ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի հարցում սթափվելու և նոր ուղի ընտրելու ժամանակն է . Սասնա Ծռեր 06/26/2019 13:38 | ԼՐԱՀՈՍ
Հայկական կողմը, որպես կանոն, միշտ համաձայնել է Մադրիդյան սկզբունքների տրամաբանությամբ արված հակահայ առաջարկներին՝ հույս ունենալով, որ Ադրբեջանական կողմը կմերժի դրանք: Այս մասին հայտարարության մեջ գրել է Սասնա ծռեր կուսակցությունը։
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
Գաղտնիք չէ, որ մինչ օրս Արցախի հարցում ստատուս քվոն պահպանվել է և այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված ու մեզ համար աղետալի լուծման մեխանիզմը չի գործարկվել Ադրբեջանական կողմի առավելապաշտական ու կոշտ դիրքորոշումների պատճառով:
Հայկական կողմը, որպես կանոն, միշտ համաձայնել է Մադրիդյան սկզբունքների տրամաբանությամբ արված հակահայ առաջարկներին՝ հույս ունենալով, որ Ադրբեջանական կողմը կմերժի դրանք:
Սակայն ամեն ինչ վերջ ունի: Այսօր արդեն Ադրբեջանի արտգործնախարարից տեղեկանում ենք, որ Ադրբեջանական կողմը դեմ չէ ազատագրված տարածքներում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու առաջարկությանը: Զուգահեռաբար՝ Հայկական կողմից, մասնավորապես՝ ՀՀ արտաքին գործերի նախարարից, հստակ պարզաբանման և ցանկալի հերքման փոխարեն լսում ենք անհեթեթ ու մշուշապատ դատողություններ:
Նման զարգացումը տրամաբանորեն հանգեցնելու է Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված մեխանիզմի գործարկմանը, ինչն աղետալի կլինի Հայկական կողմի համար:
ՀՀ իշխանություններին հորդորում ենք սթափվել, հրաժարվել նախորդ ռեժիմի իրավահաջորդությունից, դեն նետել նրա սպառված ու դավաճանական կոնսպեկտը, հրաժարվել Արցախի ինքնորոշման և անկախության կեղծ ու կործանարար հայեցակարգից և որդեգրել ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստում ՀՀ-ին Արցախի միացումն ամբողջացնելու ուղին:
Ժամանակն է հասկանալու, որ փակուղային թվացող այս իրավիճակում մենք հայտնվել ենք մեր իսկ մեղքով: Որովհետև Արցախյան շարժման ընթացքում շեղվել ենք միացման ճշմարիտ ուղուց, դավաճանել ենք ինքներս մեզ և ընտրել ենք թուրք-բոլշևիկյան հակահայ դաշինքով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը պահպանելու և Ռուսական կայսրության ազդեցության տակ մնալու ուղին, ինչից էլ բխում է Արցախի կեղծ ինքնորոշման և անհեթեթ անկախության կործանարար հայեցակարգը:
Ժամանակն է նաև հասկանալու, որ սահմանների անձեռնմխելիության ու տարածքային ամբողջականության վերաբերյալ հետ սառը պատերազմյան շրջանում դեռևս պահպանված կոշտ պատկերացումներն ու մոտեցումներն արդեն իրենց տեղը զիջել են ոչ միայն երկրորդ, այլև առաջին համաշխարհային պատերազմով գծած սահմանների վերանայման մոտեցումներին: Եվ որ դա էապես դյուրացնում է խորհրդային ու հետխորհրդային համատեսքստերից հրաժարվելու,
Այսրկովկաս կոչվող արհեստական տարածաշրջանից դուրս կյանքը պատկերացնելու և Մեծ Մերձավոր Արևելքում ծավալվող գործընթացներին լիարժեք սուբյեկտի կարգավիճակով՝ առանց ռուսական խնամակալության, մասնակցելու գործը:
Ու, թեև Ժամանակը սուղ է, ի բարեբախտություն մեզ, միջազգային ու տարածաշրջանային իրավիճակը շատ նպաստավոր է առանց կտրուկ քայլերի և ցնցումների ՀՀ-ին դե յուրե միացնելու գործընթացն ավարտին հասցնելու միջոցով Արցախի հարցը վերջնականապես լուծելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