատասխանները փորձեցի գտնել http://www.mincult.am կայքում և չգտա:

-Մասնակիցները մշակույթի ոլորտի  ՊՈԱԿ-ներն են: Բայց ցանկության դեպքում նույնիսկ չեք կարողանա իմանալ՝ ինչ ՊՈԱԿ-ներ, ի՞նչ  հյուրախաղերով և ի՞նչ ծրագրով:

-Այսինքն, եթե կոմիտասյան հոբելյանական ծրագրում Ձեր հեղինակած՝ «Կոմիտաս-10 հայտնությունը», որ  Կոմիտաս-բանաստեղծին  բացահայտող բացառիկ  կարևորության երևույթ է,  ներառված լիներ, դուք իրազեկ կլինեիք: Եթե իրազեկ չեք, ուրեմն, ներառված չէ: Ի դեպ,  շատերի  համար բնական է, երբ Կոմիտասը երաժշտության հեղինակն է, այս դեպքում՝  խոսքերի հեղինակը Կոմիտասն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Դուք եք: Նկատեմ, որ թեպետ մեկուկես տասնամյակից ավելի շրջանառության մեջ է «Կոմիտաս-10 հայտնություն» ալբոմը, այնուհանդերձ,   առայսօր այն  շատերի համար շարունակում է հայտնություն լինել:

-Որքան ես հասկացա՝ իրենց մտայնությունը հետևյալն էր՝ արեք առաջարկ, մենք կքննենք և ձեզ պատասխան կտանք: Այսինքն, ոչ թե՝ նախարարությունն է ընտրում, գեներացնում առաջարկները, այլ ինքն իբրև դաշտ է ներկայանում,  ուր տարբեր  առաջարկներ կարող են ներկայացվել:  Ի՞նչ էր մնում ինձ անել, եթե պետհանձնաժողովն ինձ համար անհասկանալի ալգորիթմով է աշխատում ու եթե արդեն իսկ որոշակի սահմանափակումներ կան մշակույթի նախարարության  հետ առնչվելու համար:  Դրանից հետո ես ընդամենը ֆեյսբուքում մի «ստատուս» գրեցի՝  առաջարկելով  ստեղծել հանրային հանձնաժողով՝ Կոմիտասի 150-ամյակի առիթով: Բոլոր ցանկացողներին առաջարկեցի՝ միանալ իմ այդ նախաձեռնությանը:

Կոմիտասի 150-ամյակի միջոցառումների հանրային հանձնաժողովի նախաձեռնության  հայեցակարգը կամ ծրագիրը «ԿՈՄԻՏԱՍԻ ՆԵՐՇՆՉԱՆՔՈՎ» խորագիրն է կրում և միտված է առավել ընդգրկուն և ամբողջական կերպով ներկայացնել Կոմիտասի հետ առնչվող ավանդական-բնագրայինից մինչև նորարարական մոտեցումներն ու լուծումները՝ ներառելով Հայաստանի և Սփյուռքի առկա հարուստ ստեղծագործական դիապազոնն ու ռեսուրսը:

Ի դեպ, միայն  հանձնաժողովի կազմը,  4 տպագիր էջ կազմեց: Երբ հասկացա, որ բավական լուրջ գունապնակ է ստացվում, ես առաջարկեցի արտիստներին կոնկրետ ծրագրեր ներկայացնել: Պատկերացնու՞մ եք՝  2 շաբաթվա ընթացքում 55 անհատ կատարողներ և  անսամբլներ միացան, ընդ որում՝ Հայաստանից, Սիրիայից, Կանադայից, ԱՄՆ-ից. ՌԴ-ից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և Պորտուգալիայից՝ ժողովրդականից սկսած՝ ընդհուպ մինչև սիմֆոնիկ նվագախումբ, երգչախմբեր, կվարտետներ, դուետներ , տրիոներ, ընդհանրապես,  ժանրային առումով երաժշտական ողջ սպեկտրը՝ երաժշտական բոլոր ժանրերի ներառմամբ: Ձևավորվեցին 23 համերգային ծրագրեր, որոնք մեկը մյուսին ոչ միայն չեն կրկնում, այլև՝ էականորեն տարբեր են:

-Իսկ դրանցից քանի՞սն են արդեն իրականացվել, ի վերջո, կոմիտասյան տարվա  կեսից ավելին  անցել է:

-Ոչ մեկը: Ի դեպ, ես ամբողջ փաթեթը ներկայացրել եմ մշակույթի ոլորտը համակարգող  պաշտոնյաներին.  և՛ Մխիթար Հայրապետյանին և ՛մշակույթի նախարարի  այն ժամանակվա փոխանորդ Նազենի Ղարիբյան և՛ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին:

