Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծն ուղարկվել է միջազգային փորձաքննության՝ առանց շահագրգիռ մարմինների հետ քննարկելու. Հովհաննիսյան 06/29/2019   11:33  |  Մեկնաբանություն

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ հայտարարությունը. 


«Սույն թվականի հունիսի 10-ին արդարադատության պաշտոնաթող նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծն ուղարկվել է միջազգային փորձաքննության։ Այդ փաստը հաստատեց նաեւ նոր նախարարը։

Այս կապակցությամբ «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ն հարցում էր ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն՝ խնդրելով հայտնել, թե

- եթե նախագիծը պատրաստ է, ապա ինչու այն չի հրապարակվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am),
- որ միջազգային կազմակերպությունները և/կամ որ միջազգային փորձագետներն են իրականացնելու համապատասխան փորձաքննությունը։

Հարցմանը ի պատասխան՝ նախարարությունը տեղեկացրել է, որ.

- Նախագծի մշակումը դեռևս ավարտին չի հասցվել և չի ներկայացվել շահագրգիռ մարմիններին: Միջազգային գործընկերների դիրքորոշումները ստանալուց և դրանք ամփոփելուց հետո նախագիծն օրենքով սահմանված կարգով կուղարկվի շահագրգիռ մարմիններին և կհրապարակվի իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

- Նախագիծն ուղարկվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակ, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտ, Եվրոպայի խորհուրդ և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամ:

Այսինքն, ստացվում է, որ նախագիծն ուղարկվել է միջազգային փորձաքննության՝ առանց նույնիսկ ներպետական մակարդակով այն շահագրգիռ մարմինների հետ քննարկելու։ Սա նվազագույնն առաջացնում է հետևյալ հարցերը.

- Արդյո՞ք միջազգային փորձաքննության արդյունքները լինելու են վերջնական, և ոչ մի ներպետական մարմին կամ կառույց չի կարողանալու ներկայացնել այդ փորձաքննության արդյունքներից տարբերվող դիտարկումներ։

- Ինչպե՞ս են ներպետական իրողությունները (որոնք արտահայտվում են շահագրգիռ մարմինների, ՀԿ-ների և մասնագիտական հանրույթի դիտարկումներում) հասանելի դառնալու միջազգային փորձագետներին, որպեսզի վերջիններս կարողանան առավել բազմակողմանիորեն անցկացնել փորձաքննությունը։

- Արդյո՞ք շահագրգիռ մարմինների կարծիքները ստանալուց հետո նախագիծն ուղարկվելու է կրկնակի միջազգային փորձաքննության։

- Ինչո՞ւ նախագիծը փորձաքննության նպատակով չի ուղարկվել նաև Վենետիկի հանձնաժողովին՝ չնայած այն փաստին, որ Վենետիկի հանձնաժողովը միակ միջազգային կառույցն է, որն իրականացրել է ՀՀ Սահմանադրության փորձաքննություն, իսկ քննարկվող նախագիծն առերևույթ հակասություններ ունի երեք սահմանադրական սկզբունքների հետ։

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ն անընդունելի է համարում նման կարևոր նախագծի՝ նման ձևաչափով քննարկումները։ Անթույլատրելի է այն, որ նախագիծը հասանելի չէ ոչ միայն հանրության լայն շրջանակներին, այլև նույնիսկ շահագրգիռ պետական մարմիններին։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքներն ընդունվում են լայնածավալ հասարակական քննարկումների, թափանցիկության և հաշվետվողականության պայմաններում։ Սրանք են այն նվազագույն երաշխիքները, որոնք ապահովում են նախագծի նկատմամբ հանրային համաձայնությունը և վստահությունը, մինչդեռ մինչ այս պահը ՀՀ իշխանությունները որևէ կերպ չեն ապահովել նշված երաշխիքները։

Այդ պատճառով, նախագծի ընդունման համար վճռորոշ ենք համարում քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչների և մասնագիտական շրջանակների ակտիվ մասնակցությունը նախագծի քննարկմանը։ ՀՀ կառավարությունից պահանջում ենք ապահովել նախագծի քննարկման թափանցիկությունը և կոչ ենք անում մյուս հասարակական կազմակերպություններին՝ միանալ սույն հայտարարությանը։

Միևնույն ժամանակ, ցանկանում ենք տեղեկացնել, որ սույն հայտարարությունն ուղարկվելու է Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների մեր այլ գործընկերներին»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:50 28/06/2019  |  Մեկնաբանություն«Թալանչիներից» գույքի վերադարձի և այդ ընթացքում հայեցողության բացառման մասին. Արփինե Հովհաննիսյան
11:00 22/06/2019  |  ՄամուլՕրենքը դեռ չընդունած՝ սկսել են վեթինգը. Արփինե Հովհաննիսյանը՝ էքստրաօրդինար տարբերակների մասին. «Հրապարակ»
13:23 17/06/2019  |  Մեկնաբանություն«Ամազոնի ցեղերի ու մի քիչ էլ մեր իշխանությունների մասին». Արփինե Հովհաննիսյան
15:37 06/06/2019  |  ԼՐԱՀՈՍԼրջացի, քանի դեռ վարչապետ ես. Արփինե Հովհաննիսյան
14:38 30/05/2019  |  Մեկնաբանություն«Ի՞նչ են խոստացել ԵՄ պաշտոնյաները Հայաստանում վեթինգ իրականացնելու համար կամ խոստացե՞լ են արդյոք»
08:46 20/05/2019  |  Մեկնաբանություն«Տպավորություն է, որ նա շահագրգռված է Փաշինյանի անհաջողությամբ». Արփինե Հովհաննիսյանը՝ Արմեն Սարգսյանի ուղերձի մասին
20:38 19/05/2019  |  ՄեկնաբանությունԵրկիրը ունի ղեկավար, ու դա Արմեն Սարգսյանն է․ Արփինե Հովհաննիսյանը հիշեցնում է
13:53 18/05/2019  |  ՄեկնաբանությունԳլխավոր դատախազության եւ գլխավոր դատախազի քաղաքականացումը. Արփինե Հովհաննիսյան
12:01 11/05/2019  |  ՄեկնաբանությունՆախագահը ապացուցեց` եթե ուզում ես բոլորը քեզ սիրեն, չպետք է ընդունել պատասխանատու որոշումներ. Արփինե Հովհաննիսյան
10:15 17/04/2019  |  ՄեկնաբանությունՄի քանի դիտարկում. Ինչով պետք է զբաղվի ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը, իսկ ինչով՝ ոչ. Արփինե Հովհաննիսյան

Արխիվ

[]