Թեմաներ
Ուրբաթ 01 / 24 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/23/2020   23:34 Ճանապարհները Հայաստանում 01/23/2020   22:38 Պայքար հողմաղացների դեմ 01/23/2020   22:07 Շուկաներում չեն ընդունում անասնապահների 2-րդ ձևի միսը. Խնդիրը չի լուծվել 01/23/2020   21:51 Վարչապետի «խելոք» խորհրդականը էդ թրիքոտ կաթը խմե՞լ է. Հրաչ Բերբերյան 01/23/2020   21:45 «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործունեությունը վտանգված է 01/23/2020   21:22 Արփինե Հովհաննիսյանը դիմել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում ընդգրկվելու համար 01/23/2020   21:00 ՀՀ ԱԱԾ և ՔԿԾ ծառայողների կողմից կանխվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը 01/23/2020   20:27 Սպանդանոցների հետ կապված խնդիրը կարող էին նախարարության մակարդակով լուծել. Հրաչ Բերբերյան 01/23/2020   20:20 ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ 01/23/2020   19:43 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 01/23/2020   19:38 Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը 01/23/2020   19:24 «Էրեբունի պլազա»-ում պատանդ վերցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 01/23/2020   19:23 Գյուղատնտեսության ոլորտի քաղաքականություն գոյություն չունի. Հրաչ Բերբերյան 01/23/2020   19:13 «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել 01/23/2020   19:04 Ձեռնաշղթաներ չհագցնելը բանակցության պայման է եղել. Աշոտ Ահարոնյան 01/23/2020   18:59 Անարդար կլինի դեմ լինել Կենտրոնում շրջիկ առևտրի իրականացմանը. Սիսակ Գաբրիելյան 01/23/2020   18:55 «Կյանքս քեզ եմ վստահում». Ոստիկանապետը «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդուն 01/23/2020   18:44 Լրատվամիջոցը հաղթեց. Լրագրողի հեռախոսազանգերը վերծանելու դատարանի որոշումը վերացվել է 01/23/2020   18:32 Հույս ունենք խելամտությունը կհաղթի և «Հայկական ժամանակ»-ը կհերքի. Լուսինե Սահակյան 01/23/2020   18:28 Հանրապետությունում գործում է 40 սպանդանոց 01/23/2020   18:15 Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել 01/23/2020   18:05 Զինված անձը վնասազերծված է (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 01/23/2020   17:56 Ձեր ցանածն է, դուք էլ հնձեք. թե չէ մեզ ինչ, նույն ձևով շարունակելու ենք աշխատել. Աշոտյան 01/23/2020   17:50 Զինված անձի՝ «Էրեբունի պլազա» ներս մտնելու պահը(տեսանյութ) 01/23/2020   17:34 Ոստիկանությունը չի մեկնաբանում, թե ինչու է կրակոցներ արձակած անձը ոստիկանությունում տեղափոխվում առանց ձեռնաշղթաների (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 01/23/2020   17:27 ԱԺ «Իմ քայլը» պատգամավորին թույլ տվել են ներս գործել բիզնես կենտրոնի տարածք, սակայն բանակցություններին չի մասնակցել 01/23/2020   17:00 Զինված անձը տեղափոխվել է ոստիկանություն 01/23/2020   16:23 Միջադեպի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում մարդ չի եղել. Սողոմոնյան 01/23/2020   16:20 Բռնության որեւէ դրսեւորում, որեւէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է. Նիկոլ Փաշինյան 01/23/2020   16:15 «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անհայտ անձը զենքը հանձնել է 01/23/2020   16:04 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը առայժմ զերծ է մնում մեկնաբանությունից 01/23/2020   16:03 Ոստիկանապետը բանակցում է «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անհայտ անձի հետ 01/23/2020   15:59 Քոչարյանի աջակիցը՝ կրակոցների մասին 01/23/2020   15:57 Արա Վարդանյանը կմնա ազատության մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց Արա Վարդանյանին գրավի դիմաց ազատ արձակելու դեմ դատախազության բողոքը 01/23/2020   15:49 Զինված անձը վնասազերծված չէ. բանակցություններ են սկսվել 01/23/2020   15:40 Ոստիկանությունը՝ Էրեբունի պլազայում հնչած կրակոցների մասին 01/23/2020   15:21 «Էրեբունի պլազա»-ում պատանդներ կան 01/23/2020   15:16 Հայաստանում կբացվի Նիդերլանդների Թագավորության դեսպանատուն 01/23/2020   15:02 Կրակոցներ՝ Երեւանի կենտրոնում. ոստիկանները թույլ չեն տալիս մոտենալ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնին 01/23/2020   14:59 Հոնվարի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 01/23/2020   14:43 Արթուր Վանեցյանը պահանջում է, որ «Հայկական ժամանակը» ներողություն խնդրի 01/23/2020   14:34 Հայ-կանադական հարաբերություններն ապագայի շատ ավելի մեծ ներուժ ունեն․ Արմեն Սարգսյան 01/23/2020   14:22 Գյուղացիների ուսերին բարձրանալով վարչապետ դարձած Փաշինյանը թքեց գյուղացիական չարչարանքի վրա ․ Վահան Իշխանյան 01/23/2020   13:59 Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց 01/23/2020   13:53 Նախկին իշխանությունները պարբերաբար փորձել են տորպեդահարել իշխանությանը. ԱԱԽ քարտուղարը՝ հեղաշրջման փորձեր կատարածների մասին 01/23/2020   13:47 Արարատ Միրզոյանը նպաստել է ընդդիմության իրավունքների սահմանափակմանը. Մարուքյան 01/23/2020   13:42 Այսպես է լինում, երբ կովերի համար բարենպաստ պայմանների ստեղծումն ավելի ես կարևորում, քան մամուլի ազատությունը․ Աշոտյան 01/23/2020   13:36 CDI-ն իր մտահոգություններն է հայտնում Հրայր Թովմասյանի դեմ ճնշումների և հարուցված քրգործի կապակցությամբ 01/23/2020   13:29 Խորհրդարանում մթնոլորտը թեժ է. Եթե ձեզ թվում է՝ կարող եք ԱԺ ամբիոնից նվաստացնել կամ վիրավորել ընդդիմությանը, ուրեմն մոլորության մեջ եք. Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլին» 01/23/2020   13:13 Պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը կկրճատվի
01/22/2020   16:41 Երեւան քաղաքի քննչական վարչության պետն ազատվել է աշխատանքից 01/23/2020   15:21 «Էրեբունի պլազա»-ում պատանդներ կան 01/23/2020   17:34 Ոստիկանությունը չի մեկնաբանում, թե ինչու է կրակոցներ արձակած անձը ոստիկանությունում տեղափոխվում առանց ձեռնաշղթաների (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 01/23/2020   12:52 Կնոջը հակի թելով ամուսինը խեղդամահ է արել ապա՝ որպես ինքնասպանություն ներկայացրել 01/22/2020   20:58 Փաշինյանը գնաց Տիգրան Սարգսյանի՝ 9 տարվա վաղեմության հետքերով. լիկբեզ գյուղացու համար 01/22/2020   09:49 «Ինձ անպետք մարդ եմ զգում». Կուտոյանն ակնարկել է, որ ապրել չի ուզում. «Հրապարակ» 01/23/2020   14:43 Արթուր Վանեցյանը պահանջում է, որ «Հայկական ժամանակը» ներողություն խնդրի 01/23/2020   12:15 Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1 01/22/2020   14:12 Հաջողության չհասնելու տարբերակ չկա. Արթուր Վանեցյան 01/22/2020   17:55 Դատախազությունն ուսումնասիրում է Արթուր Վանեցյանի վերաբերյալ մամուլի հրապարակումը 01/22/2020   15:20 Կրակոցներ բազմաբնակարան շենքում առանց խլացուցիչի, որի ձայները ոչ ոք չի լսել. Գեորգի Կուտոյանի մահվան հետքերով 01/23/2020   18:55 «Կյանքս քեզ եմ վստահում». Ոստիկանապետը «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդուն 01/22/2020   11:24 Պարզվել են 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի մի շարք հանգամանքներ. վերջինիս հայրը ձերբակալվել է 01/23/2020   21:45 «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործունեությունը վտանգված է 01/22/2020   21:55 Կարեն Խաչատրյանն ազատ կարձակվի 20 մլն դրամի դիմաց 01/23/2020   15:40 Ոստիկանությունը՝ Էրեբունի պլազայում հնչած կրակոցների մասին 01/23/2020   15:02 Կրակոցներ՝ Երեւանի կենտրոնում. ոստիկանները թույլ չեն տալիս մոտենալ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնին 01/22/2020   21:20 Զոռով չի, մարդ չդարձաք. Շարմազանովը՝ Փաշինյանին 01/23/2020   21:51 Վարչապետի «խելոք» խորհրդականը էդ թրիքոտ կաթը խմե՞լ է. Հրաչ Բերբերյան 01/22/2020   20:02 Կրակոցներ Արարատում. կա տուժած

Հայաստանն ու Արցախը ունեն արդյունավետ պաշտպանվելու բավարար ներուժ. Մնացականյան 07/05/2019   18:27  |  ԼՐԱՀՈՍ

Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 5-ին հանդիպում ունեցավ Արցախի արտաքին գործերի նախարարության անձնակազմի հետ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից,  Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կարևորեց նման բաց ձևաչափով խորհրդակցությունների անցկացումը, որը լավ հնարավորություն է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի փոխանակում իրականացնելու և հետագա քայլերն ուղենշելու համար: Իր խոսքում նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Մասիս Մայիլյանին երկու գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցության համար:

Նախարար Մնացականյանն Արցախի ԱԳՆ անձնակազմին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները, և այդ գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Արցախը՝ որպես հակամարտության կողմ, որոշիչ ձայն և ներգրավվածություն պետք է ունենա  կարգավորման գործընթացում:

Հայաստանի ԱԳ նախարարը պատասխանեց հանդիպման մասնակիցների տարածաշրջանային և միջազգային օրակարգի վերաբերյալ  բազմաթիվ հարցերի, ներկայացրեց դրանց առնչությամբ Հայաստանի մոտեցումները և դիրքորոշումը:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի ճեպազրույցը լրագրողների հետ

Հարց. Վաշինգտոնում համանախագահների կողմից ինչ փաստաթղթեր են փոխանցվել Երևանին ու Բաքվին, որոնք, ըստ Ադրբեջանի նախագահի, ավարտին հասցնելուց հետո պետք է նորից հանդիպեք...

Զոհրաբ Մնացականյան. Ադրբեջանի նախագահի՞:

Հարց. Այո՛, Իլհամ Ալիևի:

Զոհրաբ Մնացականյան. Նորից եմ կրկնում, ես հիմնվում եմ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի՝ AzerTag գործակալությանը տրված հարցազրույցի վրա, որը հրապարակվել էր հունիսի 24-ին:

Հարց. Ինչի՞ մասին են այդ փաստաթղթերը, որ փոխանցվել են Ձեզ:

Զոհրաբ Մնացականյան. Նորից եմ կրկնում, ես հիմնվում եմ վերոնշյալ հարցազրույցի վրա. դուք Ձեր տեղեկությունը վերցնում եք իրենց աղբյուրից:

Նշեմ, որ մենք հանգամանալից խոսել ենք վաշինգտոնյան գործընթացի մասին: Մենք ունենք երեք հիմնարար ուղղություն մեր մոտեցման մեջ` բանակցությունների բովանդակային մասը, միջավայրը, որի մեջ տեղի է ունենում այս գործընթացը, և Լեռնային Ղարաբաղի` որպես այս գործընթացի սուբյեկտի լիարժեք ներգրավվածության, մասնակցության հարցը: Եվ այս բոլորը միասին փոխկապակցված են: Մենք ունենք մեր հստակ մոտեցումները և շատ հստակ ձևավորված մեր դիրքորոշումները յուրաքանչյուր հարցով: 

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության հարցին, սա մեզ համար շատ կարևոր, պրակտիկ, պրագմատիկ հարցերից մեկն է, որովհետև Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է այս գործընթացի սուբյեկտ: Խաղաղ կարգավորման գործընթացում արդյունավետ առաջընթացը բարդացվում է, երբ  մենք չունենք լիարժեք մասնակցության հարց, երբ մենք չունենք այս գործընթացի հանդեպ Լեռնային Ղարաբաղի մոտ սեփականության զգացումը: Սա է մեր մոտեցումն այս հարցում:

 
Երկրորդը, ինչ վերաբերում է միջավայրին,  մեզ համար չափազանց էական է հասկանալ, որ չի կարող լինել իրավիճակ, ինչպես որ առաջարկվում էր, այսպես ասած, մյուս կողմից, ենթադրել, որ հնարավոր է մեկ ձեռքով կրակել, մյուս ձեռքով՝ բանակցել: Մենք դրան չենք հավատում: Մենք բազմիցս ասել ենք, որ կողմերը՝ Հայաստանն ու Արցախը, ունեն արդյունավետ պաշտպանվելու բավարար ներուժ, և սպառնալիքի լեզուն, սպառնալիքը չեն աշխատելու: Չի կարող լինել նման բան: Եվ այդ առումով ռիսկերի էսկալացիայի նվազեցման ուժեղացումը մնում է չափազանց էական գործոն: Նույնը վերաբերում է այն միջավայրին, որի մեջ այս գործընթացը տեղի է ունենում, այդ թվում՝ մարդկային շփումների կոնտեքստում: Չի կարող լինել ատելություն, չի կարող լինել ատելության հռետորաբանություն, հայատյացություն և ենթադրություն, որ այդ ֆոնին հնարավոր է արդյունավետ շարժվել առաջ խաղաղ գործընթացում: 

Եվ վերջապես բովանդակության հարցը. մենք հստակ ձևավորել ենք մեր մոտեցումը: Մեզ համար հարցը վերաբերում է Արցախի մարդկանց, կոնկրետ 150 հազար մարդկանց  էքզիստենցիալ, ֆիզիկական անվտանգության հարցին: Սա չենք կարող որևէ այլ կերպ դիտարկել: 

Երեկ առիթ ունեցանք նաև խոսելու, որ սա համայն հայության խնդիր է, որովհետև սա հայության ինքնության պահպանության, պաշտպանության խնդիր է: Եվ դրանից բխում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այս մոտեցումների շրջանակում է, որ մենք ունենք մեր մոտեցումները: Եվ այդ պարամետրերի մեջ յուրաքանչյուր բանակցության ժամանակ մենք ձևավորում ենք այդ շրջանակը, որի մեջ մեզ համար անհրաժեշտ է ամրագրել և առաջ տանել այն, ինչ մեզ համար առաջնային է: Սրանք բացարձակ առաջնային խնդիրներ են Հայաստանի մոտեցման մեջ:

Հարց. Պարո՛ն Մնացականյան, Արցախի խորհրդարանի խոսնակը հայտարարեց, որ ժամանակն է բարձրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու հարցը: Ի՞նչ եք կարծում, արդյոք այդ հարցը բարձրացնելու ժամանա՞կն է:

