ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հարկային արտոնություն ստանալու համար դիմած շուրջ 100 ստարտափների մեջ կան նաև հայրենադարձներ 06/26/2019 15:37
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, որի նպատակն է հայ գիտական ներուժի վրա հիմնված գիտելիքահեն տնտեսության զարգացումն ու առաջընթացը։ Այս մասին տեղեկացանք ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Այդ ուղղությամբ իրականացվող քայլերից մեկն էլ տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնությունների տրամադրումն է։
ՀՀ ազգային ժողովի կողմից 2019թ. ապրիլին ընդունված և մայիսի 18-ից ուժի մեջ մտած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները նոր հնարավորություն են տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ ընկերությունների գործունեության համար։
Հավաստագիր ստանալու համար բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն դիմող ընկերությունների թիվն օր օրի ավելանում է:
Այս պահի դրությամբ նախարարություն է դիմել շուրջ 100 ընկերություն։
Հավաստագրման հանձնաժողովի առաջին և երկրորդ նիստերով արտոնություն է տրամադրվել 41-ին։
Դիմող ընկերությունները գործունեություն են ծավալում տարբեր ուղղություններով՝ ինժեներական, էլեկտրոնային առևտուր, վեբ-դիզայն, մոբայլ հավելվածների ստեղծում, վճարահաշվարկային համակարգերի ստեղծում, էլեկտրոնային թեստավորում և այլն:
Միայն այս 41 ընկերությունների գործունեության արդյունքում կստեղծվի 200-240 աշխատատեղ:
«Այս օրենքը նորաստեղծ, սկսնակ ընկերություններին առաջին հերթին տալիս է հավատ, հույս և նաև եռանդ, որ Կառավարությունն ամեն ինչով աջակցում է, հանձինս մեր նախարարի մեծ ջանքերի, այս ոլորտի զարգացմանը։ Սա մեկնարկային կետ է այս ընկերությունների համար, որպեսզի սկզբնական շրջանում, որը բավականին ծախսատար է, այդ հնարավորության շնորհիվ կարողանան թևերը բացած առաջ գնալ»,- ասաց «ԴԱՏԱԱՐՏ» ընկերության տնօրեն Արսեն Բաղդասարյանը:
Հարկային արտոնություն ստանալու համար դիմած ստարտափների թվում կան նաև հայրենադարձներ։ Նրանք հավատացած են, որ Հայաստանում ստեղծվել են այնպիսի պայմաններ, որոնք տեխնոլոգիական ոլորտի գործարար ծրագրերը զարգացնելու, լայն գործունեություն ծավալելու հնարավորություն են տալիս։ Նրանք վերադարձել են հայրենիք՝ այստեղ ապրելու ու աշխատելու, իրենց նորարարական գաղափարներով Հայաստանը ճանաչելի դարձնելու աշխարհին։
4 ամիս առաջ Վազգենն ու եղբայրը մասնակցել են Դիլիջանում կայացած ստարտափ նորարարական տեխնոլոգիաներ համաժողովին, որտեղ տեղեկացել են նոր ստեղծվող կազմակերպություններին Կառավարության կողմից տրվող արտոնությունների մասին։
Ֆրանսիայում իրենց բիզնեսն ունեին, բայց որոշեցին եղբոր հետ գալ ու հաստատվել Հայաստանում։ Առայժմ 10 աշխատող ունեն, բայց համոզված են, որ հարկային արտոնությունների շնորհիվ կարճ ժամանակում առաջընթաց կունենան։
Դիանան ընտանիքով եկել է Ավստրիայից, որտեղ բնակվել են վերջին 4 տարիներին։ Դրանից առաջ 13 տարի ապրել ու աշխատել են Կալիֆորնիայում։
Ամուսինը ավստրիացի է, ինքն էլ է միացել կնոջ հայրենադարձության գաղափարին ու որոշել հաստատվել Հայաստանում։ Արդեն մեկ տարի է՝ այստեղ են։ Հմտացած են տվյալների մշակման տեխնոլոգիաներում: Դեռ աշխատակազմ չունեն։ Փորձում են այստեղի տաղանդավոր երիտասարդներին գտնել, նախապատրաստել, սովորեցնել, հմտացնել այս ուղղության մեջ և նրանց ներառել արտասահմանյան նախագծերում։
Լուսինե Մնացականյան. եկել են Հոլանդիայից։ Այստեղ հիմնել են իրենց ընկերությունը, որն առաքման լոգիստիկ աշխատանքներով է զբաղվում։ Ունեն 5 աշխատող։
Փոփոխությունների համաձայն` նորաստեղծ ընկերություններին հավաստագրով տրամադրվում են հետևյալ հարկային արտոնությունները` 0% շահութահարկ և 10% եկամտային հարկ։ Միևնույն ժամանակ սահմանված են մի շարք պահանջներ ու չափորոշիչներ, ինչպես օրինակ` աշխատակիցների թիվը չպետք է գերազանցի 30-ը, ընկերությունները չպետք է ստեղծվեն այլ տնտեսավարող սուբյեկտի վերակազմակերպման արդյունքում:
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
- 03/25/2024 13:15 Ինձ «5-րդ շարասյունի պաշտպան» որակող մարդիկ կա՛մ զտարյուն նիկոլականներ են, կա՛մ այդ ազդեցության տակ գտնվողներ. Մելիքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
- 03/27/2024 21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
- 03/27/2024 17:14 Քուչակ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ և մեկ զոհ
- 03/27/2024 13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
- 03/26/2024 23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ
- 03/26/2024 00:02 Ուսուցչուհին մեքենայի հետևի նստարանին բռնաբարել է 12-ամյա աշակերտին
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել