Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան 04/24/2024   14:43 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 04/24/2024   14:40 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/24/2024   14:30 Պետք է էնքան ուժեղ լինենք, էդ սյունը հանենք, տանենք Սումգայիթում դնենք. Մանվել Եղիազարյան 04/24/2024   14:24 ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին․ Սուրեն Պետրոսյանը և չորս անձ ձերբակալվել է՝ Նոյեմբերյանի ակցիայի գործով 04/24/2024   13:55 Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին ոստիկանապետը՝ Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարանի դատարկվելու մասին 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան 04/24/2024   13:24 Զարմացած եմ Նոյեմբերյանի ոստիկաններից, նման բիրտ ուժ և անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ առաջին անգամ եմ տեսնում․ պատգամավոր 04/24/2024   13:20 Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել 04/24/2024   13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին 04/24/2024   12:57 Դեռ ծաղիկներ են, բա որ անկլավնե՞րը տա, Ադրբեջանը դուրս է գալի երկաթգծի ու Լոռվա մարզի վրա. Բագրատյան 04/24/2024   12:57 Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է 04/24/2024   12:53 Ադրբեջանը սահման չի ճանաչում, ասում է՝ իմ գյուղերն էին, տվեցին, չի ասում՝ դիմացի գյուղը՝ Ոսկեպարը ձերն է. Բագրատյան 04/24/2024   12:49 Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո 04/24/2024   12:36 Նահանջել չկա.գնդապետ Մախսուդյան 04/24/2024   12:33 Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին 04/24/2024   12:29 Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն Պետրոսյանին 04/24/2024   12:14 Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   12:04 Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ

«Թալանչիներից» գույքի վերադարձի և այդ ընթացքում հայեցողության բացառման մասին. Արփինե Հովհաննիսյան 06/28/2019   16:50  |  Մեկնաբանություն

Արփինե Հովհաննիսյանը հրապարակել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ կոչ արել քաղաքացիներին՝ 50 մլն դրամը գերազանցող գույք ունենալու դեպքում սկսեն հավաքել այդ գույքի ձեռքբերման հիմքերը։

Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.

Երեկ իրավաբան, այլևս «քաղաքական գործիչ» և ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող երիտասարդն արել է մի շատ կարևոր հայտարարություն, որի համաձայն` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծն ուղարկվել է միջազգային փորձաքննության։
Հասկացաք չէ՞։ Իրենք աշխատանքային խմբով գրել են, նույնիսկ պետական մարմիններ չեն ուղարկել (էլ չեմ խոսում հանրային քննարկման կամ քաղաքացիական հասարակության հետ քննարկման մասին) և ուղարկել են միջազգային փորձաքննության: Այս մասին քիչ ուշ կլինի մեր կազմակերպության հայտարարությունը, որը միանգամից մի քանի կարևորագույն հարցի է անդրադառնալու:

Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով նախագծի խիստ կարեւորությունը եւ ժամ առաջ դրա վերաբերյալ հանրային քննարկում սկսելու անհրաժեշտությունը` ես կրկին կստանձնեմ պատասխանատվություն եւ կանեմ այն, ինչը պատկան մարմինները պարտավոր էին անել վաղուց՝ կհրապարակեմ օրենքի նախագիծը (տես` մեկնաբանությունը)։ Եթե կա նախագծի լրամշակված տարբերակ, ապա ճիշտ կլինի, որ պետական մարմիններն այն հրապարակեն, որպեսզի քննարկումն ավելի արդյունավետ ու թիրախային լինի։ Օրենքի որակին չեմ անդրադառնա, դրա վերաբերյալ իրավաբանները կհայտնեն իրենց տեսակետը։ Տասնյակ էջեր կազմող վերլուծականս ևս չեմ ներկայացնի, դրա ժամանակը դեռ կգա: Առայժմ մեկ-երկու դիտարկում, որ իմանաք՝ ինչպես մոտենալ փաստաթղթին: Ըստ օրենքի նախագծի`