Զոհրաբ Մնացականյան. Մեզ համար, առաջնային շրջանակը, որի մեջ այս գործընթացը տեղի է ունենում, Մինսկի խմբի համանախագահության հարթակն է, որը եղել և մնում է արդյունավետ հարթակ, որտեղ մենք բավական արդյունավետ աշխատում ենք համանախագահ երկրների հետ:

Հարց. Պարոն Մնացականյան, Դուք նշեցիք 150 հազար արցախցիների մասին, բայց հակամարտությունից առաջին տուժածները նաև Ադրբեջանից հայ փախստականներն են և նրանք 150 հազար չեն։ Այդ մարդկանց իրավունքների հարցը, պաշտպանության հարցը...

Զոհրաբ Մնացականյան. Եթե Դուք ուզում եք ընդլայնել պարամետրերը, ապա պարամետրերը շատ - շատ են. մենք կարող ենք ընդլայնել։ Ես խոսում եմ ամենակենսական, առաջնային խնդրի մասին։ Կա շրջափակման խնդիրը, կան բազմաթիվ այլ հարցեր, որոնք առնչվում են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և տարբեր կարգավիճակներում գտնվող մեր բնակչությունների՝ անվտանգության հարցերին։ Բնականաբար, դրանք բոլորը գոյություն ունեն, բայց ես խոսում եմ առաջնային, գերակա խնդրի մասին։

Հարց. Պարոն Մնացականյան, ի՞նչ առաջընթաց կա Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու այդ ճանապարհին, գուցե կա՞ն ձեռքբերումներ։ 

Զոհրաբ Մնացականյան. Մենք խոսել ենք սրա մասին, մենք արտահայտել ենք այն և բացատրել, թե ինչու ենք առաջ բերել այս հարցը: Անցյալ տասնամյակներում եղել է ձևավորված մի միջավայր, և մենք ի հայտ ենք բերել մեր տեսակետը, մեր մոտեցումը և բացատրել, որ Լեռնային Ղարաբաղը ձևավորված քաղաքական միավոր է, որի բնակչությունն իր կամքը արտահայտում է իր իշխանությունների միջոցով, որոնք ունեն բնակչությունից ստացված այդ մանդատը։ Այդ բնակչությանը ես չեմ ներկայացնում, որովհետև Արցախի բնակչության կողմից Հայաստանի կառավարությանը մանդատ չի տրված՝ ընտրություններին չմասնակցելու առումով: Սա շատ պարզ խնդիր է, և հասկանալով, որ Արցախը քաղաքական սուբյեկտ է, քաղաքական միավոր, ունի բնակչության կողմից ձևավորված իշխանություն` իր կամքը արտահայտելու բոլոր անհրաժեշտ մեխանիզմներով, լինելով այդ սուբյեկտը՝ ինքը չի կարող չլինել, չի կարող չունենալ լիարժեք ներգրավվածություն: Տարիներ շարունակ եղել է մի միջավայր, եղել է մի գործընթաց, և եթե մենք եկել և անմիջապես սպասում ենք, որ այդ հարցը պետք է լուծվի, միգուցե չափազանցնում ենք մեր ակնկալիքները։ 

Հարց. Որևէ առաջընթաց չկա՞ այդ առումով։

Զոհրաբ Մնացականյան. Առաջընթաց ասելով Դուք ի՞նչ նկատի ունեք։ 

Հարց. Որևէ առաջընթաց կա՞, մի քայլ արվե՞լ է։ Մեկ տարի է անցել պարոն Փաշինյանի գալուց։ 

Զոհրաբ Մնացականյան. Այժմ խոսում եմ Ձեզ հետ, այս հարցը հրապարակայնորեն արտահայտում եմ, և դա արտահատվում է բանակցությունների ընթացքում, և այս բանավեճը շարունակական է։

