ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մանվել Գրիգորյանը կմնա կալանավորված․ դատարանը մերժեց միջնորդությունը 07/02/2019 14:34 | Դատական ռեպորտաժներ
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանը քիչ առաջ մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Դատավորն արձանագրեց, որ եթե Մանվել Գրիգոյանը տեղափոխվել է դատարան, արդեն իսկ վկայում է, որ նա կարող է մասնակցել դատական նիստերին, ուրիշ բան, եթե խնդիրներ առաջանային նիստի ընթացքում։
Հիշեցնենք, որ պաշտպաններն այսօր միջնորդել էին անհապաղ փոխել Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ վերջինիս առողջացման վատթարացման պատճառով։ Նրանք նշել էին, որ Մանվել Գրիգորյանի մոտ գանգրենա է առաջանում, ախտորոշվել է սթրեսային խանգարում, եւ նրան անհրաժեշտ է բնական լույս, արեւ, հոգեկան խաղաղություն։
Միաժամանակ դատավորը, հաշվի առնելով առողջական վիճակի վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, որոշեց վերադառնալ մեղադրող կողմի՝ հունիսի 18-ի միջնորդության լուծմանը։ Հիշեցնենք, որ մեղադրող կողմը միջնորդել էր նշանակել միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որը կտա հետեւյալ հարցերի պատասխանները․ ի՞նչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը, դրանցից որեւէ մեկը տեսակով կամ ծանրության աստիճանով համապաստախանու՞մ է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդություններին, եւ դրանց պատշաճ հսկողությունը հնարավո՞ր է իրականացնել ՔԿՀ-ում, թե՞ ոչ։
Քանի որ մեղադրող կողմը պնդեց իր այս միջնորդությունը, դրա վերաբերյալ ելույթով հանդես եկավ պաշտպանական կողմը։ Մասնավորապես, պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանը նշեց այն հարցերը, որոնց պատասխանները եւս, ըստ իրենց, պետք է տրվեն այդ փորձաքննությամբ։ Դրանք են․ ինչպիսի՞ն էր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կալանավորման սկզբում եւ այժմ, եթե առկա է բացասական դինամիկա, ապա անազատության մեջ գտնվելով՝ բուժումը կարո՞ղ է արդյունավետ լինել թե ոչ, տվյալ հիվանդությունները կարո՞ղ են կյանքին վտանգ սպառնալ կամ խոչընդոտ հանդիսանալ հետագա կալանքը կրելուն, դրանց պատշաճ հսկողությունը հնարավո՞ր է իրականացնել ՔԿՀ-ում, արդյո՞ք ՔԿՀ-ն համապատասխանում է սահմանված ստանդարտներին, առողջական վիճակի վատթարացումը կախվա՞ծ է կալանքի տակ գտնվելու հետ, արդյո՞ք այն կարող է ավելի վատթարանալ։ Միջնորդեցին հայտնել նաեւ նրա առողջական դինամիկան՝ կալանքի տակ գտնվելու օրվանից մինչ օրս։
Միաժամանակ պաշտպանները ցանկություն հայտնեցին, որ որպես բժիշկ-փորձագետներ ներգրավվեն նաեւ իրենց ցանկացած մասնագետները։
Դատախազներն էլ իրենց հերթին միջնորդեցին, որպեսզի տրվի պատասխանն այն հարցի՝ արդյո՞ք Մանվել Գրիգորյանի առողջության վատթարացում գրանցվել է հունիսի 3-ից հետո, երբ նա քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխվեց ՔԿՀ, որտեղ էլ հրաժարվեց բժշկական օգնություն ստանալուց։
Դատավորն անձանագրեց, որ միջգերատեսչական հանձնաժողովի նախորդ եզրակացությունը անվավեր կամ ապօրինի չի ճանաչվել։
Նա հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի այսօր՝ ժ․ 16։00-ին։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը նիստի շարունակությանը չի մասնակցի։ Բժշկի ցուցումով՝ նա տեղափոխվեց հիվանդանոց։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