Թեմաներ
Երկուշաբթի 08 / 10 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/10/2020   00:22 Մինսկում ՕՄՕՆ-ի հետ բախումների հետևանքով կան վիրավորներ (տեսանյութ) 08/09/2020   23:58 Ամեն ինչ ներառված է. Ինչպես է կազմակերպվում էլիտար յամայական սեքս-առողջարանը (լուսանկարներ) 08/09/2020   22:52 Դավիթաշեն-Աշտարակ խճուղու նոր կառուցված ավտոճանապարհին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն 08/09/2020   22:46 Արամ Ա կաթողիկոսը Բեյրութում պատարագ եւ հոգեհանգստյան կարգ է մատուցել 08/09/2020   22:37 Փրկարարները Սևան-Հրազդան ջրանցքից դուրս են բերել 15 տարեկան պատանու դին 08/09/2020   22:30 Բրազիլիայում սգո օր են հայտարարել ի հիշատակ կորոնավիրուսից հարյուր հազար մահացածների 08/09/2020   21:52 Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի. Արմեն Աշոտյան 08/09/2020   21:36 Արցախի ժողովրդից Լիբանանին. ևս մեկ ինքնաթիռ մեկնեց Բեյրութ (լուսանկարներ) 08/09/2020   20:59 Այլազգին Հայաստանի մեջ ինտեգրվելուց, ասիմիլացվելուց հետո այլ ճանապարհ բացի քաղաքական ազգայնականություն՝ չունի 08/09/2020   20:44 Կիեւում ընդդիմության գրասենյակի մոտ ռումբ են գտել 08/09/2020   20:17 Մոսկվայից չարտերային չվերթներ կիրականացվեն դեպի Երևան և Գյումրի 08/09/2020   20:10 Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգիստ Բեյրութում ուժգին պայթյունի հետևանքով զոհվածների համար 08/09/2020   20:00 Երեւանից դեպի Ռուսաստան կիրականացվեն չվերթեր․ դեսպանատուն 08/09/2020   19:44 Երևանից օպերխումբ է գնացել Սեւան` Վլադիմիր Գասպարյանին ձերբակալելու համար. փաստաբան 08/09/2020   19:27 Պարո՛ն վարչապետ, հիմա այս երիտասարդները ի՞նչ պիտի անեն. Նաիրա Զոհրաբյան 08/09/2020   19:05 Բեյրութում բողոքի ակցիաների ընթացքում տուժածների թիվը գերազանցել է 700-ը 08/09/2020   18:47 ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը 08/09/2020   18:19 Մինսկում ձերբակալել են ռուսական «Դոժդ» հեռուստաալիքի լրագրողներին 08/09/2020   17:47 Այ հիմա ուշադի՛ր նայեք. Արման Աբովյանը՝ Լիբանանում իրադարձությունների շուրջ 08/09/2020   17:15 Ծղուկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. Կան տուժածներ 08/09/2020   16:47 Փաշինյանն աշնանը հրաժարական կտա. վերադարձ անցյալին չի լինելու. Գեղամ Նազարյան 08/09/2020   16:25 Ահազանգ ԱԻՆ. 14 տ պատանին ընկել է Հրազդան գետը 08/09/2020   16:15 «Տեր -Պետրոսյանը ջուր է լցնում թուրքերի և ադրբեջանցիների ջրաղացին». Հայկազուն Ալվրցյան 08/09/2020   15:16 Հայաստանի կողմից եղբայրական Լիբանանին տրամադրվելիք օգնության երեք խմբաքանակներից առաջինն արդեն ժամանել է Բեյրութ. ԱԳՆ նախարար 08/09/2020   14:44 Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում 08/09/2020   14:08 ԱՄՆ-ն նշել Է Աֆղանստանում ռազմական ներկայության կրճատման ժամկետները 08/09/2020   13:39 Մենք ոչինչ ենք կառավարության համար, զրո, զզվեցնող մրջյուններ, որոնց կարելի է մի մատով ճզմել. ԵՊՀ դասախոս 08/09/2020   13:15 Արցախում նոր կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել 08/09/2020   13:08 Եթե ասածներիս մեջ թեկուզ մեկ կաթիլ անճշտություն կա, եկեք բոլորս միասին կոչ անենք Ալեն Սիմոնյանին ինձ դատի տալ. Նարեկ Մալյան 08/09/2020   12:44 Ստեղծված իրավիճակը ձեռնտու է բացառապես մեր թշնամիներին. Շիրակ Թորոսյանը` Ախալքալակի դեպքերի մասին 08/09/2020   12:21 ՃՏՊ Խաղաղ Դոնի փողոցում. Վարորդը հրաժարվել է բուժօգնությունից 08/09/2020   12:10 Մենք Սերժ Սարգսյանի անարդար ռեժիմը չենք տապալել, որ նորից շարժվենք անարդարության ճանապարհով. Կարպիս Փաշոյան 08/09/2020   11:56 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ 08/09/2020   11:35 Հայտնել են Թրամփի՝ Ռաշմոր լեռան վրա նախագահների հարթաքանդակներին իրենն ավելացնելու ցանկության մասին 08/09/2020   11:30 2 տարեկան երեխան մեծանում է անմարդկային պայմաններում (տեսանյութ) 08/09/2020   10:57 Նոր կորոնավիրուսով վարակվելու 225 դեպք է գրանցվել 08/09/2020   10:50 Չինաստանում ուղեւորատար ինքնաթիռը կտրուկ կորցրել է բարձրությունը եւ արտակարգ ազդանշան է տվել 08/09/2020   10:07 Պլանային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում 08/09/2020   09:57 Փրկարարները Աղվերանում գտել են արշավախմբի մոլորված անդամներին 08/08/2020   23:25 Դատարանը մերժեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու մասին միջնորդությունը 08/08/2020   21:44 Ալրաղացի Լյովիկի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին միջնորդություն է ներկայացվել 08/08/2020   20:09 Ռոբերտ Նազարյանին մեղսագրվող արարքի վրա համաներում է տարածվում, մինչդեռ ՀՔԾ-ն պահանջում է կալանավորել նրան 08/08/2020   19:14 Ջերմուկի քաղաքապետի գործողությունների վերաբերյալ «Լիդիանը» հաղորդում է ներկայացրել ՀՔԾ 08/08/2020   19:00 Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ անցկացվել է ռազմական խորհրդի նիստ (ֆոտո) 08/08/2020   18:55 Երևանի Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն 08/08/2020   18:50 Փաշինյանը պահանջել է հերքել իր պապու՝ դավաճան լինելու մասին տեղեկատվությունը 08/08/2020   18:34 Երկուշաբթի Երևանի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի 08/08/2020   18:34 «Ինձ ասում էին, որ ներողություն պետք է խնդրեմ՝ Հայ առաքելական եկեղեցում Տերունական աղոթք կարդալու համար». մոսկվայաբնակ գործարար 08/08/2020   18:11 Պատկերացնու՞մ եք, ինչ կկատարվեր օրվա իշխանությունների և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանեկան կապալի հետ, եթե այսօր քաղաքական դաշտում հայտնվեր ընդդիմադիր Նիկոլ տեսակը... Ռ. Հակոբյան 08/08/2020   17:59 Սինանյանի սխալ խոսքը քննադատելիս չպետք է անզգույշ բաներ ասել որևէ ժողովրդի հասցեին. Ս. Սեյրանյան
08/08/2020   18:34 «Ինձ ասում էին, որ ներողություն պետք է խնդրեմ՝ Հայ առաքելական եկեղեցում Տերունական աղոթք կարդալու համար». մոսկվայաբնակ գործարար 08/09/2020   16:15 «Տեր -Պետրոսյանը ջուր է լցնում թուրքերի և ադրբեջանցիների ջրաղացին». Հայկազուն Ալվրցյան 08/08/2020   18:50 Փաշինյանը պահանջել է հերքել իր պապու՝ դավաճան լինելու մասին տեղեկատվությունը 08/08/2020   23:25 Դատարանը մերժեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու մասին միջնորդությունը 08/08/2020   18:34 Երկուշաբթի Երևանի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի 08/08/2020   09:26 Հերթական սկանդալը ԱԱԾ-ում. «Հրապարակ» 08/08/2020   15:38 Երևանի նոր կրկեսի ապագան մշուշոտ է 08/08/2020   15:16 Ադրբեջանը երեք օր առաջ գնել է Հայաստան մտնող ինտերնետի մալուխը. Արթուր Դանիելյան 08/09/2020   16:47 Փաշինյանն աշնանը հրաժարական կտա. վերադարձ անցյալին չի լինելու. Գեղամ Նազարյան 08/08/2020   19:14 Ջերմուկի քաղաքապետի գործողությունների վերաբերյալ «Լիդիանը» հաղորդում է ներկայացրել ՀՔԾ 08/09/2020   19:44 Երևանից օպերխումբ է գնացել Սեւան` Վլադիմիր Գասպարյանին ձերբակալելու համար. փաստաբան 08/09/2020   20:00 Երեւանից դեպի Ռուսաստան կիրականացվեն չվերթեր․ դեսպանատուն 08/08/2020   09:29 Ռուբեն Վարդանյանը որոշե՞լ է ՀՀ-ում դադարեցնել բիզնես գործունեությունը. «Հրապարակ» 08/09/2020   13:08 Եթե ասածներիս մեջ թեկուզ մեկ կաթիլ անճշտություն կա, եկեք բոլորս միասին կոչ անենք Ալեն Սիմոնյանին ինձ դատի տալ. Նարեկ Մալյան 08/09/2020   23:58 Ամեն ինչ ներառված է. Ինչպես է կազմակերպվում էլիտար յամայական սեքս-առողջարանը (լուսանկարներ) 08/08/2020   20:09 Ռոբերտ Նազարյանին մեղսագրվող արարքի վրա համաներում է տարածվում, մինչդեռ ՀՔԾ-ն պահանջում է կալանավորել նրան 08/09/2020   14:44 Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում 08/08/2020   11:43 Դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց Մուշեղ Կոշեցյանին կալանավորելու մասին միջնորդությունը, թեև ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ 08/08/2020   18:55 Երևանի Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն 08/09/2020   21:52 Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի. Արմեն Աշոտյան

Լ. Տեր-Պետրոսյան. Խոստանում եմ Վանոյին կանչել և ականջները ձգել, որ «բառադիություններ այլևս չանի» 07/02/2019   16:48  |  ԳՈՐԾ #

«Մեր դեմ խաղ չկա»՝ կարգախոսով առաջնորդվող ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի համար ինչ-որ պահից սկսած՝ միջկուսակցական և միջանձնային՝  հարցերի լուծման հիմնական ուղին սպանությունն էր դարձել: Մարդուն վերացնելը, կյանքից զրկելը, մեջտեղից հանելը նրա ամենօրյա հանձնարարությունների մեջ էր մտնում:  «Փաստինֆո»-ն շարունակում է ներկայացնել նորանկախ Հայաստանի արյունոտ էջերի մանրամասները։

1994 թ. մայիս ամսին ՆԶՎ պետ  Վահան Հարությունյանին հանձնարարել է նախապատրաստել և իրագործել ՀՀ ԳԽ պատգամավոր, ԳԽ իրավական հարցերի մշտական հանձնաժղովի նախագահ Կիմ Բալայանի սպանությունը, որն իր հասարակական պարտքը կատարելու կապակցությամբ Վանո Սիրադեղյանին հրապարակավ մեղադրել էր հայկական երկաթուղու պետ Համբարձում Ղանդիլյանի սպանությունը կազմակերպելու մեջ:

Վահան Հարությունյանը ստանձնելով Կիմ Բալայանի  սպանության կազմակերպումը և հետագայում Վանո Սիրադեղյանին պարբերաբար զեկուցելով, որ դեռևս զբաղվում է նրա հանձնարարության կատարումն ապահովելու ուղղությամբ, իրականում գործուն միջոցներ չի ձեռնարկել և նրա սպանությունը չի իրագործվել՝ Վանո Սիրադեղյանի կամքից անկախ պատճառներով:

Վանո Սիրադեղյան. «Ինչ ասում եմ, այդպես արա»

Այն, որ Վանոն հանձնարարել է սպանել Բալայանին, հիմնավորվել է տուժող Կիմ  Բալայանի, տվյալ դրվագով վկա՝ Վահան Հարությունյանի ցուցմունքներով, ինչպես նաև՝ նախաքննությամբ ձեռք բերված այլ ապացույցներով և փաստական տվյալներով:

Վանո Սիրադեղյանն, ի դեպ, գործով որպես վկա հարցաքննվելով 1998-ի հունիսի 22-ին, չի ժխտել, որ սրված են եղել իր հարաբերությունները Կիմ Բալայանի հետ:

Իսկ գործով վկա Վահան Հարությունյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 1994 թ. ապրիլ կամ մայիս ամիսներին, երբ քաղաքական իրավիճակը լարված է եղել և տեղի են ունեցել միտինգներ, ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն իրեն կանչել է և ասել, որ անհրաժեշտ է Կիմ Բալայանի հարցը լուծել, այսինքն՝ սպանել: Ինքն առաջարկել է ծեծել, կամ՝ այլ կերպ վախեցնել, բայց ոչ՝ սպանել, սակայն Սիրադեղյանն ասել է՝ «ինչ ասում եմ, այնպես էլ՝ արա»: Ինքը հասկացել է, որ հակաճառելն անիմաստ է և  ասելով  «եղավ»`դուրս է եկել: Իմանալով, որ Վանո Սիրադեղյանն իր տված հանձնարարականները վերցնում է հսկողության տակ, ունի համապատասխան հնարավորություններ և ծառայություններ, ինքը ձևականորեն, «իմիտացիայի համար» ՆԳ հատուկ բաժնի աշխատակից Սամվել Կարապետյանին հանձնարարել է մի քանի օր հետևել Կիմ Բալայանին, ճշտել, թե վերջինս որտեղ է ապրում, ում հետ է շփվում, որտեղ է լինում: Եթե անգամ հնարավոր լիներ Կիմ Բալայանին սպանելը, միևնույն է, ինքն այդ քայլին չէր գնալու:

Մինչդեռ մեկ-երկու օր անց Սամվելն իրեն զեկուցել է, որ Կիմ Բալայանը միշտ լինում է ինչ-որ ճանաչված մարդկանց հետ, սակայն ինքը չի հիշում՝ ում հետ: Ինքն էլ ուրախանալով, որ նրան սպանելը դժվար է, գնացել է Վանո Սիրադեղյանի մոտ և նրան ասել, թե անհնար է այդ առաջադրանքը կատարել: Նախարարը լսել է իրեն և նեղացած ասել՝ «լավ, գնա, գնա»:

Վահան Հարությունյանի նկատմամբ Կիմ Բալայանի սպանության վերաբերյալ քրեական գործի մասը 28.11.1998թ. կարճվել է՝ նշված հանցագործությունը կատարելուց կամովին հրաժարվելու կապակցությամբ:

Կիմ Բալայանը տեղեկացրել է ԱԱՊՎ  պետ Դավիթ Շահնազարյանին, որ  Սիրադեղյանն իրեն սպանելու հանձնարարական է տվել

 Իր նկատմամբ նախապատրաստվող մահափորձի մասին Կիմ Բալայանին հայտնի է  դարձել 1994թ. հուլիսին։Տվյալ հարցի շուրջ 1994թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նա պաշտոնական հայտարարություն է արել ՀՀ Գերագույն խորհրդում:

Նրա խոսքով՝սկզբնական շրջանում ինքն այդ ամենն ընդունել է որպես սպառնալիք, սակայն կարճ ժամանակում համոզվել է, որ իրեն իրոք հետևում են: Նկատել է, որ հետևում են բավական հասարակ  հնարքներով՝ իր տան մոտ նույն ուղևորներով մշտապես կանգնած է եղել միևնույն ավտոմեքենան, որի պետհամարանիշները հաճախակի փոխվել են: Տեսնելով, որ այդ անձինք ավտոմեքենայից ռադիոկապով համագործակցում են այլ անձանց հետ, իրեն հաջողվել է ձայնագրել նրանց հեռակապային խոսակցությունները, որոնք այնուհետև ներկայացրել է ԱԱՊՎ պետի պաշտոնակատար Դավիթ Շահնազարյանին: Միաժամանակ, նրան մանրամասն պատմել է իրեն հայտնի փաստերի մասին, այդ թվում հայտնելով, որ իր սպանության կազմակերպումն ու իրականացումը Վանո Սիրադեղյանը հանձնարարել է Վահան Հարությունյանին:

Դավիթ Շահնազարյանը մի քանի օրից Բալայանին ասել է, որ հարցը բավականին լուրջ է և ինքը նույնպես այդ մասին ունի օպերատիվ տվյալներ՝ առաջարկելով օգտվել իր կողմից տրամադրված թիկնապահների ծառայությունից, ինչը նա մերժել է: Միաժամանակ Դավիթ Շահնազարյանը հայտնել է, որ ապահովել է նաև ընտանիքի անդամների անվտանգությունը և բացի այդ շուրջօրյա հսկողություն է սահմանված ՆԶ վարչության հրամանատար Վահան Հարությունյանի նկատմամբ:

Սակայն հետագայում Բալայանը հասկացել է, որ գործնականում իր և իր ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովված չէ և ոչ էլ Վահան Հարությունյանն է շուրջօրյա հսկողության տակ: Իսկ մի քանի օր անց Դավիթ Շահնազարյանը հրավիրել է նրան իր  աշխատասենյակ և ասել, որ ի վիճակի չի ապահովելու իր անվտանգությունը, եթե ինքը չօգտվի նրա կողմից տրամադրված թիկնապահների ծառայությունից: Ի վերջո նա համաձայնել է օգտվել թիկնապահի ծառայություններից, ապա նաեւ  Շահնազարյանի խորհրդով ինքը 16.08.94թ. գրավոր դիմում է գրել ՀՀ գլխավոր դատախազին և նույն օրը ՀՀ Գերագույն խորհրդի իր աշխատասենյակում դիմումը հանձնել է ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանին:

 Լ. Տեր-Պետրոսյան. Խոստանում եմ Վանոյին կանչել և ականջները ձգել, որ «բառադիություններ այլևս չանի»   

Նախաքննության ընթացքում Կիմ Բալայանը հայտնել է, որ Սիրադեղյանի հետ անձնական որևէ խնդիր չի ունեցել և չունի: Եվ որ վերջինս իր մահափորձը կազմակերպել է կատարած օրինախախտումները թաքցնելու համար, քանի որ ինքը որպես ԳԽ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ  անաչառ և սկզբունքային դիրքորոշում է ունեցել այդ օրինախախտումների վերհանման հարցում: Նա ԳԽ-ում բազմիցս հանդես է եկել Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Մասնավորապես, ինքը ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանին տեղեկացրել է, որ  Վանո Սիրադեղյանը, լինելով Լ. Տեր-Պետորսյանի խորհրդականը, որպես «Հայանտառի» գլխավոր տնօրեն, հրամանով լուծարել է մի շարք անտառտնտեսություններ և բազմաթիվ մարդկանց ազատել աշխատանքից։ Փաստորեն կատարել է հանցանք՝ իշխանազանցություն: Հետագայում նա ոչ միայն հրաժարվել է կատարել դատարանի որոշումները, ՀՀ գլխավոր դատախազի որոշումներն ու միջնորդությունները, այլև պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կազմակերպել է շորթումներ, պաշտոնատար անձանց սպառնացել հաշվեհարդարով, եթե վերջիններս շարունակեն պայքարն անօրինականության դեմ:

Համբարձում Ղանդիլյանի սպանության  առթիվ Կիմ Բալայանը ԳԽ նիստում հայտարարել է,  որ եթե սպանություն կատարողը և բացահայտողը միևնույն գերատեսչությունն է, ապա այդ հանցագործությունը չի բացահայտվի։ Նա դեռեւս այն տարիներին հայտարարել էր  սպանության շարժառիթի վերաբերյալ իր կարծիքը, այն է՝ Հ. Ղանդիլյանը տեղեկանալով, որ Հայաստանում մոտ 430 վագոն վառելանյութ է հափշտակվել, սակայն այդ առթիվ կեղծ ակտ է կազմվել, որ իբր այն բեռնաթափվել է Ադրբեջանի տարածքում, պայքարել է հափշտակողներին հայտնաբերելու համար:

Սիրադեղյանի կատարած բազմաթիվ օրինախախտումների վերաբերյալ  որպես ԳԽ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ տեղյակ է պահել ՀՀ նախագահ Լ. Տեր -Պետրոսյանին, որն էլ խոստացել է, հրավիրել և հանձնարարել Սիրադեղյանին, որ իր գործունեությունը համապատասխանեցնի օրենսդրությանը: Այդ կապակցությամբ նա Կիմ Բալայանին բառացիորեն ասել է՝ «Խոստանում եմ Վանոյին կանչել և ականջները ձգել, որ բառադիություններ այլևս չանի»:

ՆԶ վարչության պետ  Վահան Հարությունյանը դասընկերոջն է հանձնարարել, որ հետևի Կիմ Բալայանին 

Գործով վկա Սամվել Կարապետյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 1992 թվականին իր համադասարանցի և համակուրսեցի, ՆԶ վարչության պետ Վահան Հարությունյանի միջնորդությամբ աշխատանքի է անցել ՀՀ ՆԳՆ և ԱԱՆ ՆԶ վարչությունում՝ որպես հատուկ բաժնի պետ:

Նրա ներկայացմամբ՝ 1993թ. իրեն կանչել է Վահան Հարությունյանը և տալով մի թղթի վրա գրված հասցե՝ հանձնարարել է ճշտել, թե նշված հասցեում գտնվող տունը ու՞մ է պատկանում, արդյո՞ք այն Կիմ Բալայանին է:  Նույն օրն ինքը գնացել -գտել է այդ տունը, որ գտնվում է սալաքարերով պատված փողոցում՝ Ամերիկյան համալսարանից վերև: Ճշտելով, որ հասցեում նշված կիսակառույցը Կիմ Բալայանին է պատկանում, ինքը հանձնարարության համաձայն մի 2-3 օր իր սեփական «Զապորոժեց» մակնիշի մեքենայով հետևել է  նրան: Մասնավորաբար, ինքը առավոտյան 8. 30-ին   20 մետր հեռավորության վրա կանգնած հետևել է և տեսել,   որ ժամը 9. 00 Բալայանի հետևից եկել է սև գույնի «ԳԱԶ-24» կամ «ԳԱԶ-31»՝ իր հիշելով 20 թվանշանով սկսվող պետհամարանիշերով ավտոմեքենա: Նա միայնակ դուրս է եկել տնից և գնացել Մելիք-Ադամյան փողոցի Նախարարների խորհրդի շենքը: Ինքը Կիմ Բալայանին հետևել է մինչև նշված շենքը և երբ նա ներս է մտել, գնացել է աշխատանքի: Մեկ շաբաթ անց ինքը զեկուցել է Վահան Հարությունյանին իր պարզածի մասին : Հանձնարարության նպատակի մասին Հարությունյանն իրեն ոչինչ չի ասել, իր կարծիքով Հարությունյանն իրեն է հանձնարարել այդ գործը, քանի որ վստահել է, բացի այդ Կոմիտասի բնակիչ է և Բալայանի տունն իր տանը մոտ է: Նա իմացել է նաև, որ այդ շրջանում Կիմ Բալայանը Գերագույն խորհրդում շատ է քննադատել իշխանություններին, որի պատճառով իշխանությունները նրա դեմ լարված են եղել և ինչ-որ բան են ցանկացել կազմակերպել: Թե ինչ՝ ինքը չգիտի:

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է

ՀՀ գլխավոր դատախազ Ա. Գևորգյանը ԳԽ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կիմ Բալայանի դիմումի կապակցությամբ 17. 08.94թ. համապատասխան հանձնարարություն է ուղարկել   ՀՀ ԱԱՊՎ պետի պաշտոնակատար Դ. Շահնազարյանին՝ համապատասխան միջոցառումներ իրականացնել Կիմ Բալայանի և նրա ընտանիքի անվտանգությունն ապահովելու, նրանց նկատմամբ հակաօրինական արարքներ կատարող անձանց ինքնությունը պարզելու, ահաբեկչական գործողությունները խափանելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:30 25/06/2019  |  ԳՈՐԾ #Նախարար Վանո Սիրադեղյանը հանձնարարել էր սպանել Գուրգեն Եղիազարյանին
19:40 04/06/2019  |  ԳՈՐԾ #Վանո Սիրադեղյանը հանձնարարել էր սպանել ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանին, որը զբաղվում էր Տեր-Սահակյանի բանդայի գործի քննությամբ
19:38 25/05/2019  |  ԳՈՐԾ #Սպանության նախաձեռնողն անձամբ՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն էր
17:18 13/04/2019  |  Քրեական խրոնիկոնՄարիուս Յուզբաշյանի, Համբարձում Գալստյանի, Վահրամ Խորխոռունու, Գագիկ Պողոսյանի սպանությունների բացահայտումը նոր իշխանությունների օրակարգում չկա
09:28 16/02/2019  |  ՄամուլՎանո Սիրադեղյանը ապրիլին կվերադառնա Հայաստան. «Հրապարակ»
09:15 06/11/2018  |  ՄամուլԸնտրություններից հետո Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞. «Իրատես de facto»
18:01 24/10/2018  |  ԼՐԱՀՈՍԻնձ համար բանտի վիճակն ավելի կոմֆորտ է, քան ընդհատակինը. Նիկոլ Փաշինյան
09:48 03/10/2018  |  ՄամուլՎանո Սիրադեղյանը սպասում է, որ իր վրայից հանվեն մեղադրանքները. «Ժամանակ»
09:23 23/01/2018  |  ՄամուլՎանո Սիրադեղյանը կվերադառնա՞. «Հրապարակ»
10:32 14/11/2017  |  ՄամուլՎանո Սիրադեղյանը կարող է վերադառնալ Հայաստան. «Հայկական ժամանակ»

Տեսանյութեր

08/08/2020   21:26 Բեյրութում անկարգություններ են, իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել, կան տուժածներ

Տեսադարան

08/05/2020   11:47 Բեյրութն ավերիչ պայթյունից հետո

Մամուլ

Արխիվ

[]