Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   14:07 Օրենքով գող Շաքրո Մոլոդոյըն արդեն ազատության մեջ է 03/29/2024   13:47 Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան 03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնություն 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան (տեսանյութ) 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/27/2024   15:03 Կառավարության շենքի դիմաց կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան 03/27/2024   18:47 Թիվ 130 դպրոցի՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված տնօրենն ազատվել է պաշտոնից

Նախարար Վանո Սիրադեղյանը հանձնարարել էր սպանել Գուրգեն Եղիազարյանին 06/25/2019   20:30  |  ԳՈՐԾ #

 «Փաստինֆո»-ն շարունակում է ներկայացնել նորանկախ Հայաստանի արյունոտ էջերի մանրամասները. 1994 թվականի ամռանը  ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը հանձնարարել էր սպանել Գուրգեն Եղիազարյանին, որն իմացել էր, որ Վլադիմիր Գրիգորյանի սպանության փորձի հեղինակը Սիրադեղյանն է։

 «Չկա մարդ՝ չկա պրոբլեմ». Սիրադեղյանի համար նախընտրելի էր համարվել այս  բանաձևը

1994 թ. հուլիսին, Վանո Սիրադրղյանը ՆԶՎ պետ Վահան Հարությունյանին հանձնարարել է նախապատրաստել և իրագործել ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալ Գուրգեն եղիազարյանի սպանությունը, որն իր ծառայողական պարտքը կատարելու կապակցությամբ համոզմունք է արտահայտել առ այն, որ ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանի նկատմամբ կատարված սպանության փորձը կազմակերպել է Վանո Սիրադեղյանը:

Վահան Հարությունյանը ստանձնելով Գուրգեն Եղիազարյանի սպանության կազմակերպումը և հետագայում Վանո Սիրադեղյանին պարբերաբար զեկուցելով, որ դեռևս զբաղվում է նրա հանձնարարության կատարումն ապահովելու ուղղությամբ, իրականում գործուն միջոցներ չի ձեռնարկել և նրա սպանությունը չի իրագործել՝ Վանո Սիրադեղյանի կամքից անկախ պատճառներով:

Այն, որ Վանոն հանձնարարել է սպանել Եղիազարյանին, հիմնավորվել է  գործով տուժող Եղիազարյանի և տվյալ դրվագով վկա՝ Վահան Հարությունյանի ցուցմունքներով։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում դեռեւս որպես վկա հարցաքննվելիս 1998-ի հունիսի 22-ին Վանո Սիրադեղյանը չի ժխտել, որ սրված են եղել իր հարաբերությունները  Գուրգեն Եղիազարյանի հետ:

Վանո Սիրադեղյանն ասել է՝ Գուրգեն Եղիազարյանին պետք է վերացնել

Վահան Հարությունյանի ցուցմունքի համաձայն՝ 1994 թ. հուլիսին Սիրադեղյանը նախապես  իրեն ասել է և  ապա՝ տեղեկացրել, որ իր մոտ է ուղարկելու ՆԳՆ  7-րդ վարչության պետի պաշտոնակատարին, որի անունը Գևորգ էր և որը նրա համերկրացին է:

Իր աշխատասենյակի հանգստի սենյակում Գևորգը  իրեն է տվել Գուրգեն Եղիազարյանի հասցեն՝ նկարագրելով նրա տան տեղը և առօրյայի  մանրամասները: Իսկ մեկ ժամ անց նրան կանչել է Սիրադեղյանը և շատ բորբոքված՝ հայհոյանքներ տալով Գուրգեն Եղիազարյանի և ուրիշների հասցեին, ասել է՝ «Տեսնում ես դու այդ… Գուգոյին, լկտի…»

Վահան Հարությունյանի հիշելով՝ այդ բորբոքվածությունը կապված է եղել մեկ ամիս առաջ Վլադիմիր Գրիգորյանի վրա կատարված մահափորձի հետ, քանի որ Դավիթ Շահնազարյանն ու Գուրգեն Եղիազարյանը պնդել են, որ այդ «չհաջողված» մահափորձը կազմակերպվել է Վանո Սիրադեղյանի անմիջական հովանավորությամբ: Իսկ Գուրգեն Եղիազարյանն այդ ժամանակ Ազգային անվտանգության վարչության պետ Դավիթ Շահնազարյանի օպերատիվ գծով տեղակալն էր:

Հատկանշական է. որ Վլադիմիր Գրիգորյանի մահափորձից հետո այդ հանցագործությունը բացահայտող շրջանի ՆԳ բաժնի պետին Վանո Սիրադեղյանն ազատել է աշխատանքից:

Վ. Հարությունյանի ցուցմունքի համաձայն՝ երբ Սիրադեղյանն ասել է, թե՝ Գուրգեն Եղիազարյանին պետք է վերացնել, այսինքն՝ սպանել, ինքն առարկել է, թե՝ ինչու ֆիզիկապես վերացնել, կարելի է նրան աշխատանքից ազատել: Սակայն Սիրադեղյանը բարկացած պահանջել է, որ ինքը կատարի իր ասածը, պնդելով, որ Գուրգեն Եղիազարյանը «տղա» է և նրան անհրաժեշտ է վերացնել: Էս լածիրակին նայեք, ուզում է ՆԳ նախարար դառնալ՝ ավելացրել է նա:

Վահան Հարությունյանը շրջանցել է Սիրադեղյանի հանձնարարությունը

Հարությունյանի ցուցմունքով՝ ինքն արդեն բավականին փորձ է ունեցել Վանո Սիրադեղյանի նմանատիպ հանձնարարությունները շրջանցելու, ինչը կիրառել է նաև այդ դեպքում: Նա Արթուր Շահբազյանին, Արթուր Խաչատրյանին և Խաչատուր Դովլաթյանին ու Մովսես Ներսիսյանին հանձնարարել է հետևել Գուրգեն Եղիազարյանին, քանի որ հաստատ համոզված է եղել, որ Վանո Սիրադեղյանը ստուգելու է իր գործողությունները: Ինքը հանձնարարության կատարումը ձգձգել է մոտ մեկ շաբաթ, որից հետո Սիրադեղյանն իրեն ասել է՝ կարո՞ղ է տղաներդ վախկոտ են, չեն կարողանում գործն անել: Ինքը բացատրել է, որ Գուրգեն Եղիազարյանին աննկատ սպանելն անհնար է, քանի որ համարյա մենակ չի լինում, միշտ օրգանի աշխատակիցների հետ է: Այնուհետև Վանո Սիրադեղյանն իմանալով, թե ովքեր են հանձնարարություն կատարողները, ասել է իրեն՝ գործին ներգրավել լուրջ մարդկանց՝ ՆԶ հատուկ նշանակության ջոկատի պետ Վաղինակ Սարգսյանին և նրա տեղակալ Վիրաբ Մանուկյանին, որից հետո ինքը հրավիրել է այդ անձանց և փոխանցել նրանց նախարարի հանձնարարությունը: Այնուհետև՝ հիշյալ անձինք հարցրել են, թե ինչու Սիրադեղյանն անմիջապես իրենց չի դիմում այդ հարցով, ինքն էլ՝ խորհուրդ է տվել պատասխանը նախարարից ճշտել: Իսկ թե հետո նրանք ճշտել են, թե՝ ոչ ինքը տեղյակ չէ:

 Արթուր Շահբազյանը և Արթուր Խաչատրյանը ընթացքում որոշել են «յան տալ» Վահան Հարությունյանից

Գործով մեղադրյալ Արթուր Շահբազյանի ցուցմունքով՝ 1994թ. ամռանը Արթուր Խաչատրյանի հետ միասին Վահան Հարությունյանի հանձնարարությամբ ՀՀ պետանվտանգության վարչության ինչ-որ աշխատակցի բնակության վայրը՝ շենքն ու մուտքը ճշտելու համար,ՆԶՎ ծառայական «Վազ -2106» մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով գնացել են Երևանի կոնսերվատորիային հարող փողոցը: Այդ հանձնարարությամբ իրենցից բացի զբաղվել են Մովսես Ներսիսյանը և Խաչատուր Դովլաթյանը: Վ. Հարությունյանն իրենց ասել է, որ ՆԳՆ  7-րդ վարչության աշխատակիցների կողմից արդեն ճշտվել է, թե երբ է այդ անձնավորությունը տնից դուրս գալիս, երբ է վերադառնում և այլն, իսկ իրենց հանձնարարել է ճշտել շենքի մուտքն ու ելքը: Հանձնարարությունը կատարելուց 1-2 օր անց Վ. Հարությունյանը իրեն, Արթուր Խաչատրյանին, Մովսես Ներսիսյանին, Խաչատուր Դովլաթյանին և ՆԶ հատուկ նշանակության ջոկատի պետ Վաղինակ Սարգսյանին ու վերջինիս տեղակալ Վիրաբ Մանուկյանին հրավիրել է իր մոտ՝ քննարկելու թե ինչ պլան կարելի է մշակել՝ նշված մարդուն սպանելու համար: Երբ  վերջիններս Վ. Հարությունյանին հարցրել են, թե ում հրամանով է դա և ում պիտի սպանեն,  Հարությունյանն ասել է, թե հրաման տվողը՝ անձամբ Վանո Սիրադեղյանն է, իսկ այդ անձնավորությունը /իմա՝ սպանության թիրախը/ պետանվտանգության աշխատակից է: Իրենք քննարկել են այդ թեման, սակայն կոնկրետ ոչինչ չի որոշվել: Դրանից հետո ինքն ու Արթուր Խաչատրյանը առանձին խոսակցություն են ունեցել և որոշել են հրաժարվել այդ սպանությունից, ընդհանրապես՝ «յան տալ» Վահան Հարությունյանից, քանի որ նրա հանձնարարություններն իրենց լավ բանի չեն տանի:

Այդ պաշտոնյան հաճախ է ճաշում Նորագավիթում՝ Քյավառ Ժոռի խորտկարանում

Գործով մեղադրյալ Արթուր Խաչատրյանն իր  ցուցմունքում նույն տեղեկություններն է տալիս, ինչ Արթուր Շահբազյանը. միայն որոշ լրացումներ կան: Մասնավորաբար, նա հայտնել է, որ Վահան Հարությունյանի աշխատասենյակում կայացած  քննարկման ժամանակ խոսվել է մի պաշտոնյանի սպանելու մասին, որը բնակվում է կոնսերվատորիայի հետևի շենքերից մեկում, որն աշխատանքի է գնում սև գույնի «ԳԱԶ-24»մակնիշի ԱԴԳ սերիայի ավտոմեքենայով և որն ունի թիկնապահներ, շատ զգուշավոր է և հաճախ է ճաշում Նորագավիթում՝ «Քյավառ Ժոռի» խորտկարանում:

Նա նաև հայտնել է, որ վերջինիս սպանելու հարցի քննարկման ժամանակ Վաղինակ Սարգսյանը և Վիրաբ Մանուկյանը դժգոհել են, թե դա հասարակ գործ չէ, կապված է բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ և այն դժվար է կատարելը:

Նա պատմել է նաև, թե ինչպես հաջորդ օրը Մովսես Ներսիսյանը դուրս գալով Վահան Հարությունյանի կաբինետից, իր ու Խաչատուր Դովլաթյանի հետ ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայով գնացել են  Կարապի լիճ, որտեղից «չծակվելու» համար ինքն ու Մովսես Ներսիսյանը իջել են ավտոմեքենայից ու ոտքով գնացել դեպի կոնսերվատորիայի կողմը, իսկ Խաչատուր Դովլաթյանը սպասել է ավտոմեքենայի մեջ: Իրենց նպատակն է եղել, ճշտել, թե Վահան Հարությունյանի կողմից նշված «ՎԱԶ-24» մակնիշի ԱԴԳ սերիայի մեքենան երբ է շարժվելու շենքի բակից և դեպի ուր է գնալու:

20-25 րոպե սպասելուց հետո պարզել են, որ նշված սև գույնի ավտոմեքենան դուրս եկավ բակից և շարժվեց Սայաթ-Նովա փողոցի ուղղությամբ: Ավտոմեքենայում նստած են եղել 4 ուղևոր, որոնցից մեկը՝ տարեց՝ 50-55 տարեկան, սպիտակ մազերով անձնավորություն է եղել, իսկ մյուսները՝ երիտասարդներ: Դրանից հետո վերադարձել են ՆԶ վարչություն և այնուհետև այդ պաշտոնյայի նկատմամբ այլևս հսկողություն չեն իրականացրել:

Ի դեպ, վկա Կոլյա Ադյանը, որը Վահան Հարությունյանի ծառայողական ավտոմեքենայի վարորդն է եղել, իր ցուցմունքներում հաստատել է վերը նշված փաստերը:

Գուրգեն Եղիազարյան. Իմ հանդեպ Սիրադեղյանի հետապնդումները սկսվեցին Վլադիմիր Գրիգորյանի սպանության փորձից հետո

Տուժող Գուրգեն Եղիազարյանի ցուցմունքի համաձայն՝ ինքը ավելի քան 20 տարի ծառայել է ՆԳ և ԱԱ նախարարությունների համակարգում և թոշակի է անցել 1995թվականին, ընդ որում, 1993-ի դեկտեմբերից հուլիս ամիսը հանդիսացել է ՀՀ ԱԱՊՎ պետի օպերատիվ գծով տեղակալը:

Նրա ներկայացմամբ՝ իր նկատմամբ Սիրադեղյանի հետապնդումները սկսվել են ՀՀ դատախազության քննչական վարչության նախկին պետ Վլադիմիր Գրիգորյանի սպանության փորձից հետո: Ինքն իմանալով, որ այդ հանցագործությունը կազմակերպել է Սիրադեղյանը, չի թաքցրել այդ հանգամանքը, այլ բացահայտ արտահայտվել է դրա մասին: Բացի այդ՝  դեպքից հետո Վլ, Գրիգորյանին վերցրել է ակտիվ պաշտպանության տակ՝ շուրջ 8 ամիս նրան հատկացնելով ԱԱՊՎ «Ալֆա» հատուկ ջոկատի սպաների կողմից անվտանգության ապահովում:

Գուրգեն Եղիազարյանի սպանության փորձը կազմակերպելու համար Վանո Սիրադեղյանին մեղադրանք առաջադրվել է ի թիվս այլ պատվիրված սպանությունների ու սպանության փորձերի, սակայն վերջինս,  լինելով ամբաստանյալ, 2000 թվականի ապրիլին դիմել է փախուստի՝ մինչեւ խորհրդարանը քննարկում էր նրան կալանավորելու վերաբերյալ համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:40 04/06/2019  |  ԳՈՐԾ #Վանո Սիրադեղյանը հանձնարարել էր սպանել ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանին, որը զբաղվում էր Տեր-Սահակյանի բանդայի գործի քննությամբ
19:38 25/05/2019  |  ԳՈՐԾ #Սպանության նախաձեռնողն անձամբ՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն էր
17:18 13/04/2019  |  Քրեական խրոնիկոնՄարիուս Յուզբաշյանի, Համբարձում Գալստյանի, Վահրամ Խորխոռունու, Գագիկ Պողոսյանի սպանությունների բացահայտումը նոր իշխանությունների օրակարգում չկա
09:28 16/02/2019  |  ՄամուլՎանո Սիրադեղյանը ապրիլին կվերադառնա Հայաստան. «Հրապարակ»
09:15 06/11/2018  |  ՄամուլԸնտրություններից հետո Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞. «Իրատես de facto»
18:01 24/10/2018  |  ԼՐԱՀՈՍԻնձ համար բանտի վիճակն ավելի կոմֆորտ է, քան ընդհատակինը. Նիկոլ Փաշինյան
09:48 03/10/2018  |  ՄամուլՎանո Սիրադեղյանը սպասում է, որ իր վրայից հանվեն մեղադրանքները. «Ժամանակ»
09:23 23/01/2018  |  ՄամուլՎանո Սիրադեղյանը կվերադառնա՞. «Հրապարակ»
10:32 14/11/2017  |  ՄամուլՎանո Սիրադեղյանը կարող է վերադառնալ Հայաստան. «Հայկական ժամանակ»
18:40 14/05/2014  |  Քրեական խրոնիկոն«Մոսոյի» եւ «Իսոյի» հանցավոր անցյալի գլխավոր դերակատարներից է ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]