Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   15:27 ԱՄՆ դեսպանին ուղղված Նարեկ Սամսոնյանի բաց նամակը թույլ չտրվեց հանձնել նրան. Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան մոտ (տեսանյութ) 03/29/2024   15:20 «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր 03/29/2024   15:15 Հովհաննես Բաղրամյանը մերձբալթյան երկրների դիտարկմամբ դահիճ է. Հայ ժողովուրդը պատրա՞ստ է նման ինտեգրման. Մաքսիմ Վասկով (տեսանյութ) 03/29/2024   15:12 Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» 03/29/2024   15:02 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/29/2024   14:47 Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 03/29/2024   14:45 Եղանակային ճնշումներ լինում են. Արագածոտնի մարզի դատարանի նախկին նախագահի արձագանքը՝ դատավորների դեմ ճնշումների մասին հարցին 03/29/2024   14:24 Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից 03/29/2024   14:20 Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ 03/29/2024   14:17 Ծանրամարտի աշխարհի 2027 թ առաջնությունը տեղի կունենա Երևանում 03/29/2024   14:07 Օրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է 03/29/2024   13:47 Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան 03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնություն 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան (տեսանյութ) 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից

Վահե Գրիգորյանի հայտարարությունը ՍԴ նախագահի լիազորությունները յուրացնելու մասին կոպիտ խախտում է։ Նրա արարքները չպիտի անհետևանք մնան. Գոռ Հովհաննիսյան 06/25/2019   10:30  |  Հարցազրույց

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորի՝ Սահմանադրական դրույթների յուրօրինակ մեկնաբանության վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը

-Ինչպե՞ս եք գնահատում Վահե Գրիգորյանի ելույթը այն մասին, որ ներկա պահին որպես ՍԴ միակ դատավոր՝ ինքը ստանձնելու է ՍԴ նախագահի լիազորությունները։

-Այդ հայտարարությունը վերին աստիճանի անլուրջ ու պրիմիտիվ էր, իսկ իրավաբանական տեսանկյունից՝ բացարձակ անգրագետ։ Այդ հայտարարությունը վկայում է նաև այն մասին, որ հեղինակը տարրական պատկերացում չունի ո՛չ սահմանադրական նորմերի մեկնաբանման, ո՛չ էլ ընդհանրապես իրավունքի մասին։ Ու դրանով նա արդեն իսկ լուրջ կասկածի տակ է դրել բարձր մասնագիտական որակներ ունենալու հանգամանքը, որը պարտադիր է ՍԴ դատավորի համար։ Իրավանորմերի մեկնաբանումից ոչինչ չհասկացող մարդը չի կարող դատավոր լինել, այն էլ ՍԴ-ում։ ՍԴ-ն գիտնականների դատարան է։

-Սահմանադրական դատարանի անդամ եւ դատավոր տերմինների կիրառելիության խնդիր տեսնո՞ւմ եք: Այսինքն՝ տարբերությունը զուտ տերմինների՞ մեջ է, թե՞ կա նաեւ բովանդակային-գործառութային տարբերություն:

-Տարբերությունը միայն հասկացությունների մեջ է, լիազորությունների տեսանկյունից որևէ տարբերություն չկա։ Բացարձակապես անկարևոր է, թե ՍԴ անդամին կանվանենք դատավոր, թե հենց անդամ։ Երկուսն էլ նույն գործով են զբաղվում՝ իրականացնում են սահմանադրական արդարադատություն։ Ընդամենը 2018 թվականի ապրիլից հետո նշանակվող անդամները կոչվում են դատավորներ, իսկ դրանից առաջ նշանակվածները՝ անդամներ, որոնք Սահմանադրության պահանջով շարունակում են իրականացնել իրենց լիազորությունները։ ՍԴ դատավորներն էլ են ՍԴ անդամ, ինչպես որ պատգամավորները խորհրդարանի անդամներ են, իսկ նախարարները՝ կառավարության անդամներ։ Հետևաբար, «անդամ» հասկացությունը սեռային հասկացություն է։ Ցանկացած տառաճանաչ մարդ կարող է կարդալ գործող Սահմանադրության 213-րդ հոդվածի 1-ին նախադասությունը ու հասկանալ, թե խոսքն ինչի մասին է։

Եթե մենք «ՍԴ դատավոր» ու «ՍԴ անդամ» հասկացությունները չմեկնաբանենք իմ ասած իմաստով, ապա լուրջ պրոբլեմ կունենանք Սահմանադրության այլ նորմերի մեկնաբանման հարցում։ Օրինակ՝ Սահմանադրության․ 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից։ Հաջորդ հոդվածում՝ 148-րդ հոդվածի 1-ին մասում, սահմանադիրն ասում է, որ կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները։ Եթե նշված նորմերը մեկնաբանենք Վահե Գրիգորյանի ու նրա թիմակից փառահեղ իրավաբանների մեթոդով, ապա պիտի պնդենք, որ նշված երկու նորմերում հիշատակված սուբյեկտները նույնը չեն, այսինքն՝ վարչապետը, փոխվարչապետները և նախարարները կառավարության անդամներ չեն, որովհետև չկա Սահմանադրության մեջ մի հատուկ դրույթ, որտեղ բառացի սահմանվում է, որ կառավարության անդամները նույն վարչապետը, փոխվարչապետները և նախարարներն են։ Ու նման մեկնաբանության հետևանքը կլինի այն, որ Սահմանադրության ընդհանուր տրամաբանությունը կաղավաղվի, ամեն ինչ կդառնա անհասկանալի մի շիլաշփոթ։ Հետո՞։ Բա իրեն հարգող իրավաբանը նման անհեթեթ բաներ կպնդի՞։ Կարելի է հարյուրավոր նման օրինակներ բերել։

Վահե Գրիգորյանը գիտությանն անհայտ իր այս մեթոդով էր մեկնաբանում Սահմանադրությունը նաև այն ժամանակ, երբ պնդում էր, թե Հանրապետության Նախագահը պիտի ընտրվի ժողովրդի կողմից, այսինքն՝ ունենա առաջնային ժողովրդավարական լեգիտիմություն, բայց պաշտոնավարի այս Սահմանադրությամբ նախատեսված չնչին լիազորություններով։ Ու դրանից էլ հետևություն էր անում, թե Նախագահը ոչ լեգիտիմ է, բայց երեք անգամ դիմում էր այդ նույն Նախագահին՝ խնդրելով առաջարկել իր թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնի համար։

-Եթե առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, ուրեմն՝ 2018 թվականից առ այսօր ՍԴ բոլոր որոշումները կհամարվեն առ ոչինչ: Կստացվի, որ մեկ տարի շարունակ ՀՀ-ում չի գործել ՍԴ: Սա ի՞նչ կնշանակի, արդյո՞ք կհանգեցնի սահմանադրական ճգնաժամի:

-Ծիծաղելի է, չէ՞, պնդել, թե իբր մի տարի շարունակ երկրում Սահմանադրական դատարան չի եղել, բայց ոչ ոք չի իմացել։ Ինչպե՞ս կարող է նման բան լինել։ Ու չէ՞ որ հենց 2015 թվականի Սահմանադրությունն է պահանջում, որ ՍԴ անդամները շարունակեն իրենց պաշտոնավարումը։ Նման կարգավորման գոյության պայմաններում ինչպե՞ս կարելի է պնդել, թե ՍԴ ադամները գործող Սահմանադրությամբ ոչ մի լիազորություն չունեն։ Բա 213-րդ հոդվածի 1-ին նախադասությունն ինչի՞ մասին է։ Ու շատ տգեղ է լուրջ դեմքով հիմար հայտարարություններ անելու միջոցով փորձել հիմարի տեղ դնել ամբողջ իրավաբանական համայնքին։ Իբր ամբողջ պետության մեջ մի հոգի է Սահմանդրությունից բան հասկանո՞ւմ։ Ոչ մի սահմանադրական ճգնաժամ չկա ու չի առաջանա, ամեն ինչ հստակ կարգավորված է գործող Սահմանադրությամբ, ամեն բան իր հունով ճիշտ գնում է։ Ընդամենը մեկի անհիմն մասնավոր կարծիքը չի կարող երկրում ճգնաժամ առաջացնել։

-Վահե Գրիգորյանի այդ հայտարարությունը կարո՞ղ է դիտվել որպես ճնշում Հրայր Թովմասյանի վրա:

-Վահե Գրիգորյանի հայտարարությունը չունի որևէ պարտադիր ուժ որևէ մարդու՝ ներառյալ Հրայր Թովմասյանի համար։ Դա ընդամենը նրա կարծիքն է, այն էլ՝ ակնհայտ անհիմն ու սխալ։ Գիտակից քաղաքացիներն ուղղակի կարհամարհեն դա։Իսկ բողոքի ակցիաներ անցկացնելը յուրաքանչյուրի իրավունքն է ու պաշտպանվում է Սահմանադրությամբ։ Հրայր Թովմասյանը պետք է հանդուրժի դրանք։

-Ձեր՝ ՍԴ դատավոր չընտրվելու եւ այս հայտարարության միջեւ որեւէ կապ տեսնո՞ւմ եք:

-Անմիջական կապ չեմ տեսնում։ Բայց կարծում եմ, որ յուրաքանչյուրի համար արդեն հասկանալի է, որ ԱԺ մեծամասնությունը երկու իրավաբան գիտնականների ընտրությունը դիտավորյալ տապալեց այդ ոլորտում անպայման իր շահերն սպասարկող դիլետանտի ընտրությունն ապահովելու համար։

-Ի՞նչ կարելի է ակնկալել Վահե Գրիգորյանի եւ Հրայր Թովմասյանի օրերս կայացած հանդիպումից: Դուք ստեղծված իրավիճակից ելքը ինչպե՞ս եք տեսնում:

-Երբ, օրինակ, Նիկոլայ Բաղդասարյանն է այդպիսի հայտարարություններ անում, հարցազրույցներ տալիս ու վերից վար խառնում բոլոր Սահմանադրություններն ու դրանց նորմերը, ամեն բան սարքում շիլաշփոթ, երբ լրագրողն է անընդհատ ուղղում նրան իրավունքի հարցերում, ապա կարելի ու ուղղակի ժպտալ ու առաջ անցնել․ դե հիմա իրավունքի մասին այդ մարդու պատկերացումն էլ այդքան է։ Կարելի է ըմբռնումով մոտենալ։ Բայց բոլորովին այլ է վիճակը, երբ Սահմանադրության հետ նույն կերպ վարվում է ՍԴ դատավորը։ ՍԴ դատավորը պիտի խորը հարգանք տածի երկրի Սահմանադրության նկատմամբ, այն մեկնաբանի ու կիրառի այնպես, որ դրա նորմերի միջև հակասություններ չառաջանան, այլ ոչ թե դիտավորյալ խեղաթյուրի այն։ Վահե Գրիգորյանի վերաբերմունքը մեր պետության Սահմանադրության նկատմամբ անթաքույց շատ բացասական ու արհամարհական է։ Ինչպե՞ս է նա պատրաստվում պաշտպանել այդ նույն Սահմանադրությունը։ Ակնհայտորեն նա ի վիճակի չէ կատարել ՍԴ դատավորի լիազորություններ։ Բացի այդ, նրա հայտարարությունը ՍԴ նախագահի լիազորությունները յուրացնելու մասին կոպիտ խախտում է։ Նրա արարքները չպիտի անհետևանք մնան։ Ուստի ես ակնկալում եմ ՍԴ-ից, որ նա համապատասխան դիմումի դեպքում գործող Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասի հիման վրա որոշում կընդունի Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին, քանի որ նա թույլ է տվել ՍԴ դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի էական խախտում»։

-Նույն փոփոխված Սահմանադրության անցումային դրույթով սահմանված է, որ Վերահսկիչ պալատի անդամները շարունակում են պաշտոնավարել որպես Հաշվեքննիչ պալատի անդամներ: Ինչու՞ այս դեպքում էլ նշված չէ՝ ՍԴ անդամները շարունակում են պաշտոնավարել որպես անդամ կամ դատավոր։ Այս առումով որևէ բաց տեսնո՞ւմ եք։

-Սա համեմատելի չէ ՍԴ անդամների խնդրի հետ։ Գործող Սահմանադրությամբ այլևս գոյություն չունի Վերահսկիչ պալատ, այլ այն վերանվանվել է Հաշվեքննիչ պալատ։ Առանց 220-րդ հոդվածի 2-րդ նախադասության պարզաբանման կարող էր հարց ծագել, թե ինչ է լինում Վերահսկիչ պալատի անդամների հետ, չէ որ Վերահսկիչ պալատ այլևս գոյություն չունի։ Նրանք այլևս չե՞ն աշխատելու, դադարո՞ւմ են նրանց լիազորությունները։ Սահմանադիրը նշված դրույթով ընդամենը հստակեցնում է, որ Վերահսկիչ պալատի անդամները մնում են անվանափոխված Հաշվեքննիչ պալատի անդամներ։ Անկեղծորեն ասեմ, որ առանց 220-րդ հոդվածի 2-րդ նախադասության դրույթի էլ ողջամիտ մեկնաբանությամբ կստանայինք նույն արդյունքը։ Այնպես որ, գոնե ինձ համար այդ դրույթի առկայությունն ամենևին էլ պարդադիր չէր։

Ինչ վերաբերում է ՍԴ անդամներին, ապա ՍԴ-ն ինքը՝ իբրև դատարան, ո՛չ վերացվել է նոր Սահամանադրությամբ, ո՛չ էլ անվանափոխվել։ ՍԴ անդամները ինչպես եղել են, նույն կերպ մնացել են ՍԴ անդամներ։ Այդ պատճառով էլ բավական է, որ սահմանադիրը 213-րդ հոդվածի 1-ին նախադասությամբ հստակեցրել է միայն նրանց պաշտոնավարման ժամկետների հարցը, քանի որ գործող Սահամանադրությամբ փոխվել է միայն դատավորների պաշտոնավարման ժամկետը, իսկ դատարանի ու դրա ադամների լիազորությունների հարցում ոչինչ չի փոխվել, ուստի այդ տեսանկյունից որևէ բան հստակեցնելու կարիք չկա։ Այս հանգամանքը նույնպես մի լրացուցիչ փաստարկ է այն մեկնաբանման օգտին, որ սահմանադրի համար ՍԴ դատավորի ու ՍԴ ադամի միջև լիազորությունների տեսանկյունից բացարձակ ոչ մի տարբերություն չկա։ Նրանց միջև միակ տարբերությունն անվանումն է ու պաշտոնավարման ժամկետը։

 

Հարցազրույցը՝ Միլենա Խաչիկյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:18 24/06/2019  |  ԼՐԱՀՈՍ«Սրա անմիջական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, իր կիսագրագետ և անգրագետ թիմով». Սամսոնյան
17:58 24/06/2019  |  ԼՐԱՀՈՍԿարեւոր ուղերձ ԵԽ-ից. Վենետիկի հանձնաժողովը հետեւում է ՍԴ-ի շուրջ զարգացումներին
11:50 24/06/2019  |  ՄեկնաբանությունՎահե Գրիգրյանը գուրու՞ է, կրոնական առաջնո՞րդ, թե՞ Մովսես մարգարե. Վահան Իշխանյան
10:49 24/06/2019  |  ԼՐԱՀՈՍՎահե Գրիգորյանի հայտարարությունից հետո Հրայր Թովմասյանի վրա ճնշումները նոր թափ են ստանում
08:55 22/06/2019  |  ՄամուլՍԴ-ում ձեռքերը ծալած չեն նստել. կոշտ արձագանքի են սպասում Վենետիկից. «Հրապարակ»
20:52 21/06/2019  |  ԼՐԱՀՈՍՎահե Գրիգորյանն ու Հրայր Թովմասյանը հանդիպել են
20:35 21/06/2019  |  ԼՐԱՀՈՍ«Չկա օրենք, որը Վահե Գրիգորյանին այս պահին դարձնի Սահմանադրական դատարանի նախագահ». սահմանադրագետ.galatv.am
18:25 21/06/2019  |  ԼՐԱՀՈՍՎ․ Գրիգորյանի տրամաբանությունից ելնելով՝ պետք է հանգենք այն աբսուրդ եզրակացության, որ Հայաստանում գործում են երկու Սահմանադրական դատարան. ՀՀԿ
16:01 21/06/2019  |  ԼՐԱՀՈՍՎահե Գրիգորյանի հայտարարությունն անակնկալ էր. Լիլիթ Մակունց
09:24 21/06/2019  |  ՄամուլՎահե Գրիգորյանի հայտարարությունն անակնկալ է եղել «Իմ քայլ»-ականների համար. «Ժողովուրդ»

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]