ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հարցրեց՝ ի՞նչ փող է, ասացի՝ կաշառք է»․ կաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործով ցուցմունք է տալիս վկան 07/03/2019 14:23 | Դատական ռեպորտաժներ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի եւ փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատական նիստը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ դատարան ժամանեց գործով վկա Բենիկ Հարությունյանը, ում հաղորդման հիման վրա էլ ամիսներ առաջ Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել էր հիշյալ դեպքը։
Բենիկ Հարությունյանը նշեց, որ երկու ամբաստանյալներին էլ շատ հեռվից է ճանաչում եւ նրանց հետ թշնամություն չունի։
Դատարանի դահլիճում ցուցմունք տալով՝ Հարությունյանը պատմեց, որ մի գործով, որը քննում էր Գագիկ Հեբոյանը, ինքը հասկացել էր, որ իր հայցը պետք է մերժվի, դրա համար նիստի ընդմիջմանը մոտեցել է Հեբոյանին, նշել, որ ինքն ունի թե ֆինանսական, թե առողջական խնդիրներ, եւ հայցի մերժման դեպքում չի կարողանա վճարել 3․5 միլիոն պետտուրքը, ուստի խնդրել է օրենքով սահմանված կարգով իրեն ազատել դրանից։ Վկայի խոսքով՝ Հեբոյանը բացել է օրենքը, ասել, որ միջնորդություն պատրաստի, ներկայացնի, ինչն էլ ինքն արել է։
Ըստ Բենիկ Հարությունյանի՝ Հեբոյանն ասել է, որ ինքը պետք է նաեւ բժշկական փաստաթղթեր ներկայացնի․ «Ես վերցրել եմ իմ հիվանդության մասին փաստաթղթեր եւ ներկայացրել եմ դատարան։ Ասել եմ, որ բերել եմ բոլոր փաստաթղթերը։ Հարցրել եմ՝ Ձեզ տա՞մ թե՞ ներկայացնեմ գրասենյակ, Հեբոյանն էլ ասել է, որ ներկայացնեմ գրասենյակ, իսկ մնացածը հասկանալի է»։
Հարությունյանի խոսքով՝ ինքը չի հասկացել, թե ինչի մասին է խոսքը, եւ Հեբոյանն էլ ասել է՝ գոնե պետտուրքի կեսի չափով իրեն փող պետք է տա․ «Ես ասացի, որ չեմ աշխատում, իմ ողջ գույքի վրա կալանք է դրված 2015 թվականից, ասացի, որ նման հնարավորություն չունեմ, սուտ կլինի՝ խոստանամ ու չանեմ։ Այդպես պայմանավորվեցինք, որ ամսի 18-ին կընթերցի վճիռը, ասաց՝ աշխատիր մինչ դա գումարի հարցը լուծել»։
Հարությունայնը նշեց, որ ինքը չի համաձայնել, քանի որ նման գումարի չի տրապետել, եւ սպասել է մինչ ամսի 18-ը․ «Այդ օրը եկա դատարան, կարգադրիչներին հարցրի, նրանք նիստից տեղեկություն չունեին, կապվեցին Հեբոյանի հետ, նա իջավ, ասաց՝ վճիռը չեմ հասցրել, երեւի վաղը կհրապարակեմ, ու հարցրեց, թե մեր պայմանավորվածությունն ինչ եղավ, ես էլի ասացի, որ գումար չկա, բայց եւ հասկացա, որ եթե այդ հարցը չլուծեմ, այլ գործերով իմ հայցերը կլուծվեն ի վնաս ինձ։ Ես ուղղակի ի վիճակի չէի 3․5 միլիոն վճարել, ասացի՝ լավ, կգնամ, տեսնեմ, կաշխատեմ մի բան անել»։
Ըստ վկայի՝ հաջորդ օրը նույն ժամին ինքը գնացել է դատարան, վճիռը գրասենյակից վերցրել է, իսկ Հեբոյանին չի տեսել․ «Ամսի 20-ին ես դիմել եմ ԱԱԾ՝ հայտնելով, որ հայտնվել եմ նման անելանելի վիճակում, որից հետ՝ ամսի 25-ին, ինձ հրավիրել են ԱԱԾ, եւ ամսի 26-ին նրանց ուղեկցությամբ եկել եմ Եղվարդի դատարան, բարձրացել եմ երկրորդ հարկ, առաջինում Վահագի գրասենյակն էր, որը փակ էր։ Ես բարձրացա երկրորդ հարկ, ասացի, որ նրան եմ ուզում, նա էլ տեղում չէր, դիմեցի գրասենյակում գտնվող երիտասարդ աղջկան ու միջին տարիքի կնոջը։ Կինը հարցրեց՝ որ զանգի, հարցնի՝ Բենիկն է եկել, կիմանա՞, ասացի՝ երեւի կիմանա էլի, նման պայմանավորվածություն կա։ Ես ուղղակի ուզում էի իմանալ՝ սպասեմ Վահագին թե չէ»։
Նա զանգեց Վահագին, ով ասեց, որ այդ օրը չի կարող գալ, թող վաղը գամ․ «Դուրս եկա, մի քանի ժամից Հեբոյանը եկավ, ասացի՝ հանդիպեմ իրեն, գուցե միանգամից իրեն տամ։ Կարգադրիչն ինձ ասաց, որ Հեբոյանը տեղում չէ, բայց ես տեսա, որ նա մտել է ներս։ Քիչ անց այդ տղամարդը եկավ, ասաց՝ Հեբոյանն ասում է՝ բարձրացի 2-րդ հարկ, քեզ սպասում են։ Այդ երիտասարդ աղջիկը արդեն չկար, միջին տարիքի կինն էր, հարցրեց՝ ի՞նչ գումար է, ասացի՝ կաշառք է, ասաց՝ գուցե պետուրք է, քաղգործ ունե՞ք, ասացի՝ այո, գործիս համարն ասացի, բացեց, նայեց։ Ասաց՝ չեմ իմանում՝ կաշառք է թե պետտուրք է, ու ենթադրեց, որ պետտուրք է, ասաց՝ ավելի լավ է՝ տամ Վահագի օգնականին, վաղը տանեն բանկ»։
Վկայի խոսքով՝ երբ հաջորդ օրը եկավ, Վահագն Դանիելյանին պատմեց, թե ինչն ինչոց է, ասաց, որ Հեբոյանը փող է ուզել, ինչն էլ ինքը բերել է, Վահագն Դանիելյանն ասաց, որ գրասնեյակի բակում իր մեքենան է կայանած, թող գնա, բաց պատուհանից գցի ներս․ «Ես հարցրի՝ բա չե՞ք ուզում հաշվել, ասաց՝ չէ, խնդիր չկա, տարա, գցեցի։ Մյուս օրն էլ հանդիպեցի Վահագին, ասաց, որ ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր ինձ հետ չկա»,-նշեց գործով վկա Բենիկ Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com
- 04/20/2024 13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