Թեմաներ
Երկուշաբթի 07 / 22 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/22/2019   21:48 Մոսկվայում հայտնաբերվել է գլխատված կին 07/22/2019   21:26 Հիվանդանոցում տեղադրված տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես են դռները բացվում՝ թույլ տալով խորհրդավոր ուրվագծի մուտքը (տեսանյութ) 07/22/2019   19:50 Բլոգեր կնոջ վրա հարձակվել են՝ 61 -ամյա կնոջ հետ նրա հարսանիքից հետո 07/22/2019   19:13 Գյումրիում պայթյունի հետևանքով տղամարդը ստացել է վնասվածքներ 07/22/2019   19:08 Բակո Սահակյանն ընդունել է Ռուսաստանի պարի միության նախագահին 07/22/2019   19:06 Դիետոլոգը պատմել է շաքարից հրաժարվելու առավելությունների մասին 07/22/2019   19:03 Խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ 07/22/2019   18:41 Օրենսդիրը մեկուսացվում է կարեւոր օրինագծերի մշակման աշխատանքներից.արդարադատության նախարարությունն ու պատգամավորները հակասում են միմյանց 07/22/2019   18:35 ՊԵԿ-ը կոչ է անում քաղաքացիներին պահպանել օրենսդրության պահանջները 07/22/2019   18:32 Տավուշի մարզը նոր ոստիկանապետ ունի 07/22/2019   18:15 Նախշուն Տավարացյանի լիազորությունները՝ որպես ԲԴԽ անդամ, դադարեցվել են. ԲԴԽ 07/22/2019   18:12 Ավտոմեքենաների մաքսազերծման թիվը նախորդ տարվա համեմատ գերազանցվել է. ՊԵԿ փոխնախագահ 07/22/2019   18:12 85 հոգի աշխատանքի համար դիմել է Տավուշի մարզպետարան 07/22/2019   18:00 Որպես անհետ կորած որոնվում է Գավառի մանկատան 16-ամյա սանը 07/22/2019   17:58 Երեք օրում բացահայտվել է 35 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 51 մարդ 07/22/2019   17:40 Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց Հնդկաստան բուժման մեկնող զինվորականներին 07/22/2019   17:38 Մեկնարկել են Երեւան-Սեւան-Իջեւան-հայ-ադրբեջանական սահման հատվածի միջին նորոգման աշխատանքները 07/22/2019   17:15 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի վարչապետին 07/22/2019   17:02 Հաղարծինն ինձ համար նաև պետականության խորհրդանիշ է. նախագահն այցելել է Հաղարծնի վանական համալիր 07/22/2019   16:58 6 կուսակցություն պահանջել է ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունից և կառավարությունից՝ հրաժարվել պետականությանը սպառնացող գործողություններից 07/22/2019   16:51 48-ամյա տղամարդը, խանդից դրդված, մետաղական սարքով հարվածներ է հասցրել իր նախկին կնոջը 07/22/2019   16:44 Արցախի Հանրապետության խորհրդարանը գումարել է արտահերթ նստաշրջան 07/22/2019   16:29 Հայ սակրավորները Սիրիայում վերջին օրերին ականազերծել են 8534 քմ տարածք 07/22/2019   16:20 Շները փորձել են վնասել մանկահասակ երեխաներին. 57-ամյա տղամարդը կրակել է 07/22/2019   16:06 Ոստիկանները բացահայտել են Չկալովկա համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 07/22/2019   15:59 ՊԵԿ-ը կոչ է անում քաղաքացիներին պահպանել օրենսդրության պահանջները 07/22/2019   15:54 Տիգրան Խաչատրյանը հանդիպել է կոնյակագործների և գինեգործների հետ 07/22/2019   15:48 Շամոնին որոշել է ավելի խորացնել համագործակցությունը Դիլիջանի հետ. նախագահ Սարգսյանը պատրաստ է այսուհետ ևս աջակցություն ցուցաբերել 07/22/2019   15:39 Փաշինյանը 10 օրով մեկնում է արձակուրդ 07/22/2019   15:33 Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն՝ Ռադայի ընտրություններում հաղթելու կապակցությամբ 07/22/2019   15:19 Ունենք որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել վաղօրոք բացահայտել Բրոյանի հոգեվիճակը. Տոնոյան 07/22/2019   15:13 Ռազմական անակնկալներ են լինելու. Տոնոյան 07/22/2019   15:09 Դավիթ Բեգինյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար 07/22/2019   15:07 «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի նախկին տնօրենն 8 ամիս աշխատել է առանց աշխատանքային պայմանագրի և աշխատավարձի 07/22/2019   15:03 Դատավոր Դավիթ Բալայանի միջադեպով փաստաբան Հրանտ Անանյանը բողոք է ներկայացրել դատարան 07/22/2019   15:03 Իրաքում ՀՀ դեսպանի հանդիպումները Իրաքի Ներկայացուցիչների ժողովում 07/22/2019   14:55 Բնակարանային շուկայում այլևս չկա նախկին ակտիվությունը. վաճառքը կրճատվել է գրեթե 20 տոկոսով 07/22/2019   14:26 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց սփյուռքահայ ուսուցիչների հետ 07/22/2019   14:17 Քննչական կոմիտեում կայացել է հասարակական-մոնիտորինգի խմբի հետ հանդիպումը 07/22/2019   14:13 Եվրոպական տեսակետից այլեւս ավարտվել է քրեական դատավարությունը՝ պրն Քոչարյանի դեմ. ֆրանսիահայ փաստաբան 07/22/2019   14:06 Նոր նշանակումներ Արցախում 07/22/2019   13:52 Հաջողակ և ստեղծարար լինելու համար պետք է ունենալ գիտելիք. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «UWC Դիլիջան» միջազգային քոլեջ 07/22/2019   13:47 Սպասվում է առանց տեղումների եղանակ 07/22/2019   13:35 Վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ . դանակահարվել է 16-ամյա պատանի 07/22/2019   13:24 Կրակոց զոքանչի տան մոտ 07/22/2019   12:57 ՍԴ-ի կողմից ՄԻԵԴ դիմելը չի նշանակում, թե ՍԴ-ն չունի կարողություն՝ առանց դրա որոշում կայացնելու. Արամ Վարդեւանյան 07/22/2019   12:55 Տղամարդն Արմավիրի ոստիկաններին է հանձնել մի ամբողջ զինանոց (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 07/22/2019   12:40 Նախիջևանի հատվածում կրակոցը թիրախավորված և նպատակային չի եղել. Տոնոյան 07/22/2019   12:36 Նոր պարտք կվերցնենք` նախկինը մարելու համար 07/22/2019   12:30 ՀՀ դատախազությունը շրջանառության մեջ է դրել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը խստացնող օրենսդրական նախագիծ
07/22/2019   16:51 48-ամյա տղամարդը, խանդից դրդված, մետաղական սարքով հարվածներ է հասցրել իր նախկին կնոջը 07/22/2019   15:03 Դատավոր Դավիթ Բալայանի միջադեպով փաստաբան Հրանտ Անանյանը բողոք է ներկայացրել դատարան 07/22/2019   11:45 «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը դատի տված նախկին աշխատակիցը դատարանին կներկայացնի նոր ապացույցներ 07/21/2019   20:19 18-ամյա զինվորն ինքնասպան է եղել. ՔԿ 07/22/2019   15:09 Դավիթ Բեգինյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար 07/22/2019   15:07 «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի նախկին տնօրենն 8 ամիս աշխատել է առանց աշխատանքային պայմանագրի և աշխատավարձի 07/22/2019   19:03 Խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ 07/20/2019   23:13 Գերմանիայում ինքնաթիռը խանութի մեջ է մխրճվել 07/21/2019   23:28 Երեւանում վերելակ է ընկել. ներսում քաղաքացի է եղել 07/22/2019   18:41 Օրենսդիրը մեկուսացվում է կարեւոր օրինագծերի մշակման աշխատանքներից.արդարադատության նախարարությունն ու պատգամավորները հակասում են միմյանց 07/22/2019   14:55 Բնակարանային շուկայում այլևս չկա նախկին ակտիվությունը. վաճառքը կրճատվել է գրեթե 20 տոկոսով 07/22/2019   11:03 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել մորը սպանելու համար 07/22/2019   12:57 ՍԴ-ի կողմից ՄԻԵԴ դիմելը չի նշանակում, թե ՍԴ-ն չունի կարողություն՝ առանց դրա որոշում կայացնելու. Արամ Վարդեւանյան 07/22/2019   12:14 ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է 327 քրեական գործ. Հաշվետվություն 07/22/2019   16:58 6 կուսակցություն պահանջել է ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունից և կառավարությունից՝ հրաժարվել պետականությանը սպառնացող գործողություններից 07/22/2019   12:30 ՀՀ դատախազությունը շրջանառության մեջ է դրել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը խստացնող օրենսդրական նախագիծ 07/22/2019   12:02 ԵՄ-ն պատրաստ է ֆինանսավորել Հայաստանում դատաիրավական բարեփոխումների գործընթացը. Սվիտալսկի 07/20/2019   22:48 Ռուսաստանում առաջարկել են գարեջուրը ալկոհոլ չհամարել 07/22/2019   12:36 Նոր պարտք կվերցնենք` նախկինը մարելու համար 07/22/2019   21:26 Հիվանդանոցում տեղադրված տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես են դռները բացվում՝ թույլ տալով խորհրդավոր ուրվագծի մուտքը (տեսանյութ)

Դատավոր Դանիելյանը սխալվել է իր բոլոր եզրահանգումներում. Հովհաննես Խուդոյան 07/02/2019   18:49  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

«Մենք դատական ակտի հետ ամբողջությամբ համաձայն չենք, եւ կարծում ենք, որ դատավորը սխալվել է իր բոլոր եզրահանգումներում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ կայացված երկու դատական ակտերին։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի երկու որոշումները՝ այդպիսով վերացնելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված անձնական երաշխավորությամբ ազատ արձակվելու մասին որոշումը, որպես նոր խափանման միջոց ընտրելով կալանավորումը, ինչպես նաեւ՝ բեկանելով գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին որոշումը։

Խոսելով դատական ակտերի մասին՝ Հովհաննես Խուդոյանը նշեց, որ չնայած ամենակարեւորն այն էր, որ գործն ուղարկվում է նույն դատարանին, բայց ըստ այս որոշման՝ ենթադրվում է, որ վարույթը պետք է սկսվի ընդհատման պահից. «Այսինքն՝ դատավարության ժամկետը ոչ թե նորից պետք է սահմանվի, այլ շարունակվի, ինչը շատ կարճ ժամկետ է, որովհետեւ որոշումը, եթե ես չեմ սխալվում, ժամկետի լրացման նախավերջին օրն էր կայացվել, ստացվում է, որ գործը ստանալուց հետո դատարանը մեկ օր ժամանակ է ունենալու՝ որոշում կայացնելու համար»,-նշեց Խուդոյանը։

Նրա համար այս որոշման իրավական հիմնավորումը հայտնի չէ,  համենայն դեպս, այս դատական ակտն արդեն գոյություն ունի, եւ ըստ նրա՝ պետք է կատարվի առաջին ատյանի դատարանի կողմից, սակայն թե ինչպես, ինքը չի կարող ասել։

Ինչ վերաբերում է դատավոր Արմեն Դանիելյանի այն հիմնավորմանը, թե Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից  մայիսի 13-ին արգելվել է բողոքաբերների նիստին մասնակցությունը և  խնդրո առարկայի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելը, Հովհաննես Խուդոյանն ասաց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստերը վերաբերել են միայն խափանման միջոցին, եւ այդ նիստերին գործի կասեցման կամ ՍԴ դիմելու հարց չի քննարկվել. «Այդ հարցով նիստ չի էլ եղել, որ որեւէ մեկն էլ զրկված լիներ դրան մասնակցելուց։ Առաջին ատյանի նիստերը վերաբերում էին խափանման միջոցի քննությանը, իսկ դրանց մասնակցելու իրավունք ունի միայն այն անձը, ում խափանման միջոցի հարցը քննվում էր»։

Խուդոյանը հիշեցրեց՝ Առաջին ատյանի դատարանում իրենք բարձրացրել էին այն հարցը, որ այդ դատական նիստին պիտի այլ հարցեր էլ քննվեին, ըստ այդմ՝ մյուս կողմերն էլ կմասնակցեին, բայց դատարանը մերժել էր՝ ասելով, որ միայն խափանման միջոցի հարցն է քննարկում. «Այստեղ մրցակցային դատավարության սկզբունքի հարց չկա, եւ նախկինում էլ՝ մինչդատական վարույթում, 3-4 անգամ երեք ատյաններով էլ ունեցել ենք այդ գործընթացը, որին մասնակցել են դատախազներ, մեղադրյալն ու նրա պաշտպանները»։

Նշենք, որ դատական ակտով դատավոր Արմեն Դանիելյանն արձանագրել էր, որ պաշտպանական կողմն իր առարկությունները սկսել էր Կարեն Մեժլումյանի եւ Միհրան Պողոսյանի ելույթներով, որից հետո Քոչարյանի պաշտպանները չեն ցանկացել առկա փուլում պատասխան ելույթով հանդես գալ, փոխարենը, ըստ էության, պահանջ են ներկայացրել իրենց իսկ կողմից ներկայացված միջնորդությունը քննարկելու վերաբերյալ։ Մեզ հետ զրույցում Հովհաննես Խուդոյանն ասաց, որ այդ հաջորդականությունը պայմանավորված էր նրանով, որ մյուս պաշտպանները եւս ունեին դիրքորոշում այն մասին, որ խափանման միջոցի վերաբերյալ նիստերին իրենք իրավունք չեն ունեցել մասնակցել կամ դատավարության այս փուլում իրենք չպետք է այլ հարցեր քննարկեն. «Այսինքն՝ իրենք ներկայացրել են իրենց դիրքորոշումը կասեցման վերաբերյալ, սպառել են դա, դրանից հետո մենք պետք է ներկայացնեինք  մեր առարկությունները»։

Պաշտպանի խոսքով՝ բողոքարկման ժամկետները դեռեւս հայտնի չեն, այս պահին իրենց համար առաջնային է գործի քննությունը շարունակել Առաջին ատյանի դատարանում. «Միաժամանակ պետք է Վճռաբեկ բողոք ներկայացնենք, թեպետ Վճռաբեկի հանդեպ էլ առանձնապես վստահություն չունենք»,-ասաց նա։

Վերջինս հայտնեց նաեւ, որ միաժամանակ գանգատ կներկայացնեն ՄԻԵԴ, իսկ դատավորի վարքագծի հետ կապված քննարկում են ԲԴԽ դիմելու հարցը։

Խոսելով Գլխավոր դատախազի՝ դատավոր Դավիթ Գրիգորյանին ուղարկված ինքնաբացարկի միջնորդությանը, Հովհաննես Խուդոյանն ասաց, որ դա պետք է քննարկվի. «Չի բացառվում, որ Դատախազությունը դրա մեջ մեր՝ նախկինում արված դիրքորոշումները կրկնի, բայց միջնորդությանը քանի որ ծանոթչենք, չենք կարող կարծիք հայտնել»։

Ի պատասխան «Փաստինֆո»-ի այն հարցին՝ արդյո՞ք ըստ պաշտպանական կողմի՝ դատավոր Դավիթ Գրիգորյանը պետք է շարունակի գործի քննությունը, Հովհաննես Խուդոյանն ասաց. «Մենք մի շարք առարկություններ ունեինք, ըստ որոնց՝ նա չի կարող շարունակել այդ գործով քննությունը, բայց քանի որ դրանք մերժվել են, այս պահին մեզ նոր հիմքեր հայտնի չեն»։

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

12:33 02/07/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատավոր Արմեն Դանիելյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին «մեղադրել է» իրենց իրավունքներից ոչ բարեխիղճ օգտվելու, չարաշահելու մեջ
13:26 28/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔոչարյանի պաշտպանները ստացել են Վերաքննիչի որոշումներից մեկը
21:21 27/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՀՔԾ-ն կեղծ դրվագներ է հորինե՞լ՝ մեղադրանքը տպավորիչ դարձնելու համար
12:53 26/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատարանի այս քայլն ինչ-որ տեղ պատասխանատվությունը այլ մարմնի ուսերին դնելու ձեւ է. Հայկ Ալումյան
21:11 25/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՑավում եմ, որ դատական համակարգում կարող էր տեղի ունենալ այն, ինչին ականատես եղանք. Արամ Վարդեւանյան
18:38 25/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՍտեղծված իրավիճակը ՍԴ-ի մեկնաբանման տիրույթում է. Կարեն Մեժլումյան
17:28 25/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանն անձամբ է ներկայանալու ՔԿՀ. պաշտպան
17:14 25/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԽաթարված է եղել արդար դատաքննության սկզբունքը․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ
17:02 25/06/2019  |  ԼՐԱՀՈՍԴատարաններն ունակ են օբյեկտիվ դատական ակտ կայացնել. Քոչարյանին կալանավորելու որոշումից հետո հայտարարել է փաստաբան Սեդա Սաֆարյանը
16:08 25/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔոչարյանը դարձյալ կկալանավորվի. դատարանը բավարարեց բողոքները

Տեսանյութեր

07/22/2019   17:18 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել մորը սպանելու համար

Տեսադարան

07/22/2019   11:22 Կեցցենք մենք, որ փառքով ենք կրում և փառքով ենք կրելու այդ ուսադիրները. Նիկոլ Փաշինյան

Մամուլ

Արխիվ

[]