Թեմաներ
Երեքշաբթի 02 / 25 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/25/2020   16:53 Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Տիգրանաշենի ոլորոնները՝ Երասխից միչև Լուսաշողի խաչմերուկ փակ են 02/25/2020   16:48 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանը դատախազին բացարկ հայտնելու մասին միջնորդություն ներկայացրեց 02/25/2020   16:43 Տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի հանրային քննարկումը 02/25/2020   16:38 Զինվորական քննչական գլխավոր վարչության պետն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի և Վայոց ձորի մարզեր 02/25/2020   16:24 Սերժ Սարգսյանը չկա, բայց քաղաքացիները նորից վատ են ապրում, գազի գինը նորից բարձրանում է. Նարեկ Սամսոնյան 02/25/2020   16:20 ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 46կգ դեղամիջոց 02/25/2020   16:14 Հրապարակվել են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները 02/25/2020   16:08 Քրեական գործի 82 թերթում որևէ նշում չկա Սերժ Սարգսյանի անձը բնութագրող տվյալների մասին.Մակինյան 02/25/2020   15:58 Փաշինյան. Կարդացեք այս նամակը՝ հասկանալու, թե ինչ խայտառակ բաներ են կատարվում մեր երկրում 02/25/2020   15:43 Ծանոթացեք Սահմանադրությանը. Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ոստիկանությունը նախագահին չէր ենթարկվում 02/25/2020   15:33 Սերժ Սարգսյանի գործով դատավարությունը սկսվեց. ՀՀ 3-րդ նախագահը մեղադրյալի կարգավիճակում է 02/25/2020   15:31 Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ պետք է լինի նույնը, ինչը Փաշինյանի և «Յոթի» գործով անձանց նկատմամբ՝ Սերժ Սարգսյանի օրոք 02/25/2020   15:24 Բադասյանն առերևույթ խնդիր է տեսնում հանրաքվեի արդյունքների՝ ՍԴ-ում հնարավոր բողոքարկման հարցում 02/25/2020   15:17 Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյանի կոչը դատարանի առջեւ հավաքված քաղաքացիներին 02/25/2020   15:03 Պարզ չէ, թե ինչու են մեղադրողները հրաժարվել «7»-ի գործով մեղադրանքից 02/25/2020   14:56 Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննարկելու Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին հարցը 02/25/2020   14:51 Երբ դատարանը որոշում կընդունի իմ հարցով, բոլորս կիմանանք՝ ինչ մակարդակում է գտնվում արդարադատությունը. Արա Բաբլոյան 02/25/2020   14:49 Երբ Փաշինյանը խուսափում էր վարույթն իրականացնող մարմնից, ՀՀ-ն դեռևս իրավական պետություն էր․ Պողոսյան 02/25/2020   14:32 ՔՕ 300,1-րդ հոդվածը նոր հանցակազմ է և Դատախազությունը դա ընդունել է․ Մեժլումյան 02/25/2020   14:28 Եկել ենք աջակցելու Արցախի հերոս, թուրքին ծնկի բերած Սերժ Սարգսյանին. Էդուարդ Շարմազանով 02/25/2020   14:20 Կգա ժամանակը և Դուք անձամբ հռչակելու եք նրանց անմեղությունը․Էրիկ Ալեքսանյանը՝ դատավորին 02/25/2020   14:16 Սա մեկ ցուցմունքի վրա հիմնված մեղադրանք է. Վահան Բաբայան 02/25/2020   14:13 Լեւոն եւ Սեդրակ Քոչարյանները հրավիրվել են ՀՔԾ՝ Արմեն Թավադյանի գործով 02/25/2020   13:58 «Նույն օրվա ընթացքում Արցախ 2 հերոսի նկատմամբ իրականացվում է շինծու դատական գործընթաց» . բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի 02/25/2020   13:46 Փայլուն տնտեսական տարի ենք սկսել՝ դուխով. Նիկոլ Փաշինյան 02/25/2020   13:43 Դավիթ Ղուլյանը նշանակվել է ԲԴԽ նախագահի խորհրդական 02/25/2020   13:22 Դատարանում քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու հարցը 02/25/2020   13:15 Փաշինյանն ինքն իրեն Վազգեն Սարգսյանի հետ է համեմատում, ինչը շատ վտանգավոր է. Նարեկ Սամսոնյան 02/25/2020   13:10 Փետրվարի 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ 02/25/2020   12:54 Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի բացում Ստեփանակերտում 02/25/2020   12:51 Տարին մեկնարկել է բարձր տնտեսական ակտիվությամբ. վիճակագրական կոմիտեն հրապարակել է հունվարի տնտեսական ցուցանիշները 02/25/2020   12:46 Լիազորությունները ժամանակավորապես կասեցվելու դեպքում ոստիկաններին աշխատավարձ չտրամադրելը հակասահմանադրական է. ՍԴ 02/25/2020   12:45 ՀԴՄ սարքերի ձեռքբերման հետ կապված որոշակի ռիսկերի մասին 02/25/2020   12:32 «Armenia Airways». Որոշվել է մասնակի սահմանափակել ՀՀ-ից դեպի Իրան թռիչքները 02/25/2020   12:25 Բնակիչները դիմակ են պահեստավորում իրենց տանը. Զեյնալյանը՝ կորոնավիրուսի մասին 02/25/2020   12:19 «Համալսարանը տանուլ տվեց իրեն նետված մարտահրավերը». ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Վաղարշյանի հայտարարությունը 02/25/2020   12:18 Հայտնի է՝ քանի մարդ է հոսպիտալացվել ՀՀ սահմանային հսկիչ կետերից 02/25/2020   12:09 Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում նախատեսվում է ընդգրկել երկու իրավաբան-գիտնականի 02/25/2020   12:03 Տավուշում ավտովթարի հետևանքով տուժած երկու երեխաները տեղափոխվել են Երևան. Նրանց վիճակը կայուն ծանր է 02/25/2020   11:58 «Ոչ»-ի շտաբին աջակցելու կարիք չկա, քանի որ «ոչ» քարոզչություն երկրում չկա. Էդմոն Մարուքյան 02/25/2020   11:42 Ռուստամ Բադասյանը 6 ամսում ստացել է մոտ 16 000 ԱՄՆ դոլար միայն պարգևավճար. Analitik 02/25/2020   11:38 Դատական համակարգում անբասիր դատավորները մեծամասնություն են կազմում, բայց փոքրամասնությունը թունավորում է դատական իշխանությունը. Վլադիմիր Վարդանյան 02/25/2020   11:30 Շատ կուզեի հավատալ, որ այս ամենի հետևում երկրի պաշտպանունակությունը խարխլելու միտում չկա. Չալաբյան 02/25/2020   11:19 Դիվանագիտական ապտակ՝ Վատիկանից. «Հրապարակ» 02/25/2020   11:08 Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ դատապարտյալը ենթարկվել է աչքի անվճար վիրահատության 02/25/2020   11:00 ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել 02/25/2020   10:58 Տեղի է ունեցել Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման երկրորդ՝ հարցազրույցի փուլը 02/25/2020   10:39 ԱԳՆ-ն Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում կապ հաստատել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ 02/25/2020   10:34 Հայաստանի Հանրապետության դատական իշխանություններից պահանջում ենք ապահովել ամբողջությամբ արդար եւ օրինական դատավարական գործընթաց. ՀՀԿ 02/25/2020   10:30 Էլիտար զորամասի հետքերով․ պաշտոնյա է ազատվել աշխատանքից. «Ժողովուրդ»
02/24/2020   12:58 Նոր գլխացավանք աշխատողների համար. Պետական մարմիններն իրենց գործը քաղաքացիների վրա են բարդում 02/23/2020   23:59 Գլխակորույս սեքս- զբոսաշրջությունը. ուր են գնում Ռուսաստանից՝ արկածներ փնտրելիս 02/24/2020   10:22 Իրանի տարածքից նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքը Հայաստան արգելվում է. Սուրենյան 02/24/2020   17:14 Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին նոր մեղադրանք է առաջադրվել 02/25/2020   10:04 «Ինձ չեն վախեցրել». Դատարանի դիմաց ուժեղացված հսկողություն է. Սերժ Սարգսյանն այսօր կգա. «Ժողովուրդ» 02/24/2020   22:27 Կորոնավիրուսից բուժված չինացիները սկսել են կրկին վարակվել 02/24/2020   20:09 Թուրք զինվորականները զոհվել են՝ Իդլիբի ուղղությամբ Ռուսաստանի ավիահարվածի հետեւանքով 02/24/2020   11:27 «Կոշ» ՔԿՀ նախկին պետ Լյովա Բաղդասարյանը գրավով ազատ է արձակվել 02/25/2020   12:46 Լիազորությունները ժամանակավորապես կասեցվելու դեպքում ոստիկաններին աշխատավարձ չտրամադրելը հակասահմանադրական է. ՍԴ 02/24/2020   16:54 Երևանի քաղաքապետարանն այս տարի յուրօրինակ նվեր է պատրաստել կանանց միջազգային օրվա համար 02/24/2020   11:28 Ադրբեջանական զինուժը կրակել է Տավուշի ուղղությամբ. ունենք վիրավոր 02/24/2020   21:22 ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է քաղաքացու 02/24/2020   16:39 Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն կներկայացվի. հայտնի են երաշխավորողները 02/25/2020   10:05 Սպասվում է Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը. Օպերացիայի «քավորը» Տիգրան Ավինյանն է. «Իրատես» 02/23/2020   19:50 Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է Իրանի հետ հաղորդակցությունը 02/25/2020   11:19 Դիվանագիտական ապտակ՝ Վատիկանից. «Հրապարակ» 02/24/2020   20:26 Գերմանիայում՝ բազմության վրա ավտոմեքենայի վրաերթի հետեւանքով տուժածների թիվն աճել է 02/24/2020   19:01 Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով հարուցվել է քրեական գործ 02/24/2020   11:57 Կոթի գյուղի ուղղությամբ վաղ առավոտյան ինտենսիվ կրակոցները շարունակվել են 02/24/2020   15:25 ՀՀ ՏՄՊՊՀ-ն հորդորում է զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի գների չհիմնավորված բարձրացումից

«Զիտո՛ Կիպրոս». Արարատ Միրզոյանի ելույթից հետո Կիպրոսի պատգամավորները անտեսել են արգելքն ու ծափահարել 07/05/2019   16:26  |  ԼՐԱՀՈՍ

Պատիվ ունեցա ելույթ ունենալ Կիպրոսի խորհրդարանում. նախապես ասել էին, որ Կիպրոսի խորհրդարանում ծափահարությունները գրեթե արգելված են, եւ մեծ էր զարմանքս եւ հուզմունքս, երբ իմ ելույթից հետո դահլիճը ծափահարեց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա իր ելույթը ներկայացրել է որոշ կրճատումներով.

«Արիստոտելը, խոսելով ընկերության մասին, այն դասակարգում էր երեք խմբի՝ հաճույքի ընկերներ, շահի ընկերներ եւ իսկական ընկերներ։ Ես ուզում եմ այս բարձր ամբիոնից արձանագրել, որ դարերը ցույց են տվել՝ հայ եւ կիպրացի ժողովուրդները իսկական ընկերներ են, Հայաստանը եւ Կիպրոսը իսկական ընկերներ են։

 Դարեր շարունակ հայերը եւ կիպրացիները պայքարել են Օսմանյան լծի դեմ, եւ այսօր մենք՝ Հայաստանի Հանրապետությունն ու Կիպրոսի Հանրապետությունը, յուրաքանչյուրս իր տեղում ստանձնել ենք յուրահատուկ առաքելություն դիմակայել Թուրքիայի էքսպանսիոնիստական եւ ագրեսիվ քաղաքականությանը։ Եվ այս առաքելությունը մենք իրականացնում ենք սատար կանգնելով մեկս մյուսի համար կենսական նշանակության հարցերում։

Ինչպես գիտեք, Հայաստանը մշտապես հանդես է եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման օգտին, ինչը չի ընդունվում մեր հարեւան հանրապետության ղեկավարության կողմից։ Ավելին, հայ-թուրքական հարաբերությունները մշտապես քննարկվում են երրորդ երկրի շահերի ենթատեքստում, ինչը կտրականապես անընդունելի է, եւ բերում է տարածաշրջանում անկայունության եւ ռազմական հակամարտության շարունակականությանը։

Ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո եղել է ու կմնա միջազգային հանրության կողմից մանդատ ունեցող միակ ձեւաչափը: Արցախի անվտանգությունը եւ կարգավիճակը Հայաստանի համար առաջնահերթություններ են, եւ հիմնախնդիրը չի կարող լուծվել առանց հակամարտության հիմնական կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի որոշիչ խոսքի։

Կիպրոսի հիմնահարցի համատեքստում մենք մշտապես նշում ենք, որ թեեւ առաջնային հիմնախնդիրների լուծման ճանապարհին Հայաստանը եւ Կիպրոսն օգտվում են միջազգային տարբեր իրավական գործիքներից, դա բնավ չի խոչընդոտում, որ սատարենք միմյանց: Առավել քան վստահ եմ, որ անխուսափելի է այն օրը, երբ եղբայրական կիպրացի ժողովրդի ջանքերը՝ հանուն արդարության վերականգնման եւ Կիպրոսի վերամիավորման, պսակվելու են հաղթանակով:

Չեմ կարող չանդրադառնալ Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտու հանդեպ Թուրքիայի ոտնձգություններին, ինչն անընդունելի է եւ դատապարտվել է միջազգային հանրության կողմից։ Թուրքիայի կողմից դրսեւորած նման ապակառուցողական եւ անօրինական գործողությունները չեն նպաստում տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովմանը։

Բարեկամ Կիպրոսը իր կարեւորագույն դերն է ունեցել նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում։ Այսօր ես գտնվում եմ մի խորհրդարանում, որն առաջին երկիրն է Եվրոպայում եւ երկրորդն աշխարհում, որը 1975 թվականին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատին ապրիլի 24-ը պետականորեն Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու, իսկ 2015 թվականին՝ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող բանաձեւը միաձայն ընդունելու համար: Հայաստանն ու Կիպրոսը բազմիցս ապացուցել են իրենց հավատարմությունը համամարդկային արժեքներին եւ վերահաստատել հանձնառությունը ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված շարունակական ջանքերին:

Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ երկկողմ հարաբերություններում իր ուրույն դերն ու ներդրումն ունի հայկական համայնքը, որն ավելի քան հարյուր տարի առաջ մազապուրծ լինելով Օսմանյան կայսրությունում թուրք ոճրագործների կողմից իրականացված ցեղասպանությունից՝ ապաստանեց Կիպրոսում: Մենք շնորհակալ եւ պարտական ենք կիպրացի բարեկամ ժողովրդին այդ հայերին պատսպարելու եւ իրենց նոր հայրենիքում լիարժեք ապրելու եւ արարելու հնարավորություն ընձեռելու համար: Ուրախալի է, որ այսօր էլ կիպրահայերն իրենց մասնակցությունն ու ներդրումն ունեն Կիպրոսի հասարակական եւ քաղաքական կյանքում եւ Կիպրոսի զարգացման մեջ:

Խոսելով արդեն ապագայի պլաններից՝ պետք է ասել՝ Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունի Կիպրոսի հետ համագործակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում: Այս առումով երախտագիտությունս եմ հայտնում ձեզ՝ օրեր առաջ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված համաձայնագիրը վավերացնելու կապակցությամբ։ Հայաստանի համար այն բազմաշերտ համագործակցության կարեւոր ձեւաչափ է:

Չափազանց կարեւորում եմ նաեւ Հայաստան-Կիպրոս-Հունաստան համագործակցության եռակողմ ձեւաչափը: Այն նոր հեռանկարներ է ստեղծում մասնակից պետությունների միջեւ բազմաշերտ փոխգործակցության խորացման համար: Վստահ եմ, որ համագործակցության խորհրդարանական հարթակի ձեւավորումը հնարավորություն կընձեռի կողմերին առավել արդյունավետ կերպով օգտագործելու համագործակցության ամբողջ ներուժը:

Թույլ տվեք այսքանով ավարտել երկու ընկերների անցյալի, ներկայի եւ ապագայի մասին իմ պատկերացումները։

Եղել են ժամանակներ, երբ մենք միասին կիսել ենք վիշտը, եկել են ժամանակներ, երբ մենք պիտի միասին հաղթանակներ տանենք հանուն Հայաստանի եւ Կիպրոսի ժողովուրդների, հանուն արդարության, համամարդկային իրավունքների ու արժեքների վերականգնման եւ պահպանման։

Զիտո՛ Կիպրոս,

Զիտո՛ Արմենիա,

Կեցցե՛ հայ - կիպրական հարատեւ բարեկամությունը»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:05 05/07/2019  |  ԼՐԱՀՈՍԱնկախ այսրոպեական շահերից՝ պետք է ամեն ինչ անենք, որ ՀՀ քաղաքացու կամքն անշրջելիորեն ուղեկցի մեզ մեր պետության գոյության հետագա ողջ ընթացքում. ԱԺ նախագահ
14:59 04/07/2019  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի հետ
16:05 01/07/2019  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ
16:47 28/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանի հայտարարությունը ԲԴԽ անդամի թեկնածուի առաջադրման եւ ընտրության անցկացման մասին
16:27 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Շվեդիայի Թագավորություն
09:37 07/06/2019  |  ՄամուլԻնչու Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը չեն մասնակցում «Իմ քայլի» նիստերին. «Հրապարակ»
12:00 17/05/2019  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բիշքեկ
09:25 17/05/2019  |  ՄամուլԱրարատ Միրզոյանի ընկերը գլխացավանք է դարձել օրենսդիրների համար. «Հրապարակ»
16:54 15/05/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի եւ Արցախի ԱԺ նախագահներն ամփոփել են միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքները
13:13 15/05/2019  |  ԼՐԱՀՈՍՀանդիպել են երկու հայկական պետությունների օրենսդիր մարմինների ղեկավարները

Արխիվ

[]