ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունը պրոֆեսիոնալներից, սկզբունքային մասնագետներից վախենու՞մ է 07/03/2019 20:38 | Վերլուծություններ
Այն, որ դատական իշխանության տոտալ քաղաքականացման գործընթաց է սկսել օրվա իշխանությունը, այլևս կասկած չի հարուցում: Դրա վկան և ականատեսը եղանք Ազգային Ժողովում՝ ոլորտում բարձր պրոֆեսիոնալի համարում ունեցող թեկնածուի՝ Աննա Մարգարյանի՝ որպես ԲԴԽ անդամի ընտրության ժամանակ, երբ նրա թեկնածությունն առաջադրած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որը խորհրդարանում իշխող մեծամասնություն է կազմում, ըստ էության, չկամեցավ ապահովել անհրաժեշտ ձայները նրա ընտրության համար:
Աննա Մարգարյանի մերժողական վերաբերմունքը վեթթինգի վերաբերյալ, ըստ էության, կանխորոշիչ նշանակություն ունեցավ ընտրության ժամանակ: «Իմ կողմից կլինի խնդրանք՝ ընդհանրապես հրաժարվել վեթթինգ բառից, որովհետև այն ոչ միշտ է դրական պոտենցիալ պարունակում: Այստեղ խնդիրը զուտ վեթթինգի հարցը չէ, մենք ունենք մի խնդիր՝ ապահովել բարեվարքություն դատական համակարգում, ապահովել արդար, անաչառ, մարդու իրավունքները հարգող և սեփական համոզմունքների ու իրավունքի վրա հիմնվող դատավոր: Դրանք պիտի լինեն այն չափանիշները, որոնց վրա հիմնվելու ենք, հետևաբար ասել, որ իրականացնելու ենք վեթթինգ կլասիկ իմաստով, ես դրանից ձեռնպահ կմնայի։ Պետք է դատավորների մասնագիտական գործունեությանը վերաբերող հստակ պահանջներ ներկայացվեն ու միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել դատական համակարգում բարեվարքությունն ապահովելու ճանապարհների մասին»,- ասել էր նա պատասխանելով ՔՊ-ական պատգամավորի հարցին:
Այս երևույթը, բնականաբար տխուր եզրակացությունների առիթ է տալիս, միանգամից իրավիճակը սկսում ես համեմատել նախորդ շրջանների հետ, ՀՀՇ ժամանակների, երբ իշխող ուժը առաջնորդվում էր «պոլի փետ լինի, իմը լինի կարգախոսով»: Նաև՝ մեծամասնության կողմից մերժված ՀՀԿ տիրապետման համատարած ՀՀԿացման շրջանի հետ, երբ անդամատոմսը որոշիչ դեր ուներ:
Ընդհանրապես, Աննա Մարգարյանի՝ չընտրվելու փաստը առանցքային նշանակություն ունեցող մեկ բան փաստեց՝ այս իշխանությունը պրոֆեսիոնալներից, սկզբունքային, չճկվող մասնագետներից վախենում է: Այս դեպքում էլ ինչպես ՍԴ դատավորի ընտրության պարագայում համոզվեցինք բազմիցս, իշխանության համար կարևորը ոչ թե թեկնածուների մասնագիտական որակներն են, այլ՝ քաղաքական հայացքները, իշխանության հետ ցանկացած դեպքում, համաձայնության գնալու պատրաստակամությունը: Այդ պատճառով էլ ԱԺ մեծամասնությունը մերժելով մերժեց ՍԴ նախագահի՝ իրենց պրոֆեսիոնալիզմով շատ ավելի բարձր մակարդակում գտնվող թեկնածուներին՝ մեկ մարդու նման այդ պաշտոնում ընտրելով, ավելի ճիշտ՝ նշանակելով իրենց քաղաքական համախոհին՝ Վահե Գրիգորյանին:
Իսկ ի՞նչն է այս պարագայում զարմանալի, չէ՞ որ մենք գործ ունենք մերոնք-ձերոնքի շատ հստակ սահման գծող իշխանության հետ: Եվ այդ սահմանը բոլոր ոլորտներում է: Ազգային ժողովի ՔՊ-ական մեծամասնության համար պրոֆեսիոնալիզմը, մեղմ ասած, արժեք չունի: Արժեքը քաղաքական համախոհությունն է՝ բոլոր ոլորտներում և բոլոր դեպքերում: Իսկ Աննա Վարդանյանը հենց այն չճկվող, պրոֆեսիոնալիզմից կես քայլ անգամ չնահանջող, իրավական տիրույթում գործող տեսակն էր, որը ՔՊ-ական կաղապարի մեջ տեղավորվել հաստատապես չէր կարող:
Այս ընտրությունից, ըստ իս, ըստ, իս, կորուստով դուրս ելավ Լուսավոր Հայաստանը, քանի որ վերջինս պրոֆեսիոնալիզմի դիրքերից առավել հաճախ է կռիվ տալիս ԱԺ-ում, սակայն, պարզվեց, որ ՔՊ-ի և ԼՀ-ի ակունքը նույնն է՝ երկուսն էլ դատական իշխանությունը քաղաքականացնելու կողմնակից են: Եվ այդպիսով՝ պրոֆեսիոնալիզմի դեմ: Իսկ մեծ հաշվով՝ այս ամենից հանրությունը տուժեց, քանի որ այսպիսով պարզ դարձավ, որ մտքի հեղափոխություն, պրոֆեսիոնալիզմ և այլ համանման եզրույթները ներկա իշխանության համար անկարևոր են, կարևորը՝ մերոնքական լինելն է:
Հեղինակ՝ Ա.Եսայան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել