Թեմաներ
Շաբաթ 11 / 16 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/16/2019   00:18 Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների վրա կսկսվի ձմեռային շուրջօրյա հերթապահությունը 11/16/2019   00:00 Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Հունաստանին 11/15/2019   23:32 Պուտինը կժամանի Էրդողանի մոտ 11/15/2019   22:33 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար 11/15/2019   22:22 Վարչապետն ընդունել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահին 11/15/2019   21:53 37-ամյա կինն ունեցավ իր 11-րդ երեխային 11/15/2019   21:45 Անտառահատման դեմ Տավուշի ոստիկանների պայքարը․ տնկվել է 1000 ծառ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 11/15/2019   21:02 Ճանաչողական այց Արտակարգ իրավիճակների նախարարություն. երեխաները` իրազեկված են (տեսանյութ) 11/15/2019   20:48 Սամվել Դևելյանին հետմահու շնորհվեց Արիության մեդալ (տեսանյութ) 11/15/2019   20:39 Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վրաստանի «Գործընկերային ներդրումային հիմնադրամի» գործադիր տնօրեն Դավիթ Սագանելիձեին 11/15/2019   20:14 Ժամանակն է, որ Հայաստանն ու Վրաստանը համատեղ նախագծեր իրականացնեն. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահին (տեսանյութ) 11/15/2019   20:04 ԿԳՄՍ նախարարի թեզն ուղղակի ջախջախվել է. ակտիվիստ 11/15/2019   19:38 ՀՔԾ-ն ՀՅԴ-ական նախարարների հնարավոր հանցագործությունների վերաբերյալ Արայիկ Հարությունյանից դիմում չի ստացել 11/15/2019   19:28 «Յուրաքանչյուր նորմալ հայ մարդու համար կան կարմիր գծեր». ԲՀԿ-ն կքննարկի ԿԳՄՍ նախարարի հրաժարականին միանալու հնարավորության հարցը 11/15/2019   19:26 Ոստիկանությունը բացահայտել է 515 միլիոն դրամի հափշտակման դեպք (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 11/15/2019   19:17 Հանցավոր աշխարհում հայտնի «Հունաստանցի Կարենին» սպանելու ցանկություն է ունեցել նրա կողմից Հունաստանում սպանված Արկադի Դանիելյանի եղբայրը 11/15/2019   19:08 ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին artsakhpress.am 11/15/2019   19:01 Ազգային երգ ու պար ԿԳՄՍ նախարարության շենքի առջեւ. նախարարի հրաժարականի պահանջով անժամկետ նստացույցը շարունակվում է 11/15/2019   18:56 Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային 11/15/2019   18:41 Մարդիկ էսօր աշխատող են փնտրում ու չեն կարողանում գտնել. Փաշինյան (տեսանյութ) 11/15/2019   18:35 Վերաքննիչ դատարանը անդրազգային հանցավոր խմբի կողմից թմրամիջոցների մաքսանենգության գործով կալանավորվածին ազատ է արձակել 11/15/2019   18:18 Անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն 11/15/2019   18:04 Եղել է ռազմական ավանտյուրա, որի միջոցով հակառակորդը փորձել է խառնել բանակցային գործընթացում եղած դիրքերն ու ձախողել. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 11/15/2019   17:52 Ձերբակալված երկու փաստաբաններն ընդունել են առանձնապես խոշոր չափերի հափշտակության համար առաջադրված մեղադրանքը 11/15/2019   17:36 Արդարադատության փոխնախարար «Մոտ ապագայում հնարավորություն կունենանք իրականացնելու ՔԿՀ-ներում պահվող անձանց մասնագիտական պատրաստումն ու աշխատանքով ապահումը» 11/15/2019   17:29 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ՄԻԵԴ է ներկայացրել իր դիտարկումները 11/15/2019   17:24 ՊԵԿ-ը կատարելագործում է վերլուծական կարողությունները հետբացթողումային հսկողության փուլում 11/15/2019   17:07 «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի գրադարան-ընթերցասրահի բացման արարողություն 11/15/2019   17:02 Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում 11/15/2019   16:58 Տանկային անձնակազմերն անցկացրել են մեքենավարման պարապմունքներ 11/15/2019   16:57 Ռոբերտ Քոչարյանի գործը դարձել է լակմուսի թուղթ, որով երևում է՝ մեր իրավական համակարգն ինչպիսի անառողջ վիճակում է. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) 11/15/2019   16:48 ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Կարեն Կարապետյանի տանից զենք հափշտակելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 11/15/2019   16:37 Նախորդ 1.5 տարվա ընթացքում դատախազության պետական շահերի պաշտպանության գործիքակազմով բացահայտվել է 60.7մլրդ դրամի վնաս, վերականգնվել՝ 3.2մլրդը 11/15/2019   16:07 Մերժել ես Սերժին, բայց նրա կատարած սխալները, որ իսկապես պետք է մերժեինք, պահպանվել են. Արմեն Ռուստամյան 11/15/2019   16:04 Կառավարական առանձնատանը հյուրընկալել եմ Դարիգա Նազարբաևային. Աննա Հակոբյան (լուսնկարներ) 11/15/2019   15:56 40.000-ից ավելի մարդ ստորագրել է նախագահ Քոչարյանին կալանքից ազատելու հայտարարությունը. Վիկտոր Սողոմոնյան 11/15/2019   15:48 Վարչապետին է ներկայացվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործունեության հաշվետվությունը 11/15/2019   15:41 Հավատում եմ, որ արցախցին չի ընտրելու նրանց, որոնք Փաշինյանի փեշերի տակ ծվարել են. Հրանտ Մարգարյան (տեսանյութ) 11/15/2019   15:34 Դիմում ԱԺ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցություններին. ՀՅԴ ՀԵՄ 11/15/2019   15:14 Բյուջեի նախագծում չկան հավակնոտ ծրագրեր, արմատական, համակարգային բարեփոխումներ. Արման Բաբաջանյան 11/15/2019   15:03 Վաչե Տերտերյանն ընդունել է Բուլղարիայի Ստարա Զագորա մարզի նահանգապետ Գերգանա Միկովային և փոխնահանգապետ Դիմիտր Դրաչևին 11/15/2019   14:59 Ջերմաստիճանը կնվազի 11/15/2019   14:37 Հայաստանցի ՏՏ աղջիկները՝ եվրոպական ամենամեծ համաժողովում 11/15/2019   14:22 Պատանեկան ծեծկռտուք քոլեջականների մասնակցությամբ 11/15/2019   14:16 Մերժե ՛ լ ժարգոնային, գողական աշխարհի խոսքերով հանդես գալը. Լարիսա Ալավերդյանի առաջարկը 11/15/2019   14:04 Ինչի՞ համար են ներգրավվող նոր վարկերը, երբ կառավարությունը չի կարողանում ծախսել անգամ եղած փողը 11/15/2019   14:01 Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ գողության, ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ապօրինի կերպով զենք պատրաստելու և թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար 11/15/2019   13:58 Վթար Սիլիկյան թաղամասում. մեկ զոհ, մեկ վիրավոր 11/15/2019   13:43 Ես նրանց հետ միշտ եմ հանդիպում ունեցել. Մենք միասին պատերազմ ենք անցել. Վազգեն Մանուկյանը՝ իր և նախկինների հետ կապի մասին (տեսանյութ) 11/15/2019   13:37 Ներկայիս իշխանություններն ընդհանրապես չեն ուզում խոսել ինքնորոշումից. Դավիթ Շահնազարյան
11/14/2019   19:14 Նոր մանրամասներ. Ալիկ Պետրոսյանն ազատ արձակվեց 11/14/2019   14:29 Ազգային արժեք քանդողի համար չի եղել մեր պայքարը. Ապրիլյան պատերազմի մասնակից Մանուել Մանուկյան 11/14/2019   18:52 ՀՔԾ-ն ձերբակալել է Ալիկ Պետրոսյանին 11/14/2019   18:18 Ռուսաստանում սպանված թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն, 40 –ամյա Աշոտ Բոլյանը Հայաստանում կասկածվում էր օրենքով գող «Մասիվցի Անդիկի» սպանությունը «պատվիրելու մեջ» . Shamshyan. com 11/14/2019   11:50 Մոսկվայում սպանվել է թայբոքսինգի աշխարհի չեմպիոն, հայտնի հայ մարզիկ Աշոտ Բոլյանը 11/15/2019   19:17 Հանցավոր աշխարհում հայտնի «Հունաստանցի Կարենին» սպանելու ցանկություն է ունեցել նրա կողմից Հունաստանում սպանված Արկադի Դանիելյանի եղբայրը 11/14/2019   16:48 Իմացել են, որ ինքն ունի հաշմանդամություն՝ «փռել են ասֆալտին. Քրեական հեղինակություն Կանեւսկոյի գործով հարցաքննվել են վերջինիս հրավիրած վկաները 11/14/2019   16:09 «Հեռացնել շարքային պացիենտին» 11/14/2019   19:33 ՍԴ –ի անցանկալիներից ազատվելու նոր ռաունդի մեկնարկը տրված է. գործադիրը անհետաձգելի համարեց ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը 11/14/2019   09:58 «Այդ կինը նյարդայնացնում է շատերին». հերթական «ստվերային գործարքն» է տեղի ունեցել. «Փաստ» 11/14/2019   18:43 Երբ ճարտարապետության տեսաբանը միտումնավոր է և սուբյեկտիվ 11/15/2019   10:10 Մնացել է 3 աղմկոտ ձերբակալություն՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան եւ Միքայել Մինասյան. «Հրապարակ» 11/14/2019   13:34 Փաշինյանը ԱԱԾ-ին հանձնարարել է պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերը 11/14/2019   10:22 Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր. ԱԱԾ 11/14/2019   20:27 Ադրբեջանում ծնվել է խոզի մռութով աղջիկ երեխա 11/14/2019   17:43 «Տեղեկացնելու ձև կա». նախարարը զրուցեց Ապրիլյան քառօրյայի մասնակիցների հետ, բայց հրաժարվեց կատարել նրանց ցանկությունը 11/14/2019   09:36 Ինչո՞ւ հրաժարական տվեց արդարադատության փոխնախարարը. Դա կապ ունի նրա հոր հետ. մանրամասներ. «Ժողովուրդ» 11/14/2019   12:53 Դուխով լոզունգների տակ իրականում իշխանության են եկել երրորդ սեռի քարոզիչներ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 11/15/2019   17:29 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ՄԻԵԴ է ներկայացրել իր դիտարկումները 11/15/2019   17:52 Ձերբակալված երկու փաստաբաններն ընդունել են առանձնապես խոշոր չափերի հափշտակության համար առաջադրված մեղադրանքը

Վահե Գրիգորյանի հայտարարությունը ՍԴ նախագահի լիազորությունները յուրացնելու մասին կոպիտ խախտում է։ Նրա արարքները չպիտի անհետևանք մնան. Գոռ Հովհաննիսյան 06/25/2019   10:30  |  Հարցազրույց

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորի՝ Սահմանադրական դրույթների յուրօրինակ մեկնաբանության վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը

-Ինչպե՞ս եք գնահատում Վահե Գրիգորյանի ելույթը այն մասին, որ ներկա պահին որպես ՍԴ միակ դատավոր՝ ինքը ստանձնելու է ՍԴ նախագահի լիազորությունները։

-Այդ հայտարարությունը վերին աստիճանի անլուրջ ու պրիմիտիվ էր, իսկ իրավաբանական տեսանկյունից՝ բացարձակ անգրագետ։ Այդ հայտարարությունը վկայում է նաև այն մասին, որ հեղինակը տարրական պատկերացում չունի ո՛չ սահմանադրական նորմերի մեկնաբանման, ո՛չ էլ ընդհանրապես իրավունքի մասին։ Ու դրանով նա արդեն իսկ լուրջ կասկածի տակ է դրել բարձր մասնագիտական որակներ ունենալու հանգամանքը, որը պարտադիր է ՍԴ դատավորի համար։ Իրավանորմերի մեկնաբանումից ոչինչ չհասկացող մարդը չի կարող դատավոր լինել, այն էլ ՍԴ-ում։ ՍԴ-ն գիտնականների դատարան է։

-Սահմանադրական դատարանի անդամ եւ դատավոր տերմինների կիրառելիության խնդիր տեսնո՞ւմ եք: Այսինքն՝ տարբերությունը զուտ տերմինների՞ մեջ է, թե՞ կա նաեւ բովանդակային-գործառութային տարբերություն:

-Տարբերությունը միայն հասկացությունների մեջ է, լիազորությունների տեսանկյունից որևէ տարբերություն չկա։ Բացարձակապես անկարևոր է, թե ՍԴ անդամին կանվանենք դատավոր, թե հենց անդամ։ Երկուսն էլ նույն գործով են զբաղվում՝ իրականացնում են սահմանադրական արդարադատություն։ Ընդամենը 2018 թվականի ապրիլից հետո նշանակվող անդամները կոչվում են դատավորներ, իսկ դրանից առաջ նշանակվածները՝ անդամներ, որոնք Սահմանադրության պահանջով շարունակում են իրականացնել իրենց լիազորությունները։ ՍԴ դատավորներն էլ են ՍԴ անդամ, ինչպես որ պատգամավորները խորհրդարանի անդամներ են, իսկ նախարարները՝ կառավարության անդամներ։ Հետևաբար, «անդամ» հասկացությունը սեռային հասկացություն է։ Ցանկացած տառաճանաչ մարդ կարող է կարդալ գործող Սահմանադրության 213-րդ հոդվածի 1-ին նախադասությունը ու հասկանալ, թե խոսքն ինչի մասին է։

Եթե մենք «ՍԴ դատավոր» ու «ՍԴ անդամ» հասկացությունները չմեկնաբանենք իմ ասած իմաստով, ապա լուրջ պրոբլեմ կունենանք Սահմանադրության այլ նորմերի մեկնաբանման հարցում։ Օրինակ՝ Սահմանադրության․ 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից։ Հաջորդ հոդվածում՝ 148-րդ հոդվածի 1-ին մասում, սահմանադիրն ասում է, որ կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները։ Եթե նշված նորմերը մեկնաբանենք Վահե Գրիգորյանի ու նրա թիմակից փառահեղ իրավաբանների մեթոդով, ապա պիտի պնդենք, որ նշված երկու նորմերում հիշատակված սուբյեկտները նույնը չեն, այսինքն՝ վարչապետը, փոխվարչապետները և նախարարները կառավարության անդամներ չեն, որովհետև չկա Սահմանադրության մեջ մի հատուկ դրույթ, որտեղ բառացի սահմանվում է, որ կառավարության անդամները նույն վարչապետը, փոխվարչապետները և նախարարներն են։ Ու նման մեկնաբանության հետևանքը կլինի այն, որ Սահմանադրության ընդհանուր տրամաբանությունը կաղավաղվի, ամեն ինչ կդառնա անհասկանալի մի շիլաշփոթ։ Հետո՞։ Բա իրեն հարգող իրավաբանը նման անհեթեթ բաներ կպնդի՞։ Կարելի է հարյուրավոր նման օրինակներ բերել։

Վահե Գրիգորյանը գիտությանն անհայտ իր այս մեթոդով էր մեկնաբանում Սահմանադրությունը նաև այն ժամանակ, երբ պնդում էր, թե Հանրապետության Նախագահը պիտի ընտրվի ժողովրդի կողմից, այսինքն՝ ունենա առաջնային ժողովրդավարական լեգիտիմություն, բայց պաշտոնավարի այս Սահմանադրությամբ նախատեսված չնչին լիազորություններով։ Ու դրանից էլ հետևություն էր անում, թե Նախագահը ոչ լեգիտիմ է, բայց երեք անգամ դիմում էր այդ նույն Նախագահին՝ խնդրելով առաջարկել իր թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնի համար։

-Եթե առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, ուրեմն՝ 2018 թվականից առ այսօր ՍԴ բոլոր որոշումները կհամարվեն առ ոչինչ: Կստացվի, որ մեկ տարի շարունակ ՀՀ-ում չի գործել ՍԴ: Սա ի՞նչ կնշանակի, արդյո՞ք կհանգեցնի սահմանադրական ճգնաժամի:

-Ծիծաղելի է, չէ՞, պնդել, թե իբր մի տարի շարունակ երկրում Սահմանադրական դատարան չի եղել, բայց ոչ ոք չի իմացել։ Ինչպե՞ս կարող է նման բան լինել։ Ու չէ՞ որ հենց 2015 թվականի Սահմանադրությունն է պահանջում, որ ՍԴ անդամները շարունակեն իրենց պաշտոնավարումը։ Նման կարգավորման գոյության պայմաններում ինչպե՞ս կարելի է պնդել, թե ՍԴ ադամները գործող Սահմանադրությամբ ոչ մի լիազորություն չունեն։ Բա 213-րդ հոդվածի 1-ին նախադասությունն ինչի՞ մասին է։ Ու շատ տգեղ է լուրջ դեմքով հիմար հայտարարություններ անելու միջոցով փորձել հիմարի տեղ դնել ամբողջ իրավաբանական համայնքին։ Իբր ամբողջ պետության մեջ մի հոգի է Սահմանդրությունից բան հասկանո՞ւմ։ Ոչ մի սահմանադրական ճգնաժամ չկա ու չի առաջանա, ամեն ինչ հստակ կարգավորված է գործող Սահմանադրությամբ, ամեն բան իր հունով ճիշտ գնում է։ Ընդամենը մեկի անհիմն մասնավոր կարծիքը չի կարող երկրում ճգնաժամ առաջացնել։

-Վահե Գրիգորյանի այդ հայտարարությունը կարո՞ղ է դիտվել որպես ճնշում Հրայր Թովմասյանի վրա:

-Վահե Գրիգորյանի հայտարարությունը չունի որևէ պարտադիր ուժ որևէ մարդու՝ ներառյալ Հրայր Թովմասյանի համար։ Դա ընդամենը նրա կարծիքն է, այն էլ՝ ակնհայտ անհիմն ու սխալ։ Գիտակից քաղաքացիներն ուղղակի կարհամարհեն դա։Իսկ բողոքի ակցիաներ անցկացնելը յուրաքանչյուրի իրավունքն է ու պաշտպանվում է Սահմանադրությամբ։ Հրայր Թովմասյանը պետք է հանդուրժի դրանք։

-Ձեր՝ ՍԴ դատավոր չընտրվելու եւ այս հայտարարության միջեւ որեւէ կապ տեսնո՞ւմ եք:

-Անմիջական կապ չեմ տեսնում։ Բայց կարծում եմ, որ յուրաքանչյուրի համար արդեն հասկանալի է, որ ԱԺ մեծամասնությունը երկու իրավաբան գիտնականների ընտրությունը դիտավորյալ տապալեց այդ ոլորտում անպայման իր շահերն սպասարկող դիլետանտի ընտրությունն ապահովելու համար։

-Ի՞նչ կարելի է ակնկալել Վահե Գրիգորյանի եւ Հրայր Թովմասյանի օրերս կայացած հանդիպումից: Դուք ստեղծված իրավիճակից ելքը ինչպե՞ս եք տեսնում:

-Երբ, օրինակ, Նիկոլայ Բաղդասարյանն է այդպիսի հայտարարություններ անում, հարցազրույցներ տալիս ու վերից վար խառնում բոլոր Սահմանադրություններն ու դրանց նորմերը, ամեն բան սարքում շիլաշփոթ, երբ լրագրողն է անընդհատ ուղղում նրան իրավունքի հարցերում, ապա կարելի ու ուղղակի ժպտալ ու առաջ անցնել․ դե հիմա իրավունքի մասին այդ մարդու պատկերացումն էլ այդքան է։ Կարելի է ըմբռնումով մոտենալ։ Բայց բոլորովին այլ է վիճակը, երբ Սահմանադրության հետ նույն կերպ վարվում է ՍԴ դատավորը։ ՍԴ դատավորը պիտի խորը հարգանք տածի երկրի Սահմանադրության նկատմամբ, այն մեկնաբանի ու կիրառի այնպես, որ դրա նորմերի միջև հակասություններ չառաջանան, այլ ոչ թե դիտավորյալ խեղաթյուրի այն։ Վահե Գրիգորյանի վերաբերմունքը մեր պետության Սահմանադրության նկատմամբ անթաքույց շատ բացասական ու արհամարհական է։ Ինչպե՞ս է նա պատրաստվում պաշտպանել այդ նույն Սահմանադրությունը։ Ակնհայտորեն նա ի վիճակի չէ կատարել ՍԴ դատավորի լիազորություններ։ Բացի այդ, նրա հայտարարությունը ՍԴ նախագահի լիազորությունները յուրացնելու մասին կոպիտ խախտում է։ Նրա արարքները չպիտի անհետևանք մնան։ Ուստի ես ակնկալում եմ ՍԴ-ից, որ նա համապատասխան դիմումի դեպքում գործող Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասի հիման վրա որոշում կընդունի Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին, քանի որ նա թույլ է տվել ՍԴ դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի էական խախտում»։

-Նույն փոփոխված Սահմանադրության անցումային դրույթով սահմանված է, որ Վերահսկիչ պալատի անդամները շարունակում են պաշտոնավարել որպես Հաշվեքննիչ պալատի անդամներ: Ինչու՞ այս դեպքում էլ նշված չէ՝ ՍԴ անդամները շարունակում են պաշտոնավարել որպես անդամ կամ դատավոր։ Այս առումով որևէ բաց տեսնո՞ւմ եք։

-Սա համեմատելի չէ ՍԴ անդամների խնդրի հետ։ Գործող Սահմանադրությամբ այլևս գոյություն չունի Վերահսկիչ պալատ, այլ այն վերանվանվել է Հաշվեքննիչ պալատ։ Առանց 220-րդ հոդվածի 2-րդ նախադասության պարզաբանման կարող էր հարց ծագել, թե ինչ է լինում Վերահսկիչ պալատի անդամների հետ, չէ որ Վերահսկիչ պալատ այլևս գոյություն չունի։ Նրանք այլևս չե՞ն աշխատելու, դադարո՞ւմ են նրանց լիազորությունները։ Սահմանադիրը նշված դրույթով ընդամենը հստակեցնում է, որ Վերահսկիչ պալատի անդամները մնում են անվանափոխված Հաշվեքննիչ պալատի անդամներ։ Անկեղծորեն ասեմ, որ առանց 220-րդ հոդվածի 2-րդ նախադասության դրույթի էլ ողջամիտ մեկնաբանությամբ կստանայինք նույն արդյունքը։ Այնպես որ, գոնե ինձ համար այդ դրույթի առկայությունն ամենևին էլ պարդադիր չէր։

Ինչ վերաբերում է ՍԴ անդամներին, ապա ՍԴ-ն ինքը՝ իբրև դատարան, ո՛չ վերացվել է նոր Սահամանադրությամբ, ո՛չ էլ անվանափոխվել։ ՍԴ անդամները ինչպես եղել են, նույն կերպ մնացել են ՍԴ անդամներ։ Այդ պատճառով էլ բավական է, որ սահմանադիրը 213-րդ հոդվածի 1-ին նախադասությամբ հստակեցրել է միայն նրանց պաշտոնավարման ժամկետների հարցը, քանի որ գործող Սահամանադրությամբ փոխվել է միայն դատավորների պաշտոնավարման ժամկետը, իսկ դատարանի ու դրա ադամների լիազորությունների հարցում ոչինչ չի փոխվել, ուստի այդ տեսանկյունից որևէ բան հստակեցնելու կարիք չկա։ Այս հանգամանքը նույնպես մի լրացուցիչ փաստարկ է այն մեկնաբանման օգտին, որ սահմանադրի համար ՍԴ դատավորի ու ՍԴ ադամի միջև լիազորությունների տեսանկյունից բացարձակ ոչ մի տարբերություն չկա։ Նրանց միջև միակ տարբերությունն անվանումն է ու պաշտոնավարման ժամկետը։

 

Հարցազրույցը՝ Միլենա Խաչիկյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:18 24/06/2019  |  ԼՐԱՀՈՍ«Սրա անմիջական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, իր կիսագրագետ և անգրագետ թիմով». Սամսոնյան
17:58 24/06/2019  |  ԼՐԱՀՈՍԿարեւոր ուղերձ ԵԽ-ից. Վենետիկի հանձնաժողովը հետեւում է ՍԴ-ի շուրջ զարգացումներին
11:50 24/06/2019  |  ՄեկնաբանությունՎահե Գրիգրյանը գուրու՞ է, կրոնական առաջնո՞րդ, թե՞ Մովսես մարգարե. Վահան Իշխանյան
10:49 24/06/2019  |  ԼՐԱՀՈՍՎահե Գրիգորյանի հայտարարությունից հետո Հրայր Թովմասյանի վրա ճնշումները նոր թափ են ստանում
08:55 22/06/2019  |  ՄամուլՍԴ-ում ձեռքերը ծալած չեն նստել. կոշտ արձագանքի են սպասում Վենետիկից. «Հրապարակ»
20:52 21/06/2019  |  ԼՐԱՀՈՍՎահե Գրիգորյանն ու Հրայր Թովմասյանը հանդիպել են
20:35 21/06/2019  |  ԼՐԱՀՈՍ«Չկա օրենք, որը Վահե Գրիգորյանին այս պահին դարձնի Սահմանադրական դատարանի նախագահ». սահմանադրագետ.galatv.am
18:25 21/06/2019  |  ԼՐԱՀՈՍՎ․ Գրիգորյանի տրամաբանությունից ելնելով՝ պետք է հանգենք այն աբսուրդ եզրակացության, որ Հայաստանում գործում են երկու Սահմանադրական դատարան. ՀՀԿ
16:01 21/06/2019  |  ԼՐԱՀՈՍՎահե Գրիգորյանի հայտարարությունն անակնկալ էր. Լիլիթ Մակունց
09:24 21/06/2019  |  ՄամուլՎահե Գրիգորյանի հայտարարությունն անակնկալ է եղել «Իմ քայլ»-ականների համար. «Ժողովուրդ»

Տեսանյութեր

11/15/2019   18:59 ՈՒՂԻՂ.Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նստացույցը շարունակվում է երգ ու պարով

Տեսադարան

10/01/2019   14:22 Երևանը ընդունել է բարձրագույն հյուրերի

Մամուլ

Արխիվ

[]