Թեմաներ
Երկուշաբթի 07 / 22 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/22/2019   21:48 Մոսկվայում հայտնաբերվել է գլխատված կին 07/22/2019   21:26 Հիվանդանոցում տեղադրված տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես են դռները բացվում՝ թույլ տալով խորհրդավոր ուրվագծի մուտքը (տեսանյութ) 07/22/2019   19:50 Բլոգեր կնոջ վրա հարձակվել են՝ 61 -ամյա կնոջ հետ նրա հարսանիքից հետո 07/22/2019   19:13 Գյումրիում պայթյունի հետևանքով տղամարդը ստացել է վնասվածքներ 07/22/2019   19:08 Բակո Սահակյանն ընդունել է Ռուսաստանի պարի միության նախագահին 07/22/2019   19:06 Դիետոլոգը պատմել է շաքարից հրաժարվելու առավելությունների մասին 07/22/2019   19:03 Խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ 07/22/2019   18:41 Օրենսդիրը մեկուսացվում է կարեւոր օրինագծերի մշակման աշխատանքներից.արդարադատության նախարարությունն ու պատգամավորները հակասում են միմյանց 07/22/2019   18:35 ՊԵԿ-ը կոչ է անում քաղաքացիներին պահպանել օրենսդրության պահանջները 07/22/2019   18:32 Տավուշի մարզը նոր ոստիկանապետ ունի 07/22/2019   18:15 Նախշուն Տավարացյանի լիազորությունները՝ որպես ԲԴԽ անդամ, դադարեցվել են. ԲԴԽ 07/22/2019   18:12 Ավտոմեքենաների մաքսազերծման թիվը նախորդ տարվա համեմատ գերազանցվել է. ՊԵԿ փոխնախագահ 07/22/2019   18:12 85 հոգի աշխատանքի համար դիմել է Տավուշի մարզպետարան 07/22/2019   18:00 Որպես անհետ կորած որոնվում է Գավառի մանկատան 16-ամյա սանը 07/22/2019   17:58 Երեք օրում բացահայտվել է 35 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 51 մարդ 07/22/2019   17:40 Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց Հնդկաստան բուժման մեկնող զինվորականներին 07/22/2019   17:38 Մեկնարկել են Երեւան-Սեւան-Իջեւան-հայ-ադրբեջանական սահման հատվածի միջին նորոգման աշխատանքները 07/22/2019   17:15 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի վարչապետին 07/22/2019   17:02 Հաղարծինն ինձ համար նաև պետականության խորհրդանիշ է. նախագահն այցելել է Հաղարծնի վանական համալիր 07/22/2019   16:58 6 կուսակցություն պահանջել է ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունից և կառավարությունից՝ հրաժարվել պետականությանը սպառնացող գործողություններից 07/22/2019   16:51 48-ամյա տղամարդը, խանդից դրդված, մետաղական սարքով հարվածներ է հասցրել իր նախկին կնոջը 07/22/2019   16:44 Արցախի Հանրապետության խորհրդարանը գումարել է արտահերթ նստաշրջան 07/22/2019   16:29 Հայ սակրավորները Սիրիայում վերջին օրերին ականազերծել են 8534 քմ տարածք 07/22/2019   16:20 Շները փորձել են վնասել մանկահասակ երեխաներին. 57-ամյա տղամարդը կրակել է 07/22/2019   16:06 Ոստիկանները բացահայտել են Չկալովկա համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 07/22/2019   15:59 ՊԵԿ-ը կոչ է անում քաղաքացիներին պահպանել օրենսդրության պահանջները 07/22/2019   15:54 Տիգրան Խաչատրյանը հանդիպել է կոնյակագործների և գինեգործների հետ 07/22/2019   15:48 Շամոնին որոշել է ավելի խորացնել համագործակցությունը Դիլիջանի հետ. նախագահ Սարգսյանը պատրաստ է այսուհետ ևս աջակցություն ցուցաբերել 07/22/2019   15:39 Փաշինյանը 10 օրով մեկնում է արձակուրդ 07/22/2019   15:33 Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն՝ Ռադայի ընտրություններում հաղթելու կապակցությամբ 07/22/2019   15:19 Ունենք որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել վաղօրոք բացահայտել Բրոյանի հոգեվիճակը. Տոնոյան 07/22/2019   15:13 Ռազմական անակնկալներ են լինելու. Տոնոյան 07/22/2019   15:09 Դավիթ Բեգինյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար 07/22/2019   15:07 «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի նախկին տնօրենն 8 ամիս աշխատել է առանց աշխատանքային պայմանագրի և աշխատավարձի 07/22/2019   15:03 Դատավոր Դավիթ Բալայանի միջադեպով փաստաբան Հրանտ Անանյանը բողոք է ներկայացրել դատարան 07/22/2019   15:03 Իրաքում ՀՀ դեսպանի հանդիպումները Իրաքի Ներկայացուցիչների ժողովում 07/22/2019   14:55 Բնակարանային շուկայում այլևս չկա նախկին ակտիվությունը. վաճառքը կրճատվել է գրեթե 20 տոկոսով 07/22/2019   14:26 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց սփյուռքահայ ուսուցիչների հետ 07/22/2019   14:17 Քննչական կոմիտեում կայացել է հասարակական-մոնիտորինգի խմբի հետ հանդիպումը 07/22/2019   14:13 Եվրոպական տեսակետից այլեւս ավարտվել է քրեական դատավարությունը՝ պրն Քոչարյանի դեմ. ֆրանսիահայ փաստաբան 07/22/2019   14:06 Նոր նշանակումներ Արցախում 07/22/2019   13:52 Հաջողակ և ստեղծարար լինելու համար պետք է ունենալ գիտելիք. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «UWC Դիլիջան» միջազգային քոլեջ 07/22/2019   13:47 Սպասվում է առանց տեղումների եղանակ 07/22/2019   13:35 Վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ . դանակահարվել է 16-ամյա պատանի 07/22/2019   13:24 Կրակոց զոքանչի տան մոտ 07/22/2019   12:57 ՍԴ-ի կողմից ՄԻԵԴ դիմելը չի նշանակում, թե ՍԴ-ն չունի կարողություն՝ առանց դրա որոշում կայացնելու. Արամ Վարդեւանյան 07/22/2019   12:55 Տղամարդն Արմավիրի ոստիկաններին է հանձնել մի ամբողջ զինանոց (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 07/22/2019   12:40 Նախիջևանի հատվածում կրակոցը թիրախավորված և նպատակային չի եղել. Տոնոյան 07/22/2019   12:36 Նոր պարտք կվերցնենք` նախկինը մարելու համար 07/22/2019   12:30 ՀՀ դատախազությունը շրջանառության մեջ է դրել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը խստացնող օրենսդրական նախագիծ
07/22/2019   16:51 48-ամյա տղամարդը, խանդից դրդված, մետաղական սարքով հարվածներ է հասցրել իր նախկին կնոջը 07/22/2019   15:03 Դատավոր Դավիթ Բալայանի միջադեպով փաստաբան Հրանտ Անանյանը բողոք է ներկայացրել դատարան 07/22/2019   11:45 «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը դատի տված նախկին աշխատակիցը դատարանին կներկայացնի նոր ապացույցներ 07/21/2019   20:19 18-ամյա զինվորն ինքնասպան է եղել. ՔԿ 07/22/2019   15:09 Դավիթ Բեգինյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար 07/22/2019   15:07 «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի նախկին տնօրենն 8 ամիս աշխատել է առանց աշխատանքային պայմանագրի և աշխատավարձի 07/22/2019   19:03 Խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ 07/21/2019   23:28 Երեւանում վերելակ է ընկել. ներսում քաղաքացի է եղել 07/20/2019   23:13 Գերմանիայում ինքնաթիռը խանութի մեջ է մխրճվել 07/22/2019   14:55 Բնակարանային շուկայում այլևս չկա նախկին ակտիվությունը. վաճառքը կրճատվել է գրեթե 20 տոկոսով 07/22/2019   18:41 Օրենսդիրը մեկուսացվում է կարեւոր օրինագծերի մշակման աշխատանքներից.արդարադատության նախարարությունն ու պատգամավորները հակասում են միմյանց 07/22/2019   11:03 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել մորը սպանելու համար 07/22/2019   12:57 ՍԴ-ի կողմից ՄԻԵԴ դիմելը չի նշանակում, թե ՍԴ-ն չունի կարողություն՝ առանց դրա որոշում կայացնելու. Արամ Վարդեւանյան 07/22/2019   12:14 ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է 327 քրեական գործ. Հաշվետվություն 07/22/2019   16:58 6 կուսակցություն պահանջել է ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունից և կառավարությունից՝ հրաժարվել պետականությանը սպառնացող գործողություններից 07/22/2019   12:30 ՀՀ դատախազությունը շրջանառության մեջ է դրել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը խստացնող օրենսդրական նախագիծ 07/22/2019   12:02 ԵՄ-ն պատրաստ է ֆինանսավորել Հայաստանում դատաիրավական բարեփոխումների գործընթացը. Սվիտալսկի 07/20/2019   22:48 Ռուսաստանում առաջարկել են գարեջուրը ալկոհոլ չհամարել 07/22/2019   12:36 Նոր պարտք կվերցնենք` նախկինը մարելու համար 07/22/2019   10:36 Իջեւանի դեպքերով 13 անձի մեղադրանք է առաջադրվել

Դատավոր Արմեն Դանիելյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին «մեղադրել է» իրենց իրավունքներից ոչ բարեխիղճ օգտվելու, չարաշահելու մեջ 07/02/2019   12:33  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով օրերս կայացված դատական ակտում, որով բավարարվել էր մեղադրող կողմի բողոքները՝ գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ ուղարկելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ ներկայացված, նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը անդրադարձել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի՝ իրենց իրավունքները խախտելու վերաբերյալ հարցադրումներին, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի վարքագծին, ինչպես նաեւ՝ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդության իրավաչափության հարցին։

1. Մասնավորապես, անդրադառնալով տուժողների իրավահաջորդների արդեն նախկին ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի կողմից բերված փաստարկին առ այն, որ խախտվել է կողմերի հավասարության և մրցակցայնության սկզբունքը, դատարանն արձանագրել է, որ շուրջ մեկ շաբաթ տևած կալանքի գործով լսումների ժամանակ մեղադրյալ Քոչարյանի պաշտպանները հնարավորություն են ունեցել դատարանին ներկայացնել սույն գործով վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին դիրքորոշումներ, մինչդեռ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից  մայիսի 13-ին արգելվել է բողոքաբերների կողմից նիստին մասնակցությունը և  խնդրո առարկայի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելը։

Ավելին՝ վերաքննիչ դատարանը՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, գտել է, թե  դատավոր Դավիթ Գրիգորյանն իրականում ոչ թե սեփական նախաձեռնությամբ է որոշում կայացրել քրեական գործի վարույթը կասեցնելու ու ՍԴ դիմելու մասին, այլ փաստացի բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը։ ( Նշենք, որ դատական ակտը դատավոր Դ.Գրիգորյանը կայացրել է մայիսի 20-ին՝ վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292 –րդ հոդվածը, որն սահմանում է գործը դատական քննության նախապատրաստելիս ընդունվող որոշումների տեսակը։ Դրանք դատարանը կայացնում է միանձնյա – խմբ)։ Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը կատարելով հետեւյալ  մեջբերումն առաջին ատյանի դատարանի որոշումից՝ «գործի նյութերի հետազոտման արդյունքներով, հաշվի առնելով նաև ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Հ.Խուդոյանի և Ա.Օրբելյանի ներկայացրած փաստարկները, ելնելով քրեական գործը ողջամիտ ժամկետներում քննելու և լուծելու քրեադատավարական օրենքի պահանջից, հաշվի առնելով, որ առկա են հիմնավոր կասկածներ կիրառման ենթակա իրավական ակտերի սահմանադրականության և ՀՀ Սահմանադրության նորմերի իրավական բովանդակության բացահայտման (մեկնաբանման) աոնչությամբ՝ դատարանը փաստում է, որ կիրառման ենթակա և գործի լուծման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության հարցը պարզելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ Սահմանադրական դատարան և քրեական գործի վարույթը կասեցնել» եւ եզրակացրել,  թե այդպիսով  որոշումը կայացվել է քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի կարգով կողմի միջնորդության հիման վրա։ Մինչդեռ, այս կապակցությամբ բողոքաբերներն իրենց դիրքորոշումներն արտահայտելու հնարավորություն չեն ունեցել, ինչով և խախտվել է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բողոքաբերների իրենց գործի մրցակցային սկզբունքով քննության ՔԴՕ 23-րդ հոդվածով նախատեսված իրավունքը։

Վերոգրյալը նկատի ունենալով՝ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ բողոքաբերների վերը վկայակոչված պնդումը` կողմերի հավասարության և մրցակցայնության սկզբունքը խախտված լինելու վերաբերյալ, հիմնավոր է և ինքնին ինքնուրույն հիմք է արդար դատական քննության իրավունքի խախտում արձանագրելու համար:

Դատարանը միաժամանակ արձանագրել է, որ հիշյալ որոշումը կայացնելիս Առաջին ատյանի դատարանը անտեսել է այդ թվում նաև տուժողների իրավահաջորդների և վերջիններիս ներկայացուցիչի` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանդրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքը՝ արդյունքում թույլ տալով քրեադատավարական իրավունքի այնպիսի էական խախտում, որը կարող էր ազդել սույն քրեական գործով ներկայումս /այդ առնչությամբ/ ճիշտ որոշում կայացնելու վրա:
Ինչն ինքնին հիմք է սույն գործով վիճարկվող /գործն ըստ էության չլուծող/ դատական ակտը, այն է՝ Սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը բեկանելու և քրեական գործը նույն դատարան նոր քննության ուղղարկելու համար:

2. Վերաքննիչ դատարանը հարկ է համարել անդրադառնալ նաև սույն գործով դատական նիստի ընթացքում պաշտպանության կողմի, մասնավորապես մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանների դրսևորած վարքագծին. «Պաշտպանության կողմի առանձին ներկայացուցիչների մասնավորապես պաշտպաններ Մ.Պողոսյանի և Կ.Մեժլումյանի պատասխան ելույթները լսելուց հետո, պատասխան ելույթի համար ձայնը տրվել է մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններին: Մինչդեռ, մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններից Հ.Խուդոյանը պաշտպանության կողմից պատասխան ելույթի փոխարեն ներկայացրել է իր իսկ կողմից ստորագրված 19.06.2019թ. թվագրմամբ միջնորդություն` ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ:

Պաշտպանության կողմը, ըստ էության, չի ցանկացել առկա փուլում պատասխան ելույթով հանդես գալ, փոխարենը, ըստ էության, ցանկացել է, պահանջ է ներկայացրել իր իսկ կողմից ներկայացված միջնորդությունը քննարկելու վերաբերյալ»,-նշված է որոշման մեջ։

Սրա առնչությամբ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանի կողմից ըստ էության պաշտպանության կողմին առաջարկվել է հանդես գալ պատասխան ելույթով և այդ առնչությամբ ճշտվել է պաշտպանների դիրքորոշումը:

«Մինչդեռ, պաշտպանության կողմը պատասխան ելույթով հանդես գալու փոխարեն ցանկացել է, ըստ էության պահանջ է ներկայացրել, որ Վերաքննիչ դատարանի կողմից քննարկվի վերը նշված միջնորդությունը, ըստ էության դրանով պայմանավորելով պատասխան ելույթով հանդես գալու հանգամանքը: Այլ կերպ ասած, Վերաքննիչ դատարանի դիտարկմամբ՝ պաշտպանության կողմն ըստ էության հրաժարվել է պատասխան ելույթի առնչությամբ առկա փուլում իր իրավունքներն ըստ էության իրացնելուց, փոխարենը փորձել է Վերաքննիչ դատարանին թելադրել /ուղղորդել/ իր սեփական օրակարգն, ինչն անընդունելի է:

Որպիսի պայմաններում, ստեղծված իրավիճակում պաշտպանության կողմն ըստ էության չարաշահել է իր դատավարական իրավունքները, ինչի արդյունքում ինքն իրեն զրկել է իր իրավունքներն իրացնելու հնարավորությունից»:

3. Անդրադառնալով նաեւ պաշտպանության կողմից նման միջնորդություն ներկայացնելու իրավաչափության հարցին՝ դատարանն արձանագրել է, որ խնդրո առարկային առնչվող ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված իրավակարգավորումներից հետևում է, որ դատարանները նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են ՀՀ Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործի լուծումը հնարավոր չէ առանց վիճարկվող դրույթը կիրառելու:

«Բացի այդ, դեռևս 2019 թվականի մայիսի 07-ին թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործը դատավոր Դ.Գրիգորյանի որոշմամբ ընդունվել է վերջինիս վարույթ:

Այլ կերպ ասած, մեղադրյալ Ռ.Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը ներկայումս գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում /դատավոր Դ.Գրիգորյան/:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանին դատական նիստում /գրասենյակի միջոցով/ պաշտպանության կողմից ներկայացված հիշյալ միջնորդությունը իր մեջ ներառում է նաև քրեական գործի վարութը կասեցնելու վերաբերյալ պահանջ, հետևաբար, առկա պայմաններում, այն որպես այդպիսին ի սկզբանե չէր կարող դիտարկվել իրավաչափ:
Դատարանն ընդգծել է նաեւ, որ պաշտպանության կողմի հիշյալ միջնորդությունը քննարկվող իրավիճակում, ինչպես հետաձգելու, այնպես էլ առանց քննության թողնելու իրավաչափ հիմքեր առկա չեն եղել, ինչը նման միջնորդության քննարկման արդյունքում պետք է հանգեցներ դրա /կոնկրետ/ լուծման, արդյունքում վերադաս դատարան բողոքարկման հնարավորության և ինչն իր հերթին կհանգեցներ գործի հնարավոր անհարկի ձգձգման:

Սա, ըստ դատարանի, պաշտպանության կողմի՝ առկա պայմաններում նման միջնորդություն ներկայացնելն ուղղված էր գործի հնարավոր անհարկի ձգձգելուն, ինչը ևս վկայում է պաշտպանության կողմից իր իրավունքներից ոչ բարեխիղճ օգտվելու, իր դատավարական իրավունքներն ըստ էության չարաշահելու մասին:

Ինչպես արդեն հայտնել են Վերաքննիչ քրեական դատարանը հունիսի 25-ին բավարարել է մեղադրող կողմի բողոքները եւ բեկանել  Երեւանի ընդհանուր իարվասության դատարանի՝ գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ ուղարկելու մասին որոշումը։

Նշենք, որ այս որոշումը ենթակա է բողոքարկման  ստանալու պահից 15-օրյա ժամկետում։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաննեն արդեն հայտարարել են, որ վերաքննիչ քրեական դտարանի որոշումները բողոքարկելու են։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:26 28/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔոչարյանի պաշտպանները ստացել են Վերաքննիչի որոշումներից մեկը
21:21 27/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՀՔԾ-ն կեղծ դրվագներ է հորինե՞լ՝ մեղադրանքը տպավորիչ դարձնելու համար
12:53 26/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատարանի այս քայլն ինչ-որ տեղ պատասխանատվությունը այլ մարմնի ուսերին դնելու ձեւ է. Հայկ Ալումյան
21:11 25/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՑավում եմ, որ դատական համակարգում կարող էր տեղի ունենալ այն, ինչին ականատես եղանք. Արամ Վարդեւանյան
18:38 25/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՍտեղծված իրավիճակը ՍԴ-ի մեկնաբանման տիրույթում է. Կարեն Մեժլումյան
17:28 25/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանն անձամբ է ներկայանալու ՔԿՀ. պաշտպան
17:14 25/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԽաթարված է եղել արդար դատաքննության սկզբունքը․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ
17:02 25/06/2019  |  ԼՐԱՀՈՍԴատարաններն ունակ են օբյեկտիվ դատական ակտ կայացնել. Քոչարյանին կալանավորելու որոշումից հետո հայտարարել է փաստաբան Սեդա Սաֆարյանը
16:08 25/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔոչարյանը դարձյալ կկալանավորվի. դատարանը բավարարեց բողոքները
14:20 25/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՎերաքննիչ քրեական դատարանը կասեցրել է Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ գործի վարույթը

Տեսանյութեր

07/22/2019   17:18 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել մորը սպանելու համար

Տեսադարան

07/22/2019   11:22 Կեցցենք մենք, որ փառքով ենք կրում և փառքով ենք կրելու այդ ուսադիրները. Նիկոլ Փաշինյան

Մամուլ

Արխիվ

[]