Թեմաներ
Երեքշաբթի 07 / 23 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/23/2019   21:48 ԱՄՆ-ում Միսիսիպի նահանգից կոնգրեսի թեկնածուն սպանել է իր կնոջը և ինքնասպան է եղել 07/23/2019   21:35 Ղրիմում լուսանկարիչները ծեծել են զբոսաշրջիկներին, որոնք չեն վճարել արծվի հետ լուսանկարվելու համար 07/23/2019   21:01 Հայտնել են «թիվ 1 գող»-ի գահի հինգ թեկնածուների անունները 07/23/2019   20:55 Արևայրուք՝ դաջվածքների փոխարեն. 10 լուսանկար, որոնց պատճառով բժիշկները բռնում են գլուխները 07/23/2019   20:51 Ցանկացած քաղաքական կամ նույնիսկ իրավական հայտարարություն, որը կարվի ՍԴ-ի շուրջ, ինչ–որ չափով ճնշում է. Վիգեն Հակոբյան 07/23/2019   20:13 Սահմանադրական դատարանի վրա կատարված անհաջող վրաերթից հետո իշխանությունն անցնում է երկրորդ գրոհի. Արմեն Աշոտյան 07/23/2019   19:40 Ֆինլանդիայում ուսանողուհին հրաժարվել է շամպունից և մոռացել է մազերի հետ կապված խնդիրների մասին 07/23/2019   19:32 Դատական համակարգի փոփոխությունների գեներացիան ամբողջապես գտնվում է քաղաքական դաշտում. Զոհրաբյան 07/23/2019   19:01 Ոստիկանները բացահայտել են Վայոց ձորի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 07/23/2019   18:55 Հայաստանից դեպի Ռուսաստան արտագաղթը կտրուկ աճել է՝ գերազանցելով նախորդ տարիների ցուցանիշները 07/23/2019   18:49 Ինչու՞ շրջակա միջավայրի անտառային կոմիտեին չի տրամադրվել 425 մլն դրամ, որը կարող էր աշխատատեղեր ստեղծել Իջևանում ցույց անող մարդկանց համար 07/23/2019   18:45 ՀՀ դեսպանի հանդիպումը Հունաստանի զբոսաշրջության նախարարի հետ 07/23/2019   18:38 Դավթաշենի կամրջից ինքնասպանություն գործած քաղաքացին 35-40 տարեկան տղամարդ է 07/23/2019   18:29 Ալավերդին և Ախթալան աղտոտվածության շարունակական վտանգի տակ են 07/23/2019   18:21 ԲԴԽ նախագահը խնդրում է զերծ մնալ ԲԴԽ-ի հեղինակությունը վնասող շահարկումներից 07/23/2019   18:18 Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից զորավարժությունների ինտենսիվություն է նկատվում, սակայն առաջնագծում կայուն իրավիճակ է. Հովհաննիսյան 07/23/2019   18:13 Դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ԱԱԾ 07/23/2019   18:06 38-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 07/23/2019   17:53 Բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստման և իրացման դեպք. ԱԱԾ 07/23/2019   17:32 Կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Հեբոյանի հաղորդման հիման վրա հարուցված քրգործը կարճվել է 07/23/2019   17:27 Քաղաքացին նետվել է Դավթաշենի կամրջից 07/23/2019   17:17 ՀՀ ոստիկանության պետը ոստիկանության Տավուշի մարզային վարչության անձնակազմին ներկայացրեց ստորաբաժանման նորանշանակ պետին 07/23/2019   17:08 ԱՀ ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ անցկացվել է ՊԲ ռազմական խորհրդի նիստ 07/23/2019   17:03 ՀՀ ԶՈՒ զինծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող մրցումներին 07/23/2019   16:54 «Դրիֆթյոր» երիտասարդների մեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 07/23/2019   16:43 Քրեակատարողական ծառայությունում «կադրային ջարդ» ու «հներից ազատվելու» միտում չկա. ՔԿԾ 07/23/2019   16:31 Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է երգահան Մարինե Ալեսին 07/23/2019   16:28 Բյուրեղավանի քաղաքապետը արձագանքում է իրեն ուղղված մեղադրանքներին 07/23/2019   16:28 Տիգրան Խաչատրյանը և ՀԲ թիմը քննարկել են «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի ընթացքը 07/23/2019   16:22 Փոխգործակցություն՝ հանուն քաղաքացիների անվտանգության և ապահովության 07/23/2019   16:19 Վրաստանի պատվիրակությունը ծանոթացել է Պետական եկամուտների կոմիտեում կիրառվող տեղեկատվական համակարգերին 07/23/2019   16:04 Ոստիկանները տեսուչին բռնեցին «կաշառք» գրառմամբ թղթադրամները վերցնելուց անմիջապես հետո (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 07/23/2019   15:55 Բանկերի ժամկետանց վարկերը վերստին ավելանում են 07/23/2019   15:44 Ժամանակակից երկիրը ժամանակակից կրթությունն է. նախագահ Սարգսյանն ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներին 07/23/2019   15:38 ՀՀ նախագահն Արման Կիրակոսյանին հետմահու պարգևատրեց Պատվո շքանշանով 07/23/2019   15:28 Լեւոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի վերաբերյալ քրեական գործը կարճվել է 07/23/2019   15:21 Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ հետախուզումը շարունակվում է 07/23/2019   15:18 Ավտոմեքենան գլորվել է ձորը 07/23/2019   15:13 Բագրատաշենի անցակետում կան կուտակումներ. Ավտոմեքենաների ներկրման ձեւակերպումների ժամկետները պետք է կրճատել. Մելքումյան 07/23/2019   15:12 Մանվել Գրիգորյանի գործով փորձագետը չներկայացրեց անհրաժեշտ փաստաթղթերը. նիստը հետաձգվեց 07/23/2019   15:07 «Լույս»-ն առաջարկել է բարձրացնել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը համաչափ 07/23/2019   15:01 «Սանիթեք»-ի հետ աշխատանքի բաժանում կարվի, միայն աղբատար բոլոր մեքենաների ժամանումից հետո. Հակոբ Կարապետյան 07/23/2019   14:58 ՍԱՊԾ-ն ուսումնասիրություններ է սկսել բրուցելոզ հիվանդության տարածման վերաբերյալ 07/23/2019   14:51 Հայաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան 07/23/2019   14:38 Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական համակարգողին 07/23/2019   14:25 Փրկարարները հայտնաբերել են դի 07/23/2019   14:20 Արցախի արտգործնախարարը դիվանագետներին շնորհավորել է նախարարության 26- ամյակի առթիվ 07/23/2019   14:11 Դեսպան Գևորգյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հորդանանի ԱԳՆ-ում 07/23/2019   13:59 Սպասվում է առանց տեղումների եղանակ 07/23/2019   13:33 Երևանն արդեն աղբատար 7 մեքենա ունի. Հակոբ Կարապետյան
07/22/2019   16:51 48-ամյա տղամարդը, խանդից դրդված, մետաղական սարքով հարվածներ է հասցրել իր նախկին կնոջը 07/22/2019   15:03 Դատավոր Դավիթ Բալայանի միջադեպով փաստաբան Հրանտ Անանյանը բողոք է ներկայացրել դատարան 07/22/2019   23:44 Ծննդկանը մահացել է շտապ օգնության մեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով. վարորդը հարբած է եղել (տեսանյութ) 07/22/2019   11:45 «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը դատի տված նախկին աշխատակիցը դատարանին կներկայացնի նոր ապացույցներ 07/22/2019   15:09 Դավիթ Բեգինյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար 07/22/2019   15:07 «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի նախկին տնօրենն 8 ամիս աշխատել է առանց աշխատանքային պայմանագրի և աշխատավարձի 07/22/2019   19:03 Խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ 07/22/2019   18:41 Օրենսդիրը մեկուսացվում է կարեւոր օրինագծերի մշակման աշխատանքներից.արդարադատության նախարարությունն ու պատգամավորները հակասում են միմյանց 07/23/2019   16:28 Բյուրեղավանի քաղաքապետը արձագանքում է իրեն ուղղված մեղադրանքներին 07/23/2019   15:07 «Լույս»-ն առաջարկել է բարձրացնել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը համաչափ 07/22/2019   14:55 Բնակարանային շուկայում այլևս չկա նախկին ակտիվությունը. վաճառքը կրճատվել է գրեթե 20 տոկոսով 07/23/2019   15:28 Լեւոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի վերաբերյալ քրեական գործը կարճվել է 07/21/2019   23:28 Երեւանում վերելակ է ընկել. ներսում քաղաքացի է եղել 07/23/2019   12:25 Իշխանությունը լուրջ մտավախություն ունի միջազգային հեղինակավոր կառույցներից «ոչ ցանկալի» կարծիք ստանալու հետ կապված. Սիրանուշ Սահակյան 07/22/2019   21:26 Հիվանդանոցում տեղադրված տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես են դռները բացվում՝ թույլ տալով խորհրդավոր ուրվագծի մուտքը (տեսանյութ) 07/23/2019   18:13 Դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ԱԱԾ 07/23/2019   10:44 Զարհուրելի դեպք. Կան նաև բերման ենթարկվածներ. «Փաստ» 07/22/2019   11:03 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել մորը սպանելու համար 07/22/2019   21:48 Մոսկվայում հայտնաբերվել է գլխատված կին 07/23/2019   18:21 ԲԴԽ նախագահը խնդրում է զերծ մնալ ԲԴԽ-ի հեղինակությունը վնասող շահարկումներից

Հնարավոր է, որ նախաքննական ցուցմունքում մի բառ էս կողմ-էն կողմ եմ ասել և արդյունքում ուրիշ բան է ստացվել. «Ճըվճըվ Արոյի» որդու գործով վկան փոխում է նախաքննական ցուցմունքները 07/03/2019   22:00  |  Դատական ռեպորտաժներ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 3-ին շարունակվեց ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցների մահվան մեջ մեղադրվող «Ճըվճըվ Արոյի» որդու՝ Սարգիս Վարդանյանի, գործով դատական նիստը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ։

Դատարանում ներկայումս վկաների հարցաքննության փուլն է։ Քրեական գործով 12 վկաներից դատական նիստին ներկայացել էին երեքը:

Դատարանում որպես վկա առաջինը հարցաքննվեց սույն քրեական գործով քաղաքացիական հայց ներկայացրած անձ հանդիսացող Արմեն Այվազյանը, որը GS մոնիթորինգ ՍՊԸ-ի աշխատակից է: Նա դատարանում հայտնեց, որ ամբաստանյալին երբևէ չի տեսել և չի ճանաչում: Նրա խոսքով՝ դեպքի օրը իրեն զանգել են և ասել, որ վթարի հետևանքով GS մոնիթորինգ ՍՊԸ-ին պատկանող գովազդային վահանակը վնասվել է, իսկ ինքը մոտեցել է վահանակին և բաժինը բացել-փակել։

Դատարանում՝ որպես վկա հարցաքննվեց նաև «Սանիտեք» ընկերության աշխատակից Դավիթ Մանուկյանը: Վերջինս՝ դեպքի պահին «Սանիտեք» ընկերությանը պատկանող ավտոմեքենան վարելիս կարմիր լուսացույցի տակ կանգնած է եղել, երբ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան իր կողքով անցել է և վթարը տեղի է ունեցել:

«Ես «Սանիտեք»-ում եմ աշխատում՝ որպես վարորդ, դրա համար այդ ուշ ժամին դրսում էի: Մեքենայի ղեկին նստած, չեմ հիշում հեռախոսով էի խոսում, թե ուզում էի զանգել, բայց հենց գլուխս բարձրացրի, տեսա, որ ՃՈ և «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները խփեցին իրար»,-ասաց նա: Ականատես վկայի խոսքով` երբ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան խաչմերուկ է մուտք գործել լուսացույցը նրա համար եղել է կարմիր: Դավիթ Մանուկյանը դեպքի վայրում մնացել է մոտ կես ժամ, որից հետո շտապօգնության ավտոմեքենան է եկել , իսկ ինքը հեռացել է:

Քրեական գործով երրորդ վկան, որը դատարանում հարցաքննվեց Աշոտ Բաղդասարյանն էր։

Վերջինս ևս նշեց, որ դատավարության մասնակիցներից ոչ մեկին չի ճանաչում։

Դատարանում վկայի տված ցուցմունքի համաձայն՝ 2018 թվականի հունվարին Աբովյան փողոցով իր ավտոմեքենայով երթևեկելիս է եղել, երբ «BMW X6» մակնիշի ավտոմեքենան լուսարձակները թարթել է և ճանապարհ ուզել իրենից։

«Ես իմ մեքենան աջ քաշելով ճանապարհ տվեցի «BMW X6» մակնիշի ավտոմեքենային, որն էլ կանաչ լուսացույցով մուտք գործեց խաչմերուկ, իսկ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան շատ դանդաղ ընթանալով առաջին երթևեկելի գոտիով մուտք գործեց խաչմերուկ և խփեցին իրար»,-ասաց նա։

Մեղադրանքը պաշտպանող դատախազի այն հարցին, թե ինչ արագությամբ էր ընթանում «BMW X6» մակնիշի ավտոմեքենան, վկան պատասխանեց․ «Ինչ իմանամ, ես արագաչափ չեմ, բայց որ գրել են 130կմ/ժ արագություն, ես դա խելամիտ չեմ համարում, որովհետև այդ մեքենան այդքան արագություն չուներ»,-պատասխանեց վկան։

Նրա խոսքով՝  ՃՈ ավտոմեքենայի ձայնային ազդանշանը միացված չի եղել, իսկ ճանապարհի այդ հատվածում տեսանելիությունը վատ է և հնարավոր է, որ ամբաստանյալը չկարողանար նկատել խաչմերուկ մուտք գործող ՃՈ ավտոմեքենան։ Վերջինս նշեց նաև, որ «BMW X6» մակնիշի ավտոմեքենան մոտ 20 մետր հետ է  գտնվել իր ավտոմեքենայից և երբ ինքը ճանապարհ է տվել ամբաստանյալը մինչև վկայի ավտոմեքենան հասնելը արգելակել է և արգելակած ընթանալով հարվածել ՃՈ ավտոմեքենային։

Վկայի տված նախաքննական և դատարանում տված ցուցմունքի միջև կար հակասություն, ուստի մեղադրանքը պաշտպանող դատախազ՝ Ա․ Մարգարյանը, միջնորդություն ներկայացրեց  վկայի նախաքննական ցուցմունքը դատարանում  հրապարակելու վերաբերյալ, ինչը դատարանը բավարարեց։  Դատարանում հրապարակվեց վկա Աշոտ Բաղդասարյանի, նախաքննական ցուցմունքի այն հատվածը, որտեղ առկա էր հակասություն։ Պարզվեց՝ դատարանում նա հայտնել է, որ «BMW X6» մակնիշի ավտոմեքենան արգելակել է միայն կանգ գծանշման մոտ։ Դատարանում Աշոտ Բաղդասարյանը հայտարարեց, որ նախաքննական ցուցմունքն ինքն իր ձեռքով չի գրել և հնարավոր է, որ քննիչը սխալ է հասկացել իր նկարագրածը։

«Ոչ մեկ ինձ փող չի տվել, որ իմ բառերը փոխեմ, և, ոչ էլ դատավարության մասնակիցներից որևէ մեկին ճանաչում եմ։ Հնարավոր է, որ նախաքննական ցուցմունքում մի բառ էս կողմ-էն կողմ եմ ասել և արդյունքում ուրիշ բան է ստացվել։ Ես հիմա, դատարանում ասում եմ, որ այդ մարդը մինչև խաչմերուկ մուտք գործելը արգելակել է և արգելակած է անցել իմ ավտոմեքենայի կողքով, իսկ արգելակելու ճռռոց ես լսել եմ»,-ավելացրեց վկան։

Քրեական գործով վկա Աշոտ Բաղդասարյանը պնդում է գործի նախաքննության ժամանակ իր տված ցուցմունքն ամբողջությամբ, բացի այն հատվածից, որտեղ նշված է, թե ամբաստանյալը կանգ գծանշման մոտ է արգելակել։

Արդյունքում դատախազը միջնորդեց, որ վկան մասնակցի դատարանում  դեպքի վայրի զննության տեսագրության հետազոտությանը, ինչին պաշտպանական կողմը առարկեց, բայց դատարանը բավարարեց։

 Դատարանի աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 8-ին, որի ժամանակ նախատեսվում է՝ գործով վկա Աշոտ Բաղդասարյանի ներկայությամբ, հետազոտել դեպքի վայրի զննության տեսագրությունը։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել շուրջ 1,5 տարի առաջ. 2018թ. հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎX6» մակնիշի, 35 NT 388 համարանիշի և ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, ինչից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին: Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, ՃՈ 1-ին գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա.Դավթյանը և ուղևոր, ոստիկանության լեյտենանտ Խ.Գասպարյանն ստացած մարմնական վնասվածքներից մահացել են։

Պարզվել է, որ «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի ղեկին եղել է «Ճըվճըվ Արոյի» որդին՝ Սարգիս Վարդանյանը, որը թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:

Նախնական քննության տվյալներով՝ Ս.Վարդանյանը Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ ընթացել է լապտերը միացված վիճակում՝ բնակավայրերի համար սահմանված թույլատրելի առավելագույն 60 կմ/ժ-ը գերազանցող արագությամբ և դրանով իսկ ստեղծել վթարային իրադրություն։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ս.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը դատարան է ուղարկվել դեռեւս 2018 թվականի հունիսին, սակայն դատավարությունը դեռ շարունակվում է։

 

Հեղինակ՝ Մերի Մնոյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:47 29/06/2019  |  Դատական ռեպորտաժներՎթարի ենթարկված ոստիկանների մահվան մեջ մեղադրվող «Ճըվճըվ Արոյի» որդու գործով դատավարությունը դոփում է տեղում. Մեղադրյալը նոր պաշտպան ունի
14:56 11/12/2018  |  Քրեական խրոնիկոնՃվՃվ Արոյի կրտսեր որդին գրավի դիմաց ազատ է արձակվել. News.am
14:38 09/07/2018  |  Արտակարգ պատահարներ«Գազի Կոլյան» ինքնասպանություն է գործել նախկին վարչապետի նվիրած հրազենո՞վ
18:44 13/06/2018  |  Քրեական խրոնիկոն«Ճվճվ» Արոյի որդու մասնակցությամբ երկու ոստիկանի մահվան ելքով ավտովթարի գործի նախաքննությունն ավարտվել է
09:46 16/05/2018  |  Մամուլ«Ճվճվ» Արոյի որդու գործով փորձաքննության արդյունքները հայտնի են. «Իրավունք»
17:42 14/05/2018  |  Դատական ռեպորտաժներ«Ճվճվ Արոյի» որդին տեղյակ չի եղել, որ մեկ օր գտնվել է հետախուզման մեջ
14:20 09/05/2018  |  Քրեական խրոնիկոն«Ճվճվ Արոյի» որդու՝ Սերժ Վարդանյանի և վերջինիս ընկերների վերաբերյալ գործը դատարանում է
18:59 13/04/2018  |  Քրեական խրոնիկոնՔննչական կոմիտեն «Ճվճվ Արոյի» որդուն՝ Սերժ Վարդանյանին, առաջադրված մեղադրանքների մասին
14:06 13/04/2018  |  Քրեական խրոնիկոն«Ճվճվ Արոյի» որդու՝ Սերժ Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է
15:34 05/04/2018  |  Դատական ռեպորտաժներԵս աշխատում էի, որ իրենց պատիժը ստանան, որ չշարունակվի իրենց օլիգարխությունը. «Ճվճվ» Արոյի որդու գործով տուժող

Տեսանյութեր

07/23/2019   15:12 Երևանցիների մեծ մասը պատրաստ չէ 100 դրամից ավելի վճարել տրանսպորտի համար

Տեսադարան

07/22/2019   11:22 Կեցցենք մենք, որ փառքով ենք կրում և փառքով ենք կրելու այդ ուսադիրները. Նիկոլ Փաշինյան

Մամուլ

Արխիվ

[]