Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   13:38 Ադրբեջանում հացի փռի աշխատողները դանակահարել եմ միմյանց. կա զոհ 04/20/2024   13:22 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան 04/20/2024   13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com 04/20/2024   13:05 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ պայմանավորվել ենք, Կիրանցում աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել. Փաշինյան 04/20/2024   12:59 Էական ձեռքբերում է Հայաստանի համար. Փաշինյանը՝ Տավուշում տարածքները հանձնելու մասին 04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Վահե Գրիգորյանի հայտարարությունը ՍԴ նախագահի լիազորությունները յուրացնելու մասին կոպիտ խախտում է։ Նրա արարքները չպիտի անհետևանք մնան. Գոռ Հովհաննիսյան 06/25/2019   10:30  |  Հարցազրույց

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորի՝ Սահմանադրական դրույթների յուրօրինակ մեկնաբանության վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը

-Ինչպե՞ս եք գնահատում Վահե Գրիգորյանի ելույթը այն մասին, որ ներկա պահին որպես ՍԴ միակ դատավոր՝ ինքը ստանձնելու է ՍԴ նախագահի լիազորությունները։

-Այդ հայտարարությունը վերին աստիճանի անլուրջ ու պրիմիտիվ էր, իսկ իրավաբանական տեսանկյունից՝ բացարձակ անգրագետ։ Այդ հայտարարությունը վկայում է նաև այն մասին, որ հեղինակը տարրական պատկերացում չունի ո՛չ սահմանադրական նորմերի մեկնաբանման, ո՛չ էլ ընդհանրապես իրավունքի մասին։ Ու դրանով նա արդեն իսկ լուրջ կասկածի տակ է դրել բարձր մասնագիտական որակներ ունենալու հանգամանքը, որը պարտադիր է ՍԴ դատավորի համար։ Իրավանորմերի մեկնաբանումից ոչինչ չհասկացող մարդը չի կարող դատավոր լինել, այն էլ ՍԴ-ում։ ՍԴ-ն գիտնականների դատարան է։

-Սահմանադրական դատարանի անդամ եւ դատավոր տերմինների կիրառելիության խնդիր տեսնո՞ւմ եք: Այսինքն՝ տարբերությունը զուտ տերմինների՞ մեջ է, թե՞ կա նաեւ բովանդակային-գործառութային տարբերություն:

-Տարբերությունը միայն հասկացությունների մեջ է, լիազորությունների տեսանկյունից որևէ տարբերություն չկա։ Բացարձակապես անկարևոր է, թե ՍԴ անդամին կանվանենք դատավոր, թե հենց անդամ։ Երկուսն էլ նույն գործով են զբաղվում՝ իրականացնում են սահմանադրական արդարադատություն։ Ընդամենը 2018 թվականի ապրիլից հետո նշանակվող անդամները կոչվում են դատավորներ, իսկ դրանից առաջ նշանակվածները՝ անդամներ, որոնք Սահմանադրության պահանջով շարունակում են իրականացնել իրենց լիազորությունները։ ՍԴ դատավորներն էլ են ՍԴ անդամ, ինչպես որ պատգամավորները խորհրդարանի անդամներ են, իսկ նախարարները՝ կառավարության անդամներ։ Հետևաբար, «անդամ» հասկացությունը սեռային հասկացություն է։ Ցանկացած տառաճանաչ մարդ կարող է կարդալ գործող Սահմանադրության 213-րդ հոդվածի 1-ին նախադասությունը ու հասկանալ, թե խոսքն ինչի մասին է։

Եթե մենք «ՍԴ դատավոր» ու «ՍԴ անդամ» հասկացությունները չմեկնաբանենք իմ ասած իմաստով, ապա լուրջ պրոբլեմ կունենանք Սահմանադրության այլ նորմերի մեկնաբանման հարցում։ Օրինակ՝ Սահմանադրության․ 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից։ Հաջորդ հոդվածում՝ 148-րդ հոդվածի 1-ին մասում, սահմանադիրն ասում է, որ կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները։ Եթե նշված նորմերը մեկնաբանենք Վահե Գրիգորյանի ու նրա թիմակից փառահեղ իրավաբանների մեթոդով, ապա պիտի պնդենք, որ նշված երկու նորմերում հիշատակված սուբյեկտները նույնը չեն, այսինքն՝ վարչապետը, փոխվարչապետները և նախարարները կառավարության անդամներ չեն, որովհետև չկա Սահմանադրության մեջ մի հատուկ դրույթ, որտեղ բառացի սահմանվում է, որ կառավարության անդամները նույն վարչապետը, փոխվարչապետները և նախարարներն են։ Ու նման մեկնաբանության հետևանքը կլինի այն, որ Սահմանադրության ընդհանուր տրամաբանությունը կաղավաղվի, ամեն ինչ կդառնա անհասկանալի մի շիլաշփոթ։ Հետո՞։ Բա իրեն հարգող իրավաբանը նման անհեթեթ բաներ կպնդի՞։ Կարելի է հարյուրավոր նման օրինակներ բերել։

Վահե Գրիգորյանը գիտությանն անհայտ իր այս մեթոդով էր մեկնաբանում Սահմանադրությունը նաև այն ժամանակ, երբ պնդում էր, թե Հանրապետության Նախագահը պիտի ընտրվի ժողովրդի կողմից, այսինքն՝ ունենա առաջնային ժողովրդավարական լեգիտիմություն, բայց պաշտոնավարի այս Սահմանադրությամբ նախատեսված չնչին լիազորություններով։ Ու դրանից էլ հետևություն էր անում, թե Նախագահը ոչ լեգիտիմ է, բայց երեք անգամ դիմում էր այդ նույն Նախագահին՝ խնդրելով առաջարկել իր թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնի համար։

-Եթե առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, ուրեմն՝ 2018 թվականից առ այսօր ՍԴ բոլոր որոշումները կհամարվեն առ ոչինչ: Կստացվի, որ մեկ տարի շարունակ ՀՀ-ում չի գործել ՍԴ: Սա ի՞նչ կնշանակի, արդյո՞ք կհանգեցնի սահմանադրական ճգնաժամի:

-Ծիծաղելի է, չէ՞, պնդել, թե իբր մի տարի շարունակ երկրում Սահմանադրական դատարան չի եղել, բայց ոչ ոք չի իմացել։ Ինչպե՞ս կարող է նման բան լինել։ Ու չէ՞ որ հենց 2015 թվականի Սահմանադրությունն է պահանջում, որ ՍԴ անդամները շարունակեն իրենց պաշտոնավարումը։ Նման կարգավորման գոյության պայմաններում ինչպե՞ս կարելի է պնդել, թե ՍԴ ադամները գործող Սահմանադրությամբ ոչ մի լիազորություն չունեն։ Բա 213-րդ հոդվածի 1-ին նախադասությունն ինչի՞ մասին է։ Ու շատ տգեղ է լուրջ դեմքով հիմար հայտարարություններ անելու միջոցով փորձել հիմարի տեղ դնել ամբողջ իրավաբանական համայնքին։ Իբր ամբողջ պետության մեջ մի հոգի է Սահմանդրությունից բան հասկանո՞ւմ։ Ոչ մի սահմանադրական ճգնաժամ չկա ու չի առաջանա, ամեն ինչ հստակ կարգավորված է գործող Սահմանադրությամբ, ամեն բան իր հունով ճիշտ գնում է։ Ընդամենը մեկի անհիմն մասնավոր կարծիքը չի կարող երկրում ճգնաժամ առաջացնել։

-Վահե Գրիգորյանի այդ հայտարարությունը կարո՞ղ է դիտվել որպես ճնշում Հրայր Թովմասյանի վրա:

-Վահե Գրիգորյանի հայտարարությունը չունի որևէ պարտադիր ուժ որևէ մարդու՝ ներառյալ Հրայր Թովմասյանի համար։ Դա ընդամենը նրա կարծիքն է, այն էլ՝ ակնհայտ անհիմն ու սխալ։ Գիտակից քաղաքացիներն ուղղակի կարհամարհեն դա։Իսկ բողոքի ակցիաներ անցկացնելը յուրաքանչյուրի իրավունքն է ու պաշտպանվում է Սահմանադրությամբ։ Հրայր Թովմասյանը պետք է հանդուրժի դրանք։

-Ձեր՝ ՍԴ դատավոր չընտրվելու եւ այս հայտարարության միջեւ որեւէ կապ տեսնո՞ւմ եք:

-Անմիջական կապ չեմ տեսնում։ Բայց կարծում եմ, որ յուրաքանչյուրի համար արդեն հասկանալի է, որ ԱԺ մեծամասնությունը երկու իրավաբան գիտնականների ընտրությունը դիտավորյալ տապալեց այդ ոլորտում անպայման իր շահերն սպասարկող դիլետանտի ընտրությունն ապահովելու համար։

-Ի՞նչ կարելի է ակնկալել Վահե Գրիգորյանի եւ Հրայր Թովմասյանի օրերս կայացած հանդիպումից: Դուք ստեղծված իրավիճակից ելքը ինչպե՞ս եք տեսնում:

-Երբ, օրինակ, Նիկոլայ Բաղդասարյանն է այդպիսի հայտարարություններ անում, հարցազրույցներ տալիս ու վերից վար խառնում բոլոր Սահմանադրություններն ու դրանց նորմերը, ամեն բան սարքում շիլաշփոթ, երբ լրագրողն է անընդհատ ուղղում նրան իրավունքի հարցերում, ապա կարելի ու ուղղակի ժպտալ ու առաջ անցնել․ դե հիմա իրավունքի մասին այդ մարդու պատկերացումն էլ այդքան է։ Կարելի է ըմբռնումով մոտենալ։ Բայց բոլորովին այլ է վիճակը, երբ Սահմանադրության հետ նույն կերպ վարվում է ՍԴ դատավորը։ ՍԴ դատավորը պիտի խորը հարգանք տածի երկրի Սահմանադրության նկատմամբ, այն մեկնաբանի ու կիրառի այնպես, որ դրա նորմերի միջև հակասություններ չառաջանան, այլ ոչ թե դիտավորյալ խեղաթյուրի այն։ Վահե Գրիգորյանի վերաբերմունքը մեր պետության Սահմանադրության նկատմամբ անթաքույց շատ բացասական ու արհամարհական է։ Ինչպե՞ս է նա պատրաստվում պաշտպանել այդ նույն Սահմանադրությունը։ Ակնհայտորեն նա ի վիճակի չէ կատարել ՍԴ դատավորի լիազորություններ։ Բացի այդ, նրա հայտարարությունը ՍԴ նախագահի լիազորությունները յուրացնելու մասին կոպիտ խախտում է։ Նրա արարքները չպիտի անհետևանք մնան։ Ուստի ես ակնկալում եմ ՍԴ-ից, որ նա համապատասխան դիմումի դեպքում գործող Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասի հիման վրա որոշում կընդունի Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին, քանի որ նա թույլ է տվել ՍԴ դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի էական խախտում»։

-Նույն փոփոխված Սահմանադրության անցումային դրույթով սահմանված է, որ Վերահսկիչ պալատի անդամները շարունակում են պաշտոնավարել որպես Հաշվեքննիչ պալատի անդամներ: Ինչու՞ այս դեպքում էլ նշված չէ՝ ՍԴ անդամները շարունակում են պաշտոնավարել որպես անդամ կամ դատավոր։ Այս առումով որևէ բաց տեսնո՞ւմ եք։

-Սա համեմատելի չէ ՍԴ անդամների խնդրի հետ։ Գործող Սահմանադրությամբ այլևս գոյություն չունի Վերահսկիչ պալատ, այլ այն վերանվանվել է Հաշվեքննիչ պալատ։ Առանց 220-րդ հոդվածի 2-րդ նախադասության պարզաբանման կարող էր հարց ծագել, թե ինչ է լինում Վերահսկիչ պալատի անդամների հետ, չէ որ Վերահսկիչ պալատ այլևս գոյություն չունի։ Նրանք այլևս չե՞ն աշխատելու, դադարո՞ւմ են նրանց լիազորությունները։ Սահմանադիրը նշված դրույթով ընդամենը հստակեցնում է, որ Վերահսկիչ պալատի անդամները մնում են անվանափոխված Հաշվեքննիչ պալատի անդամներ։ Անկեղծորեն ասեմ, որ առանց 220-րդ հոդվածի 2-րդ նախադասության դրույթի էլ ողջամիտ մեկնաբանությամբ կստանայինք նույն արդյունքը։ Այնպես որ, գոնե ինձ համար այդ դրույթի առկայությունն ամենևին էլ պարդադիր չէր։

Ինչ վերաբերում է ՍԴ անդամներին, ապա ՍԴ-ն ինքը՝ իբրև դատարան, ո՛չ վերացվել է նոր Սահամանադրությամբ, ո՛չ էլ անվանափոխվել։ ՍԴ անդամները ինչպես եղել են, նույն կերպ մնացել են ՍԴ անդամներ։ Այդ պատճառով էլ բավական է, որ սահմանադիրը 213-րդ հոդվածի 1-ին նախադասությամբ հստակեցրել է միայն նրանց պաշտոնավարման ժամկետների հարցը, քանի որ գործող Սահամանադրությամբ փոխվել է միայն դատավորների պաշտոնավարման ժամկետը, իսկ դատարանի ու դրա ադամների լիազորությունների հարցում ոչինչ չի փոխվել, ուստի այդ տեսանկյունից որևէ բան հստակեցնելու կարիք չկա։ Այս հանգամանքը նույնպես մի լրացուցիչ փաստարկ է այն մեկնաբանման օգտին, որ սահմանադրի համար ՍԴ դատավորի ու ՍԴ ադամի միջև լիազորությունների տեսանկյունից բացարձակ ոչ մի տարբերություն չկա։ Նրանց միջև միակ տարբերությունն անվանումն է ու պաշտոնավարման ժամկետը։

 

Հարցազրույցը՝ Միլենա Խաչիկյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:18 24/06/2019  |  ԼՐԱՀՈՍ«Սրա անմիջական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, իր կիսագրագետ և անգրագետ թիմով». Սամսոնյան
17:58 24/06/2019  |  ԼՐԱՀՈՍԿարեւոր ուղերձ ԵԽ-ից. Վենետիկի հանձնաժողովը հետեւում է ՍԴ-ի շուրջ զարգացումներին
11:50 24/06/2019  |  ՄեկնաբանությունՎահե Գրիգրյանը գուրու՞ է, կրոնական առաջնո՞րդ, թե՞ Մովսես մարգարե. Վահան Իշխանյան
10:49 24/06/2019  |  ԼՐԱՀՈՍՎահե Գրիգորյանի հայտարարությունից հետո Հրայր Թովմասյանի վրա ճնշումները նոր թափ են ստանում
08:55 22/06/2019  |  ՄամուլՍԴ-ում ձեռքերը ծալած չեն նստել. կոշտ արձագանքի են սպասում Վենետիկից. «Հրապարակ»
20:52 21/06/2019  |  ԼՐԱՀՈՍՎահե Գրիգորյանն ու Հրայր Թովմասյանը հանդիպել են
20:35 21/06/2019  |  ԼՐԱՀՈՍ«Չկա օրենք, որը Վահե Գրիգորյանին այս պահին դարձնի Սահմանադրական դատարանի նախագահ». սահմանադրագետ.galatv.am
18:25 21/06/2019  |  ԼՐԱՀՈՍՎ․ Գրիգորյանի տրամաբանությունից ելնելով՝ պետք է հանգենք այն աբսուրդ եզրակացության, որ Հայաստանում գործում են երկու Սահմանադրական դատարան. ՀՀԿ
16:01 21/06/2019  |  ԼՐԱՀՈՍՎահե Գրիգորյանի հայտարարությունն անակնկալ էր. Լիլիթ Մակունց
09:24 21/06/2019  |  ՄամուլՎահե Գրիգորյանի հայտարարությունն անակնկալ է եղել «Իմ քայլ»-ականների համար. «Ժողովուրդ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]