Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը 03/28/2024   11:44 Դավադիրներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Զաքարյան 03/28/2024   11:35 Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին. Թաթոյան 03/28/2024   11:29 Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ 03/28/2024   11:22 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (տեսանյութ) 03/28/2024   11:20 ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան 03/28/2024   11:16 Արցախի Հանրապետությունից 2020 թվականից հետո բռնի տեղահանվածները եւս կդառնան 40.000+10.000 ծրագրի շահառու. Նարեկ Մկրտչյան (տեսանյութ) 03/28/2024   11:09 Կառավարությունը հետ վերցրեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շենգավիթում գտնվող շենք-շինությունները և վաճառեց այն «Քվանտ» վարժարանին 03/28/2024   11:04 Ինչ է քննարկվում կառավարության այսօրվա նիստում. ուղիղ 03/28/2024   11:01 Որակի հարցում զիջում չի լինելու՝ շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 03/28/2024   10:51 Ադրբեջանը շարունակաբար քայլեր է ձեռնարկում տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու ուղղությամբ. ԱԳՆ 03/28/2024   10:50 2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. կառավարությունը է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա կտրամդրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին 03/28/2024   10:47 Ծաղկաձորում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը, ըստ տնօրենի, դրամարկղից 11 մլն դրամ է հափշտակել. shamshyan.com 03/28/2024   10:30 ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր 03/28/2024   10:25 Եվս երկու կրթական հաստատություն կմիավորեն, մեկ պետական գույք կօտարեն, մեկ մասնավոր անշարժ գույք էլ հետ կվերցնեն՝ ՀՀ կառավարության նիստի այսօրվա օրակարգում 03/28/2024   10:23 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 03/28/2024   08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» 03/28/2024   08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ» 03/28/2024   08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ» 03/28/2024   08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ» 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ» 03/28/2024   07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ» 03/28/2024   07:31 ՀՀ Քննչական կոմիտեն Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ» 03/28/2024   07:27 Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ» 03/27/2024   23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար 03/27/2024   23:32 41-ամյա տղամարդը կալանավորվեց 03/27/2024   23:12 Պեսկովը մեկնաբանել է Պուտինի ձայնով կատարված խաբեբաների զանգերը 03/27/2024   22:47 Նման այցերը մեծ քաղաքական և անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի պատվիրակությանը 03/27/2024   22:42 Ապրիլի 5-ից գործելու է տուգանքները 30 %-ով նվազեցնելու համակարգը
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   16:05 Ազգին սարքել են մատաղացու գառ, գոնե խոսքով պատասխանեք, ասեք՝ կխփենք Բաքու-Ջեհյան նավթամուղին ու Մինգեչաուրի ջրամբարին, տեսեք՝ էլի պատերազմով կսպառնա՞. Գրիշա Սարգսյան 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   16:13 «Պզոն» օրենքով գող է թագադրվել 1991 թվականին ու շարունակել պահպանել իր այդ կարգավիճակը. դատախազը հաստատել է մեղադրանք ու ուղարկել դատարան 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ»

ՀՔԾ-ն կեղծ դրվագներ է հորինե՞լ՝ մեղադրանքը տպավորիչ դարձնելու համար 06/27/2019   21:21  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների քրեական գործով դատավարության մեկնարկը դատարանում դեռ մշուշոտ է։ Ճիշտ է՝ վերաքննիչ դատարանը վերացրեց ՍԴ դիմելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 20-ի որոշումը, սակայն պաշտպանական կողմն արդեն իսկ հայտարարել է, որ այն բողոքարկելու է վճռաբեկ դատարան, իսկ Սահմանադրական դատարանն էլ վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի երեք դիմում։ Ասել է թե՝ անկախ ամեն ինչից Բարձր դատարանում քննարկվելու է երկրորդ նախագահին սահմանադրական կարգը տապալելու համար առաջադրված մեղադրանքի սահմանադրականության հարցը։

Քրեական գործի հանրային մեծ հնչեղությունը նկատի ունենալով՝ «Փաստինֆո»-ն հրապարակել է Ռ.Քոչարյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ, որտեղ կային բավական ուշագրավ դրվագներ՝ մի շարք այլ բարձրաստիճան նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ։ Քաղաքական երանգներ պարունակող դատավարական այդ փաստաթղթում՝ առերեւույթ հանցավոր արարքներ էր վերագրվել մի շարք այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։

Մասնավորապես՝ ՀՔԾ-ի կողմից կազմված փաստաթղթում առկա է հետեւյալ միտքը «Մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, ՀՀ ոստիկանության անօրինական գործողությունները քողարկելու, այդ իրադարձություններին զինված ուժերի մասնակցության հանգամանքները թաքցնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ Նախագահի (խոսքը գնում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիների մասին- հեղ.) օգնականի պաշտոնին նշանակված Գ.Կոստանյանի և ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին նշանակված, ներկայումս՝ հանգուցյալ Գևորգ Մհերյանի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնական անձինք, այդ թվում՝ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, վերջինիս տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Հայկ Միլիտոնյանը, վերջինիս տեղակալ Հովհաննես Թամամյանը և ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ, 2008թ. մայիսի 29-ին ՀՀ ոստիկանության պետ նշանակված Ալիկ Սարգսյանը հետին ամսաթվով ստորագրել են կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնք տրամադրել են մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին և Փորձագետների փաստահավաք խմբին»։

Ըստ ՀՔԾ-ի` հետին ամսաթվով փաստաթղթեր կազմելու հանձնարարությունը տրվել է սպանված պաշտոնյա Գեւորգ Մհերյանի կողմից

Իսկ կաշառքի դրվագով առաջադրված մեղադրանքում նշվում է. «Ս. Համբարձումյանը 2008 թվականի հունվարի վերջին օրերին Վարդան Օսկանյանի միջոցով նախապես դիմել է ՀՀ բարձրաստիծան պաշտոնյաներին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին: Նրանց համաձայնությունը ստանալու հետ միաժամանակ, Ս. Համբարձումյանը մտադրվել է վերջիններիս կաշառք տալ, որպեսզի նրանք իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով չխոչընդոտեն իր բաժնեմասի օտարման գործարքի կնքմանը և լիազոր մարմնի միջոցով ընկերությանը չզրկեն հատուկ լիցենզիաներից: Կաշառք տալու առաջարկը Սիլվա Համբարձումյանը Վարդան Օսկանյանի միջոցով հայտնել է հիշյալ պաշտոնատար անձանց: Մի քանի օր անց, Ս, Համբարձումյանը Վարդան Օսկանյանից տեղեկացել է, որ ընկերության բաժնեմասերի առուվաճառքի գործարքը կնքելու համար հիշյալ պաշտոնատար անձինք ընդունել են նրա՝ կաշառք տալու մասին առաջարկը»:

Այլ խոսքով՝ ՀՔԾ-ն նախկին պաշտոնյաներին վերագրել է հանցավոր արարքներ՝ մի դեպքում ՀՀ նախագահի նախկին օգնականներին, որոնցից մեկը հանգուցյալ, պաշտոնեական դիրքը չարաշահում եւ պաշտոնեական կեղծ փաստաթղթերի կազմման կազմակերպում, իսկ նախկին արտգործնախարարին՝ առանձնապես  խոշոր չափերով կաշառք ստանալու միջնորդություն, օժանդակություն։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ՀՔԾ եւ դատախազություն՝ պարզելու արդյոք Ռ.Քոչարյանին առաջադրված մեղադրանքում հիշատակվող նախկին պաշտոնյաների գործողություններին տրվել է իրավական գնահատական, թե ոչ։ Մասնավորապես՝ կայացվե՞լ են քրեական հետապնդում իրականացնելու, կամ չիրականացնելու՝ օրինակ Գեւորգ Մհերյանի մահվան հիմքով, որոշումներ։ Քանզի ենթադրվում է, որ եթե Քոչարյանին առաջադրված մեղադրանքում հաստատապես նշվում է, որ կատարվել են կեղծիքներ՝ Ռ.Քոչարյանի պաշտոնավարման ավարտից հետո, հետեւապես պետք է, որ անդրադարձ կատարված լիներ նաեւ  այն անձանց գործողություններին, որոնք ենթադրաբար արել են դրանք կամ կազմակերպել։

Բայց, ի զարմանս, պաշտոնական պատասխան ստացանք առ այն, որ 2018-2019թթ. ՀՔԾ վարույթում քննվող «Մարտի 1-ի» քրեական գործով ընդհանրապես որեւէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, դադարեցնելու մասին որոշում չի կայացվել։ Ինչ վերաբերում է՝ Գ.Կոստանյանին, Գ.Մհերյանին, Վ.Օսկանյանին, ապա նրանց վերաբերյալ ընդհանրապես որեւէ որոշում չկա։ «Հարցման մեջ նշված անձանց նկատմամբ քրեական գործով դատավարական որոշումներ չեն կայացվել»,- գրված է դատախազության պատասխանի մեջ։ Այսինքն՝ ոչ մեղադրանք է առաջադրվել, ոչ էլ՝ դադարեցվել։

«Մարտի 1»-ի՝ նախաքննության փուլում գտնվող գործով որպես մեղադրյալ է ներգրավված 6 անձ

Ստացվում է՝ ՀՔԾ-ն Քոչարյանին առաջադրված մեղադրանքում շարադրում է հանցավոր դրվագներ, սակայն որեւէ իրավական գնահատական չի տալիս այն անձանց գործողություններին, որոնք, ըստ ՀՔԾ-ի, դրանք ենթադրաբար կատարել են։ Նրանք այսպես կոչված՝ ֆոնային պերսոնաժներ են եղել ՀՔԾ-ի համար՝ որոշման ներկայացուցչականությունն ապահովելու նպատակով։

Բայց վաղը դատարանում պետք է քննարկվեն չէ՞ ապացույցները, թե ինչ հիմքով է ՀՔԾ-ն պնդել, որ կատարվել են կեղծումներ՝ օրինակ մահացած պաշտոնյայի հրահանգով, եթե հիմքերը կան, ապա ինչու են անգործություն ցուցաբերել ու իրավական գնահատական չեն տվել նրա  գործողություններին։ Իսկ միգուցե ՀՔԾ-ն ի սկզբանե հասկացել է, որ այս գործը դատական հեռանկար չունի եւ գործը ապացույցների հետազոտման փուլին չի հասնի։

Ի՛նչ է սա՝ նախաքննական տվյալների կեղծո՞ւմ, թե՞ հոգեբանական գրոհ և ո՞վքեր են հասցեատերերը՝ տուժողների հարազատնե՞րը, Հայաստանի քաղաքացինե՞րը, իսկ գուցե՝ ֆեյքե՞րը…

 

 

Հեղինակ` Արթուր Գահնապետյան


Հարակից հրապարակումներ`

12:53 26/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատարանի այս քայլն ինչ-որ տեղ պատասխանատվությունը այլ մարմնի ուսերին դնելու ձեւ է. Հայկ Ալումյան
21:11 25/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՑավում եմ, որ դատական համակարգում կարող էր տեղի ունենալ այն, ինչին ականատես եղանք. Արամ Վարդեւանյան
18:38 25/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՍտեղծված իրավիճակը ՍԴ-ի մեկնաբանման տիրույթում է. Կարեն Մեժլումյան
17:28 25/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանն անձամբ է ներկայանալու ՔԿՀ. պաշտպան
17:14 25/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԽաթարված է եղել արդար դատաքննության սկզբունքը․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ
17:02 25/06/2019  |  ԼՐԱՀՈՍԴատարաններն ունակ են օբյեկտիվ դատական ակտ կայացնել. Քոչարյանին կալանավորելու որոշումից հետո հայտարարել է փաստաբան Սեդա Սաֆարյանը
16:08 25/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔոչարյանը դարձյալ կկալանավորվի. դատարանը բավարարեց բողոքները
14:20 25/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՎերաքննիչ քրեական դատարանը կասեցրել է Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ գործի վարույթը
11:44 25/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամները չեն մասնակցելու այսօրվա դատական նիստին
20:00 24/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱռկա ձեւակերպումներով ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլեւ ուրիշ մեկը մեղավոր չէ. Արամ Օրբելյան

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]