Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   17:46 Ալիևը վախենում է, որ Հայաստանը ժամանակ է շահելու Ադրբեջանի դեմ հարձակվելու համար 04/23/2024   17:40 Այդ սահմանները արյամբ են գծվել ու հենց այնպես տա՞լ. Նարեկ Սահակյան 04/23/2024   17:32 Ալիևի խոսքով՝ Բաքուն ձեռքերը ծալած չի նստելու, սպասի, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին 04/23/2024   17:23 Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:22 Բրնձի թեփի մեջ հակաքաղցկեղային մասնիկներ են հայտնաբերվել 04/23/2024   17:18 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մարսելի արքեպիսկոպոսին 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:10 Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ 04/23/2024   17:09 Ալիևը «հիասթափված է», որ Հայաստանը «Զանգեզուրի միջանցք» չի տալիս իրենց 04/23/2024   16:59 Եթե Թուրքիան պատասխանատվության ենթարկված լիներ՝ չէին լինի Կամբոջիայի և Ռուանդայի ցեղասպանությունները, հատկապես, 21-րդ դարում տեղի չէր ունենա Արցախի բնիկ ժողովրդի տեղահանությունն իր պատմական հայրենիքից 04/23/2024   16:57 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև 04/23/2024   16:44 Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն 04/23/2024   16:33 Ստահոդ լուրեր տարածելով` կարող ես կարճաժամկետ հաջողություն արձանագրել, սակայն իրական ժողովրդական ընդվզումը նման մեթոդով անհնար է կասեցնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 04/23/2024   16:26 Մեծ Բրիտանիան անօրինական միգրանտներին կարտաքսի Ռուանդա 04/23/2024   16:22 Իշխանությունը Տավուշում սահման չի գծել, հանձնաժողովն է գծել. Վահե Ղալումյան 04/23/2024   16:16 Ո՞վ է այդ հանձնաժողովին իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել ու ՀՀ ԶՈՒ-ն վերատեղակալել. Արթուր Խաչատրյան 04/23/2024   16:12 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյան 04/23/2024   16:09 Երկրապահ կոչեցյալը ասում է՝ «բոլորիդ վրայով կանցնենք». երկրորդ վրաերթից հետո ազատության մեջ է, իսկ էն մարդիկ՝ նստած են. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   16:08 Սասուն Միքայելյան, դուք և ձեր կցորդները՝ հավաքեք ձեզ, գնացեք սահմանը պահեք, ոչ թե ժողովրդին ահաբեկեք. Սրբազան 04/23/2024   16:01 Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար 04/23/2024   15:53 Տավուշի շարժումը տարածում է ստանում. Արամ Նիկոլյանը եւս միացել է 04/23/2024   15:27 Տավուշը վճռական է՝ դեմ են հողերը թշնամուն հանձնելուն .ուղիղ 04/23/2024   15:26 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը 04/23/2024   15:23 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ 04/23/2024   15:19 Հայաստանի հնարավորությունների դռները միշտ չէ, որ բաց են մնալու. Էրդողանը նորից է սպառնում 04/23/2024   15:11 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր 04/23/2024   15:06 Բաքուն համաձայնել է Ղազախստանում արտգործնախարարների հանդիպմանը 04/23/2024   14:57 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան 04/23/2024   14:51 Հայտնել են Պուտինի երդմնակալության օրը 04/23/2024   14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր 04/23/2024   14:41 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան 04/23/2024   14:32 Ուկրաինան շուրջ կես միլիոն զինծառայող է կորցրել. Շոյգու 04/23/2024   14:25 Կառավարությունում հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ 04/23/2024   14:22 Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին 04/23/2024   14:19 «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը` կապված УАЗ-ի միջադեպի հետ․ Իոաննիսյան 04/23/2024   14:14 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ 04/23/2024   14:00 ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 04/23/2024   13:54 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին 04/23/2024   13:53 Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, Փաշինյանը հասկացել է դա. Էրդողան 04/23/2024   13:44 Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 04/23/2024   13:41 Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է 04/23/2024   13:37 Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին 04/23/2024   13:30 Քաղաքացիները Նոյեմբերյանում բացեցին դեպի Վրաստան տանող ճանապարհը 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   13:21 «Եկեղեցի, գերեզման, սաղ բաշխում է, ինչքան պետք է կզած մնանք». Գեղարքունիքի մարզում եւս անհանգիստ են (տեսանյութ) 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   13:12 Սա անվաստահություն է ՝ այսօրվա իշխող կառավարությանը․ Բագրատ Սրբազան 04/23/2024   13:11 Հենրիխ Մխիթարյանի նոր նվաճումը. Միլանի «Ինտերի» կազմում նա դարձավ Իտալիայի չեմպիոն 04/23/2024   13:00 Եղանակն առաջիկա 5 օրերին 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան

Հնարավոր է, որ նախաքննական ցուցմունքում մի բառ էս կողմ-էն կողմ եմ ասել և արդյունքում ուրիշ բան է ստացվել. «Ճըվճըվ Արոյի» որդու գործով վկան փոխում է նախաքննական ցուցմունքները 07/03/2019   22:00  |  Դատական ռեպորտաժներ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 3-ին շարունակվեց ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցների մահվան մեջ մեղադրվող «Ճըվճըվ Արոյի» որդու՝ Սարգիս Վարդանյանի, գործով դատական նիստը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ։

Դատարանում ներկայումս վկաների հարցաքննության փուլն է։ Քրեական գործով 12 վկաներից դատական նիստին ներկայացել էին երեքը:

Դատարանում որպես վկա առաջինը հարցաքննվեց սույն քրեական գործով քաղաքացիական հայց ներկայացրած անձ հանդիսացող Արմեն Այվազյանը, որը GS մոնիթորինգ ՍՊԸ-ի աշխատակից է: Նա դատարանում հայտնեց, որ ամբաստանյալին երբևէ չի տեսել և չի ճանաչում: Նրա խոսքով՝ դեպքի օրը իրեն զանգել են և ասել, որ վթարի հետևանքով GS մոնիթորինգ ՍՊԸ-ին պատկանող գովազդային վահանակը վնասվել է, իսկ ինքը մոտեցել է վահանակին և բաժինը բացել-փակել։

Դատարանում՝ որպես վկա հարցաքննվեց նաև «Սանիտեք» ընկերության աշխատակից Դավիթ Մանուկյանը: Վերջինս՝ դեպքի պահին «Սանիտեք» ընկերությանը պատկանող ավտոմեքենան վարելիս կարմիր լուսացույցի տակ կանգնած է եղել, երբ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան իր կողքով անցել է և վթարը տեղի է ունեցել:

«Ես «Սանիտեք»-ում եմ աշխատում՝ որպես վարորդ, դրա համար այդ ուշ ժամին դրսում էի: Մեքենայի ղեկին նստած, չեմ հիշում հեռախոսով էի խոսում, թե ուզում էի զանգել, բայց հենց գլուխս բարձրացրի, տեսա, որ ՃՈ և «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները խփեցին իրար»,-ասաց նա: Ականատես վկայի խոսքով` երբ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան խաչմերուկ է մուտք գործել լուսացույցը նրա համար եղել է կարմիր: Դավիթ Մանուկյանը դեպքի վայրում մնացել է մոտ կես ժամ, որից հետո շտապօգնության ավտոմեքենան է եկել , իսկ ինքը հեռացել է:

Քրեական գործով երրորդ վկան, որը դատարանում հարցաքննվեց Աշոտ Բաղդասարյանն էր։

Վերջինս ևս նշեց, որ դատավարության մասնակիցներից ոչ մեկին չի ճանաչում։

Դատարանում վկայի տված ցուցմունքի համաձայն՝ 2018 թվականի հունվարին Աբովյան փողոցով իր ավտոմեքենայով երթևեկելիս է եղել, երբ «BMW X6» մակնիշի ավտոմեքենան լուսարձակները թարթել է և ճանապարհ ուզել իրենից։

«Ես իմ մեքենան աջ քաշելով ճանապարհ տվեցի «BMW X6» մակնիշի ավտոմեքենային, որն էլ կանաչ լուսացույցով մուտք գործեց խաչմերուկ, իսկ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան շատ դանդաղ ընթանալով առաջին երթևեկելի գոտիով մուտք գործեց խաչմերուկ և խփեցին իրար»,-ասաց նա։

Մեղադրանքը պաշտպանող դատախազի այն հարցին, թե ինչ արագությամբ էր ընթանում «BMW X6» մակնիշի ավտոմեքենան, վկան պատասխանեց․ «Ինչ իմանամ, ես արագաչափ չեմ, բայց որ գրել են 130կմ/ժ արագություն, ես դա խելամիտ չեմ համարում, որովհետև այդ մեքենան այդքան արագություն չուներ»,-պատասխանեց վկան։

Նրա խոսքով՝  ՃՈ ավտոմեքենայի ձայնային ազդանշանը միացված չի եղել, իսկ ճանապարհի այդ հատվածում տեսանելիությունը վատ է և հնարավոր է, որ ամբաստանյալը չկարողանար նկատել խաչմերուկ մուտք գործող ՃՈ ավտոմեքենան։ Վերջինս նշեց նաև, որ «BMW X6» մակնիշի ավտոմեքենան մոտ 20 մետր հետ է  գտնվել իր ավտոմեքենայից և երբ ինքը ճանապարհ է տվել ամբաստանյալը մինչև վկայի ավտոմեքենան հասնելը արգելակել է և արգելակած ընթանալով հարվածել ՃՈ ավտոմեքենային։

Վկայի տված նախաքննական և դատարանում տված ցուցմունքի միջև կար հակասություն, ուստի մեղադրանքը պաշտպանող դատախազ՝ Ա․ Մարգարյանը, միջնորդություն ներկայացրեց  վկայի նախաքննական ցուցմունքը դատարանում  հրապարակելու վերաբերյալ, ինչը դատարանը բավարարեց։  Դատարանում հրապարակվեց վկա Աշոտ Բաղդասարյանի, նախաքննական ցուցմունքի այն հատվածը, որտեղ առկա էր հակասություն։ Պարզվեց՝ դատարանում նա հայտնել է, որ «BMW X6» մակնիշի ավտոմեքենան արգելակել է միայն կանգ գծանշման մոտ։ Դատարանում Աշոտ Բաղդասարյանը հայտարարեց, որ նախաքննական ցուցմունքն ինքն իր ձեռքով չի գրել և հնարավոր է, որ քննիչը սխալ է հասկացել իր նկարագրածը։

«Ոչ մեկ ինձ փող չի տվել, որ իմ բառերը փոխեմ, և, ոչ էլ դատավարության մասնակիցներից որևէ մեկին ճանաչում եմ։ Հնարավոր է, որ նախաքննական ցուցմունքում մի բառ էս կողմ-էն կողմ եմ ասել և արդյունքում ուրիշ բան է ստացվել։ Ես հիմա, դատարանում ասում եմ, որ այդ մարդը մինչև խաչմերուկ մուտք գործելը արգելակել է և արգելակած է անցել իմ ավտոմեքենայի կողքով, իսկ արգելակելու ճռռոց ես լսել եմ»,-ավելացրեց վկան։

Քրեական գործով վկա Աշոտ Բաղդասարյանը պնդում է գործի նախաքննության ժամանակ իր տված ցուցմունքն ամբողջությամբ, բացի այն հատվածից, որտեղ նշված է, թե ամբաստանյալը կանգ գծանշման մոտ է արգելակել։

Արդյունքում դատախազը միջնորդեց, որ վկան մասնակցի դատարանում  դեպքի վայրի զննության տեսագրության հետազոտությանը, ինչին պաշտպանական կողմը առարկեց, բայց դատարանը բավարարեց։

 Դատարանի աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 8-ին, որի ժամանակ նախատեսվում է՝ գործով վկա Աշոտ Բաղդասարյանի ներկայությամբ, հետազոտել դեպքի վայրի զննության տեսագրությունը։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել շուրջ 1,5 տարի առաջ. 2018թ. հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎX6» մակնիշի, 35 NT 388 համարանիշի և ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, ինչից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին: Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, ՃՈ 1-ին գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա.Դավթյանը և ուղևոր, ոստիկանության լեյտենանտ Խ.Գասպարյանն ստացած մարմնական վնասվածքներից մահացել են։

Պարզվել է, որ «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի ղեկին եղել է «Ճըվճըվ Արոյի» որդին՝ Սարգիս Վարդանյանը, որը թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:

Նախնական քննության տվյալներով՝ Ս.Վարդանյանը Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ ընթացել է լապտերը միացված վիճակում՝ բնակավայրերի համար սահմանված թույլատրելի առավելագույն 60 կմ/ժ-ը գերազանցող արագությամբ և դրանով իսկ ստեղծել վթարային իրադրություն։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ս.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը դատարան է ուղարկվել դեռեւս 2018 թվականի հունիսին, սակայն դատավարությունը դեռ շարունակվում է։

 

Հեղինակ՝ Մերի Մնոյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:47 29/06/2019  |  Դատական ռեպորտաժներՎթարի ենթարկված ոստիկանների մահվան մեջ մեղադրվող «Ճըվճըվ Արոյի» որդու գործով դատավարությունը դոփում է տեղում. Մեղադրյալը նոր պաշտպան ունի
14:56 11/12/2018  |  Քրեական խրոնիկոնՃվՃվ Արոյի կրտսեր որդին գրավի դիմաց ազատ է արձակվել. News.am
14:38 09/07/2018  |  Արտակարգ պատահարներ«Գազի Կոլյան» ինքնասպանություն է գործել նախկին վարչապետի նվիրած հրազենո՞վ
18:44 13/06/2018  |  Քրեական խրոնիկոն«Ճվճվ» Արոյի որդու մասնակցությամբ երկու ոստիկանի մահվան ելքով ավտովթարի գործի նախաքննությունն ավարտվել է
09:46 16/05/2018  |  Մամուլ«Ճվճվ» Արոյի որդու գործով փորձաքննության արդյունքները հայտնի են. «Իրավունք»
17:42 14/05/2018  |  Դատական ռեպորտաժներ«Ճվճվ Արոյի» որդին տեղյակ չի եղել, որ մեկ օր գտնվել է հետախուզման մեջ
14:20 09/05/2018  |  Քրեական խրոնիկոն«Ճվճվ Արոյի» որդու՝ Սերժ Վարդանյանի և վերջինիս ընկերների վերաբերյալ գործը դատարանում է
18:59 13/04/2018  |  Քրեական խրոնիկոնՔննչական կոմիտեն «Ճվճվ Արոյի» որդուն՝ Սերժ Վարդանյանին, առաջադրված մեղադրանքների մասին
14:06 13/04/2018  |  Քրեական խրոնիկոն«Ճվճվ Արոյի» որդու՝ Սերժ Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է
15:34 05/04/2018  |  Դատական ռեպորտաժներԵս աշխատում էի, որ իրենց պատիժը ստանան, որ չշարունակվի իրենց օլիգարխությունը. «Ճվճվ» Արոյի որդու գործով տուժող

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]