Թեմաներ
Կիրակի 12 / 15 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/14/2019   22:49 Խաչատուր Սուքիասյանը Ռուբեն Հայրապետյանին զգուշացրել է «ընտանեկան թեմաների մեջ չխառնվել» 12/14/2019   16:49 Բացահայտվել է վճարային տերմինալի գողության դեպքը 12/14/2019   16:15 Երախտապարտ ենք Ձեզ և Ձեր գործընկերներին՝ արադարության համար պայքարին նվիրվածության համար. նախագահ Սարգսյանն ուղերձ է հղել Նենսի Փելոսիին 12/14/2019   15:57 Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ 12/14/2019   15:34 Նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի հեղինակավոր «Դոհա ֆորում»-ին 12/14/2019   15:29 Փաշինյանի համար հեղափոխություն բառը շատ ավելի կարևոր է, քան Արցախը, անվտանգությունը. Հրանտ Մելիք-Շահնազարյան 12/14/2019   14:36 Մայրուղիներ և նույնիսկ, գյուղական ճանապարհներ են ասֆալտապատվել 12/14/2019   14:26 Ադրբեջանի վերջանագրից հետո չէր կարելի շարունակել բանակցություններ. Արթուր Ղազինյան 12/14/2019   14:12 Ֆասթ ֆուդի հաճախակի օգտագործումը կարող է գլխացավի հանգեցնել 12/14/2019   14:07 ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում հերթական անգամ կանխվել է թմրամիջոցների իրացումը 12/14/2019   14:00 Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը համակարգային ճգնաժամի մեջ է. Աշոտյան 12/14/2019   13:47 Վլադիմիր Կարապետյանը հայտարարում է, որ Ռուբեն Հայրապետյանը կեղծ տեղեկություններ է տարածում 12/14/2019   13:37 Ջերմաստիճանը կբարձրանա 12/14/2019   13:25 «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» նամակ են ուղարկել ԵԽ. Խելքով եւ ռիսկով չախեք, քանի ուշ չէ. Աշոտյանը՝ ԱԳՆ-ին եւ ԱԺ-ին 12/14/2019   12:56 Վարդան Ոսկանյան. Բաքվի «ռազմավարական համբերությանը» պետք է հակադրել «անզուգաչափ ռազմավարական հյուծման» քաղաքականությունը 12/14/2019   12:49 Շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ 12/14/2019   12:43 Ռուբեն Հայրապետյան. Ձերբակալում են, թող ձերբակալեն 12/14/2019   12:35 Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանին. Հանգիստ նստեք ձեր տեղը 12/14/2019   12:24 Երկաթե սրտից ավելի վտանգավոր է ջրիկ ուղեղը. Շարմազանով 12/14/2019   11:46 Բրավո Քիմ. Նաիրա Զոհրաբյանը՝ Քիմ Քարդաշյանի մասին 12/14/2019   11:37 ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը և դրանք դուրս բերել մաքսային հսկողության տարածքից 12/14/2019   11:28 ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանն ամփոփում է 2019թ. ընթացքում մարզի դատախազության գործունեությունը 12/14/2019   10:47 Երբ փորձ է արվում ոչնչից ստեղծել «աննախադեպություն». «Փաստ» 12/14/2019   10:42 «Եթե վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ապա ինչի՞ շուրջ բանակցել». «Հրապարակ» 12/14/2019   10:41 ԴԱՀԿ-ն չինական լվացքի փոշի է աճուրդի հանել․ «Ժողովուրդ» 12/14/2019   10:37 Պետության գլխին կանգնած մարդն ասում է՝ կջարդի պետական համակարգը. «Փաստ» 12/14/2019   10:30 Իշխանությունը ընտրական հանձնաժողովներում հավատարիմ կադրեր է փնտրում. «Փաստ» 12/14/2019   10:26 ԱԺ-ում ցնծություն է․ Ամանորին ընդառաջ աշխատակազմը պարգեւավճար կստանա. «Ժողովուրդ» 12/14/2019   10:26 Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 12/14/2019   10:21 Պատրաստվո՞ւմ է ԲՀԿ-ն Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել. «Հրապարակ» 12/14/2019   00:19 «Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն». Ռուբեն Հայրապետյան. 168.am 12/13/2019   23:21 Պենտագոնը անհանգստացած է Ռուսաստանի և Չինաստանի ուժեղացմամբ 12/13/2019   22:10 Պարգևատրման հանդիսավոր արարողություն ոստիկանությունում (տեսանյութ) 12/13/2019   22:03 Նախագահ Սարգսյանն ուղերձ է հղել բանաձևի հեղինակներին և Սենատի անդամներին 12/13/2019   21:59 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին 12/13/2019   21:40 ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի հայտարարությունը ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ 12/13/2019   21:11 ՀՔԾ-ն զբաղված է հանրությանը մոլորեցնելու գործառույթով, Միհրան Պողոսյան 12/13/2019   20:54 Աթենքում կայացավ ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 41-րդ հանդիպումը 12/13/2019   20:44 Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահին եւ տարածաշրջանային տնօրենին 12/13/2019   20:24 ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ 12/13/2019   20:15 Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գեւորգ Դանիելյան 12/13/2019   19:58 ԱՄՆ-ը հանել է պատժամիջոցները ռուսական վեց ընկերություններից 12/13/2019   19:44 Հնդկաստանի քաղաքացին հայտարարել է, որ իրեն չարտաքսելու համար, շորթմամբ, ԱԱԾ պաշտոնյան պահանջել է 50 հազար դոլար կաշառք (տեսանյութ) 12/13/2019   19:42 Ոստիկանությունը հորդորում է պահպանել համակեցության և անվտանգության կանոնները (տեսանյութ) 12/13/2019   19:30 ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ 12/13/2019   18:53 Բացահայտվել է թույլտվության համակարգի ավագ տեսուչի ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 12/13/2019   18:24 Մեր տղան կարծես հաղթահարում է սուր լիմֆոբլաստային լեյկոզը. Աննա Հակոբյան 12/13/2019   18:19 Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Թալիշ գյուղում 12/13/2019   17:52 Բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա. Անհասկանալի է՝ ինչի մասին է խոսում պարոն Մամեդյարովը. ԱԳՆ խոսնակ 12/13/2019   17:48 Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ
12/14/2019   00:19 «Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն». Ռուբեն Հայրապետյան. 168.am 12/13/2019   20:15 Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գեւորգ Դանիելյան 12/13/2019   14:27 Ռուբեն Հայրապետյանին չեն ձերբակալում. նա հանդես է եկել կարճ հայտարարությամբ 12/13/2019   19:44 Հնդկաստանի քաղաքացին հայտարարել է, որ իրեն չարտաքսելու համար, շորթմամբ, ԱԱԾ պաշտոնյան պահանջել է 50 հազար դոլար կաշառք (տեսանյութ) 12/14/2019   13:47 Վլադիմիր Կարապետյանը հայտարարում է, որ Ռուբեն Հայրապետյանը կեղծ տեղեկություններ է տարածում 12/14/2019   22:49 Խաչատուր Սուքիասյանը Ռուբեն Հայրապետյանին զգուշացրել է «ընտանեկան թեմաների մեջ չխառնվել» 12/13/2019   21:11 ՀՔԾ-ն զբաղված է հանրությանը մոլորեցնելու գործառույթով, Միհրան Պողոսյան 12/13/2019   15:55 Բադասյանի հակափաստարկներն ամենևին չփարատեցին նախագծի հետ կապված իմ մտահոգությունները. Դավիթ Հարությունյան 12/13/2019   18:24 Մեր տղան կարծես հաղթահարում է սուր լիմֆոբլաստային լեյկոզը. Աննա Հակոբյան 12/13/2019   12:44 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգա՞մ է վիրահատվել 12/13/2019   16:29 Արա Բաբլոյանի գործն ուղարկվեց դատախազին 12/13/2019   14:07 «Շեկո» մականունով հայտնի գործարարը կալանավորվել է 12/13/2019   09:58 Կատաստրոֆիկ վիճակ ԱԺ-ում. Մակունցը «վտարանդի» էր դարձել. «Հրապարակ» 12/13/2019   12:54 Մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետի 6 աշխատակիցների 12/14/2019   10:21 Պատրաստվո՞ւմ է ԲՀԿ-ն Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել. «Հրապարակ» 12/13/2019   11:13 Հատուկ ջոկատայինները խուզարկում են Ռուբեն Հայրապետյանի առանձնատունը 12/14/2019   16:49 Բացահայտվել է վճարային տերմինալի գողության դեպքը 12/13/2019   09:38 Իշխող ուժի վարկանիշը հստակ միտումով անկում է ապրում. հաջորդ տարի դրանից կարող են միայն փշուրներ մնալ. «Փաստ» 12/14/2019   12:35 Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանին. Հանգիստ նստեք ձեր տեղը 12/13/2019   17:41 Գործարար Մելիք Մանուկյանի եղբայրը 2 մլն դրամի գրավի դիմաց ազատ է արձակվել