-Եվ ի՞նչ…

-Ես Արայիկ Հարությունյանին ասացի՝ այսպես ենք մենք պատկերացնում, սակայն  ոչ մի հաշվարկ ինքս չեմ կարող անել,  որովհետև բոլոր դահլիճները պետական, են, բոլոր կոլեկտիվները պետական են և դուք ձեր ներքին գնացուցակներն ունեք, որոնց մասին ոչ-ոք գաղափար չունի, ուստի ինքներդ հաշվարկեք: Որից հետո ինձ զանգեցին մշակույթի նախարարությունից և հրավիրեցին հանդիպման: Նախարարության մշակութային ժառանգության վարչության աշխատակից Աստղիկ Ազատյանի հետ էր վերջին հանդիպումս, որից հետո նա ասաց, թե սա պիտի նստենք հաշվարկենք: Այդ հանդիպումը մայիսի վերջին էր, իսկ հանրային հանձնաժողովի կազմը  ձևավորվել էր մարտի 23-ին: Այսինքն, ամիսներ են անցել, իսկ ոչինչ դեռ տեղի չի ունեցել:

-Հարգելի Վահան, բայց Ձեր ձևավորած հանրային հանձնաժողովի մասնագիտական  կազմն այնքան խոստումնալից է, այնքան բազմաժանր, որ ընդամենը պետական մակարդակով տեր լինելու հարց կար. առանց քննարկելու անգամ մշակույթի նախարարությունն իր ենթակայությամբ գործող դահլիճները տրամադրելու ժամանակացույց պիտի սահմաներ՝ ի շահ հայ մշակույթի ճանաչողության, քարոզման և երևութականացման: Փաստորեն,  Կոմիտասի հոբելյանի օրինակով  բարձր նիշով մշակութային քաղաքականության ձևաչափ է ներկայացվում  մի կառույցի, որի գործառույթը հենց մշակութային քաղաքականության իրականացումն է: Եվ դա արվում է հասարակական կարգով: Դեռ որքա՞ն պիտի սպասեք

-Բնական է՝ ես չէի կարող սպասել և այս ծրագիրը առաջարկեցի Հայաստանի հանրային ռադիոյի նոր տնօրենին՝ Գարեգին Խումարյանին:  ՈՒրախ եմ, որ  Գարեգինը միանգամից ըմբռնեց,  հասկացավ, որ սա գանձ է և առաջարկեց ծրագիրն ամբողջ ծավալով պարզապես ձայնագրել /ռադիոն ունի չտեսնված ձայնագրման ստուդիա/,  ֆոնդավորել և մշտապես շրջանառել, ներկայացնել: Արդեն սկսվել է գործընթացը: Ըստ էության,  առանց որևէ պետական ռեսուրսի՝ նրանք կապվեցին բոլոր մասնակիցների հետ և առաջարկեցին համագործակցություն: Բոլորն արձագանքեցին: Հնարավո՞ր է պատկերացնել որևէ այլ ստեղծագործական տարածքում մի կոմպոզիտորի շուրջ նման իրարանցում,  որը գործել է 100 տարի առաջ… Աշխարհում չկա, չեք գտնի  նման բան:  Այսինքն, այս ֆանտաստիկ երաժշտական գունապնակը՝  բարձրագույն կատարողական մակարդակով,  կերազեին ունենալ ազգեր…

-Հայեցակարգային առումով՝ ինչպե՞ս եք պատկերացնում ծրագրի ներկայացումը:

-Կոմիտասյան տարվա հայեցակարգի համատեքստում գործունեության իրականացման համար  մենք արդեն ուշացել ենք, տարվա ավարտին մնացել է մի  քանի ամիս, մինչդեռ այդպես էլ պետական մակարդակով  համաժողովրդական և համազգային հանրահռչակումը մենք չտեսանք: Նույն կերպ՝ այս տարի չունեցանք Թումանյանի համազգային հանրահռչակում և  եթե այս ալգորիթմով, այս տեմպերով շարունակվի, երբևէ չենք էլ տեսնի:

-Բայց այս օրերին մենք տարբեր մշակութային հաստատություններում կոմիտասյան անզուգական համերգային երեկոների մասնակիցն ու ականատեսն ենք լինում… Դա պետական մակարդակով չի՞…

-Իհարկե՝ ոչ: Պետական ատյանների հույսին մնալու առումով տառապանքս փորձ ունի, ուստի  ես որոշեցի առանց ժամանակ կորցնելու՝  գործընկերներիս հետ նախաձեռնել  կոմիտասյան համերգներ: Հինգ հրաշալի  համերգ ունեցանք, այսինքն՝ համերգաշար ստացեց, որի սկիզբն ազդարարվեց  Գաֆեսճյան կենտրոնի  դահլիճում, ապա՝ Մատենադարանում, Ազգային գրադարանում, Բժշկական համալսարանի դահլիճում, և, ի վերջո,  Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում:  Սա իմ անձնական նախաձեռնությունն էր:

-Փաստորեն, նախաձեռնելով կոմիտասյան հրաշալի համերգաշարը՝ Դուք որոշեցիք՝ Կոմիտասի երևութականացումը նույնպե՞ս  ստանձնել:

-Ես սրանով ուզում եմ նախևառաջ մշակույթի ոլորտի  նոր ղեկավարությանը հասկացնել,  ցույց տալ հետևյալը՝ համերգ կազմակերպելու համար ձեր կարիքը չունենք, ինչպես կազմակերպել ենք, այդպես էլ կարող ենք շարունակել: Այստեղ խնդիրը ոչ թե համերգ կազմակերպելու մեջ է, այլ՝ տվյալ դեպքում՝ Կոմիտաս-երևույթի՝  պետականորեն երևութականցման մեջ, որովհետև համերգ կազմակերպելով կոնկրետ ես՝ արվեստագետի, բեմի մարդու իմ ֆունկցիան եմ  կատարում, իսկ երբ մենք խոսում ենք ավելի տարածական իմացությունների մասին, այսինքն, կոմիտասյան տարի ենք հռչակում, այստեղ պիտի հարցը գլոբալ  դիտարկենք,  որովհետև ես չեմ կարող կրել պետության գործառույթները: Ես պետության քաղաքացին եմ, իսկ պետության մշակութային ֆունկցիաները ինչպես նաև՝ մշակութային քաղաքականություն ձևավորելը, պետական ատյաններինն  է:

 

 Նման դեպքերում միշտ հիշում եմ Աղասի Այվազյանի մարգարեական խոսքերը՝ պետությունը ամենամեծ մշակույթն է, գեղանկարչություն, երաժշտություն, գրականություն՝ նրա բջիջներն են: Ասում էր՝ պետությունը ինքը մշակույթ է, որը մենք չունենք: Հանրային հանձնաժողովում ներառված ծրագրերը, կոմպոզիտորական կազմը, երաժիշտները, մենակատարները, անսամբլները Կոմիտաս-հզոր երևույթը աշխարհեաշխարհ կարող էին իր բոլոր շերտերով ներկայացնել, եթե Աղասու ասած՝ պետությունը ամենամեծ մշակույթն է՝ միտքը, գաղափարը միս ու արյուն, հոգի-մարմին ունենար: Ցավոք, պետական ատյանները, տարին անցնում է՝ դեռ կենդանության նշաններ անգամ չեն ցուցանում:

Զրույցը՝ Անահիտ Եսայանի

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:21 07/07/2019  |  ՄեկնաբանությունԱռնոյի արձանն ու քաղաքային միջավայրը՝ փողոցային առևտրի ճիրաններում
17:03 05/07/2019  |  ՎերլուծություններՍտամբուլյան կոնվենցիայի վավերացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք
21:47 01/07/2019  |  ՄեկնաբանությունԵ՛վ թռիչք, և՛ շինարարական բում
12:50 27/06/2019  |  ՎերլուծություններՏեղի հիշողություն
17:20 24/06/2019  |  ՎերլուծություններՎահե Գրիգորյանի հայտարարությունը՝ ինքզինքը ՍԴ նախագահ հռչակելու մասին՝ քաղաքական թիմի հետ համաձայնեցված քա՞յլ
19:01 19/06/2019  |  ՄեկնաբանությունԱյստեղ ապրել է Արշիլ Գորկին. առաջարկ
10:33 13/06/2019  |  ՎերլուծություններՄտքերի հայկական համաժողովը՝ նոր իշխանության համապատկերում
09:27 11/06/2019  |  ՎերլուծություններԽորհրդանշական հուշարձանի անհրաժեշտությունը՝ որպես համակարգված բռնությունների դատապարտում
18:02 03/06/2019  |  ՎերլուծություններՔոփի փասթով՝ նիկոլապատու՞մ
16:38 30/05/2019  |  ՎերլուծություններՃարտարապետները երազում են՝ Սամվել Ալեքսանյանը լիներ Լորենցո Մեդիչիի հանգույն

Տեսանյութեր

11/20/2019   18:56 Դատավորներն աշխատանքից ազատվելու վախից սկսել են կանոնավոր աշխատել. քաղաքացիները դատարանների մասին

Տեսադարան

11/18/2019   16:06 Երիտասարդների նստացույցը շարունակվում է. պահանջում են նախարարի հրաժարականը

Մամուլ

Արխիվ

[]