Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը 03/28/2024   11:44 Դավադիրներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Զաքարյան 03/28/2024   11:35 Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին. Թաթոյան 03/28/2024   11:29 Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ 03/28/2024   11:22 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (տեսանյութ) 03/28/2024   11:20 ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան 03/28/2024   11:16 Արցախի Հանրապետությունից 2020 թվականից հետո բռնի տեղահանվածները եւս կդառնան 40.000+10.000 ծրագրի շահառու. Նարեկ Մկրտչյան (տեսանյութ) 03/28/2024   11:09 Կառավարությունը հետ վերցրեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շենգավիթում գտնվող շենք-շինությունները և վաճառեց այն «Քվանտ» վարժարանին 03/28/2024   11:04 Ինչ է քննարկվում կառավարության այսօրվա նիստում. ուղիղ 03/28/2024   11:01 Որակի հարցում զիջում չի լինելու՝ շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 03/28/2024   10:51 Ադրբեջանը շարունակաբար քայլեր է ձեռնարկում տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու ուղղությամբ. ԱԳՆ 03/28/2024   10:50 2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. կառավարությունը է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա կտրամդրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին 03/28/2024   10:47 Ծաղկաձորում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը, ըստ տնօրենի, դրամարկղից 11 մլն դրամ է հափշտակել. shamshyan.com 03/28/2024   10:30 ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր 03/28/2024   10:25 Եվս երկու կրթական հաստատություն կմիավորեն, մեկ պետական գույք կօտարեն, մեկ մասնավոր անշարժ գույք էլ հետ կվերցնեն՝ ՀՀ կառավարության նիստի այսօրվա օրակարգում 03/28/2024   10:23 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 03/28/2024   08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» 03/28/2024   08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ» 03/28/2024   08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ» 03/28/2024   08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ» 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ» 03/28/2024   07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   16:05 Ազգին սարքել են մատաղացու գառ, գոնե խոսքով պատասխանեք, ասեք՝ կխփենք Բաքու-Ջեհյան նավթամուղին ու Մինգեչաուրի ջրամբարին, տեսեք՝ էլի պատերազմով կսպառնա՞. Գրիշա Սարգսյան 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   16:13 «Պզոն» օրենքով գող է թագադրվել 1991 թվականին ու շարունակել պահպանել իր այդ կարգավիճակը. դատախազը հաստատել է մեղադրանք ու ուղարկել դատարան 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ»

«Տեղյա՞կ եք՝ ինչ պատճառաբանությամբ է Ձեզ առաջադրված մեղադրանքը հանվել»․ պաշտպանը՝ վկային 07/03/2019   15:47  |  Դատական ռեպորտաժներ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի եւ փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատական նիստը։

Գործով վկա Բենիկ Հարությունյանի՝  դատարանի դահլիճում ցուցմունք տալուց հետո նրան հարցեր հղեցին թե մեղադրող, թե պաշտպանական կողմերը։

Գործով մեղադրյալ Վահագն Դանիելյանի փաստաբան Հենրիկ Մաղաքյանը հարցրեց վկային, թե երբ է հանվել վերջինիս գույքի վրա դրված արգելանքը։ Վկան նշեց, որ այս տարվա մայիս ամսին։ Հենրիկ Մաղաքյանը հարցրեց, թե ինչ հիմքով է հանվել արգելանքը, ինչ գործի շրջանակում, եւ արդյոք դա կապ ունի սույն քրեական գործի հետ։ Վկան այս հարցին չցանկացավ պատասխանել։

