ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մանվել Գրիգորյանի ոտքերը 70-90 %-ով դարձել են անզգա․ պաշտպանական կողմը միջնորդում է փոխել խափանման միջոցը 07/02/2019 12:39 | Դատական ռեպորտաժներ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ մեկնարկեց Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը նիստին ներկա է․ նա անվասայլակով բերվեց դատարան, եւ բժիշկները նրան թթվածնային սարք միացրին։
Դատարան ժամանեց նաեւ Մանվել Գրիգորյանի բժիշկը։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին պաշտպանները միջնորդել էին այն անցկացնել դռնփակ՝ պատճառաբանելով, որ գործի ողջ նյութերն ուսումնասիրելով՝ եկել են այն եզրակացության, որ դրանում առկա տեղեկությունների հրապարակումը չի բխում պետության շահերից։ Մեղադրող կողմն առարկել էր նշված միջնորդության դեմ՝ պնդելով, որ քրեական գործն իր ողջ ծավալով չի կարող փաստել, որ քրեական գործում ապացույց հանդիսացող տեղեկությունները պարունակում են ռազական գաղտնիք: Դատարանը մերժել էր ներկայացված միջնորդությունը։
Նախորդ դատական նիստին հանվել էր նաեւ Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նիստի մեկնարկին պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անհապաղ վերացնելու մասին։ Պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանը, թվարկելով Առողջապահության նախարարության հունիսի 11-ի հրամանով կազմակերպված կոնսիլումի արդյունքում ախտորոշված մի շարք հիվանդություններ, նշեց, որ Մանվել Գրիգորյանի մոտ գնահատվել է վիճակի վատթարացում․ «Մանվել Գրիգիորյանի ոտքերը ուռած են, հոսանքի լարմամբ ախտորոշվել է, որ 70-90 տոկոս դարձել են անզգա, նրա մոտ գանգրենա է առաջանում, և ՀՀ լավագույն բժիշկները չեն կարողանում վիճակը բարելավել։ Նրա մոտ ախտորոշվել է նաեւ հուզական, մտավոր անկայունություն, շարժումների արգելակում, անտարբերություն, ինչը հանգեցրել է սթրեսային խանգարման»։
Պաշտպանի խոսքով՝ թե «Նաիրի» բկ-ն եւ թե «Գրիգոր Լուսավորիչ» բկ-ն, հաշվի առնելով Գրիգորյանի ծանր վիճակը, անհրաժեշտ են համարել, որ նա 24-ժամյա ռեժիմով ունենա երկու խնամակալ՝ հարազատների հերթափոխի առկայությամբ, ինչը ՔԿՀ պետի կողմից մերժվել է։
Պաշտպանի պնդմամբ՝ Գրիգորյանը տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնք նրա կյանքին վտանգ են սպառնում։
Լեւոն Բաղդասարյանն ընդգծեց, որ եթե անգամ դատարանը գտնի, որ առկա պայմաններում կալանավորման հիմքեր ամեն դեպքում կան, ապա իրենք միջնորդում են մինչև 10 միլիոն գրավի դիմաց ազատ արձակել նրան։
Պաշտպան Արսեն Մկրտչյանն էլ խնդրեց դատարանին բավարարել միջնորդությունը՝ թույլատրելով, որ քիչ թե շատ առողջությունը կորցրած իրենց պաշտպանյալի հետ կարողանան գոնե պաշտպանության իրավունքը իրացնել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել