Թեմաներ
Երեքշաբթի 07 / 23 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/23/2019   21:35 Ղրիմում լուսանկարիչները ծեծել են զբոսաշրջիկներին, որոնք չեն վճարել արծվի հետ լուսանկարվելու համար 07/23/2019   21:01 Հայտնել են «թիվ 1 գող»-ի գահի հինգ թեկնածուների անունները 07/23/2019   20:55 Արևայրուք՝ դաջվածքների փոխարեն. 10 լուսանկար, որոնց պատճառով բժիշկները բռնում են գլուխները 07/23/2019   20:51 Ցանկացած քաղաքական կամ նույնիսկ իրավական հայտարարություն, որը կարվի ՍԴ-ի շուրջ, ինչ–որ չափով ճնշում է. Վիգեն Հակոբյան 07/23/2019   20:13 Սահմանադրական դատարանի վրա կատարված անհաջող վրաերթից հետո իշխանությունն անցնում է երկրորդ գրոհի. Արմեն Աշոտյան 07/23/2019   19:40 Ֆինլանդիայում ուսանողուհին հրաժարվել է շամպունից և մոռացել է մազերի հետ կապված խնդիրների մասին 07/23/2019   19:32 Դատական համակարգի փոփոխությունների գեներացիան ամբողջապես գտնվում է քաղաքական դաշտում. Զոհրաբյան 07/23/2019   19:01 Ոստիկանները բացահայտել են Վայոց ձորի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 07/23/2019   18:55 Հայաստանից դեպի Ռուսաստան արտագաղթը կտրուկ աճել է՝ գերազանցելով նախորդ տարիների ցուցանիշները 07/23/2019   18:49 Ինչու՞ շրջակա միջավայրի անտառային կոմիտեին չի տրամադրվել 425 մլն դրամ, որը կարող էր աշխատատեղեր ստեղծել Իջևանում ցույց անող մարդկանց համար 07/23/2019   18:45 ՀՀ դեսպանի հանդիպումը Հունաստանի զբոսաշրջության նախարարի հետ 07/23/2019   18:38 Դավթաշենի կամրջից ինքնասպանություն գործած քաղաքացին 35-40 տարեկան տղամարդ է 07/23/2019   18:29 Ալավերդին և Ախթալան աղտոտվածության շարունակական վտանգի տակ են 07/23/2019   18:21 ԲԴԽ նախագահը խնդրում է զերծ մնալ ԲԴԽ-ի հեղինակությունը վնասող շահարկումներից 07/23/2019   18:18 Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից զորավարժությունների ինտենսիվություն է նկատվում, սակայն առաջնագծում կայուն իրավիճակ է. Հովհաննիսյան 07/23/2019   18:13 Դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ԱԱԾ 07/23/2019   18:06 38-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 07/23/2019   17:53 Բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստման և իրացման դեպք. ԱԱԾ 07/23/2019   17:32 Կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Հեբոյանի հաղորդման հիման վրա հարուցված քրգործը կարճվել է 07/23/2019   17:27 Քաղաքացին նետվել է Դավթաշենի կամրջից 07/23/2019   17:17 ՀՀ ոստիկանության պետը ոստիկանության Տավուշի մարզային վարչության անձնակազմին ներկայացրեց ստորաբաժանման նորանշանակ պետին 07/23/2019   17:08 ԱՀ ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ անցկացվել է ՊԲ ռազմական խորհրդի նիստ 07/23/2019   17:03 ՀՀ ԶՈՒ զինծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող մրցումներին 07/23/2019   16:54 «Դրիֆթյոր» երիտասարդների մեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 07/23/2019   16:43 Քրեակատարողական ծառայությունում «կադրային ջարդ» ու «հներից ազատվելու» միտում չկա. ՔԿԾ 07/23/2019   16:31 Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է երգահան Մարինե Ալեսին 07/23/2019   16:28 Բյուրեղավանի քաղաքապետը արձագանքում է իրեն ուղղված մեղադրանքներին 07/23/2019   16:28 Տիգրան Խաչատրյանը և ՀԲ թիմը քննարկել են «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի ընթացքը 07/23/2019   16:22 Փոխգործակցություն՝ հանուն քաղաքացիների անվտանգության և ապահովության 07/23/2019   16:19 Վրաստանի պատվիրակությունը ծանոթացել է Պետական եկամուտների կոմիտեում կիրառվող տեղեկատվական համակարգերին 07/23/2019   16:04 Ոստիկանները տեսուչին բռնեցին «կաշառք» գրառմամբ թղթադրամները վերցնելուց անմիջապես հետո (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 07/23/2019   15:55 Բանկերի ժամկետանց վարկերը վերստին ավելանում են 07/23/2019   15:44 Ժամանակակից երկիրը ժամանակակից կրթությունն է. նախագահ Սարգսյանն ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներին 07/23/2019   15:38 ՀՀ նախագահն Արման Կիրակոսյանին հետմահու պարգևատրեց Պատվո շքանշանով 07/23/2019   15:28 Լեւոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի վերաբերյալ քրեական գործը կարճվել է 07/23/2019   15:21 Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ հետախուզումը շարունակվում է 07/23/2019   15:18 Ավտոմեքենան գլորվել է ձորը 07/23/2019   15:13 Բագրատաշենի անցակետում կան կուտակումներ. Ավտոմեքենաների ներկրման ձեւակերպումների ժամկետները պետք է կրճատել. Մելքումյան 07/23/2019   15:12 Մանվել Գրիգորյանի գործով փորձագետը չներկայացրեց անհրաժեշտ փաստաթղթերը. նիստը հետաձգվեց 07/23/2019   15:07 «Լույս»-ն առաջարկել է բարձրացնել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը համաչափ 07/23/2019   15:01 «Սանիթեք»-ի հետ աշխատանքի բաժանում կարվի, միայն աղբատար բոլոր մեքենաների ժամանումից հետո. Հակոբ Կարապետյան 07/23/2019   14:58 ՍԱՊԾ-ն ուսումնասիրություններ է սկսել բրուցելոզ հիվանդության տարածման վերաբերյալ 07/23/2019   14:51 Հայաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան 07/23/2019   14:38 Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական համակարգողին 07/23/2019   14:25 Փրկարարները հայտնաբերել են դի 07/23/2019   14:20 Արցախի արտգործնախարարը դիվանագետներին շնորհավորել է նախարարության 26- ամյակի առթիվ 07/23/2019   14:11 Դեսպան Գևորգյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հորդանանի ԱԳՆ-ում 07/23/2019   13:59 Սպասվում է առանց տեղումների եղանակ 07/23/2019   13:33 Երևանն արդեն աղբատար 7 մեքենա ունի. Հակոբ Կարապետյան 07/23/2019   13:28 Գնդեվազ համայնքում չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վերականգնվել է 50 մլն դրամ
07/22/2019   16:51 48-ամյա տղամարդը, խանդից դրդված, մետաղական սարքով հարվածներ է հասցրել իր նախկին կնոջը 07/22/2019   15:03 Դատավոր Դավիթ Բալայանի միջադեպով փաստաբան Հրանտ Անանյանը բողոք է ներկայացրել դատարան 07/22/2019   23:44 Ծննդկանը մահացել է շտապ օգնության մեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով. վարորդը հարբած է եղել (տեսանյութ) 07/22/2019   11:45 «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը դատի տված նախկին աշխատակիցը դատարանին կներկայացնի նոր ապացույցներ 07/22/2019   15:09 Դավիթ Բեգինյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար 07/22/2019   15:07 «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի նախկին տնօրենն 8 ամիս աշխատել է առանց աշխատանքային պայմանագրի և աշխատավարձի 07/22/2019   19:03 Խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ 07/22/2019   18:41 Օրենսդիրը մեկուսացվում է կարեւոր օրինագծերի մշակման աշխատանքներից.արդարադատության նախարարությունն ու պատգամավորները հակասում են միմյանց 07/23/2019   16:28 Բյուրեղավանի քաղաքապետը արձագանքում է իրեն ուղղված մեղադրանքներին 07/23/2019   15:07 «Լույս»-ն առաջարկել է բարձրացնել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը համաչափ 07/22/2019   14:55 Բնակարանային շուկայում այլևս չկա նախկին ակտիվությունը. վաճառքը կրճատվել է գրեթե 20 տոկոսով 07/23/2019   15:28 Լեւոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի վերաբերյալ քրեական գործը կարճվել է 07/21/2019   23:28 Երեւանում վերելակ է ընկել. ներսում քաղաքացի է եղել 07/23/2019   12:25 Իշխանությունը լուրջ մտավախություն ունի միջազգային հեղինակավոր կառույցներից «ոչ ցանկալի» կարծիք ստանալու հետ կապված. Սիրանուշ Սահակյան 07/22/2019   21:26 Հիվանդանոցում տեղադրված տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես են դռները բացվում՝ թույլ տալով խորհրդավոր ուրվագծի մուտքը (տեսանյութ) 07/23/2019   18:13 Դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ԱԱԾ 07/23/2019   10:44 Զարհուրելի դեպք. Կան նաև բերման ենթարկվածներ. «Փաստ» 07/22/2019   11:03 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել մորը սպանելու համար 07/22/2019   21:48 Մոսկվայում հայտնաբերվել է գլխատված կին 07/22/2019   16:58 7 կուսակցություն պահանջել է ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունից և կառավարությունից՝ հրաժարվել պետականությանը սպառնացող գործողություններից