Հենրիկ Մաղաքյանը դարձյալ հարց հղեց՝ հետաքրքրվելով՝ հնարավո՞ր է, որ այդ արգելանքը զանգով հանված լինի թե՞ կա դա վկայող փաստաթուղթ։ Սրան ի պատախան՝ վկան ասաց, որ դա պետք է արգելանքը հանող դատավորին հարցնել, ինքը չի կարող իմանալ՝ դատավորին զանգել են թե ոչ։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Հենրիկ Մաղաքյանը հայտարարեց, որ սույն գործով վկա Բենիկ Հարությունյանը նույն քրեական գործով ունեցել է մեղադրյալի կարգավիճակ, եւ նա մեղադրվել է ՀՀ ՔՕ-ի 312-րդ հոդվածի՝ կաշառք տալու հատկանիշներով։ Նա դիմեց վկային՝ ճշտելու՝ արդյո՞ք ինքը տեղյակ է եղել այդ մասին, ինչին ի պատասխան՝ վկան ասաց, որ տեղյակ է եղել, եւ եթե հիմա վկայի կարգավիճակում է, ուրեմն՝ հանել են։ Պաշտպանի դիտարկմանը, թե տեղյա՞կ է արդյոք՝ ինչ պատճառաբանությամբ է իրեն առաջադրված մեղադրանքը հանվել, վկան պատասխանեց․ «Քննիչին հարցրեք»։ Պաշտպանի մյուս հարցին՝ արդյո՞ք դրանից հետո ինքը հարցաքննվել է, վկան պատասխանեց, որ չի հիշում։

Վկային հարց հղեց գործով մեղադրյալ Գագիկ Հեբոյանը՝ ասելով․ «Դուք սրբություններ ունե՞ք, ես Ձեզանից գումար ուզե՞լ եմ, սակարկե՞լ եմ եւ ասե՞լ եմ՝ տարեք, տվեք»։ Դատավորի որոշմամբ՝ հարցը հանվեց։

Գործով մեղադրող դատախազ Չախոյանն ասաց, որ արդեն իսկ հրապարակվել է գործով մեկ այլ վկա՝ փաստաբան Լիլիթ Մանյանի նախաքննական ցուցմունքը, որտեղ բառացի կաշառքի մասին խոսակցություն չի եղել։ Սրան ի պատասխան՝ Բենիկ Հարությունյանը նշեց, որ գուցե կաշառք բառը չի օգտագործել, ասել է՝ Հեբոյանն իրեն լավություն է արել, ինչի դիմաց էլ գումար է պահանջել։

Դատախազի հարցին, թե ի վերջո որտեղից նա գտավ այդ գումարը, վկան պատասխանեց, որ հաղորդում ներկայացնելուց հետո իրեն դա տրամադրեց ԱԱԾ-ն։

Բենիկ Հարությունյանը իր խոսքում նշեց, որ ինքը հասկացել է, որ եթե գումարը չգտնի, ապա մյուս  գործերով իր հայցերը կմերժվեն։ Գործով մեղադրյալ Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանը հարց ուղղեց վկային այն մասին, թե այդ գործերը Հեբոյանի վարույթում են թե ոչ, եւ եթե ոչ, ապա ինչի վրա հիմնվելով է նա նման ենթադրություն արել։ Հարցին ի պատասխան՝ Բենիկ Հարությունյանը նշեց, որ այդ գործերը գտնվել են այլ դատավորների վարույթներում, եւ ինքը մտածել է, թե Հեբոյանը կարող է ազդեցություն ունենալ նրանց վրա։

Արմեն Նադիրյանը ընթերցեց մի հատված Բենիկ Հարությունյանի՝ ԱԱԾ-ին տված հաղորդումից, որտեղ նա ասում է, որ տարիներ առաջ մեկ այլ գործով 4000 ԱՄՆ դոլար է տրամադրել դատավոր Հեբոյանին՝ իր հայցը բավարարելու համար, ինչը հետագայում չի արվել, եւ գումարը 6-7 ամիս անց վերադարձվել է իրեն։ Բենիկ Հարությունյանը այդ հաղորդման մեջ նշել է նաեւ, որ փաստաբան Վահագն Դանիելյանին ինքը հանդիպել է 2017 թվականին, երբ նա այլ քաղաքացիական գործի շրջանակում իրենից գումար է պահանջել՝ Հեբոյանին տալու եւ նրա  վարույթում քննվող հայցը իր օգտին լուծելու համար։

Պաշտպանի հարցին՝ իրականում նման բան եղե՞լ է թե՞ ոչ, վկան պատասխանեց․ «Եթե ես եմ գրել, ուրեմն եղել է»։ Հաղորդումը ներկայացվեց իրեն, եւ դատարանն արձանագրեց, որ դա վկայի ձեռագիրն է, եւ ինքն է գրել։

Պաշտպան Նադիրյանն ընդգծեց, որ այդ մեկ հաղորդմամբ՝ վկան երեք դրվագ հանցագործության մասին է հայտնել, եւ անջատված մասով այս գործը ուղարկվել է դատարան, ուստի իրենք պետք  է հասկանան՝ մյուսների մասով նման բան եղել է թե ոչ։ Վկան հրաժարվեց պատասխանել այդ հարցին՝ նշելով, որ այդ առիթով պատրասվում է դիմել իրավապահ մարմիններին։ Պաշտպաններն առարկեցին՝ ասելով, որ վկան իրեն շատ մեծ լիազորորթյուններ է վերագրում, մասնավորապես՝ երբ ուզում է, չի պատասխանում կամ չի հիշում որոշ հանգամանքներ։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը արձանագրեց, որ առարկությունը չի ընդունվում, որովհետեւ վկան օգտվում է իր սահմանադրական իրավունքից՝ հրաժարվելով տալ ցուցմունք, որը հետագայում կարող է օգտագործվել իր իսկ դեմ։

Գործով մեղադրյալ փաստաբան Վահագն Դանիելյանի փաստաբան Գրիգորյանը հարց ուղղեց վկային այն մասին, թե Վահագն Դանիելյանը տեղյա՞կ էր արդյոք դեպքի մասին, երբ ինքը առաջին անգամ հանդիպեց նրան։ Ի պատասխան այս հարցին՝ վկան ասաց․ «Եթե ես չեմ սխալվում, ես ինքս եմ ասել՝ այս գործի համար այսքան գումար է, եթե ինքը տեղյակ չլիներ, ինձ չէր ուղղորդի դեպի իր մեքենան»,-նշեց վկան։

Պաշտպանական կողմը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ պնդելով, որ դրանում առկա են բազմաթիվ հակասություններ։ Որպես օրինակ՝ պաշտպան Նադիրյանը նշեց, որ նախաքննական ցուցմունքում վկան ինքն է առաջարկել լավության դիմաց վարձահատույց լինել, մինչդեռ դատարանում հայտարարեց, թե Հեբոյանն է իրեն նման առաջարկ արել։

Մեղադրող դատախազը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ հակասություններ չկան։

Դատարանը, քննարկելով ներկայացված միջնորդությունը, որոշեց այն բավարարել՝ արձանագրելով հակասություններ։

Պաշտպան Նադիրյանը միջնորդեց նախաքննական ցուցմունքը հրապարակել հաջորդ դատական նիստին՝ իր ծանրաբեռնվածությամբ պայմանավորված։ Մյուս պաշտպանները միացան միջնորդությանը։ Դատախազը չառարկեց, եւ դատավոր Տաթեւիկ  Գրիգորյանը որոշեց դատական նիստը հետաձգել։

Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 10-ին ժ․ 12։30-ին։

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

14:23 03/07/2019  |  Դատական ռեպորտաժներ«Հարցրեց՝ ի՞նչ փող է, ասացի՝ կաշառք է»․ կաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործով ցուցմունք է տալիս վկան
13:10 03/07/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործով վկայի ցուցմունքում առկա են հակասություններ․ դատախազը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքը
14:12 13/06/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ
14:04 13/06/2019  |  Դատական ռեպորտաժներԳագիկ Հեբոյանը բերվեց դատարան. քննվում է դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը
12:56 13/06/2019  |  Դատական ռեպորտաժներՄեկնարկեց կաշառքի մեջ մեղադրվող դատավորի և փաստաբանի գործով դատական նիստը
12:52 08/06/2019  |  Քրեական խրոնիկոնԿաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործը կքննի Երեւանից գործուղված դատավորը
19:13 27/05/2019  |  Դատական ռեպորտաժներԿոտայքի մարզի դատավորները հրաժարվել են քննել կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի գործը
18:24 12/04/2019  |  Քրեական խրոնիկոնԳագիկ Հեբոյանը կմնա կալանավորված. դատարանը մերժեց պաշտպանական կողմի բողոքը
11:49 06/04/2019  |  Քրեական խրոնիկոնՓաստաբան Վահագն Դանիելյանը կալանավորվեց
21:41 05/04/2019  |  Քրեական խրոնիկոնՓաստաբան Վահագն Դանիելյանին մեղադրանք առաջադրվեց

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]