«Թալանչիներից» գույքի վերադարձի և այդ ընթացքում հայեցողության բացառման մասին. Արփինե Հովհաննիսյան 06/28/2019   16:50  |  Մեկնաբանություն

Արփինե Հովհաննիսյանը հրապարակել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ կոչ արել քաղաքացիներին՝ 50 մլն դրամը գերազանցող գույք ունենալու դեպքում սկսեն հավաքել այդ գույքի ձեռքբերման հիմքերը։

Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.

Երեկ իրավաբան, այլևս «քաղաքական գործիչ» և ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող երիտասարդն արել է մի շատ կարևոր հայտարարություն, որի համաձայն` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծն ուղարկվել է միջազգային փորձաքննության։
Հասկացաք չէ՞։ Իրենք աշխատանքային խմբով գրել են, նույնիսկ պետական մարմիններ չեն ուղարկել (էլ չեմ խոսում հանրային քննարկման կամ քաղաքացիական հասարակության հետ քննարկման մասին) և ուղարկել են միջազգային փորձաքննության: Այս մասին քիչ ուշ կլինի մեր կազմակերպության հայտարարությունը, որը միանգամից մի քանի կարևորագույն հարցի է անդրադառնալու:

Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով նախագծի խիստ կարեւորությունը եւ ժամ առաջ դրա վերաբերյալ հանրային քննարկում սկսելու անհրաժեշտությունը` ես կրկին կստանձնեմ պատասխանատվություն եւ կանեմ այն, ինչը պատկան մարմինները պարտավոր էին անել վաղուց՝ կհրապարակեմ օրենքի նախագիծը (տես` մեկնաբանությունը)։ Եթե կա նախագծի լրամշակված տարբերակ, ապա ճիշտ կլինի, որ պետական մարմիններն այն հրապարակեն, որպեսզի քննարկումն ավելի արդյունավետ ու թիրախային լինի։ Օրենքի որակին չեմ անդրադառնա, դրա վերաբերյալ իրավաբանները կհայտնեն իրենց տեսակետը։ Տասնյակ էջեր կազմող վերլուծականս ևս չեմ ներկայացնի, դրա ժամանակը դեռ կգա: Առայժմ մեկ-երկու դիտարկում, որ իմանաք՝ ինչպես մոտենալ փաստաթղթին: Ըստ օրենքի նախագծի`

Ա. Ապօրինի ծագում ունեցող գույք է համարվում ցանկացած գույքը, որի օրինական ծագումը չի հիմնավորվում սույն օրենքով նախատեսված կարգով, անկախ դրա` սույն օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո ձեռքբերված լինելուց: Այսինքն, բոլոր նրանք, ովքեր այս օրենքի տիրույթում գտնվող պաշտոնատար անձինք են կամ եղել են այդպիսին, պիտի համարեն, որ չունեն օրինական գույք, քանի դեռ դա այս օրենքով սահմանված կարգով չի ապացուցվել:

Բ. Օրենքը տարածվում է նաև պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց վրա: Կասեք՝ նորմալ է: Ես էլ կասեի, եթե նախագիծը չափազանց լայն չսահմաներ «իրական շահառու» և «փոխկապակցված անձ» հասկացությունները։ Օրինակ, նախագիծը սահմանում է, որ ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե հանդիսանում են միևնույն ընտանիքի անդամներ, կամ վարում են համատեղ ձեռնարկատիրական գործունեություն կամ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ/ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ մեջ։ Այս տրամաբանությամբ ղեկավարվելու դեպքում ստացվում է, որ մարզպետարանի կամ նախարարության ԲՈԼՈՐ աշխատողները հանդիսանում են տվյալ մարզպետի կամ նախարարի հետ փոխկապակցված անձինք։

Գ. Առավել հետաքրքիր (և իմ կարծիքով՝ շատ ճիշտ) են հայցային վաղեմության ժամկետների վերաբերյալ կարգավորումները։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ իրավասու մարմինն իմացել է կամ պետք է իմանար ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության մասին՝ անկախ դրա սույն օրենքի ընդունումից առաջ կամ հետո ընկած լինելուց: Սա նշանակում է, որ ստուգվելու է ոչ թե «վերջին քսան տարվա թալան»-ի արդյունքում ձեռք բերված գույքի օրինականությունը, այլ՝ անկախությունից ի վեր ձեռք բերված գույքի օրինականությունը։ Այսինքն, 1991 - 2019 թվականներին տեղի ունեցած թալանի մասին տվյալներ ունեցող ցանկացած անձ կարող է համապատասխան տեղեկությունները հայտնել իրավասու մարմնին։ Ավելորդ չեմ համարում նշել, որ օրենքի գործողության տիրույթում է գտնվում յուրաքանչյուր ոք, ով երբևէ հանրային պաշտոն է զբաղեցրել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում: Իսկ վերջիններիս էլ փոխկապակցված, ինչպես արդեն նշեցի, գործնականում համարվում է ցանկացած անձ, ով աշխատել է այս մարդկանց հետ:

Ուստի կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ եթե ունեք 50 մլն դրամը գերազանցող ցանկացած գույք, ապա սկսեք հավաքել այդ գույքի ձեռքբերման հիմքերը։ Սեփականության վկայականները բավարար չեն, մտածեք գույքի ձեռքբերման գումարների և դրանց ծագման աղբյուրների մասին:
Ի դեպ, ասվածը հավասարապես վերաբերում է նաև նոր իշխանավորներին: Օրենքը վերաբերելու է նաև ձեզ։ Հենց որ գա այն անխուսափելի պահը, երբ այլևս իշխանություն չեք լինի, ստիպված պիտի ասեք, թե որ գույքը որտեղից եք ձեռք բերել և ինչպես: Գիտեմ, որ ձեր ոտքերն ամպոտ են, բայց ամեն դեպքում իրազեկում եմ։

Դ. Ըստ նախագծի՝ իրավասու մարմինը գլխավոր դատախազությունն է: Կարծում եմ՝ մինչև գլխավոր դատախազը և մի շարք այլ անձինք վեթինգ չանցնեն, նրանց այսպիսի գործիք տալը մեղմ ասած հիմնավոր չէ:

Սրանք դեռեւս ամենացցուն օրինակներն են, որոնք ցույց են տալիս, որ նախագիծը պետք է մանրամասն քննարկվի եւ ունենա երաշխիքների այնպիսի համակարգ, որ տպավորություն չստեղծվի, որ այն ինչ-որ կոնկրետ անձանցից գույք վերցնելու համար է գրվել:

Հ.Գ.1 Երբ իրավաբան «քաղաքական գործիչն» ասում է, որ նախագծով ներմուծվող ինստիտուտը գույքի դեմ է, այլ ոչ թե անձի, այդ միտքը գրում է օրենքում՝ որպես դեկլարատիվ նորմ և դրա համար ստանում է արդարադատության նախարարի պաշտոնը, մնում է միայն ասել՝
էդպես լավ չի, մի հատ էլ երդվիր, որ գույքի դեմ է, այլ ոչ թե անձի: Դրա փոխարեն այնպես գրեիր, որ նման կասկածներ չառաջանային, բայց այս մասին` հաջորդիվ:

Հ.Գ.2 Ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ երկրից դուրս ջանքերս ուղղելու եմ, որպեսզի ապահովվի իրավասու մարմնի անաչառությունը և որպեսզի օրենքով բացառվի ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ (թե որ թվականի կամ ում կատարած թալանի հետևից գնալ, իսկ որի հետևից` ոչ):
«Թալանչիները» պիտի պատժվեն, բայց խոսքը պիտի վերաբերի Հայաստանի նորանկախ պատմության ԲՈԼՈՐ «թալանչիներին» (առանց որևէ բացառության): Խուսափողներ չպետք է լինեն:
Ըստ այդմ, ջանքերս ուղղելու եմ, որպեսզի օրենքով ամրագրվեն երաշխիքներ առ այն, որ անձինք կհայտնաբերվեն ու կպատժվեն ժամանակագրական հերթականությամբ` առանց հայեցողության կիրառության։ Սա է միակ երաշխիքը, որ օրենքը կգործի բոլորի համար, և չեն լինի անձեռնմխելիներ։

Հ.Գ.3 Իհարկե, Արմեն Սարգսյանն այս նախագծի հետ կապված որոշ անելիքներ ունի: Բայց հաշվի առնելով այն փաստը, որ ինքը չի եկել, որ բոլորին ուրախացնի, այլ եկել է, որ վայելի իր պաշտոնը՝ որոշեցի նրան չանհանգստացնել։ Միևնույն է, նա ոչ մի քայլ չի ձեռնարկի։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:00 22/06/2019  |  ՄամուլՕրենքը դեռ չընդունած՝ սկսել են վեթինգը. Արփինե Հովհաննիսյանը՝ էքստրաօրդինար տարբերակների մասին. «Հրապարակ»
13:23 17/06/2019  |  Մեկնաբանություն«Ամազոնի ցեղերի ու մի քիչ էլ մեր իշխանությունների մասին». Արփինե Հովհաննիսյան
15:37 06/06/2019  |  ԼՐԱՀՈՍԼրջացի, քանի դեռ վարչապետ ես. Արփինե Հովհաննիսյան
14:38 30/05/2019  |  Մեկնաբանություն«Ի՞նչ են խոստացել ԵՄ պաշտոնյաները Հայաստանում վեթինգ իրականացնելու համար կամ խոստացե՞լ են արդյոք»
08:46 20/05/2019  |  Մեկնաբանություն«Տպավորություն է, որ նա շահագրգռված է Փաշինյանի անհաջողությամբ». Արփինե Հովհաննիսյանը՝ Արմեն Սարգսյանի ուղերձի մասին
20:38 19/05/2019  |  ՄեկնաբանությունԵրկիրը ունի ղեկավար, ու դա Արմեն Սարգսյանն է․ Արփինե Հովհաննիսյանը հիշեցնում է
13:53 18/05/2019  |  ՄեկնաբանությունԳլխավոր դատախազության եւ գլխավոր դատախազի քաղաքականացումը. Արփինե Հովհաննիսյան
12:01 11/05/2019  |  ՄեկնաբանությունՆախագահը ապացուցեց` եթե ուզում ես բոլորը քեզ սիրեն, չպետք է ընդունել պատասխանատու որոշումներ. Արփինե Հովհաննիսյան
10:15 17/04/2019  |  ՄեկնաբանությունՄի քանի դիտարկում. Ինչով պետք է զբաղվի ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը, իսկ ինչով՝ ոչ. Արփինե Հովհաննիսյան
09:46 04/04/2019  |  ՄամուլԼենա Նազարյանին չե՞ն վստահել. Լիլիթ Մակունցը՝ Արփինե Հովհաննիսյանի փոխարեն. «Հրապարակ»

Արխիվ

[]