«Տեղյա՞կ եք՝ ինչ պատճառաբանությամբ է Ձեզ առաջադրված մեղադրանքը հանվել»․ պաշտպանը՝ վկային 07/03/2019   15:47  |  Դատական ռեպորտաժներ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի եւ փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատական նիստը։

Գործով վկա Բենիկ Հարությունյանի՝  դատարանի դահլիճում ցուցմունք տալուց հետո նրան հարցեր հղեցին թե մեղադրող, թե պաշտպանական կողմերը։

Գործով մեղադրյալ Վահագն Դանիելյանի փաստաբան Հենրիկ Մաղաքյանը հարցրեց վկային, թե երբ է հանվել վերջինիս գույքի վրա դրված արգելանքը։ Վկան նշեց, որ այս տարվա մայիս ամսին։ Հենրիկ Մաղաքյանը հարցրեց, թե ինչ հիմքով է հանվել արգելանքը, ինչ գործի շրջանակում, եւ արդյոք դա կապ ունի սույն քրեական գործի հետ։ Վկան այս հարցին չցանկացավ պատասխանել։

Հենրիկ Մաղաքյանը դարձյալ հարց հղեց՝ հետաքրքրվելով՝ հնարավո՞ր է, որ այդ արգելանքը զանգով հանված լինի թե՞ կա դա վկայող փաստաթուղթ։ Սրան ի պատախան՝ վկան ասաց, որ դա պետք է արգելանքը հանող դատավորին հարցնել, ինքը չի կարող իմանալ՝ դատավորին զանգել են թե ոչ։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Հենրիկ Մաղաքյանը հայտարարեց, որ սույն գործով վկա Բենիկ Հարությունյանը նույն քրեական գործով ունեցել է մեղադրյալի կարգավիճակ, եւ նա մեղադրվել է ՀՀ ՔՕ-ի 312-րդ հոդվածի՝ կաշառք տալու հատկանիշներով։ Նա դիմեց վկային՝ ճշտելու՝ արդյո՞ք ինքը տեղյակ է եղել այդ մասին, ինչին ի պատասխան՝ վկան ասաց, որ տեղյակ է եղել, եւ եթե հիմա վկայի կարգավիճակում է, ուրեմն՝ հանել են։ Պաշտպանի դիտարկմանը, թե տեղյա՞կ է արդյոք՝ ինչ պատճառաբանությամբ է իրեն առաջադրված մեղադրանքը հանվել, վկան պատասխանեց․ «Քննիչին հարցրեք»։ Պաշտպանի մյուս հարցին՝ արդյո՞ք դրանից հետո ինքը հարցաքննվել է, վկան պատասխանեց, որ չի հիշում։

Վկային հարց հղեց գործով մեղադրյալ Գագիկ Հեբոյանը՝ ասելով․ «Դուք սրբություններ ունե՞ք, ես Ձեզանից գումար ուզե՞լ եմ, սակարկե՞լ եմ եւ ասե՞լ եմ՝ տարեք, տվեք»։ Դատավորի որոշմամբ՝ հարցը հանվեց։

Գործով մեղադրող դատախազ Չախոյանն ասաց, որ արդեն իսկ հրապարակվել է գործով մեկ այլ վկա՝ փաստաբան Լիլիթ Մանյանի նախաքննական ցուցմունքը, որտեղ բառացի կաշառքի մասին խոսակցություն չի եղել։ Սրան ի պատասխան՝ Բենիկ Հարությունյանը նշեց, որ գուցե կաշառք բառը չի օգտագործել, ասել է՝ Հեբոյանն իրեն լավություն է արել, ինչի դիմաց էլ գումար է պահանջել։

Դատախազի հարցին, թե ի վերջո որտեղից նա գտավ այդ գումարը, վկան պատասխանեց, որ հաղորդում ներկայացնելուց հետո իրեն դա տրամադրեց ԱԱԾ-ն։

Բենիկ Հարությունյանը իր խոսքում նշեց, որ ինքը հասկացել է, որ եթե գումարը չգտնի, ապա մյուս  գործերով իր հայցերը կմերժվեն։ Գործով մեղադրյալ Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանը հարց ուղղեց վկային այն մասին, թե այդ գործերը Հեբոյանի վարույթում են թե ոչ, եւ եթե ոչ, ապա ինչի վրա հիմնվելով է նա նման ենթադրություն արել։ Հարցին ի պատասխան՝ Բենիկ Հարությունյանը նշեց, որ այդ գործերը գտնվել են այլ դատավորների վարույթներում, եւ ինքը մտածել է, թե Հեբոյանը կարող է ազդեցություն ունենալ նրանց վրա։

Արմեն Նադիրյանը ընթերցեց մի հատված Բենիկ Հարությունյանի՝ ԱԱԾ-ին տված հաղորդումից, որտեղ նա ասում է, որ տարիներ առաջ մեկ այլ գործով 4000 ԱՄՆ դոլար է տրամադրել դատավոր Հեբոյանին՝ իր հայցը բավարարելու համար, ինչը հետագայում չի արվել, եւ գումարը 6-7 ամիս անց վերադարձվել է իրեն։ Բենիկ Հարությունյանը այդ հաղորդման մեջ նշել է նաեւ, որ փաստաբան Վահագն Դանիելյանին ինքը հանդիպել է 2017 թվականին, երբ նա այլ քաղաքացիական գործի շրջանակում իրենից գումար է պահանջել՝ Հեբոյանին տալու եւ նրա  վարույթում քննվող հայցը իր օգտին լուծելու համար։

Պաշտպանի հարցին՝ իրականում նման բան եղե՞լ է թե՞ ոչ, վկան պատասխանեց․ «Եթե ես եմ գրել, ուրեմն եղել է»։ Հաղորդումը ներկայացվեց իրեն, եւ դատարանն արձանագրեց, որ դա վկայի ձեռագիրն է, եւ ինքն է գրել։

Պաշտպան Նադիրյանն ընդգծեց, որ այդ մեկ հաղորդմամբ՝ վկան երեք դրվագ հանցագործության մասին է հայտնել, եւ անջատված մասով այս գործը ուղարկվել է դատարան, ուստի իրենք պետք  է հասկանան՝ մյուսների մասով նման բան եղել է թե ոչ։ Վկան հրաժարվեց պատասխանել այդ հարցին՝ նշելով, որ այդ առիթով պատրասվում է դիմել իրավապահ մարմիններին։ Պաշտպաններն առարկեցին՝ ասելով, որ վկան իրեն շատ մեծ լիազորորթյուններ է վերագրում, մասնավորապես՝ երբ ուզում է, չի պատասխանում կամ չի հիշում որոշ հանգամանքներ։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը արձանագրեց, որ առարկությունը չի ընդունվում, որովհետեւ վկան օգտվում է իր սահմանադրական իրավունքից՝ հրաժարվելով տալ ցուցմունք, որը հետագայում կարող է օգտագործվել իր իսկ դեմ։

Գործով մեղադրյալ փաստաբան Վահագն Դանիելյանի փաստաբան Գրիգորյանը հարց ուղղեց վկային այն մասին, թե Վահագն Դանիելյանը տեղյա՞կ էր արդյոք դեպքի մասին, երբ ինքը առաջին անգամ հանդիպեց նրան։ Ի պատասխան այս հարցին՝ վկան ասաց․ «Եթե ես չեմ սխալվում, ես ինքս եմ ասել՝ այս գործի համար այսքան գումար է, եթե ինքը տեղյակ չլիներ, ինձ չէր ուղղորդի դեպի իր մեքենան»,-նշեց վկան։

Պաշտպանական կողմը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ պնդելով, որ դրանում առկա են բազմաթիվ հակասություններ։ Որպես օրինակ՝ պաշտպան Նադիրյանը նշեց, որ նախաքննական ցուցմունքում վկան ինքն է առաջարկել լավության դիմաց վարձահատույց լինել, մինչդեռ դատարանում հայտարարեց, թե Հեբոյանն է իրեն նման առաջարկ արել։

Մեղադրող դատախազը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ հակասություններ չկան։

Դատարանը, քննարկելով ներկայացված միջնորդությունը, որոշեց այն բավարարել՝ արձանագրելով հակասություններ։

Պաշտպան Նադիրյանը միջնորդեց նախաքննական ցուցմունքը հրապարակել հաջորդ դատական նիստին՝ իր ծանրաբեռնվածությամբ պայմանավորված։ Մյուս պաշտպանները միացան միջնորդությանը։ Դատախազը չառարկեց, եւ դատավոր Տաթեւիկ  Գրիգորյանը որոշեց դատական նիստը հետաձգել։

Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 10-ին ժ․ 12։30-ին։

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

14:23 03/07/2019  |  Դատական ռեպորտաժներ«Հարցրեց՝ ի՞նչ փող է, ասացի՝ կաշառք է»․ կաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործով ցուցմունք է տալիս վկան
13:10 03/07/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործով վկայի ցուցմունքում առկա են հակասություններ․ դատախազը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքը
14:12 13/06/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ
14:04 13/06/2019  |  Դատական ռեպորտաժներԳագիկ Հեբոյանը բերվեց դատարան. քննվում է դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը
12:56 13/06/2019  |  Դատական ռեպորտաժներՄեկնարկեց կաշառքի մեջ մեղադրվող դատավորի և փաստաբանի գործով դատական նիստը
12:52 08/06/2019  |  Քրեական խրոնիկոնԿաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործը կքննի Երեւանից գործուղված դատավորը
19:13 27/05/2019  |  Դատական ռեպորտաժներԿոտայքի մարզի դատավորները հրաժարվել են քննել կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի գործը
18:24 12/04/2019  |  Քրեական խրոնիկոնԳագիկ Հեբոյանը կմնա կալանավորված. դատարանը մերժեց պաշտպանական կողմի բողոքը
11:49 06/04/2019  |  Քրեական խրոնիկոնՓաստաբան Վահագն Դանիելյանը կալանավորվեց
21:41 05/04/2019  |  Քրեական խրոնիկոնՓաստաբան Վահագն Դանիելյանին մեղադրանք առաջադրվեց

Տեսանյութեր

07/23/2019   15:12 Երևանցիների մեծ մասը պատրաստ չէ 100 դրամից ավելի վճարել տրանսպորտի համար

Տեսադարան

07/22/2019   11:22 Կեցցենք մենք, որ փառքով ենք կրում և փառքով ենք կրելու այդ ուսադիրները. Նիկոլ Փաշինյան

Մամուլ

Արխիվ

[]