Ա. Ապօրինի ծագում ունեցող գույք է համարվում ցանկացած գույքը, որի օրինական ծագումը չի հիմնավորվում սույն օրենքով նախատեսված կարգով, անկախ դրա` սույն օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո ձեռքբերված լինելուց: Այսինքն, բոլոր նրանք, ովքեր այս օրենքի տիրույթում գտնվող պաշտոնատար անձինք են կամ եղել են այդպիսին, պիտի համարեն, որ չունեն օրինական գույք, քանի դեռ դա այս օրենքով սահմանված կարգով չի ապացուցվել:

Բ. Օրենքը տարածվում է նաև պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց վրա: Կասեք՝ նորմալ է: Ես էլ կասեի, եթե նախագիծը չափազանց լայն չսահմաներ «իրական շահառու» և «փոխկապակցված անձ» հասկացությունները։ Օրինակ, նախագիծը սահմանում է, որ ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե հանդիսանում են միևնույն ընտանիքի անդամներ, կամ վարում են համատեղ ձեռնարկատիրական գործունեություն կամ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ/ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ մեջ։ Այս տրամաբանությամբ ղեկավարվելու դեպքում ստացվում է, որ մարզպետարանի կամ նախարարության ԲՈԼՈՐ աշխատողները հանդիսանում են տվյալ մարզպետի կամ նախարարի հետ փոխկապակցված անձինք։

Գ. Առավել հետաքրքիր (և իմ կարծիքով՝ շատ ճիշտ) են հայցային վաղեմության ժամկետների վերաբերյալ կարգավորումները։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ իրավասու մարմինն իմացել է կամ պետք է իմանար ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության մասին՝ անկախ դրա սույն օրենքի ընդունումից առաջ կամ հետո ընկած լինելուց: Սա նշանակում է, որ ստուգվելու է ոչ թե «վերջին քսան տարվա թալան»-ի արդյունքում ձեռք բերված գույքի օրինականությունը, այլ՝ անկախությունից ի վեր ձեռք բերված գույքի օրինականությունը։ Այսինքն, 1991 - 2019 թվականներին տեղի ունեցած թալանի մասին տվյալներ ունեցող ցանկացած անձ կարող է համապատասխան տեղեկությունները հայտնել իրավասու մարմնին։ Ավելորդ չեմ համարում նշել, որ օրենքի գործողության տիրույթում է գտնվում յուրաքանչյուր ոք, ով երբևէ հանրային պաշտոն է զբաղեցրել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում: Իսկ վերջիններիս էլ փոխկապակցված, ինչպես արդեն նշեցի, գործնականում համարվում է ցանկացած անձ, ով աշխատել է այս մարդկանց հետ:

Ուստի կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ եթե ունեք 50 մլն դրամը գերազանցող ցանկացած գույք, ապա սկսեք հավաքել այդ գույքի ձեռքբերման հիմքերը։ Սեփականության վկայականները բավարար չեն, մտածեք գույքի ձեռքբերման գումարների և դրանց ծագման աղբյուրների մասին:
Ի դեպ, ասվածը հավասարապես վերաբերում է նաև նոր իշխանավորներին: Օրենքը վերաբերելու է նաև ձեզ։ Հենց որ գա այն անխուսափելի պահը, երբ այլևս իշխանություն չեք լինի, ստիպված պիտի ասեք, թե որ գույքը որտեղից եք ձեռք բերել և ինչպես: Գիտեմ, որ ձեր ոտքերն ամպոտ են, բայց ամեն դեպքում իրազեկում եմ։

Դ. Ըստ նախագծի՝ իրավասու մարմինը գլխավոր դատախազությունն է: Կարծում եմ՝ մինչև գլխավոր դատախազը և մի շարք այլ անձինք վեթինգ չանցնեն, նրանց այսպիսի գործիք տալը մեղմ ասած հիմնավոր չէ:

Սրանք դեռեւս ամենացցուն օրինակներն են, որոնք ցույց են տալիս, որ նախագիծը պետք է մանրամասն քննարկվի եւ ունենա երաշխիքների այնպիսի համակարգ, որ տպավորություն չստեղծվի, որ այն ինչ-որ կոնկրետ անձանցից գույք վերցնելու համար է գրվել:

Հ.Գ.1 Երբ իրավաբան «քաղաքական գործիչն» ասում է, որ նախագծով ներմուծվող ինստիտուտը գույքի դեմ է, այլ ոչ թե անձի, այդ միտքը գրում է օրենքում՝ որպես դեկլարատիվ նորմ և դրա համար ստանում է արդարադատության նախարարի պաշտոնը, մնում է միայն ասել՝
էդպես լավ չի, մի հատ էլ երդվիր, որ գույքի դեմ է, այլ ոչ թե անձի: Դրա փոխարեն այնպես գրեիր, որ նման կասկածներ չառաջանային, բայց այս մասին` հաջորդիվ:

Հ.Գ.2 Ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ երկրից դուրս ջանքերս ուղղելու եմ, որպեսզի ապահովվի իրավասու մարմնի անաչառությունը և որպեսզի օրենքով բացառվի ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ (թե որ թվականի կամ ում կատարած թալանի հետևից գնալ, իսկ որի հետևից` ոչ):
«Թալանչիները» պիտի պատժվեն, բայց խոսքը պիտի վերաբերի Հայաստանի նորանկախ պատմության ԲՈԼՈՐ «թալանչիներին» (առանց որևէ բացառության): Խուսափողներ չպետք է լինեն:
Ըստ այդմ, ջանքերս ուղղելու եմ, որպեսզի օրենքով ամրագրվեն երաշխիքներ առ այն, որ անձինք կհայտնաբերվեն ու կպատժվեն ժամանակագրական հերթականությամբ` առանց հայեցողության կիրառության։ Սա է միակ երաշխիքը, որ օրենքը կգործի բոլորի համար, և չեն լինի անձեռնմխելիներ։

Հ.Գ.3 Իհարկե, Արմեն Սարգսյանն այս նախագծի հետ կապված որոշ անելիքներ ունի: Բայց հաշվի առնելով այն փաստը, որ ինքը չի եկել, որ բոլորին ուրախացնի, այլ եկել է, որ վայելի իր պաշտոնը՝ որոշեցի նրան չանհանգստացնել։ Միևնույն է, նա ոչ մի քայլ չի ձեռնարկի։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:00 22/06/2019  |  ՄամուլՕրենքը դեռ չընդունած՝ սկսել են վեթինգը. Արփինե Հովհաննիսյանը՝ էքստրաօրդինար տարբերակների մասին. «Հրապարակ»
13:23 17/06/2019  |  Մեկնաբանություն«Ամազոնի ցեղերի ու մի քիչ էլ մեր իշխանությունների մասին». Արփինե Հովհաննիսյան
15:37 06/06/2019  |  ԼՐԱՀՈՍԼրջացի, քանի դեռ վարչապետ ես. Արփինե Հովհաննիսյան
14:38 30/05/2019  |  Մեկնաբանություն«Ի՞նչ են խոստացել ԵՄ պաշտոնյաները Հայաստանում վեթինգ իրականացնելու համար կամ խոստացե՞լ են արդյոք»
08:46 20/05/2019  |  Մեկնաբանություն«Տպավորություն է, որ նա շահագրգռված է Փաշինյանի անհաջողությամբ». Արփինե Հովհաննիսյանը՝ Արմեն Սարգսյանի ուղերձի մասին
20:38 19/05/2019  |  ՄեկնաբանությունԵրկիրը ունի ղեկավար, ու դա Արմեն Սարգսյանն է․ Արփինե Հովհաննիսյանը հիշեցնում է
13:53 18/05/2019  |  ՄեկնաբանությունԳլխավոր դատախազության եւ գլխավոր դատախազի քաղաքականացումը. Արփինե Հովհաննիսյան
12:01 11/05/2019  |  ՄեկնաբանությունՆախագահը ապացուցեց` եթե ուզում ես բոլորը քեզ սիրեն, չպետք է ընդունել պատասխանատու որոշումներ. Արփինե Հովհաննիսյան
10:15 17/04/2019  |  ՄեկնաբանությունՄի քանի դիտարկում. Ինչով պետք է զբաղվի ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը, իսկ ինչով՝ ոչ. Արփինե Հովհաննիսյան
09:46 04/04/2019  |  ՄամուլԼենա Նազարյանին չե՞ն վստահել. Լիլիթ Մակունցը՝ Արփինե Հովհաննիսյանի փոխարեն. «Հրապարակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]