Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում․ հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը 03/28/2024   11:44 Դավադիրներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Զաքարյան 03/28/2024   11:35 Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին. Թաթոյան 03/28/2024   11:29 Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ 03/28/2024   11:22 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (տեսանյութ) 03/28/2024   11:20 ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան 03/28/2024   11:16 Արցախի Հանրապետությունից 2020 թվականից հետո բռնի տեղահանվածները եւս կդառնան 40.000+10.000 ծրագրի շահառու. Նարեկ Մկրտչյան (տեսանյութ) 03/28/2024   11:09 Կառավարությունը հետ վերցրեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շենգավիթում գտնվող շենք-շինությունները և վաճառեց այն «Քվանտ» վարժարանին 03/28/2024   11:04 Ինչ է քննարկվում կառավարության այսօրվա նիստում. ուղիղ 03/28/2024   11:01 Որակի հարցում զիջում չի լինելու՝ շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 03/28/2024   10:51 Ադրբեջանը շարունակաբար քայլեր է ձեռնարկում տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու ուղղությամբ. ԱԳՆ
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ»

Ավելի նոր Հայաստան 06/28/2019   13:56  |  ԼՐԱՀՈՍ

Ինչքան էլ ոչ ստանդարտ լինի Հայաստանի իրականությունը, մի բանի իրավունք մենք հաստատ չունենք՝ պարզունակ պատկերացումների։ Ինչ զարգացումներ էլ լինեն այս էքսպերիմենտալ փուլում, պարզունակությունն այն շռայլությունն է, որը մենք որևէ պարագայում իրավունք չունենք մեզ թույլ տալու։

Հայաստանում իրոք տեղի են ունեցել մեծ ծավալի փոփոխություններ և, դատելով ընթացքից, սպասվում են շատ ավելի լուրջ ծավալներ։ Փոխվում են մարդիկ, փոխվում են հարաբերությունները, սպասումները։ Հայաստանի շուրջ ընդհանրապես խոսք կարող է լինել նոր քաղաքական քարտեզի ձևավորման մասին։

Հայաստանի չանցնող շոկը

Մեկ տարի անց դեռևս չի անցնում ներհայաստանյան շոկը։ Մեկ տարին քիչ ժամանակ չէ, և եթե մթնոլորտը չի դառնում կայուն, զարգացման միտումներով, ուրեմն ինչ-որ կարևոր բան սխալ է գնում։

Հները չեն հասկանում՝ ինչ կատարվեց, նորերը չեն հասկանում՝ ինչ անել, հասարակությունը չի հասկանում՝ ինչ է լինելու։ Երկիրն ապրում է շոկային իներցիայի պայմաններում։

Այս իրականությունն ունի ծանրացնող մեկ այլ վտանգավոր բաղադրիչ՝ քաղաքական դաշտի կազմալուծումը, որից դուրս գալու ելքեր առայժմ չեն գտնվում։ Իսկ դա նշանակում է, որ պետությունը բաց է բոլոր վտանգավոր գաղափարների և բոլոր վտանգավոր զարգացումների համար։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ ներքին տոքսիկ շրջանակների և դրսի՝ մեր անկայունությամբ շահագրգիռ ուժերի վտանգավոր ազդեցությունը ուժեղանում է։ Եվ մեծանում է նրանց «արդյունավետ համագործակցության» հնարավորությունը։ Արտաքին մարտահրավերներին համարժեք չենք, ներսում չենք նկատում նոր մարտահրավերները, զուգահեռ՝ միտումնավոր, թե չիմացությամբ, ինքներս մեր ձեռքով ստեղծում ենք նորերը։

Տեղական արտադրության մարտահրավերներ

Բազմաթիվ հին ու նոր խնդիրներին վերջին տարում մենք ավելացրել ենք ինքներս մեր ձեռքով ստեղծած նոր մարտահրավերներ, որոնք պայմանական կարելի է բաժանել երեք մեծ խմբի։

1. Նոր Հայաստանը սկսում է նույնականացվել չաշխատող Հայաստանի հետ։ Պետության շարժիչը չի աշխատում։

2. Արցախի հետ հրապարակային անջրպետը։

3. Անցյալի հետ չդադարող պատերազմը։ Նոր իշխանությունները ապագայի, ասել է թե՝ զարգացման կռիվը, ստորադասում են անցյալի հետ կռվին։