Հարց. Հիմա ռազմավարական դաշինք կնքելու հարցն է քննարկվում. Արցախում է եղել խորհրդաժողովը, Հայաստանում  խորհրդակցություններ են սկսել ոչ իշխանական ուժերը: Կցանկանայի, որ երկու նախարարները հստակեցնեն` նոր ստորագրված փաստաթուղթը որևէ կերպ արտահայտու՞մ է այն քննարկումները, այն, ինչ առաջարկում են ոչ իշխանական ուժերը Հայաստանում։ 

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն: Մեզ համար սա ուղղակի գործիք է, շատ հստակ գործիք, գործնական մեխանիզմ, որովհետև առաջին հերթին արտաքին գործերի նախարարության միջոցով է արտահայտվում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացը: Եվ այստեղ մենք միասին հետապնդում ենք շատ պրակտիկ նպատակ` կանոնակարգելու և հստակեցնելու այն, թե ինչպես ենք մենք աշխատում միասին այս գործընթացի շրջանակներում:

Ի դեպ, իմ գործընկերը՝ պարոն Մայիլյանը նշեց, որ մենք արդեն առաջին օրվանից գտնվում ենք շատ սերտ համագործակցության մեջ և շփվում ենք ոչ միայն այսպես, այլև բոլոր հնարավոր ձևերով: Եվ ուղղակի մենք անհրաժեշտություն ենք տեսնում, որպեսզի ավելի կանոնակարգենք և այդ պրակտիկ գործիքը մեր ձեռքում ունենանք: 

Հարց. Հունիսի 14-ին Արցախի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ գերատեսչական մակարդակով բարձրացնելով Ադրբեջանի կողմից Շահումյանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասի օկուպացման հարցը: Պարո՛ն Մնացականյան, այս հարցը քննարկվե՞լ է հունիսի 20-ին Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ:

Զոհրաբ Մնացականյան.  Ես Ձեզ տվեցի հարցերի  շրջանակը, որոնք քննարկվում են և փորձեցի ներկայացնել, թե որքան լայն է հարցերի շրջանակը, և որևէ սահմանափակում մենք չունենք։ Մեր հարցերի քննարկման, դրանց առաջ քաշելու, սեղանին դնելու առումով մենք որևէ սահմանափակում չունենք, որևէ կերպ կաշկանդված չենք, որևէ կերպ մեզ ոչ մեկ չի կարող կանգնեցնել՝ առաջ դնելու մեզ համար կենսական նշանակության հարցեր։  

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:53 05/07/2019  |  ԼՐԱՀՈՍԼՂ հիմնահարցի բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգման հարցը օրակարգային է. ՀՀ ԱԳ նախարար
12:16 05/07/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ու Արցախի ԱԳՆ-ները կանցկացնեն կանոնավոր խորհրդակցություններ՝ ԼՂ հիմնախնդրի շուրջ
11:40 05/07/2019  |  ՄեկնաբանությունԶոհրաբ Մնացականյանը եւ Մասիս Մայիլյանը ստորագրել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների պլան
16:57 04/07/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը մտադիր է վավերացնել Ստամբուլի կոնվենցիան մոտ ապագայում
12:29 04/07/2019  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանը Արցախում կհանդիպի Ադրբեջանից հայ փախստականների միության ներկայացուցիչների հետ
15:42 28/06/2019  |  Ղարաբաղյան հակամարտությունՀՀ սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացուն վերադարձվել է
16:06 27/06/2019  |  ԼՐԱՀՈՍՄնացականյան-Մամեդյարով հանդիպման ընթացքում քննարկվել է սահմանի լարվածության հարցը
13:27 27/06/2019  |  ԼՐԱՀՈՍԴեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Շվեյցարիայի նախագահին
11:21 27/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
15:30 25/06/2019  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ

Տեսանյութեր

01/23/2020   10:58 Ճգնաժամը խորանում է. «Հրապարակ»

Տեսադարան

01/17/2020   13:26 Երեւանը ծածկված է ձյունով

Մամուլ

Արխիվ

[]