Այսքանով հանդերձ կա մի հանգամանք, որը ես կկոչեմ «երկար լեզվի ֆենոմեն»։ Նոր իշխանության լեզուն օբյեկտիվորեն երկար է։ Եվ այն իր ռեալ աշխատանքի բացակայությունը, բոլոր ձախողումները փոխհատուցում է՝ հասարակությանը պարբերաբար հիշեցնելով նախորդ երկար տարիների ընթացքում ձևավորված բարքերն ու անարդարությունները, համեմված՝ լավ հորինված ու ներարկված լեգենդներով։ Ու դա աշխատում է։ Սա առաջին հայացքից կարող է փակուղի թվալ և հուսահատ անել հասարակության պրոգրեսիվ հատվածին։ Նորերը սխալներ են թույլ տալիս, իսկ ցանկացած փորձ՝ դրա դեմն առնելու, հանդիպում է իշխանության կազմակերպած արշավին, թե՝ ուզում են վերադարձնել հինը։ Իրոք ստացվում է փակուղի՝ դեպի առաջ դուռը փակել է նորը, դեպի հետ՝ հասարակությունը՝ բոլորս։ Ինչպե՞ս գտնել լուծումը։

Հեռանկար Հայաստանի համար

Նոր հասարակական մտքի և նոր հասարակական բևեռի ձևավորումն այլևս կախված չէ որևէ մեկի ցանկությունից։ Սա նույնպես նոր իրողություն է։ Իրականությունն է ստիպում դրա կայացումը։ Հնի հետ անվերջ կռիվը և տապալվող ներկան բնականորեն կենսական պահանջ են դարձնում նոր՝ ապագային միտված բևեռի ձևավորումը։

Այս բևեռը, այս շարժումը պետք է կառուցվի «ավելի նոր Հայաստանի» գաղափարի վրա։ Ավելի նոր Հայաստանն է նոր հանրային մտքի տեսլականը։ Օբյեկտիվորեն մերժված հնի ու

խիստ անորոշ, ռիսկային ներկայի պայմաններում կենսական անհրաժեշտություն է դառնում «Ավելի նոր Հայաստանի» գաղափարի ուժեղացումը, որը ենթադրում է պետության մոդեռնիզացիա, գրագետ կառավարում, ներքին համերաշխություն։

Դա միակ մոդելն է, որը հնարավորություն կտա պայմանական ասած հին և նոր Հայաստանների՝ կարող ու պրոգրեսիվ անձանց ջանքերը համատեղելու։ «Հին» Հայաստանում կան մեծ փորձի և գրագիտության պաշարով մարդիկ՝ ճիշտ այնպես, ինչպես և «նոր Հայաստանում», և կա խնդիր՝ ջնջելու նրանց միջև արհեստականորեն գծված այդ բաժանումը։ Հենց այդ դաշտում է հնարավոր իշխանության ներսի սոլիդ անձանց և իշխանությունից դուրս գտնվողների միասնական օրակարգը, գոնե՝ ռիսկերի գնահատման հարցում։ «Ավելի նոր Հայաստանի» գաղափարի շրջանակներում է միայն հնարավոր տարբեր սերունդների ու տարբեր մոտեցումների համատեղումը, հիմնված՝ գրագիտության և պրոգրեսի վրա։

Մեզ պետք է նոր քաղաքացիական բևեռ, որը կկռվի ոչ թե անցյալի դեմ, այլ՝ ապագայի համար։

Այդ նոր բևեռը, նոր հոսանքը պետք է կառուցված լինի հետևյալ սկզբունքների վրա.

1. Երկրի մոդեռնիզացիա և զարգացման գրագետ, մշակված ծրագրեր։ Մենք ուշանում ենք. պետք են հստակ բարեփոխումների հայեցակարգեր, անելիքի, քայլերի և արդյունքների հստակ ժամանակացույց։

2. Ներքին համերաշխություն, բոլոր կարող ուժերի համախմբում

3. Հայաստանի և Արցախի միասնական անվտանգության համակարգ, Հայաստանի ու Արցախի, սփյուռքի խորը ինտեգրացիոն նոր համակարգ։

4. Հայաստանը չունի ռեսուրս՝ հնի վերադարձի կամ անորոշ ներկայի։ Միակ պահանջարկված տենդենցը գործնական առաջընթացի և քաղաքակրթական պրոգրեսի գաղափարն է։

Հայաստանի ու Արցախի, Հայաստանի և սփյուռքի միասնականության կողքին այսօր շատ կարևոր է՝ «հին ու նոր Հայաստանների» միավորման գրագետ և արդյունավետ մի գործընթաց սկսել, որը թույլ կտա մեր առավել օգտակար մարդկային ռեսուրսները միավորել՝ հանուն բարդացող խնդիրների լուծման։ Հայաստանն ունի մեկ տարբերակ. այս բարդ տարածաշրջանում պետք է դառնալ ժամանակակից զարգացող պետություն՝ նոր գաղափարներով, նոր լուծումներով, նոր մթնոլորտով։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]